
Ներմուծման ԱԱՀ վերադարձ
Բարի օր։ Ասացեք, ապրանքը գնել եմ Ռուսաստանում գտնվող մի ընկերությունից և բերել Հայաստան։ Ես պարզեցված համակարգով եմ՝ առանց ԱԱՀ, շահութահարկի, միկրոձեռնարկություն։ Ես հիմա պետք է ներմուծման համար վճարեմ 20% ԱԱՀ։ Արդյո՞ք որևէ կերպ կարող եմ վերադարձնել այն, եթե ես պարզեցված համակարգում եմ:

Էլեկտրական մեքենայի ձեռքբերում
Կարինա․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը գնել է էլեկտրական մեքենա։ Եթե այն վաճառի ձեռքբերումից երեք տարի չանցած , արտոնությունից կարո՞ղ է օգտվել, այսինքն օտարելուց ԱԱՀ չառաջանա։

Շինարարական հատուկ տեխնիկայի ներմուծում
Ավետիս․
Բարև Ձեզ։
Ցանկանում եմ շինարարական հատուկ տեխնիկա (ավտոկռունկ) ներմուծեմ ՀՀ ՌԴ-ից, ՌԴ-ում տեխնիկան իմ անունով է։ Ունեմ ՍՊԸ (ԱԱՀ-ով), որով էլ ուզում եմ ներմուծեմ։
Հիմա հարցը՝ ի՞նչ հարկային պարտավորություններ են գոյանալու, ու ո՞նց պետք ա կազմակերպվի գործընթացը։
Նախապես շնորհակալություն։
Կամ կոնտակտ խորհրդատվական ծառայության համար։

ԱՁ ստացել է ՏՏ հավաստագիր
Լիանա․
ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, ստացել է ՏՏ հավաստագիր։ Հարկային արտոնությունից օգտվելու համար պետք է անցնի ընդհանուր հարկման դաշտ։ Աշխատողներ չունի։ Այս դեպքում չի ունենում ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման պարտավորություն, ճի՞շտ է։

Ֆրիլանս աշխատանք
Լիա․
Բարև ձեզ, Upwork-ում ֆրիլանսեր եմ աշխատում, անգլերեն եմ դասավանդում: Կայքում ասվում է, որ VAT ID պիտի լրացնեմ ու ՀՀ օրենքներով ավելացված արժեքի հարկ վճարեմ: Արդյո՞ք տրամաբանական է, ու ի՞նչ ընթացակարգի պիտի հետևեմ հարկայինում:

Արդյո՞ք պետք է գրել հարկային հաշիվ
Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՏՏ ընկերությունը մասնակցում է պատերազմի մասնակիցների մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման ծրագրին։ Ծրագրի շրջանակներում շահառուն ուսման վարձը փոխանցում է ընկերությանը, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը գումարը փոխհատուցում է շահառուին։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք պետք է գրել հարկային հաշիվ շահառուին, և այդ գումարը ԱԱՀ-ով հարկվելու՞ է։

Վճար 4% դրույքաչափով
Լիլիթ․
ԱԱՀ վճարողը շահութահարկ վճարելուց հետո վճարում է նաև ԱԱՀ-ի հարաբերությունը շրջանառությանը վճար 4% չափով։ Նմանատիպ հարկային վճար կա՞։ Եթե այո, ապա որտե՞ղ կարելի է այդ մասին կարդալ, ավելի ստույգ։

ԱԱՀ ավելացում
Քրիստինա․
Բարև Ձեզ։ Եթե կատարվում է ԱԱՀ-ի ավելացում (նախկինում որ միացվել է ձեռքբերումների արժեքին), այդ ավելացումը 16․67%-ով կատարում եմ ինքնարժեքի արժեքի նկատմամբ, թե՞ վաճառքի գնի նկատմամբ։

ԱԱՀ շեմի գերազանցում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ, որն աշխատում է շրջ․ հարկի դաշտում, այս պահի դրությամբ շրջանառության շեմը անցնի 115 000 000 մլն, 2024թ․ կարող է դիմում տալ և նորից աշխատել շրջանառության հարկով։

Հարկային հաշիվների հաստատում
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։

ԱԱՀ հաշվարկի լրացման վերաբերյալ
Կատյա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշավարկի մեջ հարկման բազան ավտոմատ կերպով լրացվում է մաքսային արժեքը։ Այդ թվին պե՞տք է գումարել նաև մաքսատուրքը (ԱԱՀ-ից ազատված է)։

Փոփոխությունները նոտարով չեն հաստատվել
Հայկ․
Բարև Ձեզ: 2010 թվականից ունենք անշարժ գույքի վարձակալության պայմանագիր՝ հաստատված նոտարով: Ժամանակի ընթացքում պայմանագրի գնի փոփոխություններ են եղել, որոնք չեն հաստատվել նոտարով: Շրջհարկով աշխատելու ընթացքում վարձակալության վճարները ծախս եմ ճանաչել: Այժմ արդեն աշխատում ենք ընդհանուր հարկման դաշտում: Կարո՞ղ եմ արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն և գումարը շահութահարկով ծախս ճանաչել: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել: Շնորհակալություն։

Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ
Մանե․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Ո՞ր ամսում հաշվանցել ԱԱՀ-ն
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, 2023թ. ապրիլին ծառայության ձեռքբերում է ունեցել ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ-ի ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տվել "այլ հարկային պարտավորություն" տողում և վճարել եմ բյուջե, ինքնահաշիվ եմ դուրս գրել մայիսին: Հարցը․ հարկի հաշվանցումը արդյո՞ք կատարվում է մայիս ամսում։

ԱՊՊԱ հատուցման հարկում
Արեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի գրանցված ավտոմեքենա: ԱՊՊԱ պատահարի գծով ստացել է փոխհատուցում ապահովագրական ընկերությունից 350 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ 350 000 դրամը արդյո՞ք պետք է հարկվի և շահութահարկով և ԱԱՀ-ով։

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան
Արամ Առաքելյան․
ՍՊԸ-ն ունի անշարժ գույք 280 մլն ՀՀ դրամ կադաստրայի արժեքով: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն հիմնադիրները ՍՊԸ-ի լուծարման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումներով: Շնորհակալություն:

ԱԱՀ հաշվարկի 18-րդ տող
Քրիստինա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 18-րդ տողում գրվում է ՀՀ-ում մեր ձեռքբերումների ընդհանուր արժեքը ԱԱՀ-ն ներառյա՞լ։ Հետո կողքը նոր առանձնացված ԱԱՀ-ն։

ԱԱՀ հաշվարկ
Քրիստինա.
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներմուծված ապրանքների արժեքը 3-րդ երկրի դեպքում գրում ենք ընդհանուր մաքսային արժե՞քը։

ԱԱՀ ներառյալ, թե՞ առանց
Աշոտ.
Բարև Ձեզ։ Ինվոյսի հիման վրա ինքնահաշիվ գրելու դեպքում ինվոյսում նշված արժեքը դրամային արտահայտությամբ մեր հաշվի արժեքն է ԱԱՀ-ն ներառյալ, թե՞ առանց ԱԱՀ-ի։

Բաժնեմասի վաճառքից առաջացող հարկեր
Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Ա կազմակերպությանը պատկանում է Բ կազմակերպության 100 տոկոս բաժնետոմսերը։ Ա կազմակերպությունը ցանկանում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած ամբողջ բաժնետոմսերը մեկ այլ կազմակերպության։ Արդյո՞ք վաճառքից առաջանալու է շահութահարկ և ԱԱՀ։ Նշեմ նաև, որ Ա կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր դաշտում։
Վերջին մեկնաբանություններ