Եթե ԱՁ-ն հարկային գործակալ չի հանդիսանում

Zhua.

Խնդրում եմ օգնեք. եթե ֆիզ անձը տարածքը տվել է վարձակալության հավանաբար միկրոյով ԱՁ-ի, ինչպե՞ս պիտի հարկ տա պետությանը։ Խնդրում եմ մանրամասն ասեք։ Շնորհակալություն։

ՏՏ ոլորտի ՍՊԸ

Լիլիթ․

Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ՍՊԸ և օգտվել ՏՏ հարկային արտոնություններից, ունեմ հաճախորդ ԱՄՆ-ից, ներկայումս աշխատավարձը փոխանցում է իմ անձնական հաշվեհամարին.

1. ՍՊԸ հաշվեհամարին փոխանցելուց հետո, նույնձև կարո՞ղ եմ տնօրինել այդ գումարը

2. Ենթադրենք 2 000$ ամսական մուտքի դեպքում ի՞նչ վճարներ պետք է իրականցնեմ (աշխատող չունեմ մենակ եմ)

#գործկա Թի Ըքաունթ ընկերությունում

Ընկերություն՝ «ԹԻ ԸՔԱՈՒՆԹ» ՍՊԸ
Հասցե՝ Իսրայելյան 37 1/1
Հեռախոս՝ 011408608
Էլ․ փոստ՝ look@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների։ Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:
Աշխատանքային պարտականություններ
• Հաշվապահական հաշվառման վարում
• Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Բանկային գործառնությունների ձևակերպում
• Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
• Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
• Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
• Եկամուտների, ծախսերի հաշվառում
• Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
• Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
• Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Հավելյալ տեղեկություններ՝
Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
• Կայուն աշխատանք
• Մրցակցային աշխատավարձ
• Անվճար LUNCH
• Կորպորատիվ միջոցառումներ
• Ուսանողներին ընձեռում է հնարավորություն համատեղելու աշխատանքն ու դասընթացները
• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները
• Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր սկսնակ աշխատողի հետ
• Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։

Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 – 18։00։
Գրասենյակի հասցեն՝ Փոքր կենտրոն, Իսրայելյան 73, 1/1։

Դիմելու գործընթացը՝
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը look@taccount.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի (Հաշվապահ) անվանումը:
Պահանջներ՝
Անհրաժեշտ հմտություններ․
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
• Հաշվապահի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
• Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
• ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
• MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն
• Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ Ավագ

Գնորդը ջնջել է հաշիվը

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էսպիսի մի հարց՝ գնորդը ջնջել է մայիս ամսին գրված հարկային հաշիվը առանց կազմակերպությանը տեղյակ պահելու, ու գնորդին ոչ մի կերպ չենք կարողանում գտնել, ի՞նչ է արվում էդ դեպքում։

Բեռնատար մեքենայի ձեռքբերում

Նարին․

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է շինարարությամբ։ Կազմակերպությունը ուզում է ձեռք բերել Ֆորդ մակնիշի բեռնատար մեքենա՝ բեռնափոխադրումները իրականացնելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։

Ինչպե՞ս է վաճառվելու հետագայում, ի՞նչ ծախսագրումներ է հնարավոր անել, ի՞նչ ծախսեր և հարկեր են գոյանում կազմակերպության համար։

Կրաքարի և գիպսի արդյունահանում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որ գրանցվել է 2022թ-ին, գործունեության տեսակը Կրաքարի և գիպսի արդյունահանում, բայց դեռ գործունեություն չի ծավալել, ներկայացնում է 0-ական հաշվետվություններ: Հիմա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելիս պետք է ընտրի ընդերքի օգտագործմա՞ն, թե՞ ընդանուր տիպի: Կանխավ շնորհակալ եմ:

Կենսաթոշակային տարիքի աշխատող

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք՝ եթե մանկապարտեզի աշխատողի 65 տարին այս տարի է լրանում, մենք 63 տարեկանում նրան չենք ծանուցել տարիքային կեսաթոշակի համար։ Այժմ ու՞շ չի, եթե ծանուցենք (նրա 65 տ լրանում է 2023 փետրվարին) և 6 ամսով երկարաձգենք, իրավունք ունե՞նք։ Օրենքի խախտում անում ենք, թե՞ ոչ, օրենքի հղում կա՞։

Շրջանառության հարկ

Արտավազդ.

