Մանյա.
Բարև ձեզ։ Կասեք՝ միկրոյի դեպքում ֆիզարձակուրդի գումարը ինչպե՞ս են հաշվում ու ե՞րբ են փոխանցում։ Հաշվապահն ասում է երեխայի ծնունդից հետո պետք է փոխանցի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մանյա.
Բարև ձեզ։ Կասեք՝ միկրոյի դեպքում ֆիզարձակուրդի գումարը ինչպե՞ս են հաշվում ու ե՞րբ են փոխանցում։ Հաշվապահն ասում է երեխայի ծնունդից հետո պետք է փոխանցի։
Նարե.
Բարև ձեզ։ Կասեք՝ Վեռո համակարգո՞վ է ուղարվում հայտ դրոշմապիտակների, թե՞ tax-service-ով, ի՞նչ է նշանակում դրոշմապիտակի վերագրում: Ու միկրոձեռնարկատիրույան համակարգում գործողի համար դա պարտադի՞ր է։
Վազգեն.
Տնօրենի արձակուրդում գտնվելու ընթացքում, երբ պարտականությունները դրվել են փոխտնօրենի վրա, ստորագրվող փաստաթղթերում գրվու՞մ է փոխտնօրեն, թե՞ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Մանե.
Արդյո՞ք հնարավոր է երրորդ երկրից ներմուծված ապրանքները չմաքսազերծվի, մաքսային պահեստում պահվի, որպեսզի միանգամից արտահանվի Ռուսաստան, այսպիսի փորձ ունեցել ե՞ք։
Արթուր.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք օգնել՝ միկրոձեռնարկատեր ԱՁ-ն ինչպե՞ս է ձևակերպում աշխատակցի արձակուրդը, հաշվետվության մեջ դա ինչպե՞ս է արտացոլվում։
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե հունիսի 10-ին ստացել ենք ապրանքներ՝ պահեստի մուտքով, ապա եթե այդ հաշիվը ստորագրվել է մինչև հուլիսի 20-ը, ապա հաշվանցում եմ և հաշվարկի մեջ ցույց եմ տալիս։ Որից հետո, եթե դիմացի կողմը մեզ գրել է ճշգրտող հաշիվ՝ հուլիսի 5-ին, ասենք նվազեցումով, ապա 20-ով նվազեցումը ցույց եմ տալիս հուլիսի 20-ին, թե՞ օգոստոսի 20-ին։
Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։
Անահիտ.
Ընկերներ, ՀՈԱԿ-ի լիցենզիա ստանալու համար ո՞ր մարմնին պետք է դիմել։ Մանկապարտեզի մասին է խոսքը։
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ նշվածներից ովքե՞ր են ներկայացնում վիճակագրության հաշվետվություն՝ 1․ միկրոյով գործող վուլկանիզացիան, 2․ միկրոյով գործող ռեզակներ պատրաստող Ա/Ձ-ն, 3․ շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութը։
Արսեն.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` գործավարձային աշխատավարձով։ Ենթադրենք ընդունվել է մարտի 5-ին, ազատվել է 17 մայիսի։ Վճարվել է 50 000 մարտ, 400 000 ապրիլ, 60 000 մայիս։ Վերջնահաշվարկը կատարելիս պետք է արձակուրդային օրերի դիմաց վճարե՞լ (50 000+400 000+60 000)/3/21*(1.67/22*18+1.67+1.67/21*10), թե՞ վերցվում է միայն ապրիլի աշխատավարձը՝ 400 000/21*1,67։ Կանխավ շնորհակալություն։
Արմինե.
Բարև Ձեզ: Ծառայությունների մատուցման պայմանագրի լուծման համաձայնագրի ձև է պետք։ Հղում կտա՞ք, որտեղից կարելի է վերցնել, փաստաթղթերի մեջ չգտա։
Մարիամ.
Բարև Ձեզ։ Եթե սահմանվել է 2 ամիս ժամկետով փորձաշրջան, կարո՞ղ է աշխատողը 3 օր առաջ գրավոր ծանուցել ու ազատվել։ Եվ եթե գործատուն չի ազատում 3 օրում, իրավունք ունի՞ չներկայանալ աշխատանքի։ Շնորհակալություն
Մելինե.
