Ապրանքի հավելագին

Անի.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` մեծածախ առևտրում մոտ ի՞նչ տոկոսի չափով են հավելագին ավելացնում ապրանքին:

Արդյո՞ք տրվում է հրաման

Մարինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն իր վերադասից թուլտվություն է խնդրում գրավոր տեսքով 2022թ. հունվարի 1-ից պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու՝ մինչև հիմնական աշխատողի վերադարձը երեխայի խնամքի արձակուրդից, համաձայն վերադասի գրավոր թույլտվության տրվու՞մ է հրաման պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու մասին:

Tellcell ապարատի շահագործում

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել՝ եթե ՍՊԸ-ն Թելսելի ապարատ է գնել և պայմանագիր կնքել ԹելՍել օպերատորի հետ։ Աշխատելու ենք հետևյալ կերպ՝ եկամուտից 50 տոկոսի համար հաշիվ ենք դուրս գրելու, որ օպերատորը հետ վճարում անի ՍՊԸ-ին։ ՀԱՐՑ․ ՍՊԸ ի՞նչ հարկման տեսակով պիտի աշխատի․ միկրո, շրջհարկ։ Ո՞վ ունի նման փորձ, կարո՞ղ եք խորհուրդներ տալ։

Տրակտորի ներմուծում

Բարև Ձեզ։ Ինձ խորհուրդ կտա՞ք․ եթե ես ՍՊԸ-ով տրակտոր եմ ներմուծելու և շահագործելու եմ որպես ծառայություն տարբեր ֆիրմաների հետ, կամ մեկ ֆիրմայի հետ եմ աշխատելու։ Հայտը միկրոյով ճի՞շտ է չէ ձևակերպումը, և կասե՞ք՝ ի՞նչ հարկային պարտավորություններ պիտի վճարեմ ամսեկան և/կամ եռամսակային / տարեկան։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Անի.

Հարգելի հաշվապահներ, վերջնահաշվարկը հաշվետվության մեջ պետք է արտացոլել միանգամից, թե՞ կրկին ըստ ամիսների:

Բանկային հաշիվների հաստատում

Հայկ.

Բարև Ձեզ: Կասե՞ք` եթե ՍՊԸ-ն որևէ բանկում հաշիվներ է բացում կամ փակում, ապա հարկայինը պե՞տք է հաստատի: Եվ ի՞նչ կարգով է դա արվում:

Հաշվեհամարից գումարի տրամադրում տնօրենին

Կարեն.

Հարգելի հաշվապահներ,եթե շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է տալիս տնօրենին` դրանից հարկ առաջանու՞մ է, և ի՞նչ քայլեր պետք է արվի:

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, եթե հիմնական գրանցված աշխատակիցը չի ներկայացել ամբողջ դեկտեմբեր ամսին, ի՞նչ հիմքով ազատել, և դեկտեմբերին աշխատավարձը 0 ներկայացնե՞լ: Շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին:

ԱԱՀ հաշվանցում

Անի.

Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:

Վերջնահաշվարկ լուծարման դեպքում

Մարիա.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կազմակերպության լուծարման դեպքում աշխատողի վերջնահաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում:

Վերջնահաշվարկ

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն ընդունվել է աշխատանքի հուլիսի 1-ին, որպես հիմնական աշխատող: Ցանկանում է ազատվել 30.12.2021թ.: Հարցս հետևյալն է. աշխատակցին պետք է այդ աշխատած ամիսների համար արձակուրդայի՞ն հաշվել, նոր ազատե՞լ: Կասեք` ինչպե՞ս վարվել:
Շնորհակալ եմ:

Հաշվի չեղարկում

Հասմիկ.