ԱՁ-ի պարտավորությունները տարվա վերջի դրությամբ։ Նշեմ, որ աշխատում ենք 5% շրջհարկով, շրջհարկը վճարել ենք, եռամսյակային հաշվետվությունները կատարել ենք։

Նվազագույն աշխատավարձ

Լուսինե.

Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ։ Մինիմալ աշխատավարձի բարձրացումը՝ 75 000 դրամ, հունվարի 1-ից վերաբերվու՞մ է նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող աշխատողներին։

ԱՁ մայրության նպաստ

Լիլիթ.

Շրջհարկ վճարող ԱՁ-ի տարեկան շրջանառությունը 58 մլն է կազմել, մայրության նպաստը վճարվել Է 156579, նվազագույն աշխատավարձի 50%-ից Է կատարվել հաշվարկը։ Արդյո՞ք ճիշտ է հաշվել սոցապը, և ո՞ր դեպքում է ամսական հաշվարկման բազան վերցվում շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը 12 բաժանելու միջոցով ։ Շնորհակալ եմ նախապես։

Պայմանագրի լուծարում

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպե՞ս կարող է դադարեցվել ԱՁ-ի և Ընկերության միջև կնքված պայմանագիրը ժամկետից շուտ։ Շնորհակալություն։

Պահնորդային ծառայությունը որպես միկրո

Նունե.

Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ պահնորդային ծառայությունը կարո՞ղ է չէ միկրոձեռնարկատեր լինի։ Օրենքով նայում եմ՝ կարծես լինում է, մեկ էլ լիցենզիայի վճարը, եթե լիցենզիա չտրամադրեն վերադարձվու՞մ է։

Ազատման հոդված մահվան դեպքում

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ քաղաքացիաիրավական օրենսգրքի ո՞ր հոդվածով պետք է ազատեմ ծառայություն մատուցողին՝ մահվան պատճառով: Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի մնացորդի ԱԱՀ հաշվանցում

Կարեն․

Բարև Ձեզ։ 2022 թվականին ԱՁ-ն աշխատել է միկրոյի դաշտում։ 2023 թվականից պետք է աշխատի ԱԱՀ դաշտում։ 2022 թվականին ներմուծված ապրանքը, որի համար վճարել է ԱԱՀ, երբ վաճառի 2023 թվականին, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն դեբետագրի: Կխնդրեի ասեք՝ որ օրենքի կամ որոշման հիման վրա կարող եմ դա հիմնավորել։

Պասիվ եկամտի եկամտային հարկ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ՀՀ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասի փոփոխությունը. ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների նկատմամբ, դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:

Այսինքն, նկատի ունի, ֆիզ անձին պարտավորությունը չմարելու դեպքու՞մ է դառնում եկամտային հարկը 20 տոկոս։

#գործկա Ջի Ջի Գրուպ ընկերությունում

Ընկերություն՝ Ջի Ջի Գրուպ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան,Սևանի 116/8
Հեռախոս՝ 098 57 35 07,010 44 03 70
Էլ․ փոստ՝ businesstechinic@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Վարել մի քանի ոլորտի և տարբեր հարկման դաշտերում գտնվող ընկերությունների հաշվապահություն

Պահանջներ՝

• ՀԾ, 1C համակարգերի տիրապետում ,MS Office
• Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձ
• Մասնագիտական աշխատանքային փորձ
• Համակարգված աշխատելու կարողություն
• Թիմում աշխատելու կարողություն

Աշխատավարձ՝ կախված գիտելիքներից, աշխատանքի ծավալից և հարկային ստուգում անցած լինելու փորձից:

Այլ նշումներ՝ Կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը businesstechnic@mail.ru էլեկտրոնային հասցեին, թեմա դաշտում նշելով “Հաշվապահի հաստիքի համար”։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։30-17։00։ Հեռ՝ 010 44 03 70 կամ 098 57 35 07։

ՌԴ քաղաքացին ընդունվում է աշխատանքի

Արմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ եթե ՌԴ քաղաքացի է ընդունվում աշխատանքի, բացի ՌԴ անձնագրից և սոց․ քարտից որևէ այլ փաստաթուղթ հարկավո՞ր է ներկայացնի (օրինակ՝ կացության քարտ)։ Կանխավ շնորհակալ եմ։

Տոմսի առցանց ձեռքբերում

Գրիգոր․

Բարև Ձեզ: Արտասահման գործուղվող աշխատակցին ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար կարո՞ղ ենք արդյոք վճարել առհաշիվ, քանի որ ինքնաթիռի տոմսը ցանկանում է ձեռք բերել ONLINE, չի՞ հակասում արդյոք անկանխիկ գործառնությունների մասին օրենքին, եթե այո՝ շահութահարկի հարկման նպատակով ծախս կարո՞ղ ենք համարել:

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին

Avetyan.