Հարգելի հաշվապահներ, ճի՞շտ է, որ շրջհարկի դաշտում աշխատող ՍՊԸ֊ն, որն ունի միՆչև 24 մլն շրջանառություն, պարտադիր չի, որ վարի հաշվապահություն, միայն հարկային հաշվետվություններն ու կադրային փ/թ֊երը բավական են։
Արուս.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ստանալու այս հարցի հստակ պատասխանը.
ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող և շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իր ծառայության համար ամեն ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը 2 000 դոլար է ստանում արտերկրից:
Հուլիս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին օգոստոսի 15-ին,
օգոստոս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին սեպտեմբերի 15-ին,
սեպտեմբեր ամսվա համար – 2000 դոլար կնսի հաշվին հոկտեմբերի 15-ին:
Հարցս այսպիսին է. հաշվին նստելու օրո՞վ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվում և նույն օրվա փոխարժեքով է հաշվարկվում եկամուտը, թե՞ հնարավոր է յուրաքանչյուր ամսվա վերջում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և նույն ամսվա վերջին օրվա փոխարժեքով հաշվարկել եկամուտը:
Երրորդ եռամսյակի համար, եթե ցանկանում եմ հոկտեմբերի 10-ին հաշվետվություն ներկայացնել, դեռ սեպտեմբեր ամսվա գումարը նստած չի լինում, հետևաբար դա հաշվարկելու եմ սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ, որը դեռ հաշվին չի երևալու: Ինչպիսի՞ն է Ձեր պրակտիկան և նման պարագայում ինչպե՞ս եք հաշվարկելու:
Կարեն.
Ո՞ր հաշվեհամարին է փոխանցվում պարտադիր կուտակային վճարը։
Բարև ձեզ։ Որ խնդրեմ կասե՞ք՝ կտրող ռեզակների պատրաստմամբ զբաղվող Ա/Ձ-ի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ կոդը, չեմ կարողանում կողմնորոշվել։
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է ֆիզարձակուրդ, գրանցված է կես դրույքով ու գրանցված աշխատավարձը 50 000 է /հարկերը վճարում է գործատուն/, աշխատում է 12 ամիս, այլ վճարներ չունի։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային, որպեսզի պետությունը փոխանցի Ա/Ձ-ին։
Դիանա.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես սեպտեմբեր21-ից պիտի գնամ ֆիզարձակուրդ, սակայն իմ 12 ամիսը չի լրանում, այստեղ աշխատում եմ հունվարի 1-ից: Բայց մինչ այդ աշխատել եմ ուրիշ տեղ, որտեղից դուս եմ եկել 2022-ի հունվարի 25-ին, սակայն այնտեղ եղել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ կասեք` ես պիտի տեղեկանք բերե՞մ նախկին աշխատանքի վայրից և այդ ամիսներին, որ եղել եմ խնամքի արձակուրդում ի՞նչ աշխատավարձ է հաշվարկվում:
Անահիտ.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել, թափուր տեղի համար չկայացած մրցույթի հրամանի ձևեր այս հասցեին՝ nuh.al շնիկ mail.ru։
Նախապես շնորհակալ եմ:
Արփինե.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարելի է հուլիսի 1-ից հարկային պարտավորությունները՝ դրոշմանիշային վճարը և հդմ սպասարկման վճարը վճարել տերմինալի միջոցով։
Մայա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ միկրոյի դաշտում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ի 2022թ-ին մայրացած վարձու աշխատողներին, մինչև երեխայի 2 տարին լրանալը 28 500 դրամ նպաստը տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:
Գրիգոր.
Բարև Ձեզ: Հարց 1. եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով՝ կարո՞ղ է արդյոք դուրս գրել հարկային հաշիվ և վճարել և՛ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը (եթե այո, խնդրում եմ հղում գրեք)։ Հարց 2. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրություն համարվող կազմակերպությոունը, որի գործունեությունը արտադրությունն է, դուրս գրի հաշիվ վավերագիր (եթե այո, խնդրում եմ հղում գրեք): Շնորհակալություն:
Ժաննա.
