Կանխավճարի հետ կապված

Ռիտա.

Բարև Ձեզ։ Ապրանքի վաճառքի դեպքում կարո՞ղ եմ կանխավճար ընդունել անկանխիկ և վաճառքի դեպքում ՀԴՄ խփել, վճարումը նշելով՝ մարում անկանխիկ կանխավճարից։ Նշեմ, որ ապրանքի գինը 1 մլն դրամից ավել է:

Գործունեության տեսակների դասակարգիչ

Մարի.

Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0… Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։

Ապրանքի փոխանակման ակտի ձև

Անահիտ.

Բարև ձեզ, կոլեգաններ։ Երաշխիքային սպասարկման պայմաններում ապրանքի փոխարինման ակտի հատուկ ձև կա՞, և ի՞նչ նախապայմաններ կան նման ակտ կազմելու և ապրանքը դուրս գրելու։ Շնորհակալություն։

Հաշվապահը գնում է արձակուրդ

Անի.

Հարգելի դպրոցի հաշվապահներ, հաշվապահի արձակուրդի ժամանակ փոխարինում անում եք։

Էլեկտրոնային դիմում ներկայացնելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացվել է 2014 թվականից, բայց գործունեություն չի ձեռնարկվել, իսկ 01.08.2022թ. որոշել ենք աշխատենք, հիմա բացել ենք e-invoicing և օնլայն հաշվետվությունը, բայց չեմ կարողանում հայտարարություն տամ, որ աշխատելու ենք շրջհարկով և ՀԴՄ գրանցեն, ֆայլերը ակտիվ չեն: Կարո՞ղ եք ուղղություն ցույց տալ՝ ի՞նչ անեմ։ Նախապես շնորհակալություն։

Ներմուծում Վրաստանից

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ-ն ցանկանում է Վրաստանից բազմոց գնել ատամնաբուժարանի համար, որպես ֆիզիկական անձ է ճիշտ գնելը, թե՞ ՍՊԸ։ Ինչպե՞ս նաև մաքսազերծման ժամանակ ինչքա՞ն է պետք վճարեն գույքի համար և ի՞նչ որ փաստաթուղթ անհրաժեշտ է ներկայացնել։ Կանխավ շնորհակալություն։

Pos տերմինալի հետ կապված

Ասյա.

Բարև Ձեզ։ Տանից հագուստի վաճառքով զբաղվող ՍՊԸ-ն, որ վաճառքը իրականացնում է նոր սերնդի ՀԴՄ սարքով՝ առաքումով միայն, նույնպես պե՞տք է pos տերմինալի համար բանկին դիմի, քանի որ տուն մարդ չի գալիս, քարտով վճարում չի իրականացվում, վճարումը իրականացնում են կանխիկ՝ ՀԴՄ կտրոնով՝ առաքիչին տալով կամ անկանխիկ ՍՊԸ-ի քարտային հաշվեհամարին փոխանցելով՝ նշելով հդմ սարքում անկանխիկ և այլ վճարային տերմինալ։ Հիմա Ամերիաբանկը ասում է, եթե 300 000 դրամը pos-ի ակտիվացումից հետո չեք ապահովում, ապա տուգանք է 10 000 դրամ։ Իսկ ինչպե՞ս ապահովենք, եթե տուն հաճախորդ չի մոտենում և հետևաբար քարտով վճարում չի լինում pos-ի միջոցով։ Կխնդրեմ, եթե տեղյակ է որևէ մեկը՝ գրեք։ Նախապես շնորհակալ եմ։

Չվճարվող արձակուրդ

Աննա.

Բարև ձեզ։ Պետական հիմնարկի աշխատակիցը կարո՞ղ է ամենամյա հասանելիք արձակուրդի դիմումի հետ ներկայացնել նաև չվճարվող արձակուրդի դիմում հասանելիք արձակուրդի ավարտին հաջորդող օրվանից չվճարվող արձակուրդը շարունակելու համար։ Եվ արդյո՞ք գործատուն կարող է մերժել չվճարվող արձակուրդի տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ տվյալ հիմնարկում և ժամանակահատվածում աշխատակիցների մի մասը ևս արձակուրդում են լինելու։ Շնորհակալ եմ։

Արձակուրդի հետ կապված

Արմինե.

