
Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը իրականացնում է ավտոյուղերի, քսայուղերի, ապակիների մաքրող միջոցների արտադրություն, և արտադրության մեջ օգտագործում է այնպիսի նյութեր, որոնք փաստաթղթով չի ստացել, հարկ առաջանու՞մ է դրանից, կամ դրանք ուղղակի կոմպլեկտավորման մեջ չենք ներառում, չէ՞։

Զրոյական հաշվետվություններ դադարեցման դեպքում
Շուշանիկ․
Բարև ձեզ։ Եթե շրջանառության հարկով աշխատող կազամկերպությունը պետական ռեգիստրում գրանցվելու օրվանից գործունեություն չի ծավալել, ունի երկու գրանցված աշխատող, ապա գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում արդյո՞ք զրոյական հաշվարկներ (շրջանառության հարկի, եկամտային հարկի) ներկայացնելը սխալ է։

Զրոյական հաշվետվություններ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ի գործունեություն դադարի ժամկետը նշված է ապրիլի 1-ից, ապա ապրիլի համար հաշվետվություններ ներկայացվո՞ւմ են` զրոյական եկամտային հարկ, 2-րդ եռամսյակի շրջհարկ։

Հարկերի վճարում Հայաստանում
Աննա․
Բարև ձեզ։ Ես ապրում եմ Հայաստանում, բայց ունեմ եկամուտներ ԱՄՆ-ից վաճառքի ոլորտում: Այնտեղ տվել եմ դիմում, որ բոլոր հարկերը կվճարեմ Հայաստանում: Խնդրում եմ օգնեք հասկանալ քայլերի հերթականությունը հարկերը Հայաստանում վճարելու համար: Պե՞տք է գրանցել ԱՁ, թե՞ ՍՊԸ։ Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այս դեպքում:

Нужно ли платить подоходный налог и сколько?
Сергей.
Добрый день, купил квартиру в январе за 10 млн, продал в декабре за 12 млн. Нужно ли платить подоходный налог и сколько?

24 ժամյա աշխատողի աշխատավարձ
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ որքա՞ն կկազմի 24 ժամյա աշխատողի աշխատավարձը, եթե նա կատարում է 24 ժամյա հերթապահություն ամեն 4-րդ օրը, բայց պայմանագրով նշված է 6-օրյա աշխատանքային շաբաթ, և աշխատելու է ըստ հերթափոխի ու նշված չէ 24 ժամյա հերթապահություն աշխատավարձը նվազագույն աշխատավարձը և ֆիքսված է ժամավճար ու չի ներառվում ԱՕ ի 139 հոդվածով։ Գիտեմ՝ չի թույլատրվում նման գրաֆիկով աշխատանք, բայց որքա՞ն է կազմում տվյալ դեպքում արտաժամյա աշխատանքի շաբաթական 40 ժամից ավել աշխատանքը, թե՞ հերթափոխը ութ ժամից աշխատած ժամանակահատվածը (հերթապահությունը) և եթե կարելի է աշխատավարձի հաշվարկի ձևը կուզենայի նաև իմանալ հանգստյան օրերի աշխատանքը տվյալ դեպքում կիրակի օրերը, եթե ըստ գրաֆիկի է, վճարվում է կրկնակի, թե՞ ոչ։

Ապրանքի ներմուծում Չինաստանից
Ավետ․
Բարև Ձեզ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տոնածառի խաղալիքներ ենք պլանավորում վաճառել, բայց դեռ չենք ուզում ԱՁ կամ ՍՊԸ բացել։ Եթե հիմա Գլոբբինգով Չինաստանից պատվիրենք, մաքսային կամ հարկային օրենքների հետ խնդիրներ կունենա՞նք, թե՞ ուղղակի մաքսավճար պետք կլինի վճարել։

Հաշվի ստորագրում ֆիզ. անձի կողմից
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն մեքենա է վաճառել ֆիզ․ անձին, դուրս է գրել հաշիվ վավերագիր, ինչպե՞ս պիտի ուղարկվի, և ինչպե՞ս պետք է ֆիզ․ անձը ստորագրի։

Անձնական մեքենայի ներմուծում
Գառնիկ․
Ռուսաստանից անձնական օգտագործման մեքենա ներկրելուց ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Հաշվարկային փաստաթղթերը չի հաջողվում ստորագրել
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ինձ կօգնե՞ք մի հարցով։ ՊԵԿ հաշվետվությունները TIME-ի MIDով ստորագրում ուղարկում եմ, բայց հաշվարկային փաստաթղթերը չի ստորագրում՝ բերելով հաղորդագրություն "Սխալ հեռախոսահամար (գոյություն չունեցող կամ MobileID ծառայությունը չակտիվացրած հեռախոսահամար)"։

Դրամարկղային գիրքը չի լրացվել
Լամարա․
Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել: Եթե մարտ ամսվա համար չի լրացվել էլ. դրամարկղային գիրքը, ու ամիսը փակվել է, ու՞մ դիմել, որպեսզի բացեն մարտը լրացնենք, նոր ապրիլը ու փակենք: Կարելի՞ է արդյոք մարտի ու ապրիլի ֆիսկալները մի մուտքով գրանցել ապրիլի վերջին:

Գործընկերային հաշվառում ծրագրում
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, ծառայությունների մատուցում է, աշխատում ենք բիլինգային ծրագրով։ Ամսվա սկզբին, երբ բաժանորդների քանակով ձևակերպում եմ հասույթ ՝ դտ 2212 կտ 6114 / 7 000 000, ինչպե՞ս ՀԾ -ով վարել գործընկերային հաշվառում, եթե ես չգիտեմ այդ 7 մլն-ից որքանը կվճարվի Թելսելով, որքանը Իզիփեյով, և որքանը գրասենյակում ՀԴՄ-ով: Ինչ որ բան չեմ պատկերացնում ճիշտ։

Հարկային օրենսգրքի փոփոխություն
Վահագն․
Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում
Վերոնիկա․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ ձեռք է բերում ապրանք վաճառքի համար փաստաթղթով, ապա հարկվում է 1,5%, իսկ եթե 2-րդային շուկայից է ձեռք բերում ապրանք, քանի՞ տոկոս է հարկվում։

Գումարի ստացում PAYONEER համակարգով
Maya.
Բարև բոլորին, ունեմ ձեր օգնության կարիքը։ Բացել եմ ԱՁ, աշխատում եմ freelance, գործատուին ուղարկում եմ invoice, ԱՄՆ-ից գումարը փոխանցում է USD-ով ԱՁ հաշվի վրա։ Հարցս հետևյալն է․
Ինչպե՞ս կարելի է bank transfer-ի փոխարեն գումարը ստանալ PAYONEER - ով (ստանալու, կանխիկացնելու ձևը գիտեմ, հետաքրքիր է ձևակերպելու նրբությունները)։ Ունեցե՞լ եք նման փորձ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Շատ շնորհակալ կլինեմ ինֆոի համար։

Ժամավճարի հաշվարկ
Աստղիկ․
Բարև Ձեզ։ Աշխատող եմ ցանկանում գրանցել, աշխատելու է օրական 2 ժամ, այսինքն նվազագույնը ժամի համար 750 դրամ պետք է սահմանեմ (աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝ մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ) հարկերի հետ միասին որքա՞ն կկազմի։

Քիմմաքրման աշխատանքներ
Եվա․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ գույքի (աթոռ, բազմոց) քիմմաքրման աշխատանքներ իրականացնող ԱՁ կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Իրավաբանական անձի անվանափոխություն
Գևորգ․
Ինչպե՞ս փոխել ՍՊԸ-ի անունը։

Վարձակալած գույքի վերանորոգում
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձից վարձակալության է վերցրել անշարժ գույք։ Հնարավո՞ր է պայմանագրում կետ նշվի, որով ընկերությունը իր հաշվին կարող է կատարել վերանորգման աշխատանքներ։ Այս դեպքում եթե ընկերությունը կատարի վերանորոգման աշխատանքներ, կարո՞ղ է կատարված ծախսը շահութահարկով ծախս ճանաչել։

Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։
Վերջին մեկնաբանություններ