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:
Հեղինե.
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպության միակ սեփականատերը տարվա մեջ ցանկացած ժամանակ դիվիդենդ ստանալու իրավունք ունի, թե՞ տարեկան մեկ անգամ։ Ինչպե՞ս է դա կազմակերպվում։
Երվանդ.
Շրջ. հարկով հարկվող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ֆիզ. անձին վաճառել ապրանքներ ըստ հաշվարկային փաստաթղթի և ստացված հասույթի դիմաց տրամադրելու դրամարկղային մուտքի օրդերի անդորրագիր:
Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ֆիզ. անձը 30.05 տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, տարածքը հանձման ընդունման ակտով ՍՊԸ-ն ընդունել է հունիսի 4-ին։ Կարող եմ արդյո՞ք ես հունիսի հաշվետվությամբ ցույց տալ վարձավճարից առաջացած եկամտային հարկը՝ հիմք ընդունելով հանձման ընդունման ակտի ամսաթիվը։ Կանխավ շնորհակալություն։
Անահիտ.
Բարև Ձեզ: Պետության կողմից ընկերության հաշվարկային հաշվին փոխանցվել է վճարված մայրության նպաստի տարբերությունը, ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այն։
Աննա.
Հարգելի հաշվապահներ, արտադրության կազմակերպումը ՀԾ հաշվապահ համակարգում կատարում են հիմնականում կոմպլեկտավորումով, բայց կա նաև այլ մեթոդ, որ նյութերի շարժը պահում են Excel-ի ֆայլերով և ամսվա վերջում հումքի մուտքը և պատրաստի արտադրանքի ելքն են ցույց տալիս, կարծեմ, պահեստի մուտքի փաստաթղթով պատրաստի արտադրանքի մուտքն են ցույց տալիս, որի հիման վրա հավելյալ ծախսերով հումքի ծախսը ավելի ճշգրիտ։ Եթե գիտեք, շատ եմ խնդրում արձագանքել։
Անահիտ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ հիմնական միջոցի վաճառքից հետո առաջանու՞մ են ԱԱՀ վերաձևակերպումներ, եթե նախկինում հաշվանցվել է ԱԱՀ և դեռևս ամորտիզացված չէ։
Նունե․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը հարկային հաշիվ դուրս գրել։ Խնդրում եմ պատասխանել օրենքի հղումով։
Գայանե․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ արտահանում եմ արել անցած ամիս, հիմա վիճակագրական հաշվետվությունը ինչպե՞ս հանձնել։
Սվետա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք կրպակի գործունեության դասակարգիչը, որտեղ նաև տեղում պատրաստվում է ֆրեշ: Շնորհակալ եմ:
Շուշանիկ․
Ողջույն, հարգելի կոլեգաներ։ Խնդրում եմ ասել՝ որքա՞ն տուգանք է նախատեսված չգրանցված աշխատողի համար և ո՞ր հոդվածն է:
Ընկերություն՝ Էլ Քոնսալթ ՍՊԸ
Հասցե՝ Մուրացան 1
Հեռախոս՝ 094471217
Էլ․ փոստ՝ elizmarkaryan18@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ հաշվետար սկսնակ
Աշխատանքի նկարագրություն՝ Սկսնակ հաշվետարի աշխատանք
Պահանջներ՝ մասնագիտության մասին նվազագույն գիտելիքներ
Աշխատավարձ՝ պայմանագրային
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի համակարգիչների հակավիրուսային ծրագրերի լիցենզիաների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
Կից փաստաթղթեր․
Արմինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ նպատակային արձակուրդը հաշվարկվու՞մ է որպես փաստացի աշխատած ժամանակահատված, վճարովի արձակուրդ ձևակերպելիս, թե՞ ոչ։
Աննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան։ Արդյո՞ք կարող է անձը գրանցված չլինելTaxservice-ում, բայց իր քարտով դուրս գրել e-invoicing-ով հարկային հաշիվներ։
Ալլա.
Հարգելիներ, եթե ՍՊԸ հունիս ամսին է բացվել՝ գրանցվել է պետռեգիստրում, բայց առայժմ գործունեություն չի ծավալել, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում։ Պե՞տք է ներկայացվի 0-ական հաշվետվություն ԱԱՀ-ի, էլ ուրիշ ի՞նչ պետք է արվի մինչև գործունեություն ծավալելը։
Ալլա.
Բարև ձեզ։ Եթե ընկերության աշխատակիցը աշխատում է 24 ժամյա հերթափոխով, ստացվել է այնպես, որ մի հերթափոխի ընթացքում ոչ անհարգելի պատճառով մի քանի ժամ բացակայել է: Աշխատավարձի հաշվարկի ժամանակ հաշվապահը իրավունք ունի՞ այդ մի քանի ժամվա համար նրան չվճարել /նշեմ, որ աշխատավարձի ձևը ամսական ռոճիկ է սահմանված, այլ ոչ թե ժամավճար/։
Արմինե․
Բարև Ձեզ: Գիշերային հերթափոխի համար բուժզննում անցնելու համար գործատուն աշխատողին ուղեգի՞ր պետք է տա: Եվ խնդրում եմ հուշեք՝ որտեղի՞ց հստակ ինֆորմացիա վերցնեմ կաթսայատան աշխատողներին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Գազի գրասենյակից թույլտվությու՞ն է պետք։
Ընկերություն՝ Թաքս Լոու ՍՊԸ
Հասցե՝ ք,Երևան Աբովյան 31 տարածք 20
Հեռախոս՝ 093545627
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Թաքս Լոու» ընկերությանն անհրաժեշտ են հաշվապահական խմբերի ղեկավարներ՝ փորձառու հաշվապահներ։
Պահանջվող աշխատանքային փորձ՝ նվազագույնը 3 տարի
Տարիքը՝ 27-45
Անհրաժեշտ հմտություններ՝ ՀԾ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade.gov.am, tax-stamp.taxservice.am համակարգերի պարտադիր իմացություն։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00-18:00։
Պահանջներ՝ Ծ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade.gov.am, tax-stamp.taxservice.am համակարգերի պարտադիր իմացություն
Աշխատավարձ՝ սկսած 400 հզ
Այլ նշումներ՝ Բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Համապատասխանող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (cv) ուղարկել taxlawllc3@gmail.com էլ․հասցեով կամ զանգահարել 077-199-818 կամ 077660588 հեռախոսահամարներով։
Գոհար.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։
Դավիթ.
Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ որտե՞ղ դիմեմ ներկրման լիցենզիա ստանալու համար, լիցենզիայի մասին օրենքի 43-րդ հոդվածի “առևտուր” բաժնի համաձայն՝ այդպիսի լիցենզիայի տեսակ գոյություն ունի, նաև ավտոդիլերի լիցենզիան է հետաքրքրում կամ ավտոբրոքերի:
Եթե կարո՞ղ եք՝ հասցեներն էլ կխնդրեմ նշեք։ Շնորհակալություն։
Արեն.
Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:
Արթուր.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Արմինե.
Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։
Վարդան.
Դիզայներական և ինժեներական աշխատանքները ո՞ր դաշտում է ավելի հարմար իրականացնել, որպես Ա/Ձ, թե՞ որպես միկրոձեռնարկություն: Եվ եթե կարելի է, հուշեք կոդը (դասակարգիչը): Շնորհակալություն։
Մելինե.
Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։
Մանե.
Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք օգնել, միկրոյով աշխատող Ա/Ձ տարեկան սոց. վճարը միասնական հաշվեհամարի՞ն է վճարում։
Կարմեն.
Բարև Ձեզ: 1 հարց ունեմ` Որպես Ա/Ձ աշխատելու եմ շրջհարկով։ POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում կարո՞ղ եմ Ա/Ձ֊ի քարտին չփոխանցել, այլ գրանցել իմ անհատական քարտին։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