Ողջույն։ Հաշիվ վավերագրում լրացուցիչ պայմաններ բաժնում սխալմամբ նախորդ հաշիվ վավերագրի մատուցման տվյալններն են մնացել։ Կարիք կա՞ չեղյալ հայտարարվի տվյալ հաշիվն ու նորը դուրս գրվի։

Ծախսի հիմնավորում բեռնափոխադրման դեպքում

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ոչ մի կերպ չեմ կարողանում ծախս ձեռք բերել, բեռնափոխադրմամբ եմ զբաղվում, եթե ձեռք չբերեմ՝ մեծ հարկեր եմ մուծելու, հնարավո՞ր է՝ ֆիզ անձով հաշիվներ դուրս գրվի, ու դա համարվի ինձ համար ծախս, խնդրում եմ հուշեք մի բան, ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2 ամիս փորձաշրջանով, միաժամանակ վերջնաժամկետը նշվել է 30.12.21թ.։ Որքանո՞վ է այն համապատասխանում կամ հակասուն ՀՀ ԱՕ։ Խնդրում եմ` հոդվածների նշումով:

Հաշվետվություններ չեն ուղարկվել

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատողի համար գրանցման հայտ է տրվել, բայց ոչ մի հաշվետվություն չեն ուղարկել մի քանի ամիս, ի՞նչ կարելի է անել:

Արդյո՞ք աշխատավարձի անկանխիկ փոխանցումը պարտադիր է

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, կօգնե՞ք` անկանխիկ վճարումների հետ կապված հարց ունեմ: Եթե Ա/Ձ և ՍՊԸ ունեն իրենց հաշվեհամարները, ես պետք է բանկային ծրագիրը բանկից վերցնե՞մ աշխատավարձը գրանցված աշխատողների հաշվեհամարներին փոխանցելու համար, թե՞ տնօրենը կարող է միանգամից բանկում փոխանցում կատարի: Եվ արդյո՞ք անկանխիկ փոխանցումը պարտադիր է, օրենքը ուժի մեջ է: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագիր

Հայկուհի.

Հարգելի՛ գործընկերներ, հարցս հետևյալն է՝ ժամանակավոր աշխատանքային պայմանագրի (2 ամսով) ժամկետը լրանալուց հետո պետք է աշխատողին նշանականենք նոր պաշտոնում՝ աշխ․ պայմանագիրը դարձնելով անորոշ ժամկետով։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է հիմք ընդունել:

Ներմուծում ԱՄՆ-ից

Լուսինե.

Հարգելի մասնագետներ, ունեմ Ձեր օգնության կարիքը:

Ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի: Ներկայումս գտնվում եմ ԱՄՆ-ում և ցանկանում եմ ԱՄՆ-ից օդային ճանապարհով՝ ինքնաթիռով (իմ ուղեբեռում), ՀՀ բերել համակարգչի համար նախատեսված գրաֆիկական քարտ (видеокарта), քանի որ նշված մոդելները ՀՀ-ում կա’մ առկա չեն, կա’մ առկա են աստղաբաշխական գներով: ԱՄՆ-ից գնելու եմ մոտավոր 2000 դոլարով:
Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. Որքա՞ն վճարներ/հարկեր/տուրքեր են առաջանալու:
2. Քանի՞ հատ կարող եմ բերել ինձ հետ:
3. Կա արդյո՞ք որևէ հատուկ ընթացակարգ ներմուծման համար, թե ոչ (օրինակ հայտարարագրում):
4. Ի՞նչ իրավական ակտով/ակտերով է կարգավորվում նման գործընթացը:

Նախապես շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վիգեն.

Բարև Ձեզ: Կարո՞ղ է արտերկրի քաղաքացիների հետ օնլայն նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնող անձը հաշվառվել որպես միկրոձեռնարկատեր: Կներեք` հավելում հարցին. եթե այո, ապա գործունեության իրականացման վայրը ի՞նչ պետք է նշվի:

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամավճար

Անի.

Հարգելի հաշվապահներ, տեղյակ եք` ասոցիացիայի այս տարվա անդամավճարը հաջորդ տարի վճարելու դեպքում ի՞նչ խնդիր կառաջանա:

#գործկա Արփի Սոլար ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Արփի Սոլար ՍՊԸ
Հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղ. 12/3
Հեռախոս՝ 077-208-997
Էլ․ փոստ՝ hr շնիկ arpisolar.com
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն՝ Արփի Սոլարը փնտրում է Ֆինանսիստ Ընկերության պահեստի շարժը կառավարելու նպատակով.