Բարև Ձեզ։ Ես աշխատեւմ եմ դպրոցում, որպես ուսուցչուհի, 17 շաբաթական հղի եմ և չեմ կարող գնալ աշխատանքի։ Կարո՞ղ եմ արձակուրդ վերցնել։

Գրանցման հայտ

Գայանե.

Բարև Ձեզ։ Աշխատակից եմ ցանակնում ընդունել աշխատանքի՝ 16 տարեկան, անձնական տվյալներում՝ ծննդյան վկայականով պետք է լինի, բայց սերիա համարի դաշտում միշտ սխալ է բերում, առնչվե՞լ եք այդպիսի խնդրի։ Կխնդրեմ օգնել։

Հարկային հաշիվ

Արսեն.

Ողջույն։ Շինկազմակերպությունը քաղաքացու համար պայմանագրով կատարել է շինարարական աշխատանքներ (պայմանագրում նշված է գինը)։ Կազմվել են համապատասխան ակտեր։ Հարկային հաշիվ պե՞տք է դուրս գրվի և ինչպե՞ս (թղթային, էլեկտրոնային)։ Կանխավ շնորհակալություն։

Ապրանքի ձեռքբերում

Անահիտ.

Ընկերներ, մանկապարտեզ ՀՈԱԿ-ը կարո՞ղ է նույն հոդվածի տակ գտնվող մի քանի անուն ապրանք գնում կատարել մինչև պայմանագիր կապելը։ Քանի՞ անգամ, որքա՞ն ժամանակահատվածի մեջ, ու ի՞նչ գումարի սահմանաչափով։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ քաղիրավական պայմանագիրը ո՞ր դեպքերում կարող է անժամկետ լինել, եթե աշխատողը պետք է ստանա ամսական 15 000 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս լրացնել տաբելը և ինչպե՞ս հիմնավորել քաղիրավական պայմանագրով , արդյո՞ք հայտում պետք է նշել։ Կանխավ շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արև.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է 3-րդ երկրից 2017թ-ի օգտագործված էքսկավատոր: Մատակարարի հաշիվ ապրանքագրում գինը նշված է 52մլն դրամ, գնահատողի կողմից գնահատվել է 61մլն դրամ, մաքսայինը ներմուծման արժեք սահմանել է 56 մլն դրամ: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Միջնորդային գործունեություն

Աննա.

Եթե ընկերությունը, որն աշխատաում է շրջանառության հարկով, կատարելու է մարդատար տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների միջնորդական գործունեություն, ապա այդ դեպքում ինչպե՞ս է ցույց տրվելու միջնորդի շրջանառությունը։

Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Վազգեն.

Բարև Ձեզ։ Կներեք՝ արտասահմանի հետ ֆրիլանս գործունեություն ծավալելու և գումարը հաշվին ստանալու դեպքում ինչպե՞ս է շրջանառության քանակը հարկային մարմնին ցույց տրվում և փոխարժեքի հարցը ինչպե՞ս է լուծվում։

ՀԿ գրանցելու համար

Անգին.

Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար:
Շնորհակալություն։

Աշխատանք համատեղությամբ

Անահիտ Ղարիբյան.

Բարև Ձեզ։ Կասեք՝ հաշվապահները կարո՞ղ են աշխատել մի քանի դպրոց ր մանկապարտեզում՝ համատեղելով, գերազանցելով 12 ժամը՝ օրական։ Շնորհակալություն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի.

Բարև ձեզ։ Կօգնե՞ք՝ ձևակերպում տալ.
1. Տնօրենը դրամարկղից գումար է վերցրել (անձնական ծախսերի համար)։
2. Դրամարկղից գումար է վերցվել ադմինիստրացիայի համար նախատեսված սուրճի գնման համար։

Հագուստի ներմուծում Չինաստանից

Սեդա.

