POS տերմինալով կատարվող գործարքներ

Արամ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է պոստերմինալով կատարվող գործարքներին: Արդյո՞ք պոս տերմինալով կատարված գործարքների մասով պետք է կազմվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, պետք չի կազմել դրամարկղի մուտքի օրդեր, քանի որ դրանք անկանխիկ են:

Զոյա

Ա/Ձ-ները դրամարկղի գիրք չեն լրացնում։

Ալլա

POS տերմինալով կատարված գործարքների մասով պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեք։

Ներսես

Այո, անկանխիկ գործարք է:

Աննա

Մեկնաբանության գրել է 4 հոգի և մարդուն գզել շփոթմունքի մեջ, 4 մեկնաբանություն 4ն էլ տարբեր: Միայն մեկնաբանություն գրելով չի էնքան որ, եթե չգիտեք ավելի լավ է չգրել: Գրելուց էլ գրեք ամբողջական հարցի պատասխան, թե չէ ոնց որ պարտադիր պայման մի բան գրենք հարցի տակ: Կխնդրեի ադմինիստրացիային հետևել:

Հարցի պատասխանը: Ոչ մուտքի օրդեր պետք չի, քանի որ կանխիկ գործարք չի: Այդ գումարը հավաքվում է բանկում, իսկ բանկից, երբ ելք կանեք ու կմուտքագրեք դրամարղ, այդ դեպքում մուտքի օրդեր պետք է կազմեք:

Եթե պատասխանս սխալ է` գրեք հիմքերը:

Tigran

Մեկնաբանություն գրող անձանց մի փորձեք վիրավորել,ամեն գրող իր գրածի պատասխանատուն է ու ինչքան կգրի հարցի մասին, դա իր հայեցողությամբ է որոշում: Ամեն պատասխանող գրում է ինչքանով հարցն է հստակ շարադրված լինում ու իր իմացածի շրջանակներում, ամբողջական հարցի պատասխան ով ուզում է թող գրի, հնարավորություն տրված է: Սա այն հարթակը չէ որ չուզենալով որևէ բան կարդալու գան ու հարցերով իրանց ընթացիկ հարցերը ապահովեն, այլ հարթակ է որ օգնում է մասնագետներին քննարկելու,կարծիք հարցնելու ու դրանից ելնելով տարբեր տարընթերումներից զերծ մնալու համար՝ ունենալով բավարար գիտելիքների մակարդակ, փորձ:

Աննա

Մեկնաբանության գրող անձանց չեմ վիրավորել: Եթե հարցի շուրջ տարընթերցում է լինում մեկնաբանությունը օգնելու համար գրում են հղումով օրենքի կետին: Այ դա օգտնություն է, թե չէ սենց դարձավ սոց. հարթակ:

Արտակ

Հարգելի Աննա
Գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրվող գումարները առհաշիվ անձին կազմակերպությունից կարող ե՞նք տրամադրել կանխիկ՝ ելքի օրդերի հիման վրա։