Pos տերմինալի հետ կապված

Ասյա.

Բարև Ձեզ։ Տանից հագուստի վաճառքով զբաղվող ՍՊԸ-ն, որ վաճառքը իրականացնում է նոր սերնդի ՀԴՄ սարքով՝ առաքումով միայն, նույնպես պե՞տք է pos տերմինալի համար բանկին դիմի, քանի որ տուն մարդ չի գալիս, քարտով վճարում չի իրականացվում, վճարումը իրականացնում են կանխիկ՝ ՀԴՄ կտրոնով՝ առաքիչին տալով կամ անկանխիկ ՍՊԸ-ի քարտային հաշվեհամարին փոխանցելով՝ նշելով հդմ սարքում անկանխիկ և այլ վճարային տերմինալ։ Հիմա Ամերիաբանկը ասում է, եթե 300 000 դրամը pos-ի ակտիվացումից հետո չեք ապահովում, ապա տուգանք է 10 000 դրամ։ Իսկ ինչպե՞ս ապահովենք, եթե տուն հաճախորդ չի մոտենում և հետևաբար քարտով վճարում չի լինում pos-ի միջոցով։ Կխնդրեմ, եթե տեղյակ է որևէ մեկը՝ գրեք։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Անկանխիկի ակտիվացման դիմումը պետք է տաք, եթե բանկի հետ է խնդիրը՝ բանկը փոխեք։

Nerses

Ամեն դեպքում պետք է ակտիվացնեք։

Ասյա

Բանկերը չեն ընդունում, ասելով, թե կենտրոնական բանկը որ բանկ ուղարկել է այնտեղ դիմեք։

Karine։

Ամեն դեպքում օրենքը պահանջում է ակտիվացնել։