Բարև ձեզ։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ես իրավաբանական անձ եմ, ունեմ ԱՁ, ցանկանում եմ Չինաստանից ներկրել հագուստ վաճառքի նպատակով։ Կասեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում մաքսազերծման պրոցեսը, գիտեմ որ բերված ապրանքի 15%-ն է, բայց ինչպե՞ս են դա անում, ըստ քաշի, թե՞ այլ։ Նախապես շնորհակալ եմ։

Արձակման նպաստ

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, եթե աշխատակիցն աշխատել է 1.5 ամիս, ամսական վարձատրվել է 150 000դր, արձակման նպաստ հաշվելիս պետք է 150 000/21*10-ո՞վ, այսինքն՝ 71 429 դր., հանել հարկերը, նո՞ր վճարել։

Ո՞վ կարող է փոխարինել հաշվապահին

Նինա.

Բարև Ձեզ։ Մի հարց.
գլխավոր հաշվապահն արձակուրդում է, եթե չեմ սխալվում, Ֆինանսական տնօրենը կամ գանձապահը չեն կարող փոխարինել գլխավոր հաշվապահին, արդյո՞ք դա այդպես է և օրենսդրական ի՞նչ կարգավորում է գործում այս դեպքում:

Ինքնարժեքից ցածր արժեք

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ։ Եթե ապրանքը վաճառենք ինքնարժեքից ցածր արժեքով՝ ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

Ներմուծում Վրաստանից

Լուիզա.

Բարև Ձեզ։ Նորաբաց հագուստի խանութի համար պետք է Վրաստանից Հայաստան հագուստ բերել, կասե՞ք մաքսազերծման պայմանները: Կանխավ շնորհակալ եմ:

Ավտոմեքենայի մաքսազերծում

Մարինե.

Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է մեքենայի վին կոդով իմանալ թե մեքենան ե՞րբ է մաքսազերծվել ՀՀ-ում։

Շրջանառության հարկի հաշվարկ

Ռոման.

Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։

Մեքենայի առքուվաճառք

Մարիամ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե երկու ֆիզ. անձերի միջև կատարվել է մեքենայի առքուվաճառք՝ 2021թ, սակայն անվանափոխություն և պետական գրանցում չի կատարվել մինչ օրս /19.07.22թ/, այժմ գրանցելիս արդյո՞ք անկանխիկ վճարման նոր փոփոխությունները պիտի գործեն, քանի որ վճարվել է 2021թ-ին, և ի՞նչ հարկ է առաջանում նման գործարքի ժամանակ։

Հաշվային պլան

Լարիսա.

Բարև Ձեզ։ Հաշվային պլան ռուսերենով որտեղ՞ից կարող եմ գտնել։

Շուկայից ձեռքբերում

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել այս հարցում. ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով, դրամարկղի այս օրենքը վերաբերվու՞մ է շուկայից արված առևտրին, և արդյո՞ք գնման ակտում նշվելու դեպքում սպասվում է տուգանք։ Շնորհակալություն

Համատեղ գործունեության պայմանագիր

Ռուբ.

Բարև Ձեզ։ Եթե Ա կազմակերպությունը գործում է շրջ․ հարկի դաշտում, իսկ Բ-ն՝ ընդհանուր համակարգում, և ուզում են կնքել համատեղ գործունեության պայմանագիր տենդերի մասնակցելու համար, տվյալ դեպքում կարո՞ղ է առաջանալ վտանգ, որ շրջ․ հարկի համակարգում գործող ֆիրման հայտնվի ընդհանուր հարկման համակարգում։

Անշարժ գույքի ձեռքբերում

Անահիտ.

Բարև Ձեզ: Եթե ֆիզ. անձը մեկ տարվա մեջ ձեռք է բերում երկու անշարժ գույք՝ ինչքա՞ն է հարկվում։

Ներմուծման հայտարարագիր

Անի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։

Աշխատանքի չներկայանալու դեպքում

Անի.

Անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում՝ գործատուն իրավունք ունի՞ աշխատանքից ազատել աշխատակցին։ Այս դեպքում ծանուցում ենթադրվու՞մ է։ Կանխավ շնորհակալություն։

Նվազագույն աշխատավարձ

Նարե.

Բարև, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենին, ում գրանցել ենք շաբաթական 8 ժամ աշխատաժամանակով, նվազագույն որքա՞ն կարող եմ աշխատավարձ գրել եկամտայինի հաշվետվության մեջ: 94 000/5 կարո՞ղ եմ նշել, թե՞ կա կոնկրետ նվազագույն չափ տնօրենի աշխատավարձի մասով: Աշխ. օրենսգրքում չկա նման բան:

Վերջնահաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Կօգնե՞ք վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը բանակ է գնալու և ազատվում է աշխատանքից: Ընդունվել է 03.06.2022թ-ին, ազատվել է 18.07.2022թ.: Այդ աշխատած 1 ամսվա համար 1.67 օրն ինչքա՞ն հաշվել՝ 1, թե՞ 2:

Ժ/պ պարտականություններ

Ժ/պ-ի ֆիզարձակում գտնվելու ընթացքում լիազորությունները ու՞մ վրա է դրվում։

Փոխառության տրամադրում

Սամվել․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք․

1․ Փոխառության տրամադրումը ընկերության կողմից իր մասնակցին պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո

2․ Փոխառության վերադարձը մասնակցի կողմից ընկերությանը պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո

Աշխատավարձի նվազեցում շրջ. հարկից

Ռոման․

Բարև ձեզ: Առևտրական առք ու վաճառքով զբաղվող ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Արդյո՞ք վարձու աշխատողի աշխատավարձը կարող է ներառել ծախեսրի մեջ և հարկի գումարից նվազեցնել։

Քարտով աշխատավարձի ստացում

Ալլա․

Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ՝ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները աշխատավարձը պետք է քարտո՞վ ստանան։

Բիզնես վարկ վերցնելու համար

Սամվել․

6 ամսից ավելի ունեմ արտադրություն` փոքր բիզնես։ Բիզնես վարկ վերցնելու համար որտե՞ղ դիմեմ` պետության կողմից աջակցություն ստանալու համար։

Ա/Ձ հարկեր

Մարի.

Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:

Անկանխիկ գործառնությունների մասին օրենք

Վեներա.

Խնդրում եմ՝ 2022թ. հունվարի 18-ին անկանխիկ գործառնությունների մասին ըդունված ՀՀ օրենքի հոդված 4-ի ավելի մանրամասն մեկնաբանություն, երբ համագործակցում են կազմակերպությունը և ֆիզիկական անձը, երբ ֆիզիկական անձը վճարը ստացողի դերում է:

Բոնուսների վճարման ընթացակարգ

Գայանե.

Բարև ձեզ։
2022 մարտ ամսին աշխատավայրի փոփոխման համար ստացել եմ onboarding bonus: Գործատուն հունիս ամվա աշխատավարձից առանց նախապես զգուշացնելու կատարել է պահում՝ հիմնավորելով, որ մարտին բոնուսի մասով կատարել են սխալ հաշվարկ։ Արդյո՞ք իրավունք ուներ անել նման բան այդքան ուշացումով և ո՞ր օրենքով է կարգավորում բոնուսների վճարման ընթացակարգը /ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածի պահանջները գործատուն հիմք չի համարում, քանի որ բոնուսը չի համարում աշխատավարձ/։

Տերմինալների ներմուծում

Արամ․

Որպես իրավաբանական անձ, վճարային տերմինալներ ներմուծելու դեպքում, ինչպե՞ս է հաշվարկվում դրանց մաքսազերծումը։

Միկրոձեռնարկատիրոջ հարկեր

Անահիտ Բաքարյան․

Բարև ձեզ, որպես միկրոձեռնարկատեր որքա՞ն հարկ պետք է մուծել, եթե տարեկան մինչև 500 հազարից էլ պակաս եկամուտ է սպասվում։

Հաշվետվությունների ռուսերեն տարբերակ

Ալլա․

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ֆինանսական հաշվետվությունների ռուսերեն տրաբերակ տրամադրել: Եթե այո, միանգամից մեյլս գրեմ՝ emkar2010@mail.ru: Կանխավ շնորհակալություն:

Հարկային դաշտի ընտրություն

Անուշ.

Եթե ԱՁ-ն զբաղում է հեծանիվների վարձույթով/վարձակալությամբ: Արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Վերջնահաշվարկ

Հայկ.

Բարև Ձեզ: Եթե հնգօրյա աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.05.2022թ և հուլիսի 15-ին ազատվում է աշխատանքից, ապա քանի՞ օրվա համար պետք է հաշվել վերջնահաշվարկը: Շնորհակալություն։