Աշխատանքային պարտականությունները՝

• Պահեստում ապրանքային մուտքերի և ելքերի ձևակերպում
• Ապրանքների շարժի վերահսկողություն
• Ապրանքների ինքնարժեքների հաշվարկ
• Ներմուծումների ձևակերպում
• Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և պարբերաբար հաշվետվությունների ներկայացում
Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն
• Հաշվապահական հաշվառման իմացություն
• Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
• Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն
• Գրավոր և բանավոր գրագետ հաղորդակցման, թիմում աշխատելու ունակություն
• ՀԾ, e-invoicing ծրագրերի և MS Office-ի իմացություն
Այլ նշումներ: Դիմելու համար համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr շնիկ arpisola.com էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Ֆինանսիստ»:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` քարթրիջների լիցքավորման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` քարթրիջների լիցքավորման, քարթրիջների պահեստամասերի թարմացման/փոխարինման, տպիչների վերանորոգման և առաքման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Կից փաստաթղթեր․

#գործկա Անդակո ՍՊԸ-ում

Ընկերություն` Անդակո ՍՊԸ
Էլ․ փոստ` job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն`
Պարտականություններ`
– Ապրանքային մնացորդի հաշվառում
– Դրամարկղային գործառնությունների հաշվառում
– Բանկային գործարքների հաշվառում
– Աշխատավարձի հաշվառում
– Ստացված ծառայությունների հաշվառում
– Ընթացիկ ձևակերպումների իրականացում
Պահանջներ`
– Կրթությունը` բարձրագույն
– Աշխատանքային փորձը` առնվազն 3 տարի
– Հարկային օրենսդրության լավ իմացություն
– Համակարգչային գիտելիքները` MS Office, ՀԾ, 1C
Աշխատավարձ` 200 000 դրամ
Այլ նշումներ` Աշխատանքային ժամեր` 09։30-18։30, հանգստյան օրերը` շաբաթ և կիրակի։
Բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել job շնիկ andaco.am հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Ա/Ձ բացելու համար

Վահե.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ բացել համակցված կերերի խանութ` հատուկ կերերի խանութ: Ինձ պետք է ԱՁ բացել, կօգնե՞ք:

Աշխատանքային պայմանագիր

Սարիբեկ.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ունենք հաստիք, որով նախատեսված աշխատանքը ամսվա մեջ քիչ է, երբեմն էլ չկա աշխատանք, բայց չենք ուզում կրճատել և չենք ուզում ծառ.մատուցման պայմ. կնքել: Եթե նշածս հաստիքով աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում նշենք, որ աշխատողը վարձատրվում է, եթե ամսվա մեջ աշխատանք կատարի` կունենա՞նք որևէ խնդիր, թե՞ ոչ: Օրինակ` արձակուրդի տրամադրումը պետք է լինի ընդհանուր կարգով, թե՞ ոչ: Խնդրում եմ նշել ռիսկերը։ Կանխավ շնորհակալ եմ։

Առցանց հարկային դաշտի ընտրություն

Տիգրան.

Բարև ձեզ։ Բացել եմ ԱՁ, ասացին հարկայինում, որ օնլայն պիտի գրանցվեմ, էնտեղ էլ նշեմ ԱՁ-ի ձևը, ոնց հասկացա իմը միկրոն է։ Հիմա հարց. որտեղ պետք է գրանցվեմ օնլայն տարբերակով, մեկ էլ, բանկային հաշիվ պետք է ստեղծե՞մ, հետո նոր գրանցվեմ, թե՞ գրանցվելուց հետո։
Շնորհակալություն

Հանձնման-ընդունման ակտ

Վահրամ.

Բարև Ձեզ: Ինձ անհրաժեշտ է գույքի հանձնման-ընդունման ձև:

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` ԱՕ-ի 108-րդ հոդվածում նախատեսվող լրացումներն արդեն հաստատվա՞ծ են, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է 108-րդ հոդվածում 1․1-ին կետի ավելացմանը, ըստ որի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար աշխատակիցը պարտավոր է գործատուին ներկայացնել անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։

Գնման ակտ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձից գյուղատնտեսական ապրանքներ` ձուկ, ձեռք բերելու համար երկկողմանի, թե՞ միակողմանի գնման ակտ է կազմվում:

Հարկային դաշտի ընտրություն

Ջեմմա.

Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։

Գործունեություն չծավալելու դեպքում

Արտակ․

Բարև ձեզ։ Հարց ունեմ․ եթե գրանցում եմ ԱՁ կամ ՍՊԸ, որը ոչ մի շարժ չի անում, ոչ գործունեություն ա ծավալվում, ոչ մուտք, ոչ ելք, ես հարկայինի դիմաց պարտավորություններ ունենու՞մ եմ էդ դեպքում։

Ծառայությունների անհատույց մատուցման պայմանագիր

Արմեն․

Հարգելի ընկերներ, ինձ անհրաժեշտ է ծառայությունների անհատույց մատուցման պայմանագրի ձև, խնդրում եմ օգնեք: Նախապես շնորհակալություն:

ԱՁ ստաժ

Արմինե․

Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։

Անաշխատունակության թերթիկ

Գրիգոր․

Բարև Ձեզ: Եթե աշխաողը ներկայացրել անաշխատունակության թերթիկ՝ տրված հիվանդանոցի կողմից մինչև դեկտեմբերի 01-ը, իսկ դեկտեմբերի 02-ից անաշխատունակության թերթիկ տրվել է պոլիկլինիկայի կողմից՝ բուժումը տանը շարունակելու համար, ապա դեկտեմբերի 02-ից նորից 5 օր գործատուի՞ կողմից եմ վճարելու։

Փոխկապակցված կազմակերպություններ

Արփինե․

Բարև Ձեզ։
Արդյո՞ք բաժնետերերի՝ ամուսիններ լինելու դեպքում կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված։ Նշեմ՝ գործունեությունները տարբեր են։

Ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում

Էլեն․

Բարև ձեզ, ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Իրավունք ունի՞ գործատուն ազատել աշխատանքից (առանց զգուշացնելու)՝ պատճառաբանելով, որ առաջին ֆիզի ժամկետը լրացել է։

Աշխատավարձը ավանսով

Գայանե․

Բարև Ձեզ, ինձ մի հարցով օգնեք․ ընկերությունը ցանկանում է վճարել այս ամսվա աշխատավարձը նախօրոք, ինչպե՞ս ձևակերպել և հարկային ներկայացնել, եթե ամիսը դեռ չի ավարտվել։ Շնորհակալություն։

Գրանցվել որպես ԱՁ

Արայիկ․

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ գրանցվելու համար։

Միկրոձեռնարկատիրություն 2022թ.-ին

Արփինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել մի հարցում։ եթե ԱՁ-ն 2021թ. ապրիլին միկրոհամակարգից անցել է ԱԱՀ դաշտ, քանի որ այլ ՍՊԸ-ում ունեցել է 25 % բաժնեմաս, այնուհետև դադարի հայտարարություն է տվել, կարո՞ղ է արդյոք 2022թ.-ից վերսկսել և միկրոյի հայտարարություն տալ, եթե հիմա հրաժարվի այդ 25 %-ից։

Միջին օրական աշխատավարձ

Ռազ․

Բարև ձեզ։ Աշխատակիցը ընդունվել է նոյեմբերի 1-ին և ազատվել է նոյեմբերի 15-ին, ունի չփոխհատուցված 1 օր արձակուրդ։ Պայմանագրով գրանցված է 150 000 դրամ և աշխատում է 6-օրյա գրաֆիկով։ Ինչպե՞ս հաշվեմ միջին օրականը։

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
  • Տեղեկանք եկամուտների մասին
  • Գործուղման վկայական
  • Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
  • Անձնական թերթիկ
  • Պաշտոնի անձնագիր
  • Արձակուրդների գրաֆիկ

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Իրինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` քաղիրավական աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական հիմքերով է ամրագրվում:
Շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդ

Հայկ.

Բարև Ձեզ: Կասե՞ք` երեխայի խնամքի արձակուրդը գրանցման հայտում լրացնելիս, որպես արձակուրդի սկիզբ նշում ենք հղիության արձակուրդի ավարտման հաջորդ օրը, իսկ ավարտը՝ երեխայի 3 տարեկանը լրանալու օրը: Ճի՞շտ եմ: Նախապես շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. – 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա:

Արձակուրդի վերաբերյալ

Բարև Ձեզ: Կասե՞ք` ՀՀ օրենքով քանի՞ պետական արձակուրդ կա և ո՞ր թվականներին (bank holdiay): Այդ վճարումները աշխատողներին ինչպե՞ս են լինում:
Շնորհակալ եմ:

Կրկնակի հարկում

Տիգրան.

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով: