Աղբյուր` panarmenian.net
Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի` 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով` ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի` Կարդալ ավելին “1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով”
Վերջին մեկնաբանություններ