Նպաստի հաշվարկ

Ալլա․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107

Տալ ձևակերպումներ

Արինա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք տալ ձևակերպումները։ Կազմակերպությունը 01.08. 2011թ. ձեռք է բերել տեղակայում պահանջող հաստոց 4 600 000 դրամով, օգտակար ծառայության ժամկետը 5 տարի, մնացորդային արժեքը` 200 000 դրամ: Տեղակայման համար ծախսվել է նյութեր 400 000, աշխատավարձ 200 000 դրամի։

01.11.2013թ հիմնական միջոցների լուծարող հանձնաժողովը դուրսգրման ակտով լուծարել է հաստոցը։ Հաստոցի ապատեղակայման համար բանվորին հաշվարկվել է աշխատավարձ 50 000 դրամ։ Հաստոցի լուծարքից ստացված 200 000 դրամ ջարդոնը մուտքագրվել է պահեստ։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

ԵՏՄ գործարքի ճշգրտում

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԵՏՄ ներմուծում է եղել, ՀՀ տարածք է մտել ապրանքը 01․11․2022-ին, բայց taxservice-ով ԵՏՄ գործարքը ստեղծելիս ներմուծման ամսաթիվ եմ գրել “транзитная декларация” փաստաթղթի ամսաթիվը, որը եղել է 31․10․2022-ով։ Ի՞նչ խնդիր պետք է լինի, եթե չուղղեմ, կամ կասե՞ք՝ ո՞նց պետք է ուղղեմ։

ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգ

Քրիստինա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ գարեջրի և նարգիլեի թույլտվությունը որտեղի՞ց կարող ենք ստանալ, նաև ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգը։

Կանխիկ վճարում

Հայկ․

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։

Ի՞նչ հարկատեսակ կկիրառվի

Սրբուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցել ենք 06.12-ին ու տեղեկացվել, որ 20-օրյա ժամկետում պիտի հարկային նամակ ուղարկենք (հավանաբար հարկման ձևի վերաբերյալ), գործունեություն սկսելու ենք 2023-ի հունվարից։ Գործունեության տեսակն առցանց առքուվաճառք է, ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու և ե՞րբ ուղարկել նամակը, որպեսզի գործունեությունը դեռ չսկսած չհարկվենք, այլ հարկվենք 2023-ից։ Նախապես անչափ շնորհակալություն։

Մայրության նպաստ միկրոյի դեպքում

Մանե․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, ով հղի է, աշխատում է միկրոյով և ունի 1 վարձու աշխատող։ Կստանա՞ արդյոք պետբյուջեից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ։ Ինչպես նաև՝ Ա/Ձ֊ն պե՞տք է դադարեցվի։

Ֆիզ․ անձի սնանկություն

Արփի․

Բարև Ձեզ, ֆիզիկական անձի կամավոր սնանկության դեպքում, կա՞ աշխատավարձի վճարման սահմանափակում, եթե այո, որտե՞ղ կարող եմ հիմքը տեսնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Ֆիզ․ անձի հարկեր

Անի․

Բարև ձեզ: Եթե ֆիզ. անձը աշխատելու է ՀՀ-ից, բայց Կիպրոսում գտնվող ընկերության հետ, փոխանցումն արվելու է եվրոյով, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու ֆիզ. անձի մոտ։

Փորձագետի ծախսերի փոխհատուցում

Դավիթ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։

Դեղորայքի բարեգործական գնում

Սաթիկ․

Բարև Ձեզ, կազմակերպությունը ցանկանում է դեղորայքի բարեգործական գնում կատարել ֆիզ. անձի համար: Կասե՞ք՝ կարգը ինչպես է լինելու, եթե ոչ մի դեղատուն չի համաձայնվում ֆիզ անձի անունով հաշիվ դուրս գրել: Պատճառաբանում են օրենքի փոփոխություն, կասե՞ք՝ ո՞ր օրենքի մասին է խոսքը: Կանխավ շատ շնորհակալ եմ։

Եթե օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Կարեն․

402-11.10.2022-ՏՀ-011/1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:

Սա սպասվող օրենսդրական փոփոխություն է, գրված է՝ առաջին ընթերցում։

Հարց։ 1․ Այսինքն արդեն ընդունվե՞լ է, ո՞նց հասկանամ։ Ո՞նց ա ընթացակարգը՝ պե՞տք է էլի ընթերցում լինի, որ վերջնական ընդունեն։

Հարց։ 2 Նման փոփոխությունները առաջինը ո՞ր կայքում են հրապարակվում:

Վառելիքի նորմաներ

Ինեսա․

Բարև Ձեզ։ Որտե՞ղ կարող եմ կարդալ էքսկավատորների, բուլդոզերների, կամազների դիզելային վառելիքի նորմաների մասին։

Գործուղման ծախսերի չափեր

Հռիփսիմե․

Խնդրում եմ մեկնաբանել՝ ՀՀ Կառավարության 2335-Ն որոշման ներքոնշյալ կետի կիրառությունը, որը գործում է 01․05․2022թ․-ից հետո ընկած ժամանակահատվածի համար․

7.2. Ցանկում օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը հաշվարկվում են հետևյալ կարգով՝ 1) ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակի՝ գործուղման առաջին 60 օրվա համար նախատեսված սյունակի մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափը նվազեցվում է 15 տոկոսով։

Հաշվարկված օգնության թղթակցություններ

Գրիգոր․

Կազմակերպությունը օգնություն է տրամադրում աշխատակիցներին: Համախառն եկամտի 0,25 տոկոս շեմն արդեն անցել ենք: Խնդրում եմ տալ հաշվարկված օգնության և պահված եկամտային հարկի հաշվապահական թղթակցությունները:

Ծառայություններ հետին ամսաթվով

Աննա․

Բարև Ձեզ։ Ֆիզ.անձը, երկրից բացակայելու պատճառով, ԱՁ է գրանցել նոյեմբեր ամսվա կեսին, սակայն ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցել արտերկրի կազմակերպությանը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Դեկտեմբերի 1-ին ինվոյս է ներկայացրել, որտեղ երեք տողով նշել է համապատասխան ամիսներին մատուցած ծառայությունները: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային հետևանքներ կլինեն:

ԱՁ շահութահարկ և սոց․ վճար

Տիրուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 10․12․2022 թ-ին, սակայն գործունեություն իրականացնելու է հունվարից։ Շրջանառության հարկով աշխատելու դիմումը ներկայացվել է։ Ժամանակավոր գործունեությունը դադարեցնելու դիմում տալու դեպքում արդյո՞ք պետք է վճարվի դեկտեմբեր ամսվա 5 000 շահութահարկի և 5 000 սոց վճարի գումարները։

ԱԱՀ հաշվարկ

Հայկ․

Բարև Ձեզ: Հարգելի մասնագետներ, ԱԱՀ-ի հաշվարկ եմ լրացնում առաջին անգամ: Ցանկանում եմ իմանալ՝ ԱԱՀ-ի դեբետ բաժնում պետք է լրացնել հաշվետու ժամանակաշրջանի բոլո՞ր ձեռքբերումները, այդ թվում ստացված հաշվարկային փաստաթղթերով, թե՞ միայն հարկային հաշիվներով ստացվածները: Շնորհակալություն։

Հաշվի դուրս գրում միկրոյի դեպքում

Մարի․

Բարրև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք․ մարզում աշխատող ԱՁ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով` խաղալիքներ, ծննդյան տոնի պարագաներ, գրենական պիտույքներ, համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, կարո՞ղ է արդյոք ֆակտուրա դուրս գրել: Թե՞ պետք է հարկայիրն դաշտը փոխի, օրինակ՝ շրջ հարկով աշխատի, որ կարողանա ֆակտուրայով ապրանք վաճառել, օրինակ, դպրոցներին:

Իրական շահառուների հայտարարագիր

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, թե ե՞րբ պետք է ներկայացնենք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր, և եթե կազմակերպությունը գտնվում է գործունեության ժամանակավոր դադարի մեջ, պե՞տք է արդյոք ներկայացնի հայտարարագիր: Շնորհակալություն։

Կանխիկացման սահմանափակում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ ՍՊԸ կարո՞ղ է հաշվարկային հաշվից 1 000 000 գումար կանխիկացնի և մուտք անի ՍՊԸ-ի դրամարկղ։ Կա՞ արդյոք սահմանափակում այս հարցում:

Ճշգրտող հաշիվ

Lilia.

Բարև բոլորին։ Ո՞վ կարող է օգնել դուրս գրենք վերադարձի հաշիվ, ճշգրտող հաշիվ եմ մտնելու, հետո նշեմ նախկինի սերիա՞ն

1-առաքման ամսաթիվ ի՞նչ նշեմ

2-վայրը, որտեղից ապրանքները առաքվում են, նշելու եմ այդ հետ ուղարկող խանութի հասցեն

3-մատակարարվող ապրանքների նշանակման վայրը

4-անվանացանկում հետ վորադարձվողն եմ միայն նշում

Կանխիկացում հաշվից

Թամարա․

Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը (աշխատավարձ վճարելու և մանր ծախսերի համար) և ընթացքում դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը դիտարկվու՞մ է որպես Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում: Շնորհակալություն։

Շահաբաժին

Արեգա․

Հարգելի փորձառու հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց, որի համար ակնկալում եմ ձեր ճիշտ պատասխանները.

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԸ-ն (որն ունի մեկ մասնակից) 2018-2021թ գործունեության արդյունքներով չբաշխված շահութը կազմել է 155 մլն դրամ: 2022թ․ կազմակերպությունը ընդունել է որոշում բախշման ենթակա շահույթի գումարը վճարի միակ մասնակցին: Ընկերությունը կարողացել է վճարել 103 500 000 դրամ միակ մասնակցին և դրա 5%-ը՝ 5 175 000 դրամ եկամտային հարկ բյուջե:

Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.

Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Տերյան 1/1
Հեռախոս՝ 095771272
Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

  • Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում,
  • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում ծրագրում,
  • Հարկային հաշիվների դուրս գրում,
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում,-
  • Դեբիտորների և կրեդիտորների վարում 1C 8.3 հաշվապահ ծրագրով,
  • Այլ հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում 1C 8.3 ծրագրում:

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • 1C 8.3 / ERP ծրագրերի իմացություն,
  • Նվազագույնը 2 տարվա հաշվապահական փորձ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Հարկային և հարակից օրենսդրության իմացություն,
  • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն,
  • Թիմային աշխատանք կատարելու ունակություններ։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն info@tmlconsultant.com էլեկտրոնային հասցեին:

#գործկա ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲ Ընկերությունում

Ընկերություն՝ ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲԸ
Հասցե՝ Երևան , Վազգեն Սարգսյան 10
Հեռախոս՝ 010318888
Էլ․ փոստ՝ leasing@acba.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

  • Կատարել Հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ՝ համաձայն հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և աշխատանքային պարտականությունների։
  • Հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով,
  • Հաշվապահական հաշվառման կոնկրետ ուղղությանը համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունում և հսկողություն, ինչպես նաև դրանց հերթական հաշվառում,
  • Պետական և համայնքային բյուջեներ հարկերի և տուրքերի ինչպես նաև այլ վճարումների հաշվարկման և փոխանցման հետ կապված աշխատանքների կատարում,
  • Ղեկավարների, ներդրողների, աուդիտորների և հաշվապահական հաշվետվություններից օգտվող այլ անձանց համադրելի և արժանահավատ այլ տեղեկատվության ապահովում,
  • Աշխատանքային նախագծերի, տնտեսական գործառնությունների ձևակերպման համար անհրաժեշտ սկզբնական փաստաթղթերի ձևերի մշակում,
  • Հաճախորդների համար հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և տրամադրում՝ քաղվածք և տեղեկանք,
  • Լիզինգային պայմանագրերի ստուգում և ձևակերպում Ընկերության ներքին կանոնակարգին համապատասխան,
  • Գլխավոր հաշվապահի կողմից տրված հանձնարարականների կատարում

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսասգիտական բնագավառում
  • MC Office փաթեթի գերազանց իմացություն
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն
  • Փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է

Այլ նշումներ՝ Սահմանվում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերն են 09:00-18:00, հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 10 Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել leasing@acba.am էլ. հասցեին:

Առցանց ուսուցում

Մերի.

Բարև ձեզ։ Անձը ցանկանում է առցանց տարբերակով կրթական հոլովակների ձևաչափով դասընթացներ իրականացնել։ Արդյո՞ք սա համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն։

Աշխատաժամանակ գրանցման հայտում

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կօգնե՞ք հասկանալ՝ աշխատողի գրանցման հայտում (Ձև 79) շաբաթական տևողություն դաշտը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում մոտավոր թի՞վ ենք նշում, քանի որ անհայտ է որ օրը ինչքան կաշխատի ժամավճարով աշխատողը։ Նախապես շնորհակալ եմ։

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անժելա.

Բարև ձեզ։ Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս, երբ 12 ամսվա ընդհանուր եկամտի մեջ կա նաև քաղիրավական կազմակերպությունից ստացած աշխատավարձ, դա նույնպես հաշվու՞մ են որպես եկամուտ, թե՞ ոչ։

Պե՞տք է գրել ինքնահաշիվ

Գայանե․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծառայություն, նյութեր են ուղարկել Ռուսաստան, փորձաքննություն են անցկացրել և տրամադրել են սերտիֆիկատ։ Հաշիվ ֆակտուրա են գրել, որտեղ գրված է նաև ԱԱՀ։ Ունենք կնքված պայմանագիր։ Վճարումը կատարել ենք պայմնագիրը կնքելուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ հաշիվ ֆակտուրան գրվել է 3 ամիս հետո։ Հարցս հետևյալն է՝ պե՞տք է գրել ինքնահաշիվ և ԱԱՀ հաշվետվության կազմելիս ե՞րբ պետք է ներառեմ, ըստ վճարման ամսի, թե՞ հաշիվ ֆակտուրայի ամսում։

Համատեղ գործունեություն

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. երկու կազմակերպություններ, որոնք գործում են ԱԱՀ-ի դաշտում, իրականացնում են բեռնափոխադրման ծառայություններ։

Կազմակերպություններից առաջինը ցանկանում է իր գործունեության ընթացքում շահագործել երկրորդ կազմակերպության տրանսպորտային միջոցները։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հիմունքներով կարող է այն իրականացնել, արդյո՞ք պետք է որևէ քաղիրավական պայմանագիր՝ վարձակալության և/կամ անհատույց օգտագործման պայմանագիր տրանսպորտային միջոցների, և երկրորդ հարցս՝ կարո՞ղ է կազմակերպությունների միջև կնքվի համատեղ գործունեության պայմանագիր և այն գրանցվի հարկայինում, որի դեպքում տրանսպորտային միջոցների շահագործման վերցնելու պարագայում հարկեր չեն գոյանա։

Արդյո՞ք վճարվելու է մաքսատուրք

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց. անհատ ձեռնարկատերը, ով գործում է շրջանառության հարկի դաշտում, ցանկանում է Ճապոնիայից ներմուծել 2106909809 ապրանքային կոդով ապրանքներ: Ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք այս կոդով ապրանքի համար վճարվելու է մաքսատուրք: Եթե կարելի է՝ նշեք նաև մաքսատուրքերի դրույքաչափերը ո՞ր իրավական ակտով են սահմանված։

Կոմունալների վճարում անձնական հաշվից

Մելինե․

Բարև ձեզ, հաարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ տնօրենը գրասենյակային տարածքի կոմունալները ամիսներ շարունակ վճարել է իր անձնական Թելսել դրամապանակով, իր հաշվից, հիմա ինչպե՞ս է ճիշտ դրանք արտացոլել ՍՊԸ ծախսերի մեջ։

Էլեկտրոնային հաշվետվությունների մուտքանուն / գաղտնաբառ

Տաթև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարկայինի ծրագրի մուտքանունը ու գաղտնաբառը հարկայի՞նն է տալու, թե՞ ինքս կարող եմ գրանցվել։

Փոխառության մարման համաձայնագիր

Հեղինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ի տնօրենին տրամադրվել է փոխառություն երկու ամիս առաջ։ Հիմա նա ուզում է փոխառությունը մարել իրեն հասանելիք բոնուսի հաշվին։ Քանի որ գումարը ՍՊԸ-ի հաշվից միանգամից ուղղվում է փոխառության մարմանը, եթե չեմ սխալվում, կնքվում է համաձայնագիր։ Կարո՞ղ եք ինձ ուղարկել համաձայնագրի տիպային օրինակ։

Թափուր աշխատատեղեր

թափուր աշխատատեղեր

Accountant.am կայքի “Գտնել աշխատանք” բաժնում կարող եք գտնել թափուր աշխատատեղեր հաշվապահների, հաշվետարների, աուդիտորների, ֆինանսիստների, կադրային գործի մասնագետների համար։

#գործկա Baklachoff ընկերությունում

Ընկերություն՝ Baklachoff
Հասցե՝ Տիգրան Մեծ 54Բ, Yerevan, Armenia
Էլ․ փոստ՝ contact@professionals.am
Թափուր աշխատատեղ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
Աշխատանքի նկարագրություն՝ Baklachoff Collection-ը փնտրում է փորձառու, եռանդուն և բարձր մոտիվացիա ունեցող մասնագետի՝ որպես ավագ հաշվապահ միանալու մեր Ֆինանսների թիմին: Նա պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման գործառույթների իրականացման համար:iiko ծրագրի գիտելիքները պարտադիր են:
Պահանջներ՝

  • Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան
  • Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը
  • Հաշվապահական հաշվեկշիռ
  • Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն

Պահանջվող Որակավորումներ՝

  • Տնտեսագիտական /հաշվապահական/ բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահիպաշտոնում/ռեստորանում աշխատելու փորձը կդիտվի առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, 1C, ՀԾ ծրագրերի իմացություն,
  • ՀՀ հարկային,տնտեսական ոլորտի օրենսդրության և կադրային գործընթացի կատարյալ իմացություն,
  • Թիմում աշխատելու և ղեկավարման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ
    Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականն ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով…

Հաշվապահական խնդիր

Արինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել։ 31.12. 2013թ դրությամբ ընկերության ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը ` հիմնական միջոցներ սկզբնական արժեք՝ 860 000$, կուտակված մաշվածություն՝ 397 000$, 2014թ ընթացքում վաճառվել է սարքավորում, որի հաշվեկշռային արժեքը 37 000$ էր, սկզբնական արժեքը՝ 80 000$, և վաճառվել էր 49 000$-ով։ Տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր սարքավորում՝ 180 000$ սկզբնական արժեքով։ Ընկերության մաշվածության հաշվառման քաղաքականությամբ հիմնական միջոցի ձեռք բերման տարում մաշվածությունը հաշվառվում է ամբողջ տարվա համար, իսկ օտարման տարում մաշվածություն չի հաշվարկվում։ Մաշվածությունը հաշվարկվում է գծային մեթոդով 10% դրույքաչափով։ Հիմնական միջոցները ի՞նչ գումարով կարտացոլվեն 31.12.2014թ ֆինանսական վիճակի հաշվետվությունում։

2.

2018թ հունվարի 1-ին ձեռք է բերվել հիմնական միջոց 50 000 դրամ արժեքով, մաշվածությունը հաշվարկվել է նվազող մնացորդի մեթոդով՝ 30% դրույքաչափով։ Որքա՞ն կկազմի հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը 2020թ տարվա վերջում։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Բյուլետեն դեկրետից հետո

ՀԵՐՄԻՆԵ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ Եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ներկայանում է աշխատանքի ու գնում բյուլետեն՝ ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը։ Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ։

ՍՊԸ գրանցելու վերաբերյալ

Ռուբեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մտադրվում եմ բացել երկու ՍՊԸ տարբեր գործունեության համար, եթե առաջինում 100% բաժնետոմս ունեմ և երկրորդում 20%-ից պակաս, ապա այդ դեպքում կարո՞ղ եմ շրջ. հարկով ձևակերպել։ Հարց. հնարավո՞ր է երկրորդ ՍՊԸ կնոջս անունով գրանցել, որպեսզի 20-ի տեղը օր. 50% լինի և հնարավոր լինի նմանապես շրջ. հարկով ձևակերպել։ Շնորհակալ եմ նախօրոք։

Սխալ վճարված շահաբաժին

Աստղիկ.

2022թ. հունիսին, որպեսզի դրամարկղի մնացորդը նվազեցնեմ, անցած տարիներին չտրված շահաբաժին եմ տվել հիմնադրին, բայց շահաբաժնի գումարը քիչ էր քան կուտակված շահույթը: 2022թ. 6 ամսվա կտրվածքով հաշվարկել եմ հարկվող շահույթ, ավելացրել կուտակված շահույթին և վճարել շահաբաժին, հաշվետվության մեջ ներկայացրել և վճարել 5 տոկոս: Հասկանում եմ, որ սխալվել եմ: Խնդրում եմ ձեր օգնությունը, բացի փոխառություն ձևակերպելուց ուրիշ ի՞նչ ձևով կարող եմ շտկել սխալս:

Պայմանագրի վաղաժամ խզում

Արևիկ.

Ուկրաինական ՏՏ ոլորտի կազմակերպության հետ ծառայության ՀՀ քաղաքացու կողմից պայմանագիր կնքելու պարագայում ո՞ր երկրի օրենսդրությամբ է ծառայություն մատուցողը հարկվելու։

Խնդրում եմ նաև նշեք՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը ծառայություն մատուցողի կողմից վաղաժամ կարո՞ղ է խզվել, թե՞ ոչ։ Եթե այդպիսի կետ նշված չէ պայմանագրում, ապա ծառայություն մատուցողն իրավունք ունի՞ ըստ աշխ. օրենսգրքի, 30 օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին, լուծելու պայմանագիրը և դադարեցնելու ծառայությունների մատուցումը։

ԱԱՀ-ի շեմ

Գևորգ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ո՞նց եք։ Հարցը հետևյալն է. ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, այս տարի ընդհանուր շրջանառությունը եղել է մոտավորապես 42 մլն դրամ, հիմնական միջոցներ ունենք վաճառքի՝ միասին վերցված չի գերազանցում 115 մլն.։ Այս տարի, եթե վաճառվի՝ գերազանցված մասով պե՞տք է վճարվի ԱԱՀ և շահութահարկ, իսկ եթե մյուս տարի 2023թ.-ին է վաճառվում ու չի գերազանցում 115 մլն դրամը՝ միայն հարկային պարտավորություն լինում է շրջ հարկի, քանի՞ տոկոսը 5, թե՞ 10%։ 2023 թվականի ԱԱՀ-ի շեմը 115 միլիո՞ն է։

Օնլայն առևտուրը որպես միկրոձեռնարկատիրություն

Դավիթ․

Բարև ձեզ։ Ես արդեն մի 10 օր է որպես Ա/Ձ եմ գրանցվել։ Զբաղվելու եմ շարֆերի և գլխարկների արտադրությամբ։ Արտադրանքը վաճառելու եմ Instagram, Facebook, և Liooli.am հարթակներում միայն անկանխիկ եղանակով։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ես միկրոձեռնարկություն լինել, և ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ։ Իսկ եթե ՀԴՄ սարք պետք չի, ի՞նչ էլեկտրոնային համակարգով է իմ շրջանառությունը տեսնելու հարկայինը։

Մարդատար ավտոմեքենայի ԱԱՀ հաշվանցման սահմանափակում

Նարեկ․

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.

Հարց-Կասե՞ք՝ ո՞րն է օրենքով սահմանված կարգով ստացած պետական գրանցումը ։

#գործկա GML Accounting ընկերությունում

Ընկերություն՝ GML Accounting
Հասցե՝ ք. Երևան, Քոչար 24
Հեռախոս՝ 055866682
Էլ․ փոստ՝ gml.accounting@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

• Հաշվապահի ընդհանուր պարտականությունների իրականացում;
• Հաշվետվությունների կազմում, հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում;
• Ներմուծված ապրանքների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում ծրագիր;
• Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում;
• ԵԱՏՄ կամ այլ երկներից ներմուծվող ապրանքների հաշվառում, հաշվետվությունների ներկայացում;
• Հարկային հաշիվների կամ հաշիվ վավերագրերի դուրս գրում;
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում;
• Բանկային փոխանցումների իրականացում;
• Կատարել ղեկավարության կողմից առաջադրված այլ հանձնարարություններ:

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
• աշխատանքային փորձ;
• Հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն;
• ՀԾ-հաշվապահ, Е-Invoicing ծրագրերի լավ իմացություն;
• MS Office-ի իմացություն;
• Սեղմ ժամկետներում աշխատելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմում աշխատելու ունակություններ;
• Պատասխանատվության զգացում:

Աշխատավարձ՝ 300 000
Այլ նշումներ՝ Ունենք նաև հաշվապահի թափուր հաստիք

#գործկա DECORA GROUP ընկերությունում

Ընկերություն՝ DECORA GROUP
Հասցե՝ Արարատյան 88/8, Yerevan, Armenia
Էլ․ փոստ՝ contact@professionals.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

Դեկորա-Գրուպ ՍՊԸ-ն ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը։
Մենք փնտրում ենք խելացի, աշխատասեր, մշտապես սովորելու և աճելու ցանկություն ու ձգտում ունեցող հաշվապահության աշխատակիցների։

Պարտականություններ՝

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղվածությամբ)
  • Հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաշվապահական կուրսերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Բարձր հուզական ինտելեկտ /EQ/
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Սովորելու ցանկություն
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
  • Բարեվարքություն (integrity)
  • Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն
  • Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականն ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով…

Սենդվիչ պանելների ներմուծում

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Ֆիրման ներմուծել է սենդվիչ պանելներ, սակայն հայտարարագրելիս մաքսային արժեք են դիտարկել ոչ թե ինվոյսային արժեքը, այլ շուկայականը։ Միևնույն ժամանակ մեզ ասում են, որ պատրաստ են մեզ տալ ապրանքը, բացել մաքսային ստուգում, տրամադրել 60 օր ժամանակ համապատասխան թղթերը ստանալու համար, որից հետո շատ հնարավոր է հայտարարագրման մեթոդը փոխեն։ Բայց չենք ուզում ստուգում։ Առկա պայմանում ստացվում է, որ մեզ մոտ հարկային բեռը 20 մլն կավելանա մաքսազերծելիս։ Խնդրում եմ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս խելամիտ օգտվել ներկա վիճակից, եթե ֆիրման աշխատում է շրջհարկով, արդյո՞ք արժի մինչև մաքսազերծումը անցում կատարել ԱԱՀ-ի դաշտ և կուտակել ԱԱՀ-ի դտ, թե՞ ուրիշ այլ տարբերակ կասեք։ Շնորհակալ եմ։

Հողամասի անհատույց ստացում

Սուրեն․

Շահութահարկ վճարող ֆիրման անհատույց ստացել է հողամաս 6 միլիոն դրամ արժեքով։ Կասե՞ք ինձ, խնդրում եմ՝ ի՞նչ եղանակով եմ ծախս և եկամուտ ճանաչելու ու ե՞րբ։ Շնորհակալ եմ։ Օրենքի հղում էլ կասեք ինձ, խնդրում եմ, որ կարդամ։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Սուրեն․

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ոչ ռեզիդենտ, ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ֆիրմայից ՀՀ տարածքում գնել է ապրանքներ 10 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ, որի վճարումը միանգամից կատարել է։ Գույքի գնման մասին վաճառողը փաստաթուղթ չի տվել։ Որքա՞ն շահութահարկի պարտավորություն է ինձ մոտ առաջանում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների մասով։ Նախապես շնորհակալություն։ Եթե օրենքի հղում տաք, շատ ավելի լավ։