Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա փոխկապակցվածություն

Տաթև․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե ֆիզ․ անձը մի ՍՊԸ-ում 81% բաժնետեր է, և այդ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է, կարո՞ղ է մեկ այլ ՍՊԸ-ում ևս դառնալ էլի բաժնետեր 81%: Փոխկապակցվածություն կառաջանա՞։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրեշի և սուրճի արտադրություն

Մարիամ․

Ոչ ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 47.25.2, ԱՁ-ն զբաղվելու է ֆրեշի և սուրճի պատրաստմամբ։
Հարց 1. Արդյո՞ք պետ տուրք պետք է դրա համար թե ոչ։
Հարց 2. Հանրային սնունդ համարվու՞մ է, թե՞ ոչ։
Հարց 3. ՀԴՄ անվանացուցակով պե՞տք է աշխատի, թե՞ ոչ։ Ու չափաբաժինները պետք է նշվի՞։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքային մնացորդի ԱԱՀ հաշվանցում

Սիրանուշ․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, որը զբաղվում է կարի արտադրությամբ, աշխատել է շրջանառության հարկով և 2024թ մայիսին անցել է ԱԱՀ դաշտ։ Սակայն 2024թ ստացել է հարկային հաշիվներ հումք գնելու դիմաց և ունի ապրանքային մնացորդ։ Կարո՞ղ է արդյոք ԱԱՀ մայիսի հաշվարկի մեջ հաշվանցել մինչև մայիս ստացված հումքի դիմաց հարկային հաշիվները։

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է ներմուծված ավտոմեքենան

Նունե․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն 2023թ-ին ԱՄՆ-ից ձեռք է բերել մեքենա, որը որպես ձեռքբերում չի ներառվել այդ ժամանակաշրջանի հաշվետվության մեջ և հաշիվ դուրս չի գրվել: Հիմա այն վաճառվում է, ինչպե՞ս ցույց տալ հաշվետվության մեջ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ-ից ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից ազատված ապրանքներ

Աննա․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի համար ինչպե՞ս նայեմ՝ ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծման ժամանակ ԱԱՀ ազատված ապրանք է, թե՞ ոչ:

Հարկերը Հայաստանում
Օգտակար

Հարկերը Հայաստանում

Հարկերը Հայաստանում
Հարկերը Հայաստանում

Ի՞նչ հարկեր են գործում Հայաստանում

Հարկերը Հայաստանում բաժանվում են երկու խմբի՝ պետական հարկեր և տեղական հարկեր։

Պետական հարկերն են․

  • Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)
  • Ակցիզային հարկը
  • Շահութահարկը
  • Եկամտային հարկը
  • Բնապահպանական հարկը
  • Ճանապարհային հարկը
  • Շրջանառության հարկը

Տեղական հարկերն են․

  • Անշարժ գույքի հարկը
  • Փոխադրամիջոցների գույքահարկը
Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնը կարո՞ղ է առանց անվանացանկ լինել

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է ։ Ընդհանուր հարկման համակարգում աշխատող հանրային սնունդով զբաղվող ընկերության ՀԴՄ-ն կարո՞ղ է առանց անվանացանկ լինել, եթե ոչ՝ կցանկանայի հղումը ուղարկել։

Մի հարց էլ՝ եթե ՀԴՄ-ն սխալ է տպվել, հնարավո՞ր է հետ վերադարձը կտրոնի կրկնօրինակով, այս դեպքում հանրային սննդի մասով կա՞ սահմանափակում ապրանքի վերադարձի հետ կապված։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիզիկական անձը 2023թ-ին անշարժ գույք է վարձակալության տվել կազմակերպությանը փոքր գումարով։ Կազմակերպությունը որպես հարկային գործակալ հաշվարկել է եկամտային հարկը և վճարել։ Սակայն վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի, ֆիզ. անձն էլ հայտարարություն չի տվել, բայց ներկայացրել է ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր։ Խնդրում եմ ասեք` այս դեպքում ֆիզ. անձին տուգանք սպառնու՞մ է։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի օգնել առաջին անգամ շահութահարկի կանխավճար հաշվարկելու հարցում։ Ընկերությունը գործունեությունը սկսել է նախորդ տարվա մայիս ամսից։ 23թ․-ի շահութահարկ ներկայացվել է ս․թ․ ապրիլի 13-ին (կազմել է 759 457 ՀՀ դր․)։ 24թ․-ի առաջին եռամսյակի շրջանառությունը կազմել է 45 751 539 ՀՀ դր (ներառյալ ԱԱՀ)։
759 457*20%=151 891
45 751 539*2%=915 031

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության դաշտում փոփոխություններ

Սեյրան․

Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ ունեմ: Հարկային բեռի ի՞նչ փոփոխություն է նախատեսվում առաջիկայում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալ

Էրիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս մատչելի բացատրեք՝ ի՞նչ հարցեր կարող են առաջանալ կանոնադրական կապիտալի ավելացման հետ կապված, օրինակ, եթե ցանկանանք ՍՊԸ-ն լուծարել կամ սառեցնել, ի՞նչ է լինում այդ կապիտալի հետ, կամ օրինակ ստուգումների ժամանակ այդ գումարը պե՞տք է լինի ֆիզիկապես։ Հնարավո՞ր է այն նվազեցնել։ Եթե հնարավոր է, ապա ի՞նչ պետք է լինի այն գումարների մասով, որոնք պետությունը հետ էր վերադարձրել։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ շահաբաժնի եկամտային հարկի վերադարձը դեռ գործու՞մ է, թե՞ ոչ։ Եթե գործում է, տվյալ տարվա ընթացքում վճարված շահաբաժինների եկամտային հարկի վերադարձի համար ե՞րբ պետք է դիմել ՊԵԿ և ինչպե՞ս։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորում

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Հաշվապահի որակավորում (լիցենզիա) ստանալու համար պարտադի՞ր է ունենալ բարձրագույն կրթություն։ Եվ քանի՞ տարվա աշխատաքային փորձ է անհրաժեշտ։

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Պարսկաստանից

Ռուզաննա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է՝ Պարսկաստանից ներմուծել ենք պահեստամասեր: Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, և արդյո՞ք վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնենք։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական արտադրություն

Հայկ․

Բարև Ձեզ։ Գյուղատնտեսության արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն տարվա սկզբից տվել է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ։ Սխալ է չէ՞ արել, որ հայտ է ներկայացրել, պետք է ոչ մի հայտ չներկայացներ, քանի որ մինչև 115 մլն-ը ազատված է հարկերից։ Մոտ 2 ամսից արդեն հնարավոր է գերազանցի 24 մլն ի շեմը։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, երբ գերազանցի 24 մլն-ի շեմը, շրջ․ հարկի հայտ տալ, որից հետո եռամսյակային զրոյական հաշվետվություններ ներկայացնել, թե՞ որևէ հարկատեսակով աշխատելու հայտ չտալ։

Գտնել աշխատանք

Ավագ հաշվապահի #գործկա VDA DIAMONDS ընկերությունում

Ընկերություն՝ VDA DIAMONDS LLC
Հասցե՝ Ք. Աբովյան, Էդ. Պետրոսյան 16/1
Էլ․ փոստ՝ tatevik.mikaelyan@vdadiamonds.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

1.Հաշվապահական հաշվառման վարում
2.Հաշվետվությունների ժամանակին կազմում, համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
3.Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
4.Բանկային գործառնությունների ձևակերպում և վարում օնլայն բանկինգով
5.Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
6.Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
7.Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
8.Եկամուտների, ծախսերի հաշվառում
9.Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը

Փորձառություն՝

1.Առնվազն 2-4 տարվա աշխատանքային փորձ
2.Հարկային և մաքսային օրենսդության իմացություն
3.ՖՀՄՍ-ների իմացություն (պարտադիր չէ)
4.Microsoft 365` Word, Excel, PowerPoint, StickyNote, Access, Outlook, OneDrive, Teams,Internet, Հայկական ծրագրեր՝ ՀԾ Հաշվապահ,ՀԾ կլիենտբանկ, ՀԾ ինտերնետ բանկ, e-invoicing, tradegov.am, Վերո համակարգ, file-online.taxservice.am

Պահանջներ՝

1.Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայություն
2.Հաղորդակցման բարձր մակարդակ
3.Ժամանակի կառավարման հմտություն
4.Կոնֆլիկտների կառավարման հմտություն
5.Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Աշխատավարձ՝ Կախված հարցազրույցից
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա , 9:00-18:00, շաբաթ և կիրակի հանգիստ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի տեղափոխում հաջորդ հաշվետու ժամանակաշրջան

Հասմիկ․

Եթե հաշվարկային փաստաթուղթը ստացել եմ տվյալ ամսվա մեջ, բայց հաշվետվության մեջ չեմ ներառել ու հաշիվը չեմ հաստատել, կարո՞ղ եմ հաջորդ ամսվա հաշվետվության մեջ ներառել ու հաստատել։