
Անկանխիկ թեյավճարներ
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել անկանխիկ թեյավճարների հետ, եթե այն ամսվա վերջում առաջացնում է ավել հասույթ։

Դրամական օգնություն աշխատակիցներին
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի աշխատակիցներ, որոնց երբեմն դրամական օգնություն է տրամադրում՝ կապված նրանց ընտանիքի անդամի հիվանդության կամ ուսման վարձի հետ։ Արդյո՞ք օրենքով կան նախատեսված դեպքեր և սահմանաչափեր, երբ այդ գումարները չեն դիտարկվում որպես հավելավճար և չեն հարկվում աշխատավարձի պես։

Չի վճարվել մատուցված ծառայության դիմաց
Նանե․
Բարի օր, սիրելի գործընկերներ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող աշխատակիցը մահացել է, սակայն չի վճարվել մատուցված ծառայության դիմաց: Ինչպե՞ս վարվել։

Արձակուրդի օրեր կուտակվու՞մ են
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ կօգնե՞ք ինձ հետևյալ հարցում. եթե աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդի (140 օր), այդ ժամանակահատվածի համար ամենամյա նվազագույն արձակուրդի օրեր կուտակվում ե՞ն, եթե այո՝ կխնդրեմ հղումը տալ: Կանխավ շնորհակալ եմ։

Վճարում գույքի դիմաց
Աննա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձին գույք է վաճառել։ Ֆիզիկական անձը կարո՞ղ է կանխիկով բանկում մուտքագրել գումարը կազմակերության հաշվին, թե՞ պետք է իր հաշվից փոխանցել։

ԱՁ-ն գերազանցել է 24 մլն-ը
Եթե միկրոյով աշխատող ԱՁ-ն գերազանցել է 24 մլն-ը, պետք է ԱԱՀ դաշտու՞մ հարկվի։ Ամսվա կեսի համար հանձնի շրջանառության հարկի հաշվարկ, մյուսի համար ԱԱՀ՞։

Հաշվապահի #գործկա ԱԼԻԳԱ ընկերությունում

Ընկերություն` ԱԼԻԳԱ
Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փող. 50
Էլ․ փոստ` allasargsyan26 շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքային փորձը՝ 2 տարի
Նկարագրություն`
Հաշվապահական գրասենյակում անհրաժեշտ է փորձառու հաշվապահ: Պարտադիր պահանջներն են առնվազն 2 տարվա հաշվապահի փորձ, հարկային օրենսդրության և հարակից իրավական ակտերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, հաշվարկներ և հասվարկային փաստաթղթերի օրենսդրությանը համապատասխան կազմելու և ներկայացնելու ունակություն, ՀԾ ծրագրին տիրապետում: Աշխատանքային ժամերը 10:00-ից 18:00, հնգօրյա գրաֆիկ: Աշխատավարձը կախված փորձից և գիտելիքներից: Ռեզյումեները կարող եք ուղարկել allasargsyan26@yahoo.com

3-րդ երկրներից հագուստի ներմուծում
Կարեն․
Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։

Անշարժ գույքը իրացվել է կադաաստրային արժեքից պակաս գնով
Արև․
Բարև Ձեզ։ Անշարժ գույքը իրացվել է կադաստրային արժեքից պակաս գնով: ԱԱՀ-ն հաշվարկվել է կադաստրային արժեքի 80 տոկոսից: Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ հաշվարկի մեջ որտե՞ղ պետք է գրվի իրացման գնով հաշվարկված ԱԱՀ-ի և կադաստրային արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի տարբերությունը, 10-րդ տողու՞մ։

Հաշվապահական խնդիր
Գայանե․
Բարև Ձեզ, տրված է հետրյալ խնդիրը․
Հաշվետու ամսվա սկզբին "Կրեդիտորական պարտք" հաշվի սկզբնական մնացորդը կազմել է 130 000 դրամ: Հաշվետու ամսվա ընթացքում "Կրեդիտորական պարտք" հաշվի կրեդիտային շրջանառությունում արտացոլված են հետևյալ գործառնությունները. հաշվանցում դեբիտորական պարտքի հետ՝ 10 000 դրամ, ստացված զեղջ՝ 5 000 դրամ և ձեռք բերված ապրանքների ետ վերադարձ՝ 13 000 դրամ: Նույն ժամանակահատվածում հաշվի դեբետային շրջանառությունում արտացոլվել են հետևյալ գործառնությունները. անկանխիկ գնում՝ 30 000 դրամ, կրեդիտորական պարտքի մարում 90 000 դրամ և տրված զեղջ՝ 5 000 դրամ: Պահանջվում է հաշվել "Կրեդիտորական պարտք" հաշվի մնացորդը հաշվետու ամսվա վերջին՝ անհրաժեշt ուղղումներ կատարելուց հետո:
Շնորհակալ կլինեմ օգնեք լուծելու այս խնդիրը, եթե հնարավոր է` քայլերը բացատրեք:

Օղու ակցիզային հարկի դրույքաչափ
Արեգա․
Խնդրում եմ ասել ցորենի օղու ակցիզային հարկի դրույքաչափը և հաշվարկի ձևը:

Վերջնահաշվարկից հրաժարում հօգուտ կազմակերպության
Նարե․
Հարգելի հաշպահներ, եթե կազմակերպությունը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, ապա կարո՞ղ է աշխատակիցը դիմում գրել ազատման մասին և տալ համաձայնություն վերջնահաշվարկ չկատարելու մասին, քանի որ գործատուն չի կարող վճարել վերջնահաշվարկի գումարը։

ՀԴՄ կիրառության կանոնների խախտման տուգանք
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնների խախտման հետևանքով ԱՁ-ին՝ համաձայն ՀՕ 416 հոդվածի, առաջադրվել է տուգանք։ Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում տուգանքը չմարելու դեպքում հարկային ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ (լրացուցիչ տույժ, տուգանք և այլն)։ Խնդրում եմ նշել նաև համապատասխան հոդվածի հղումը։

Հիմնական միջոցի վաճառք
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով և աշխատում է շրջ. հարկով։ Մի տարի առաջ ամբարձիչ սարքավորում ներմուծեցինք ՌԴ-ից, ավտոտեխսպասարկման կետ բացելու համար, բայց սպասարկման կետը չբացվեց, և հիմա այդ հիմնական միջոցը այս տարի վաճառեցինք։
Հիմա հարց․ այդ գույքի վաճառքի գումարը պետք է գրեմ շրջ. հարկի հաշվետվության առևտրի տողում, թե՞ 16 տողում (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասակարգիչ նշեմ հաշվետվության մեջ։ Նույն դասակարգիչն, ինչ որ ավտոպահեստամասերի վաճառքի դեպքում։

Գյուղատնտեսական գործունեություն
Նարինե․
Բարև Ձեզ։ Մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզ․ անձը, որը զբաղվում է հատապտղի արտադրությամբ, նախատեսում է գրանցվել որպես ԱՁ , ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Ավագ հաշվապահի #գործկա Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Հայր և որդի Երեմյաններ ՍՊԸ
Հասցե՝ Տերյան 8
Հեռախոս՝ 098594870
Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում, պահպանում և սահմանված կարգով արխիվացում
- Բանկային հաշիվների շարժի ձևակերպում
- Հիմնական միջոցների հաշվառում
- Գործընկերների դեբիտորների/կրեդիտորների վերստուգում
- Դեբիտորական և կրեդիտորական հաշիվների վերլուծությունների իրականացում
- Աշխատավարձի հաշվարկ
Պահանջներ՝ - Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- ՀԾ-ի գերազանց իմացություն
- MS Office ծրագրերի իմացություն
- Նվազագույնը 4 տարվա հաշվապահական աշխատանքային փորձ
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ

Հաշվապահական հաշվառում
Հաշվապահական հաշվառում - պատմություն
Հաշվապահական հաշվառումը ֆինանսական գործարքների գրանցման, վերլուծության և մեկնաբանման համակարգված գործընթացը, ունի նույնքան հարուստ և բազմազան պատմություն, որքան ինքը՝ քաղաքակրթությունը: Հաշվապահական հաշվառման ակունքները կարելի է գտնել հին Միջագետքից՝ մոտ 7 000 տարի առաջ, որտեղ հաշվապահներն օգտագործում էին կավե տախտակներ՝ գյուղատնտեսական առևտրի մասին գրառումներ պահելու համար: Ֆինանսական գործարքները կառավարելու և գրանցելու անհրաժեշտությունը մեծացավ քաղաքների և առևտրի աճով, ինչը հանգեցրեց ավելի բարդ հաշվապահական մեթոդների զարգացմանը:
Հին Եգիպտոսում հաշվապահությունը վճռորոշ նշանակություն ուներ փարավոնների և պետության հարստությունը կառավարելու համար: Դպիրները մանրամասն հաշվառում էին վարում մշակաբույսերի բերքատվության, հարկերի և աշխատուժի մասին: Նմանապես, Հին Հունաստանում հաշվապահական հաշվառումը անբաժանելի էր պետական կառավարման և առևտրի համար, ինչի վկայությունն է ֆինանսական փաստաթղթերի օգտագործումը ժողովրդավարական կառավարմանն աջակցելու համար:

Հռոմեական կայսրությունը հետագայում զարգացրեց հաշվապահական պրակտիկան՝ ներմուծելով համապարփակ համակարգ, որը հայտնի է որպես «Codex», որը ներառում էր հանրային հաշիվներ, մանրամասն ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ՝ հսկայական կայսրության ֆինանսները կառավարելու համար: Այս ժամանակաշրջանը նշանավորեց կրկնակի հաշվապահական հաշվառման սկիզբը, թեև այն պաշտոնականացված չէր մինչև Վերածննդի դարաշրջանը:
Մանրամասն
24 ժամյա հերթափոխ
Արմեն․
Ես ուզում եմ իմանալ՝ կազմակերպությունը, որի աշխատակիցը օրենքով չի կարող աշխատել հերթափոխը 24 ժամ ռեժիմով, բայց կազմված է 24 ժամյա հերթապահության գրաֆիկ և հերթապահում է 24 (1 կեսօվա ընդմիջումը) ռեժիմով ամեն 4-րդ օրը տաբելով վարձատրվում ամիսը 168 ժամի համար, ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամսական աշխատավարձը։

Ապրանքի անվանման գրանցում
Նունե․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ ապրանքի անվանման համար պե՞տք է դիմել մտավոր սեփականության գրասենյակ: Օրինակ, եթե ԿԴՎ ԳՐՈՒՊ-ն արտադրում է Յաշկինո ապրանքատեսակ։

Սարքավորման մաշվածություն
Գայանե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ կազմակերպությունը 2023թ ապրիլի 1-ն ձեռք է բերել 1 500 000 դրամով սարքավորում, որը տեղակայվել է 2023թ մայիսի 1-ն՝ դառնալով մատչելի օգտագործման համար: Սակայն սարքավորման շահագործումը սկսվել է 2023թ հուլիսի մեկից: Որքա՞ն կկազմի սարքավորման մաշվածության ծախսը 2023թ դեկտեմբերի 31-ին, եթե սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 8 տարի է։
Վերջին մեկնաբանություններ