Կարինե.
Եթե հերթափոխը կազմված է այնպես, որ աշխատողը 3 անընդմեջ հանգստի օր ունի (շաբաթական 48 ժամ), ապա ամենամյա արձակուրդը պետք է կազմի 24՞ աշխատանքային օր:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարինե.
Եթե հերթափոխը կազմված է այնպես, որ աշխատողը 3 անընդմեջ հանգստի օր ունի (շաբաթական 48 ժամ), ապա ամենամյա արձակուրդը պետք է կազմի 24՞ աշխատանքային օր:
Աննա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին…ինչպե՞ս ենք հաշվարկում և վճարում աշխատողի Ֆիզ. արձակուրդը, եթե նա արձակուրդում է գտնվում, այսինքն նախորդ 12 ամսիներին որևէ եկամուտ չի ստացել…ո՞րն եմ վերցնում միջին աշխատավարձը…և ընդհանրապես, ո՞նց եմ հաշվարկում և վճարում, նախապես շնորհակալ եմ….
Armen.
Կազմակերպությունը տրամադրել է անտոկոս փոխառություն հիմնադիրներից մեկին, արդյոք ճիշտ է նշված գործարքը, և եթե հնարավոր է իրավական հիմքերը, այսինքն` փոխառության տրամադրման գործարքը չարգելող կամ թույլ տվող օրենքը, որոշումը….նախապես շնորհակալություն:
Կարինե.
ԱՕ-ի փոփոխություններից առաջ կնքված աշխատանքային պայմանագրերի բովանդակությունը համապատասխանեցնե՞լ նոր պահանջներին, թե թողնել նույնը:
Margarita.
Խնդրում եմ օգնել, ինչպե՞ս վարվեմ, եթե կազմակերպությունը նախորդ տարի վերցրել է կարճաժամկետ փոխառություն պայմանագրով և 12 ամիս է անցել, չի կարող վերադարձնել, արդյոք դիտվում է կետանց 2052 որոշման համաձայն, ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, շնորհակալություն:
Arik.
Որտե՞ղ կարող եմ գտնել փաստաթղթերի արխիվացման կարգերը։
Ալինա.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ , խնդրում եմ ինձ ուղարկել ներքին կարգապահական կանոների և անհատական իրավական ակտերի նմուշներ /եթե հնարավոր է շինարարական կազմակերպության/, հետևյալ հասցեով ` lyly շնիկ rambler.ru : Կանխավ շնորհակալություն:
Էլլա.
Բարև Ձեզ, ինձ շատ անհրաժեշտ է իմանալ (2*12+10/30.4)*2.34=56.9, այսինքն օրական գործակիցը գտնելու համար նման բանաձև օրենսգրքում որ մասում է գրված: Շնորհակալ եմ:
Կարինե.
ԱԳԼՃԿ-ում աշխատողների ամենամյա արձակուրդի տևողությունը ԱՕ-ի փոփոխություններից հետո ( նվազագույնը 28-ից դարձել է 24, իսկ լրացուցիչը` 7՞ օր):
Կարինե.
Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:
Սուսաննա.
Խնդրում եմ բացատրեք աշխատանքային օրենսգրքի 84 հոդվածը:
Անահիտ.
Հարգելի կոլեգաներ,
եթե էլ. էներգիայի հաշվի վճարումը կատարվել է հաջորդ ամսում, ԱԱՀ-ի հաշվանցումը վճարման ամսաթվո՞վ պետք է կատարվի:
Նախապես շնորհակալություն:
Արթուր.
Բարև ձեզ, խնդրում եմ նշել այն օրենքի համարը, որով չոգտագործած արձակուրդային գումարներից սոց վճարներ չի պահվում: Կանխավ շնորհակալություն:
Հայկուհի.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Էդգար.
Բարև Ձեզ,
2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր.
1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/
2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/:
Շնորհակալություն:
Նարինե Հակոբյան.
Հարգելի կոլեգաներ,
խնդրում եմ, եթե ունեք ԱՕ -ի փոփոխությունները, ուղարկեք nane շնիկ mail.ru
Արթուր.
Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի:
Նախապես շնորհակալություն:
Սուսաննա.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր ԱՕ փոփոխություններով թույլատրվում է ՉՎԱՐԵԼ գրանցամատյան, հրամանագիրք, իսկ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը բավարար հիմք է հանդիսանում:
Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ համայնքապետարանում և մեր կանոնակարգում նշված է` ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել դրա հետ կամ առանձին, ուզում եմ իմանամ ինձ հասնու՞մ է ամենամյա լրացուցիչ արձակուրդ, թե` ոչ, ու քանի՞ օր, ես աշխատում եմ որպես համայնքային ծառայող:
Կանխավ շնորհակալություն:
Պ.Արթուր.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք վերջնահաշվարկը դա չվճարված աշխատավարձ և չվճարված արձակուրդի գումա՞րն է: Եթե կարելի է, ասեք, թե որտեղից կարող եմ դրանց մասին կարդալ:
Ալբերտ.
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճառքով։ Երևան քաղաքում ունի երկու՝ իրարից տարբեր հասցեներով գտնվող վաճառակետեր, որոնց յուրաքանչյուրի մակերեսը 1 քառ. մետր է։ Համաձայն ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքի 2-րդ գլխի 25.1, 25.2, 25.3, 25.4 հոդվածների՝ առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
6 600 x ՄԱԿԵՐԵՍ x ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑ =
= 6 600 x 1 x 2,75 = 18 150 դրամ։ Կարդալ ավելին “Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճաոքով” →
Ella.
Խնդրում եմ ինձ մանրամասն տեղեկություններ հաղորդել ԱԱՀ-ի վերաբերյալ: Ինչպե՞ս է այն գանձվում, արդյոք այն հնարավոր է հետ վերադարձնել որոշակի ժամանակահատվածում և այլն:
Նախապես շնոհակալություն:
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ պայմանագրերը.
|
Նոնա.
Խնդրում եմ օգնեք , եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մարտի 1-ից և ազատվում է աշխատանքից սեպտեմբերի 30-ին, այդ ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 230 000 դրամ, արձակուրդ էլ չի գնացել, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ…….
Լուսինե.
Հարգելիներս, խնդրում եմ ձեզ, ինձ ուղարկեք ներքին կանոնակարգի ստանդարտ ձև, ԱՕ նոր փոփոխություններից հետո:
Լևոն.
Բարև Ձեզ,
Կխնդրեի պատասխանել այսպիսի հարցի. անձը ցանկանում է զբաղվել որևէ ձեռնարկատրիական գործունեությամբ, որտեղի՞ց կարելի է կարդալ, թե ինչ է դրա համար անհրաժեշտ, ինչ փաստաթղթեր, որպես Ա/Ձ, թե` ՍՊԸ գրանցվել և այլն, կամ որտե՞ղ դիմել խորհրդատվության համար:
Կանխավ շնորհակալ եմ…
Ժաննա.
Հարգելի հաշվապահներ,
Ասացեք խնդրեմ, մեր հիմնարկության նախկին հաշվապահը սոց. վճարը եվ սոցի 3% հաշվել է այսպես.
51 աշխատողի համար ԱՎՈՒՄը =2116435
3%=63493
սոց վճարը =521465
նա փոխանցել է սոց. վճար 584958, բայց նորից սոց3% փոխանցել է 63493:
Արդյոք նա ՃԻՇՏ է:
Շնորհակալություն:
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:
Արուսյակ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Ես տնօրեն եմ մի կազմակերպությունում, որը աշխատում է առանց ԱԱՀ: Կարո՞ղ եմ ես դառնալ միաժամանակ տնօրեն ուրիշ կազմակերպությունում, թե՞ կդառնամ ԱԱՀ վճարող:
Skristin.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ.
1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ……օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են
2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Կարդալ ավելին “ԱՕ փոփոխությունների վերաբերյալ” →
Ժաննա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, որտեղի՞ց կարող եմ կարդալ որևէ նյութ` կապված նախահաշվի հետ: Ունենք եվ բյուջե եվ արտաբյուջե:
Շնորհակալություն:
Լիանա.
Բարև հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. եթե աշխատանքային պայմանագրեր կնքելուց հետո փոխվում է աշխատողների բանկային հաշվեհամարը, պետք է արդյոք փոփոխություն կատարել պայմանագրում:
Շնորհակալություն:
Ժաննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք.
Հիմնադրամը աշխատել է 3 ամիս և անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը: Աշխատել է միայն տնօրենը 30000 դրամ աշխատավարձով: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:
Կանխավ շնորհակալ եմ :
Պ.Արթուր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ բան է մեմորիալ օրդերը, ինչի՞ համար է այն կազմվում և ե՞րբ է այն կազմվում, կամ որտեղից կարող եմ դրա մասին կարդալ: Կանխավ շնորհակալություն:
Ադրիանա.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու, օտարերկրացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր 1 օրով, որպես դերասան 200000 դրամով: Եկամտահարկի պահումը ինչպես պետք է լինի 200000*10%=20000, թե ((200000-80000)*20%)+8000=32000: Տարբեր կարծիքներ եմ լսում ու չեմ կողմնորոշվում, եթե ծառայություն է, 10% պետք է լինի:
Մանուշ.
Բարև ձեզ: Ես ունեմ աշխատող, որը հունիսին գնացել է ֆիզ. արձակուրդ, ու վճարել եմ 70 օր նախածննդյան ֆիզ. արձակուրդի գումարը` հիմք ընդունելով գործակիցը 30.4, հիմա ներկայացրել է 70 օր հետծննդյան ֆիզ.արձակուրդի թերթիկը, ուզում եմ իմանալ՝ հաշվարկը անելիս 30.4 գործակի՞ցն եմ հիմք ընդունում, թե՞ 21 գործակիցը: Աշխատողիս միջին ամսական աշխատավարձը 60 000 դրամ է, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել նպաստի չափը:
Կանխավ շնորհակալություն:
Նառա.
Հարգելի հաշվապահներ,
Շնորհակալ կլինեմ, եթե nhn2009 շնիկ rambler.ru փոստին ուղարկեք կազմակերպության ներքին կանոնակարգի օրինակ:
Ես մշակումներս կատարել եմ հիմնականում աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխան, սակայն կցանկանայի ավելի մասնագիտորեն կազմված կանոնակարգի հետ համեմատություններ կատարել և բացթողումներս լրացնել:
Նախապես շնորհակալ եմ:
Ռուզաննա.
Խնդրում ինձ պատասխանել, իրավունք ունի՞ ՍՊԸ-ի տնօրենը համատեղությամբ աշխատի մեկ այլ տեղ, որպես տնօրեն:
Անի.
Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել լրացնել ԱԱՀ-ի հաշվետվություն: ԱԱՀ-ի հաշվետվության ձևի մեջ 16.2 հոդվածի Բ կետում /պակասեցման տակ/ ի՞նչ պետք է լրացնել: Ո՞ր հաշիվներն են օգտագործում այն լրացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Մանուշ.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը:
Շնորհակալություն:
Ani.
Հարցս ամենամյա արձակուրդի վճարմանն է վերաբերում. արդյոք հաշվարկված արձակուրդայինի հետ վճարվում է նաև տվյալ ամսվա մեջ մինչ արձակուրդ գնալը աշխատելու դիմաց վճարման ենթակա աշխատավարձի գումարը: Խնդրում եմ հղում տալ համապատասխան հրահանգը: Կանխավ շնորհակալ եմ:
Ժաննա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, արձակուրդայինից պահու՞մ են բոլոր տեսակի հարկերը (այսինքն և´ 1%, և´ 3% սոցը, և´ սոց վճարը)
Շնորհակալություն:
Արփինե.
Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Պատրաստվում է ունենալ երկրորդ երեխան: Ինչպե՞ս է հաշվարկվում հղիության և ծննդաբերության նպաստը:
Շնորհակալություն:
Hripsime.
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը /ԱԱՀ վճարող/ լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա: Ես իրավունք ունեմ արդյոք դրա հետ կապված վճարվելիք տոկոսները որպես ծախս նվազեցնեմ շահույթից, և արդյոք իրավունք ունեմ կատարել ամորտիզացիոն մասհանումներ, դրանք հնարավոր է նվազեցնել շահույթից, թե՞ ոչ: Ի՞նչ ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է նախատեսված ավտոմեքենաների համար:
Կանխավ շնորհակալություն:
Ժաննա.
Ես ուզում եմ հաշվապահական կուրսերի գնալ, դրանք շատ-շատ են, կարո՞ղ եք ասել, ես ո՞ր մեկին դիմեմ: Ես հիմա հաշվապահություն անում եմ մի ֆիրմայում ծանոթ հաշվապահից հարցնելով, որը ոնց պետք է արվի, բայց կարծում եմ, լավ կլինի միաժամանակ նաև կուրսերի գնալ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Ժաննա.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, արդյոք ՍՊԸ-ին պարտադիր է գրանցված հաշվապահ ունենալ: Կանխավ շնորհակալություն:
Մանուշ.
Բարև Ձեձ, ես ինքս հաշվապահ եմ, աշխատում եմ համայնքապետարանում ու արձակուրդ եմ գնացել օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ 28 օրացույցային օրով, իհարկե չիմանալով ԱՕ օրենքի փոփոխության մասին, հիմա ուզում եմ իմանալ, իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձիս հաշվարկը անելիս ինչպե՞ս պետք է հաշվեմ 14.09-30.09.2010թ. աշխատած ժամանակահատվածի համար` աշխատանքային օրերո՞վ հաշվարկս անեմ, թե՞ օրացուցային օրերով, եթե աշխատավարձիս մեկ ամսվա չափը 55000 դրամ է:
Շնորհակալություն:
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
Ֆիզ. արձակուրդ գնալու ժամանակ միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է 30.4 գործակցով, թե` 21:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք, որովհետև ինձ ասացին, որ ֆիզի ժամանակ 30.4 գործակիցն է կիրառվում:
Լիանա.
Բարև Ձեզ:
Ես կցանկանայի իմանալ, եթե աշխատակիցը արձակուրդ է գնում սեպտեմբերի 16-ից, իսկ սեպտեմբերի 30-ին նրա պայմանագիրը ավարտվում է, 3 օր առաջ, այսինքն սեպտեմբերի 13-ին պիտի վճարվեր նրա արձակուրդայինը, թե կարելի է վճարել սեպտեմբերի 16-ին:
Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