Նվարդ․
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել անորոշ ժամկետով դադարեցված ԱՁ-ի գործունեությունը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նվարդ․
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել անորոշ ժամկետով դադարեցված ԱՁ-ի գործունեությունը։
Լիաննա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ։ Հիմանդրել ենք ՍՊԸ, որի կանոնադրությամբ երկու բաժնետերերը 10 000 ական դրամ են ներդրել դրամարկղ, որպես կանոնադրական կապիտալ։ Բացի այդ բաժնետերերը ընկերության գործունեությունը սկսելու համար ներդրել են հիմնական սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք կանոնադրությամբ չեն երևում։ Հիմա դրանց ձևակերպումը ի՞նչ փաստաթղթերով պիտի կատարվի, ինչպե՞ս նշվի, թե որ բաժնետերը ինչքան է ներդրել։ Եվ ի՞նչ է նշանակում կանոնադրական կապիտալը մինչև չվճարվի, շահաբաժիններ չենք կարող վճարել։
Արուս․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն (ՏՏ), եթե չունի աշխատող, եկամտային հարկը և սոցիալական վճարը կարո՞ղ է վճարել տարվա վերջում 12 ամսվա համար միաժամանակ (60 000 + 60 000), ոչ թե ամեն ամիս (5 000 + 5000)։ Իսկ վճարման հաշվեհամարները որո՞նք են շրջանառության հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարի։
Ռուզաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը e-invoicing-ով։ Թեժ գծից ասեցին՝ կարող ես, բայց ես ուզում եմ լսել ձեր կարծիքը և հիմնավորումը։ Կանխավ շնորհակալ եմ։
Մերի.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ-ի աշխատող եմ: Ըստ աշխատանքային պայմանագրի իմ աշխատավարձ կազմում է 90 000 ՀՀ դրամ: Նշեմ, որ աշխատում եմ որպես մատնահարդար։ Մարտ ամսին պիտի ֆիզարձակուրդի անցնեմ, կհաշվեք` ինչքա՞ն գումար կստանամ: Նշեմ, որ անցած տարվա մայիսին որպես աշակերտ եմ գրանցված եղել, հուլիսից արդեն աշխատող։ Շնորհակալություն։
Միլենա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն
Արմինե.
Բարև ձեզ։ Կասե՞ք` եթե աշխատողը նույն գործատուի մոտ ընդունվում է 1,5 դրույքով (8+4 ժամ, շաբաթական ստացվում է 60 ժամ): Ըստ օրենքի մինչև 48ժամ է թույլատրվում, ինչպե՞ս է ճիշտ վարվել։
Եվ մյուս հարցը՝ եթե աշխատողն արդեն 2 ամիս է դիմում է ներկայացրել խնամքի արձակուրդի շարունակման (երեխան դեռ 3տ չկա), արդյո՞ք իրավունք ունի գործատուն որոշակի պատճառաբանություններով մերժել աշխատողին, ով ստիպված շարունակում է մնալ (գիտեմ, որ ըստ օրենքի նման արձակուրդի իրավունք ունեցողին արտահերթ են հատկացնում հասանելիք արձակուրդը և անգամ մեկ օր անհարգելի բացակայելու դեպքում պարտավոր են ազատել): Այս դեպքում ևս ինչպե՞ս վարվել։
Արմինե.
Բարև Ձեզ: 2 ամիս առաջ աշխատող ենք ընդունել, հիմա փոխվել է անձնագրային տվյալները, ի՞նչ պետք է անել: Խնդրում եմ` մանրամասն գրել:
Նարինե.
Շենքի մի քանի բնակիչներ վերանորոգել են շենքի իրենց հարկերը և համատիրությանը խնդրում են, որ վերանորոգման վրա ծախսված գումարի չափով անդամավճարներից ազատվեն։ Խնդրում եմ պատասխանել` թե ո՞նց ձևակերպումը ճիշտ տալ։
Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությանը արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե կանխիկով չի աշխատելու, և եթե հնարավոր է՝ ո՞ր դասակարգիչն է կիրառվում սույն գործունեության համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Մանե.
Ողջույն: Դրոշմանիշային վճար վճարելիս Շահառուի վանդակում գրելու եմ ՊԵԿ, թե՞ ֆինանսների նախարարություն, թե՞ ընդհանրապես այլ բան:
Նարեկ.
Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցելու դեպքում շրջանառության հարկով հարկվելիս ի՞նչ դրույքաչափով է հարկվելու կազմակերպությունը, և մեկ հարց ևս՝ պատվիրատուի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կապելիս հնարավո՞ր է երկու ծառայությունների համար կնքել մեկ պայմանագիր, թե՞ պետք է իրավաբանականի համար առանձին, հաշվապահականի համար առանձին, կանխավ շնորհակալ եմ:
Հայկ․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե հաշվապահը համատեղությամբ աշխատում է ինչ-որ ընկերությունում օրական 2 ժամ հնգօրյա գրաֆիկով, այսինքն շաբաթական 10 ժամ, այս դեպքում կարելի՞ է աշխատանքային պայմանագրում ամսական աշխատավարձը սահմանել մաքուր 30 000 դրամ:
Ամելի․
Բարև ձեզ, սիրելի ընկերներ, ցանկանում եմ զբաղվել օնլայն վաճառքով (ինստագրամ)։ Արդյո՞ք ինձ ԱՁ է պետք։
Արթուր․
Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։
Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞
Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։
Սաթենիկ․
Բարև Ձեզ, եթե աշխատողը երկու տեղ է աշխատում, դրոշմանիշային վճարը մի տեղից ո՞վ է հետ վերադարձնում։
Անյա․
Բարև Ձեզ, աշխատողը, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կուտակու՞մ է արձակուրային օրեր։
Բարև Ձեզ, հարգելի հաշվապհներ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատանակության թերթիկը հերթափոխային աշխատանքի դեպքում, եթե հիվանդության օրերին տաբելի մեջ այդ աշխատողը չկա։
Անահիտ․
ՀԿ-ի նախագահի հետ կնքվու՞մ է արդյոք աշխատանքային պայմանագիր։
Սուսաննա․
Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է՝ քանի՞ տարեկանից են գնում թոշակի տղամարդիկ և կանայք։
Վիկտորյա․
Բարև ձեզ։ Դրոշմանիշային վճարրը մինչև ամսի քանի՞սը պետք է վճարվի։
Էլեն․
Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս հաշվել բուլետենը, եթե միկրոձեռնարկատիրության աշխատող է, և աշխատավարձը կազմում է 190 000 դրամ։
Թամարա․
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։
Մանե․
Բարև Ձեզ։ Աշխատողի հիմնական աշխատավարձը 0,5 դրույք է, կազմում է 45 638 ՀՀ դրամ։ Այժմ պետք է հաշվարկել ամենամյա արձակուրդ։ Միջին հաշվելու համար 12 նախորդ ամիսների ընթացքում ստացել է պարգևատրում ընդամենը 78 456 ՀՀ դրամ (երեք ամսվա ընթացքում)։ Խնդրում եմ օգնեք կատարել արձակուրդային հաշվարկը։
Հասմիկ․
Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։
Նառա.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ ուղղորդեք` գտնեմ կանխիկ գնումների սահմանափակումներին վերաբերվող վերջին փոփոխությունները։ Շնորհակալ եմ:
Հասմիկ Անտոնյան.
Անաշխատունակության թերթիկով վճարումից եկամտային հարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:
Արման.
Բարև Ձեզ: Պատվիրել եմ նոր հագուստ Ռուսաստանից, քանակը 19 հատ, ընդհանուր 13կգ: Հիմա գտնվում է կարգոյում, չունեմ ԱՁ: Որպես ֆիզիկական անձ ինչքա՞ն պետք է մաքսավճար վճարեմ, որպեսզի կարողանամ վերցնել իմ ծանրոցը: Հագուստը գնվել է շուկայից, չկա ոչ մի օրինական փաստաթուղթ գնի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Կատարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով և ներմուծել է 10 000 000 դրամից ավելի հիմնական միջոց, այդ հիմնական միջոցի հաշվանցումը ինչպե՞ս է կատարվում:
Արմեն.
Բարև ձեզ: Օնլայն խանութի վճարումները արտասահմանից ստանալու համար վճարային տերմինալ պետք է միացնեմ, որը պարտադիր աշխատում է գրանցված ֆիրմայի հետ (ֆիզ.անձ չի գրանցում): Ասեք խնդրեմ` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ, և որքա՞ն են հարկերը:
Թամարա.
Բարև ձեզ: Եթե սեպտեմբերին ընդունվել ես աշխատանքի, որպես գրանցված աշխատող, և հունվարին իմանում ես, որ հղի ես, ինչպե՞ս է իրականացվում դեկրետը, և արդյո՞ք վճարվում է ֆիզ. գումար:
Մերի.
Բարև Ձեզ: Նախորդ տարի 5 ամիս աշխատելուց հետո գտնվում եմ ֆիզարձակուրդում, այնուհետև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Արձակուրդս դեռ չի ավարտվել, բայց կազմակերպությունը լուծարվել է։ Խնդրում եմ ասեք` ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։
Ալլա․
Բարև ձեզ։ Ես կուզեի իմանալ՝ 23 և 43 տարվա ստաժ ունենալու դեպքում ինչքան է կազմում ծերության թոշակը։
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, դրամարկղային գրքերի լրացման հետ կապված պարտադի՞ր է ամսվա մնացորդը գրելը: Որտե՞ղ կարող եմ ուղղորդող որևէ բան գտնել: Ստուգումների ժամանակ դրամարկղային գիրքն ստուգու՞մ են, ինչի՞ն են ուշադրություն դարձնում: Կանխավ շնորհակալ եմ:
Կարինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ եթե գործուղվող աշխատակցին նախապես չի վճարվել օրապահիկը, ապա ուշ վճարելու համար օրենքը ի՞նչ է ասում։ Շնորհակալություն!!!
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ 10 ամիս համատեղությամբ աշխատող աշխատակիցը ցանկանում է վերցնել ամբողջ արձակուրդը, այնուհետև հնարավոր է ազատվի աշխատանքից, արդյո՞ք կարող ենք ամբողջը տրամադրել, թե՞ միայն իր 10 ամիս աշխատած ամիսների համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը 30 տարուց ավել աշխատել է և ազատվում է իր դիմումի հանաձայն, արձակման նպաստ վճարվու՞մ է։
Տանյա.
Ա/Ձ աշխատում է միկրոյի դաշտում, կարո՞ղ է իրավաբանական անձին հարկային հաշիվ դուրս գրել:
Դիաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք՝ հարցս կապված է տարիֆիկացիա լրացնելուն: Եթե աշխատողն ունի 12 տարի, 10 ամիս, 21 օր աշխատանքային ստաժ, ապա տարիֆիկացիայում նույն ձև էլ պետք է լրացնե՞լ՝ տարի, ամիս, օր:
Հեղինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ և կադրային ոլորտի մասնագետներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. եթե թեկնածուն աշխատանքի ընդունվելու համար ներկայացնում է միայն կենսաչափական անձնագիր, որտեղ հաշվառման հասցե չկա նշված, իսկ աշխատանքի ընդունվելու համար դա պարտադիր է, ապա ինչպե՞ս ընդունել աշխատանքի: Թեկնածուն 20 տարի գտնվել է արտերկրում, հիմա բնակվում է ՀՀ շրջաններից մեկում` վարձակալությամբ, և սեփականատերը չի ցանկանում նույնիսկ ժամանակավոր իրեն գրանցել տվյալ բնակելի տանը կամ բնակարանում, իսկ անձնագրային բաժինը ժամանակավոր գրանցման փաստն է պահանջում, որպեսզի նրան տրամադրի նույնականացման քարտ կամ ՀԾՀ, ուստի տվյալ պարագայում ի՞նչ հիմքով նրան ընդունել աշխատանքի, որքանո՞վ է իրավաչափ առանց հաշվառման հասցեի աշխատանքային պայմանագիր կնքել:
Կանխավ շնորհակալություն:
Հասմիկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. կազմակերպության լուծարման դեպքում, երբ տեղի է ունենում նաև հաստիքների կրճատում, բոլոր աշխատողները ստանու՞մ են արձակման նպաստ, թե՞ միայն նրանք, ովքեր կրճատվում են: Կանխավ շնորհակալություն:
Գայանե.
Բարև ձեզ: Մի հարց. ԱՁ-ն իրավունք ունի՞ ունենալ մեկ աշխատող, թե՞ ԱՁ ինքը կարող է հանդիսանալ աշխատող:
Արմինե.
Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը ՏՏ ոլորտ է, ՍՊԸ: Տնօրենը, որը միակ հիմնադիրն է, քարտային հաշվից գումարներ է ծախսում: Այդ գործարքներն ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Նարեկ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։
Նարեկ․
Բարև Ձեզ։ Ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության համար շրջակա միջավայրի նախարարությունից գործարար ծրագիր են ուզել։ Ո՞վ կարող է օգնել կամ օրինակ ուղարկել։
Արմեն․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք ՀԿ-ի նախագահին (տնօրենին) պետք է գրանցել, եթե եկամուտ չի ստանում, և եթե ոչ, կխնդրեի ասել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։
Gegham Bagrazyan․
ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։
Լիանա․
Բարև ձեզ, դասապատրաստման կենտրոնը լիցենզավորման ենթակա՞ է, թե ոչ։ Ի՞նչ դասակարգչով պետք է աշխատի։
Անահիտ․
Բարև ՁԵզ, հարգելի հաշվապահներ: Եթե ՍՊԸ-ն 2021 թվականին աշխատել է ԱԱՀ-ով և փոխառություն ունի ձևակերպված՝ հող է գնել փոխառությունով: Կարո՞ղ է այս տարի շրջանառության հարկով աշխատել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