Եթե աշխատանքը հաստիք/հերթափոխ սկզբունքով է և 2023թ․ հունվարի 28-ին (օրը՝ շաբաթ) համընկել է տոնական օրվա հետ, ապա վարձատրումը կրկնակի՞ է լինելու։

Արտահանման հարկային հայտարարագիր

Տիրուհի․

Բարև Ձեզ։ ԵՏՄ արտահանման դեպքում արտահանման հարկային հայտարարագիրը ի՞նչ ժամկետներում է պետք ներկայացնե՞լ։ Իսկ trade gov վիճակագրական հաշվետվությու՞նը։ Կանխավ շնորհակալ եմ։

Մեքենաների ներմուծում և վաճառք

Արմինե․

Բարև Ձեզ հարգելիներս, ՌԴ քաղաքացին (ոչ ռեզիդենտ) ցանկանում է ՀՀ-ում ՍՊԸ բացել, որպեսզի ԱՄՆ-ից մեքենաներ ներմուծի ՀՀ և արտահանի ՌԴ: Հայաստանում ոչ մի վաճառք չի իրականացնելու: Կասե՞ք, թե ինչ կարգով դա պետք կազմակերպվի, և դրույքաչափերը: Կանխավ շնորհակալ եմ։

Ո՞ր տողում լրացնել շրջանառությունը

Ռուզան․

Բարև Ձեզ, ես շրջ. հարկի հայտարարություն եմ տվել ԱՁ գրանցելուց: Դեռ եկամուտ չունեմ, բայց կտոր եմ ներմուծել կտորից տոպրակներ կարելու համար: Շրջհարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում պետք է լրացնել 0 շրջանառությունն ու X արժեքի ձեռքբերված կտորը:

Հրամանների հաստատում դրոշմակնիքով

Իրինա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք՝ կնիքի վրա դրված ստորագրությամբ (ստորագրություն-դրոշմակնիք) կարո՞ղ ենք հաստատել հրամանները: Շնորհակալություն։

ԱՁ-ն կհամարվի՞ ԱԱՀ վճարող

Հեղինե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիրման 2022թ գրանցվել է և աշխատել ԱԱՀ դաշտում։ Տարվա վերջին դիմել է լուծարման համար։ Լուծարման պրոցեսը դեռ չավարտված, տնօրենը գրանցել է ԱՁ, շրջհարկի դաշտում։ Հարցս հետևյալն է. տնօրենն իրավունք չունի՞ աշխատելու շրջհարկով, քանի դեռ ֆիրման լուծարման փուլում է։ Կանխավ շնորհակալ եմ։

ՀԿ իրական շահառու

Հրաչ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասե՞ք՝ ՀԿ-ն իրական շահառուի հայտարարագիր լրացնելիս ու՞մ է համարում իրական շահառու։ ՀԿ-ն աշխատել է դրամաշնորհային ծրագրերով, այլ (առևտրային) գործունեություն չի իրականացրել։

Իրական շահառուի հայտարարագիր

Լիանա․

Բարև Ձեզ: Եթե ներկայացնում եմ շրջ. հարկով աշխատող խանութի իրական շահառուի հայտարարագիրը, որտեղ իրական շահառուն 1 հոգի է 100% բաժնեմասով, անհրաժեշտ՞ է լրացնել իրական շահառու հանդիսանալու հիմքը էջը, և եթե այո՝ ի՞նչ պետք է ընտրեմ այստեղ։ Շնորհակություն։

Կցված նկար…

Ստացված հաշիվների սերիա-համարներ

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե մեր կազմակերպությունը ՍՊԸ է և հարկվում է շրջ․ հարկով, ապա ստացած հաշիվները արդյո՞ք չպետք է Բ կարգի լինեն, այսինքն դիմացի կողմը ԱԱՀ-ով է հարկվում ու մեր համար դուրս է գրում Ա կարգի հարկային հաշիվ։ Կանխավ շնորհակալություն։

Ի՞նչ դասակարգիչ ընտրել

Անուշիկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է պոլիէթիլենային թաղանթների վերամշակմամբ։ Խնդրում եմ հուշել, թե ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։ Շնորհակալություն։

Անհատույց ստացված ակտիվներ

Սերգեյ․

Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոցներ և նյութեր: Արդյո՞ք և ՀՄ-ն, և նյութերը կհամարվեն եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #16)

2134
Created on By Accountant.am

Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #16)

1 / 10

Եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին, ապա ԱԱՀ վճարող է համարվում․

2 / 10

ԱԱՀ-ից ազատված գործարք է․

3 / 10

Հարկային հաշիվներ դուրս են գրում․

4 / 10

Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը,

5 / 10

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես՝ օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը,

6 / 10

Հոսքային գծեր, ռոբոտատեխնիկայի համար կիրառվում է հետևյալ ամորտիզացիոն նվազագույն ժամկետը․

7 / 10

2023թ․ հունվարի 1-ից եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափով.

8 / 10

Բեռնատար կամ բեռնաուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում․

9 / 10

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում սահմանված տույժը հաշվարկվում է ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ ոչ ավելի, քան․

10 / 10

Ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք․

Պահածոների արտադրություն և վաճառք

Տաթև․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ պահածոներ պատրաստելու և վաճառելու համար (մուրաբաներ) անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա։

Աշխատանք համատեղությամբ

Անի․

Բարև Ձեզ։ Ես գիտեմ, որ օրենքը թույլ է տալիս համատեղությամբ աշխատել օրը 12 ժամ (ներառյալ հանգստի ժամերը և ընդմիջումը), բայց նաև շաբաթվա կտրվածքով 48 ժամ։ Այսինքն, ես չե՞մ կարող շաբաթվա մեջ աշխատել 5 օր 12- ական ժամով, քանի որ այն կգերազանցի 48 ժամը և կկազմի 60 ժամ։ Խնդրում եմ նշել` այդ դեպքում ես ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքեմ, որպեսզի հնարավորություն ունենամ աշխատել շաբաթական 60 ժամ երկու տարբեր աշխատավայրերում։ Նախապես շնորհակալ եմ։

Արտադրության վիճակագրական հաշվետվություններ

Լուսինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել՝ արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ է հանձնում:

Ներմուծող և վերավաճառող ԱՁ

Աշիկ․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ԱՁ բացել, որպես ներմուծող և վերավաճառող, արդյո՞ք կարող եմ ինքս ինձ գրանցել որպես աշխատակից ԱՁ-ում։

Սոսինձ ներմուծելու համար

Հարություն․

Հարգելի մասնագետներ, սոսինձ ներմուծելու համար լիցենզիա կամ հատուկ թույլտվությու՞ն է պահանջվում։

Մայրության նպաստի հաշվարկ

Marta.

Հարգելի հաշվապահներ, իմ աշխատավարձը շատ զգալի բարձր է նավազագույն աշխատավարձի 15 պատիկից (մոտ 21 պատիկն է), այդպես է եղել վերջին 15 ամիսների ընթացքում, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե արդյո՞ք որքան գումար եմ ստանալու 155 օր մայության նպաստի համար 2023 թվականին (155 օր, քանի որ արդեն գիտեմ, որ կեսարյան հատում է լինելու): Խնդրում եմ կօգնե՞ք հաշվել, թե որքան եմ ստանալու՝ հաշվի առնելով նաև եկամտային հարկի նվազումը:

Անհատույց մատակարարում

Ինեսա․

Բարև ձեզ, եթե ցանկանում եմ խանութին անվճար ապրանք տալ, ինչպե՞ս եմ ձևակերպում, ինչպե՞ս եմ հաշիվ դուրս գրելու:

Արդյո՞ք կճանաչվեն փոխկապակցված

Տաթև․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն (շրջ. հարկով աշխատող – տարեկան շրջանառությունը մոտ 100 մլն) ծառայություն է մատուցում ինչ-որ կազմակերպության, միևնույն ժամանակ այդ կազմակերպությունը վարձակալում է ՍՊԸ-ի տնօրենի ամուսնուն պատկանող բնակարանը (տարեկան մոտ 30 մլն)։ Արդյո՞ք նրանք կճանաչվեն փոխկապակցված հարկ վճարողներ և կանցնեն ԱԱՀ-ի դաշտ։

Հաշվապահի որակավորման նյութեր

Աշխեն․

Բարև Ձեզ։ Որ խնդրեմ, ինձ կտրամադրե՞ք հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ նյութեր։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվետվության տողը պասիվ է

Ալլա․

Շրջարկով աշխատող ԱՁ-ն, ով ՌԴ քաղաքացի է, որի համար 244 ձև պիտի հանձնեմ, գումարի ընտրության համապատասխան տողը պասիվ է, չի բացում, ի՞նչ պետք է անել։

Հիմնադրամին կատարված նվիրատվություն

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հիմնադրամին կատարված նվիրատվությունը կարո՞ղ է շահութահարկով ծախս համարվել, թե՞ ոչ։

Ինքնուրույն հարկ վճարող

Վլադ․

Բարև բոլորին։ Ես Ֆիզ. անձ եմ, և առաջին անգամ եմ առնչվում հարկայինի հետ։ Կարգո-ի բեռը մաքսազերծելու համար ինձնից ինքնուրույն հարկ վճարողի կոդ են ուզել, որը չունեմ, ինչպես նաև ներմուծման հայտարարագիր։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպե՞ս դա պետք է արվի։ Շնորհակալություն։

Դասակարգիչը ՀԴՄ կտրոնի վրա

Անահիտ․

Եթե ռեստորանը ՀԴՄ կտրոնը տպում է ապրանքացանկով և նշվում է ՏԳԴ-ն 56.10, ապա ԱՏԳԱԱ է՞լ պետք է նշվի, թե՞ միայն ՏԳԴ-ն բավարար է։

Մի քանի գործունեություն

Շուշան․

Բարև Ձեզ։ ԱՁ գրանցելիս Տնտեսական գործունեության դասակարգիչ բաժնում կարելի՞ է ընտրել մի քանի տարբերակ, օրինակ՝ դիզայներական գործունեություն, պոլիգրաֆիական գործունեություն և այլ մանրածախ առևտուր։ Շնորհակալություն։

Նորաբաց ՀԿ

Արամ․

Հաշվապահներ ջան, կասե՞ք՝ նոր բացված ՀԿ-ի համար որևիցե դիմում կամ հաշվետվություն կա՞, որ պետք է տամ թաքսերվիսով։

Հյուրատան գործունեություն

Աննա․

Բարև բոլորին: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի հյուրատունը, որը ունի մի քանի սենյակներ և առանձին ճաշարան:

#գործկա Լայֆ-Սոնգ ընկերությունում

Ընկերություն՝ Լայֆ-Սոնգ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 47/8
Հեռախոս՝ 093174010
Էլ․ փոստ՝ lifesong@inbox.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝

• Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում
• E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում
• Աշխատանք ՀԾ ծրագրերով
• Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում

Պահանջներ՝

• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում
• ՀԾ-Հաշվապահ համակարգի, e-invoicing ծրագրերի գերազանց իմացություն
• Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների լավ իմացություն

Աշխատավարձ՝ 200 000 դր

Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթի -շաբաթ, ժամը՝ 9:00 -18:00:

Մայրության նպաստի ձևակերպումներ

Էլինա․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ ստուգեք ձևակերպումները․

Մայրության նպաստ է ձևակերպվել և վճարվել։ Վճարված ամսվա եկամտայինի հաշվարկում նպաստը գերաանցել է հաշվարկված եկամտային հարկի գումարը, համապատասխանաբար գերազանցող մասը ստացվել է պետությունից։ Նպաստի գումարը հարկը ներառյալ 2,831,808.00, որից՝ եկամտայինի հաշվին 1,065,066.00, ստացված լրացումը 1,766,742.00 ՀԾ-ն ինքնաշխատ աշխատավարձի հաշվարկում լրացրեց դտ- 5242 կտ -5271 – 2,831,808.00։

Ճի՞շտ եմ հասկանում՝ ես ձեռքով պիտի ուղղեմ դտ- 5242 կտ -5271 – 1,065,066.00 և դտ- 2252 կտ – 5271 1,766,742.00 ։ Վերջին թղթակցությունը չկա հաշվային պլանում, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ եմ։ Կանխավ շնորհակալ եմ։