
Գյուղատնտեսական արտադրանք
Աննա․
Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։

Ներքին կանոնակարգ
Նինա․
Բարև Ձեզ, ես ունեմ ԱՁ և ցանկանում եմ կազմել Ներքին կանոնակարգ աշխատակիցների համար: Արդյոք կա՞ ստանդարտ որևէ ձև 96.02.0 գործունեության տեսակի համար: Կխնդրեմ ուղղորդել, եթե անգամ չկա:

Դրոշմանիշային վճարի գծով պարտք
Տաթև․
Բարև Ձեզ, Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, ուներ 3 ամսվա չվճարված հարկեր, որի համար ծանուցվել է վարչական գնալու համար, ծանուցվելուց 10 օր հետո բոլոր պարտքերը մարվել են, բայց դրոշմանիշյին վճարը արդեն 10 օր է պարտք է ցույց տալիս։ Ի՞նչը կարող է պատճառ լինել, և ի՞նչ պետք է անեմ:

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել
Գայանե․
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ պատասխանատվություն կա նախորդ տարիների 163 ձևը (բնակարանի վարձակալությունից եկամտային հարկի հաշվարկը) ուշ ներկայացնելու և վճարումները ուշացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:

WordPress կայքերի պատրաստում

WordPress կայքերի պատրաստում կարող եք վստահել մեր գործընկերոջը - Novaweb.am ընկերությանը։ Novaweb.am - պատվիրեք գրավիչ կայք Ձեր բիզնեսի համար։

Սոց. փաթեթից օգտվելու համար
Հայկ․
Բարև Ձեզ: Կասե՞ք խնդրեմ, մասնավոր ՍՊԸ-ում գրանցված աշխատողը, որը կուտակայինի պարտադիր մասնակից է, որևէ հիմքով կարո՞ղ է օգտվել սոց․ փաթեթից, օրինակ բուժհիմնարկերում կամ հանգստի համար: Եվ դրա համար ի՞նչ պետք է անել։

ՍՊԸ գնել է մեքենա ֆիզ. անձից
Վարդ․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից գնի 5 մլն․ դրամի արժողությամբ մեքենա, ի՞նչ հարկեր կառաջանան։

Պարտքի մարում եռակողմ պայմանագրով
Դիաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախորդ տարվա վերջ X ՍՊԸ-ն Y ոչ առևտրային կազմակերպությանը ապրանք է մատակարարել, իսկ ոչ առևտրային կազմակերպությունը վճարել է պարտքի մի մասը, այժմ ունի կրեդիտորական պարտք X ՍՊԸ-ին։ Եթե եռակողմ պայմանագիր է կնքվում և X ՍՊԸ-ի պարտքը մարում է մեկ այլ ՍՊԸ-ն, արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության և ՍՊԸ-ի համար։ Ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ներկա պահին դադարեցված է անորոշ ժամկետով։ Կանխավ շնորհակալություն։

Սուրճի արտադրություն
Արթուր․
Բարև, հարգելի խումբ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել սառը սուրճի արտադրությամբ Երևանում․
1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և հաշվառում կատարում
3․ Եթե ԱԱՀ վճարող չէ արդեն ձև 247-ով
4․ Ֆիզ ծավալի հաշվետվություն արդյո՞ք տրվելու է
5․ Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ կարծում եմ 2202 պետք է լինի 200մլ է
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

ՍՊԸ լուծարում
Ջուլիա․
Բարի ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց. ՍՊԸ 2023 թվականին գործունեություն է ծավալել 2 ամիս և մինչ այսօր գտվում է ժամանակավոր դադարում։ Սակայն ուզում ենք լուծարել, բայց ունենք տնօրենին տրամադրված փոխառություն 2 մլն դրամի չափով։ Արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի հետագայում։ Ընկերությունը չունի Դտ և Կտ պարտքեր, շահութահարկի հաշվետվությունն հանձնված է և հարկը վճարված։

ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդված – Վերահսկվող գործարքներ
Սամվել․
Բարև Ձեզ։
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդվածի Վերահսկվող գործարքները 1. Սույն գլխի կիրառության իմաստով` ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը (այսուհետ` Գործարք) համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև:
Հարց․ Եթե Ա փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Բ փոխկապակցված ընկերությունից 300 մլն դրամ ապրանք, պե՞տք է Ա ընկերությունը ներկայացնի ծանուցում վերահսկվող գործարքների մասին։ Վերը նշված հոդվածում միայն նշված է ապրանքների մատակարարման մասին, ձեռքբերման մասին նշված չէ։

Տարադրամի փոխանակման կետ
Վարդան․
Տարադրամի փոխանկման կետերը ի՞նչ հարկման համակարգով են աշխատում, և ի՞նչ հարկեր պետք է վճարել։

ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտ չի ներկայացրել
Սուրեն․
Ընկերնե՛ր, ողջույն։ Եթե ԱՁ-ն բացվել է ու միկրոյի հայտ չի ներկայացվել, հնարավո՞ր է ԱՁ-ն փակել, նորից բացել:

Վառելիքի ծախսագրում
Գայանե․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Կարո՞ ղ է արդյոք սեփական մեքենայով բեռնափոխադրում իրականացնող ԱՁ-ն այլ երկրում ձեռքբերված վառելիքը ծախսագրել, եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ չի համարվել շրջանառության հարկ վճարող
Արմեն․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ա/Ձ 2023 թվականի սեպտեմբերին է գրանցվել և հարկվում է շրջանառության հարկով, 2023 թվականին շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացրել եմ, սակայն հիմա ցանկանում եմ 2024 թվականի 1 եռամսյակի հաշվետվությունը ներկայացնել, բայց խնդիր է առաջանում, կարմիր տառերով գրվում է հետևյալը՝ «Դուք չեք կարող հանձնել հաշվարկը, քանի որ տվյալ եռամսյակի ընթացքում չեք համարվել շրջանառության հարկ վճարող», հարգելի մասնագետներ խնդրում եմ ինձ օգնեք, Շնորհակալություն։

Ֆիզիկական անձի հայտարարագիր
Արեգա․
Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց. ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում ունի 10 հատ սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2 500 դրամով: ընդամենը 25 000 դրամ արժեքով: 2023թ ստացել է 3 000 դրամ եկամուտ:
Հարց 1․ 2023թ որպես ֆիզիկական անձ տվյալ անձնավորությունը պե՞տք է ներկայացնի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, այն է 2-րդ կետով. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023թ. դեկտեմբերի 31-դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ):
Հարց 2. 3-րդ կետ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ. 3-րդ կետը խնդրում եմ բացատրեք, թե ովքեր են մտնում։

Ծախսի հիմնավորում
Մարի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք հետևյալն հնարավոր է որպես ծախս ձևակերպել և նվազեցնել ԱՁ-ի շահութահարկից: Արտասահմանյան ընկերությունից օնլայն գնված է սպասարկման ծառայություն: Առկա է էլեկտրոնային անդորրագիր, որտեղ նշված են ԱՁ-ի անուն/ազգանուն, “ԱՁ”անգլերենով, հաշվառման հասցե: Վճարումն արվել է ԱՁ քարտից: Սա բավարա՞ր է ծախս հիմնավորելու համար: Հաշվետվութունում պետք է լրացնել “Վարչական ծախսեր/Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսեր” բաժնու՞մ:
Ճի՞շտ եմ հասկանում որ այլ այս բնույթի ծախսերն, որոնք արվել են ԱՁ քարտից, բայց անդորրագիր չունեն, հիմնավորված չեն: Oրինակ՝ Ekeng համակարգի տարեկան վճարն:

Հաշվապահի #գործկա ԳԻՆԱՓ ընկերությունում

Ընկերություն՝ ԳԻՆԱՓ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան Սարի թաղ 12փ հ21
Հեռախոս՝ +37499867369
Էլ․ փոստ՝ sambezh@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ հաշվետար արտադրամասում
Աշխատանքի նկարագրություն՝
– Արտադրության հետ կապված ներմուծումների մուտքերի, դուրսգրումների, վաճառքների,ինքնարժեքի հաշվառման և տեղաշարժերի ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրի միջոցով
– e-Invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում և մուտքագրում
– Հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին
– Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ արտադրության հետ կապված այլ աշխատանքներ
Պահանջներ՝
– Բարձրագույն մասնագիտական կրթություն,
– ՀԾ-ի իմացություն,
– MS Office, E-invoicing իմացություն,
– Նվազագույնը 1 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
Աշխատավարձ՝ Սկսած 170 000 դր
Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 10։00-18։00, շաբաթ օրը՝ 10։00-14։00

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ–ն
David.
Բարև ձեզ։ Խնդրեմ կասե՞ք` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ–ն։ Հնարավո՞ր է առանց հաշվապահի հասկանալ, թե՞ շատ բարդ կլինի։ Մի հարց էլ ունեմ։ Ես կարո՞ղ եմ որպես ֆիզիկական անձ մինչև 2025 թվական հայտարարագիր չներկայացնել։ Գումար ստանում եմ դրսից։

Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն առ այսօր չի ստացել ծանուցում ֆիզ. անձանց եկամուտների հայտարագրման մասով, չնայած, որ իրական շահառու է։ Ի՞նչ անել՝ սպասել ծանուցեն, թե՞ ուղարկել հայտարարագիրը առանց ծանվուցելու։
Վերջին մեկնաբանություններ