Tag: ակցիզ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ո՞վ է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար

Վարշամ Ստեփանյան. Բարև ձեզ: Կասե՞ք՝ ով է պատասխանատու խանութում առանց ակցիզ կամ դրոշմանիշ ապրանք հայտնաբերելու համար՝ ԱՁ-ի տնօրե՞նը, թե՞ աշխատողը, և չլինելու դեպքում ի՞նչ տուգանքներ է կիրառվում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծվող ապրանքի մաքսազերծում

Հակոբ. Հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք!!! Արդյո՞ք հնարավոր է ԱՁ-ով արտասահմանյան օնլայն խանութից ապրանք ներմուծել և մաքսազերծել ինվոյսով, ոչ թե շուկայական գնով։ Ներմուծվող ապրանքը ակցիզավորման ենթակա է։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվություն

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ունեմ լիմոնադի արտադրություն՝ ընտանեկան բիզնես, ակցիզով ենք աշխատում, բայց խանութները թղթով չեն ուզում աշխատեն, հիմա ես ինչպե՞ս պետք է ներկայացնեմ հաշվետվություն, ՀԴՄ-ով հնարավո՞ր է:
Accountant.am
Նորություններ

Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազավորված ըմպելիքներն ակցիազային հարկով հարկելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկումները շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես՝ վերանայելու համար օրենսդրական առկա սահմանափակումները: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար

Արամ. Հարգելի հաշվապահներ, Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով

ArshakN. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ: Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

Ծովինար. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ

Սիրանուշ. Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՆորություններ

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի: 2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն
.Նորություններ

Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր

Աղբյուր` hraparak.am Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումը: Հասկանալի է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որ կառավարությունը նախապես ծրագրում էր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, և դրանցում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում, քանի որ նրան տարբեր խողովակներով փոխանցել են, որ ընտրություններից առաջ հարկային բեռի նման ծանրացումը կարող է մասսայական դժգոհության պատճառ դառնալ և ճակատագրական լինել իշխանության համար: Կառավարության ներկայացրած նոր փաթեթը նույնպես հարուցում էր որոշակի դժգոհություններ, սակայն այն իր նախորդի համեմատ այնքան հումանիստական էր, որ պատգամավորները դրական եզրակացություն էին տալիս: Երկուշաբթի հարկային փաթեթը կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, քանի որ նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն այս փաթեթը ճանաչել էր հրատապ: Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

"Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը",-Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակցիզային հարկի մասին օրենք

Արմեն. Հարգելի հաշվապահներ Ակցիզային հարկի մասին օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում նաև օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը: Եթե որևէ մեկը առնչվել է նման հարցի հետ խնդրում եմ տեղեկացնել ինձ, որոշ մանրամասներ քննարկելու համար: