
Աշխատավարձի գծով ծախսերի նվազեցում շրջանառության հարկից
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, 2025թ-ից շրջանառության հարկի գումարից աշախատավարձի գծով ծախսերը նվազեցվելու՞ են, եթե կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների մատուցում` որպես այլ գործունեությունից ստացվող եկամուտներ։

Հաշվի դուրսգրում Wildberries – ին
Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես առաջին անգամ պետք է վարեմ Wildberries – ի հաշվապահություն: ԱՁ-ն գրանցված է որպես վաճառող, Չինաստանից գնում է ապրանքներ և հանձնում Wildberries – ի լոգիստիկ կենտրոն, այնուհետև` ստացման կենտրոններ, որտեղից էլ վաճառք է իրականացվում: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք Wildberries – ին հաշիվ դուրս գրել: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Շնորհակալություն:

Փոխառության տրամադրում տնօրենի կողմից
Ռուզաննա․
Բարև ձեզ, հաշվապահներ ջան, ունեմ խնդիր. ՍՊԸ-ն գրանցված է մարզում: Մի քանի ամիս 1 մլն փոխառություն եմ դրել դրամարկղ տնօրենի անունից: Հիմա ո՞նց կարելի է ուղղել սխալը: Կարո՞ղ եմ 1 մլն մասնատել 300 000-րի։

Հանրային սննդի ծախսերի նվազեցումներ
Տիգրան․
Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի կազմակերպությունը այս տարի գերազանցել է 115 մլն շեմը և ներկայացրել է "262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ" ձևը, կարո՞ղ է շարունակել նվազեցնել հանրային սննդի հետ կապված 3% ծախսերը, թե՞ ոչ։

Ապրանքային մնացորդի ԱԱՀ հաշվանցում
Աիդա․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իրականացրել է ներմուծում ՌԴ-ից՝ ավտոպահեստամասեր, հաջորդ տարի անցել է ԱԱՀ-ի և ունեցել է ապրանքային մնացորդ, որը վաճառել է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք իրավունք ունի շրջհարկով աշխատելու ժամանակ ներմուծված ապրանքների ԱԱՀ-ն հաշվանցելու։

Սերմերի և թույների խանութ բացելու համար
Սուսաննա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ սերմերի և թույների խանութ բացելու համար լիցենզիա պե՞տք է, կամ ինչ-որ չափանիշներ կա՞ն, որոնց պետք է համապատասխանի խանութը, ի նկատի ունեմ տարածքի չափեր և այլն։

Գազալցակայանի հերթափոխ
Անահիտ․
Բարև Ձեզ։
Ես աշխատում եմ գազալցակայանում, որպես հաշվապահ։ 1 հարցս՝ կարո՞ղ է 1 հերթափոխը 24 ժամ կամ 12 ժամ աշխատել։ Ես ունեմ 4 հերթափոխ։ Ինձ տնօրենը ասաց, որ գազալցակայաններում կարող են աշխատել 8 ժամ։ Ստացվում է ամեն օր 3 հերթափոխ աշխատում է։ Գազալցակայանը մեծ չէ, աշխատողները կարողանում են մեկը մյուսին փոխարինելով, հանգստանալով աշխատել, բայց արդեն ձևակերպելը հաշվապահորեն դժվարանում եմ։ Նախկին հաշվապահը մահացել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի ֆայլ չունեմ։
Եթե 12 ժամ լինի՝ ստացվում է, որ ես պետք է հավելավճարներ ամեն օր հաշվեմ, իսկ եթե 24 ժամ հնարավոր է, օրենքի հղումը ևս կուղարկե՞ք։

ԱԱՀ հաշվանցում ֆիզ. անձի կողմից
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է արվի նման պարագայում․ ֆիզ․ անձը, ով ԵՏՄ -ից ներմուծել է ապրանք, որը գերազանցել է ֆիզ․ անձանց կողմից ներմուծվող ապրանքների թույլատրելի սահմանը, սահմանին ասել են՝ պետք է ԱՁ բացել, ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, բայց փաստացի ստացվել է ներմուծումից հետո, ներկայացրել է ներմուծման հայտարարագիր, կասեք խնդրեմ․ ԱԱՀ հաշվարկի մեջ 17 տողում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների բերում է այդ ներմուծման արժեք, արդյո՞ք այս պարագայում դեբետային ԱԱՀ հնարավոր է հաշվանցել, չէ՞ որ ներմուծումը փաստացի եղել է ֆիզ․ անձով: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական հարկի պարտավորություն
Արթուր․
Հարգելի խումբ, ԱՁ-ն զբաղվում է սառը սուրճ թեյի արտադրությամբ, ստանում է հաշվով պլաստիկե բաժակներ, որը բնականաբար օգտագործում է իր արտադրության մեջ, հիմա հարցը՝ արդյո՞ք տվյալ ԱՁ ն պետք է վճարի բնապահպանական հարկ։

Աշխատողներ գրանցելու համար
Կարեն․
x ամերիկյան ընկերությունը գտնում է աշխատողներ ՀՀ-ում y ամերիկյան ընկերության համար։ x ամերիկյան ընկերությունը գանձում է գումար y ամերիկյան ընկերությունից ամեն ամիս և վճարում աշխատողներին։ Կասե՞ք՝ արդյո՞ք պետք է ունենալ z ընկերություն ՀՀ-ում աշխատողներ գրանցելու համար, թե՞ x ամերիկյան ֆիրման կարող է գրանցել աշխատողներ ՀՀ-ում։

Հաշվապահի #գործկա Էյ Էմ Փի Ջի գրուպ ընկերությունում

Ընկերություն՝ "Էյ Էմ Փի Ջի գրուպ " ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ ք. Երևան Բագրևանդի 82
Հեռախոս՝ 095412460
Էլ․ փոստ՝ nairid@yandex.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ արտադրամասի
Աշխատանքի նկարագրություն՝
- Հաշվապահական հաշվառման և փաստաթղթաշրջանառության վարում,
- Նյութական արժեքների հաշվառում, այդ թվում՝ մուտքեր, ելքեր, կոմպլեկտավորումներ, արտադրության հաշվառում,
- Հարկերի հաշվարկում, ԵՏՄ և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Հաշվապահության թիմի կատարած աշխատանքների ստուգում
- Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում
- Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
- Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված
գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում. - Ամսական և եռամսյակային հաշվետվությունների կազմում և ժամանակին ներկայացում
Պահանջներ՝ - Վերլուծական մտքի առկայություն.
- Հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն.
- Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է.
- Հաղորդակցման և բանակցային հմտություն.
- Սթրեսակայունություն.
- Պատասխանատվության բարձր զգացում.
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն.
- 1C և կամ ERP հաշվապահական ծրագրերի իմացություն.
- MS Excel (բանաձևեր, ֆունկցիաներ) փորձառությունը պարտադիր է.
Աշխատավարձ՝ 200 000 և ավելի, կախված աշխատանքի որակից և կարգապահությունից

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ
Աննա․
Բարև ձեզ։ Եթե ՌԴ քաղաքացին այստեղ ԱՁ է բացում, գործունեություն է ծավալելու IT ոլորտում, աշխատելու է շրջ. հարկի դաշտում, ի՞նչ հարկեր է վճարելու բացի շրջանառության հարկի 5%-ից: Եվ բանկում հաշիվ բացելու համար ի՞նչ փաստաթղթեր է պահանջում բանկը ներկայացնել (կխնդրեմ նշել նաև բանկը, եթե խմբի պահանջները չեն խախտվում)։
Արդյո՞ք ՌԴ քաղաքացին պետք է պարտադիր սոցիալական քարտ ունենա։ Նշեմ, որ առցանց լիազոր գրանցվելու է ՀՀ քաղաքացի, ով ունի նույնականցման քարտ, այդ մասով խնդիր չկա։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Պարտադիր բժշկական ապահովագրություն
Վահագն․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, որևէ մեկը տեղեկություն ունի՞ պարտադիր բժշկական ապահովագրության վերաբերյալ, որը պետք է հուլիսի 1-ից գործարկվեր: Եթե գործընթացը մեկնարկել է, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել: Կանխավ շնորհակալություն։

Հաշվետվություններ չեն հանձնվել
Արտակ․
Բարև Ձեզ, ընկերներ, խնդրում եմ ինձ օգնել․ 2023 թվականից զբաղվում եմ հագուստի մանրածախ վաճառքով ինտերնետի միջոցով և 2023 թվականին ներկայացրել եմ շրջանառության հարկի բոլոր հարկային հաշվետվությունները, իսկ 2024 թվականից սկսած չեմ ներկայացրել դիմում շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ և անցել եմ ԱԱՀ-ին, սակայն անձնական խնդիրների պատճառով 2024 թվականի հունվարից մինչև օրս որևէ հաշվետվություն չեմ ներկայացրել, խնդրում եմ օգնել և հատնել՝ ինչպե՞ս կարող եմ շտկել իրավիճակը, ինչպես նաև ի՞նչ հետևանքներ կլինեն նման իրավիճակում, նախապես շնորհակալ եմ։

Արդյո՞ք պետք է գնման ակտ կազմել
Անահիտ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը բարեգործական հասարակական կաղմակերպություն է, զբաղվում է փախստականների սոցիալական հիմնախնդիրների աջակցությամբ, բնության գրկում մեկ օրվա հանգիստ կազմակերպելու համար գնվել է տարբեր սննդամթերք, որը նույն օրը սպառվել է։ Արդյո՞ք պետք է ստեղծել գնման ակտ և նոր մուտք անել պահեստ, հետո սպառում։

Արդյո՞ք աուդիտի պահանջ կա
Ալեքս․
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. 2023 թվականին հիմնադրամը շրջանառություն չի ունեցել, բայց ակտիվները գերազանցում են 10 միլիոն դրամը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք հիմնադրամը պետք է աուդիտ իրականացնի:
Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը` ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահի #գործկա Tax Law ընկերությունում

Ընկերություն՝ Tax Law LLC
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31 տարածք 20
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ։
Պարտականություններ՝ Գործարքների հաշվապահական ձևակերպում ՀԾ ծրագրով և հարկային հաշվետվությունների կազմում
Անհրաժեշտ որակավորում՝ Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ մաթեմատիկական
Պահանջվող փորձ՝ առնվազն 2 տարի
Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։00, աշխատանքային ռեժիմ՝ երկուշաբթի-ուրբաթ, բարձր աշխատավարձով
Ինքնակենսագրականը ուղարկել taxlawllc@mail.ru էլ.հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել +374(93)-54-56-27

ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ
Արմինե․
Հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ՀՀ քաղաքացին (ծնված 1974 թվականի հունվարի մեկից հետո) գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ ՀՀ ռեզիդենտ ընկերության հետ, ընդ որում, աշխատողի աշխատանքի բնականոն վայրը համարվում է գործատուի գրասենյակը ՀՀ-ում, և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն դեռևս բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չի ստացել դեռևս, ստանալու ժամկետը սահմանված է 2 ամսվա ընթացում: Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող ՌԴ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարները ենթակա են կատարման ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե այո, ապա խնդրում եմ օրենքի հղումը կգրե՞ք: Կանխավ շնորհակալ եմ։

Սեղմված բնական գազի օգտագործում սեփական կարիքների համար
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նման մի հարց՝ եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի գործունեություն է "Սեղմված բնական գազի վաճառք", ցանկանում է նաև իրականացնել տաքսու գործունեություն, և որպես մեքենաների վառելիք օգտագործի իր սեղմված գազը, կասե՞ք խնդրեմ՝ նման դեպքում եթե գազը վաճառք չի լինում, այլ օգտագործվում է իր գործունեության համար, և վճարում է միայն ակցիզային հարկ, իսկ օգտագործված գազն ինչպե՞ս է ձևակերպվում: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր
Էմմա․
Բարև ձեզ, հարցս հետևյալն է.
1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ
Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