Անհատական իրավական ակտի օրինակ

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, եթե շատ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք անհատական իրավական ակտի օրինակ ohanyanlus1 շնիկ rambler.ru
Կանխավ շատ շնորհակալություն:

Պիտակներ՝

Արձակուրդայինի գումար

Մանուշ.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ հաշվապահ Տեղական ինքնակառավարման մարմիններում, ունեմ աշխատող, որը ընդունվել է աշխատանքի 01.01.2010թ., ես ուզում եմ հաշվարկեմ արձակուրդային գումար այս աշխատողի համար, ուզում եմ իմանամ, նրան պետք է հաշվարկեմ 12 ամսվա համար, թե ոչ, եթե նա աշխատել է 10 ամիս: Եթե 10 ամիս պետք է հաշվեմ, ինչպե՞ս:
Կանխավ շնորհակալություն:

ՀՀՀՀՍ-ներ

Ani.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է ՀՀՀՀՍ 1,2,11,14,19,22,24,33,35,37,39,40: Ես մի մասը գտել և բեռնել եմ banker.am-ից: Եթե այլ սայտ գիտեք, խնդրում եմ գրեք, կամ եթե ունեք տվյալ նյութերը, ուղարկեք էլ. փոստին (anyuta-kh շնիկ mail.ru)

“Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենք‏

Արամ.

2010թ. օգոստոսի 27 ին բացել եմ ՍՊԸ, օգոստոս, սեպտեմբեր, ամիսներին գործարք չի կատարվել, խնդրում եմ պատասխանեք, արդյոք ես պետք է վճարեմ սոցիալական ապահովության վճարը:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ շատ շտապ օգնել մեկ հարցում:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ (հին Աշխ. օրենսգրքի համաձայն): Հունիս ամսին ներկայացրել է տեղեկանք հղիության մասին, հոկտեմբերին նրան ծանուցել են 10 օր առաջ, որ պայմանագիրը լրանալու պատճառով լուծում են այն նոյեմբերի 1-ից, նշելով, որ 114 հոդվածը ՆՈՐ ԱՕ վերաբերվում է գործատուի ցանկությամբ աշխ. պայմանագիրը լուծելու արգելքին, և ոչ պայմ. ժամկետը լրանալուն: Թե ինչու են կնքել որոշակի ժամկետով պայմանագիր, դա այլ խնդիր է, ըստ ինձ նույնպես անհիմն: Փաստորեն հղի կինը լրիվ անպաշտպան է համաձայն նոր ԱՕ: Հարցս հետևյալն է` արդյոք ես կարող եմ հիմնվել ԱՕ 84.1 հոդվածի 2 կետինˋ պնդելով, որ նոր օրենքը նվազ բարենպաստ պայման է առաջարկում հին պայմ. կնքած աշխատողին, և ասել, որ ՀԻՆ ԱՕ 117 հոդվածը “Հղի կնոջ երաշխիքները…” ավելի բարենպաստ էին, հետևաբար պահպանում են ուժը տվյալ պարագայում: Նշեմ, որ դեկրետ գնալուն մնացել են հաշված օրեր:
Փորձենք միասին օրենքով օգնենք հղի կնոջը ստանալ իր վաստակած գումարները:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Դիանա.

Խնդրում եմ Ձեզ ինձ օգնել հաշվել, թե ինչքան է իմ ֆիզ.արձակուրդի գումարը կազմելու 2 տարի արձակուրդ վերցնելու դեպքում: Ինչքա՞ն կկազմի հիմնարկի և ինչքա՞ն պետության կողմից տրված գումարը, որպես առաջնածին: Ամսական միջին աշխատավարձս կազմում է 50000 ՀՀ դրամ:
Շնորհակալություն:

Արձակուրդ ուղարկելու համար

Արևիկ.

Խնդրում եմ, ներառեք նաև աշխատավարձի հաշվարկ, արձակուրդային, նաև ֆիզ ուղարկելու համար ի՞նչ հաշվարկներ են պետք:

Հատուկ հարկային հաշիվներ

Simon.

Ի՞նչ նյութեր կան հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ:

Դիմում

Թերեզա.

Բարև բոլորին, խնդրում եմ ասեք, եթե տնօրենն է գնում արձակուրդ, նա էլ է գրում դիմում, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Լրացուցիչ արձակուրդ

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, թե քանի օր պիտի տրվի գանձապահին որպես լրացուցիչ արձակուրդ, հարցը այդպես էլ մնաց չպարզաբանված:

Կազմակերպությունը կանխավճար է տվել

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումներում: Կազմակերպությունը կանխավճար է տվել փոստային ծառայությունների կատարման համար, ինչպե՞ս այդ գործարքը ծախսագրել: Եվ կազմակերպությունը փոխառություն է ստացել, ինչպե՞ս այն վերագրել որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Օրինակ, երբ դրամաշնորհ ենք ստանում, կատարում ենք, կտ 541 և դտ 2521 ձևակերպում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում` դտ541, կտ 6146:

Ավտոլվացման կետ բացելու համար

Արփինե.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ավտոլվացման կետ բացելու բացելու համար ի՞նչ հարկեր պետք է մուծվի, բացի ստանդարտ սոց.-ից և եկ/հ-ից: Ես գիտեմ, որ հաստատագրված վճար է, բայց թե ինչքան և ինչպես է այն որոշվում, չգիտեմ:Կանխավ շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ

Լիլիթ.

Ողջույն:

Ես ունեմ 10 ամսվա աշխատանքային փորձ, սակայն ամուսնանալուց հետո չեմ աշխատում, ուստի նաև չեմ ստանում երեխայի նպաստ: Շուտով կծնվի նաև երկրորդ երեխան, և ես գրանցված եմ ԱՁ-ի մոտ, և կունենամ ֆիզ. արձակուրդի, ինչպես նաև երեխայի նպաստ ստանալու իրավունք: Հարցս հետևյալն է՝ քանի որ իմ առաջին երեխան դեռ 1 տարեկան է, հնարավո՞ր է, որ ես երկու երեխաներիս համար էլ ստանամ նպաստ:

Կանխավ շնորհակալ եմ:

Նոր աշխատանքային գրքույկ

Յանա.

Կարող եմ արդյոք ունենալ նոր աշխատանքային գրքույկ, և արդյոք այն հետևանքներ չի ունենա:

Երբ աշխատողը նոր է ընդունվում աշխատանքի

Մանուշ.

Բարև Ձեզ, հարցս աշխատանքային գրքույկ լրացնելու մասին է, երբ աշխատողը նոր է ընդունվում գործատուի մոտ աշխատանքի ու աշխատողը նոր է ավարտել ՀՊՏՀ-ը ու ոչ մի տեղ դեռևս չի աշխատել, հիմա գործատուն աշխատանքային գրքույկը լրացնելիս նշում է, որ ընդունվել է ՀՊՏՀ-ն իր ամիս ամսաթվով, իսկ հրամանի համարը որտեղի՞ց է գրվում, հետո նշվում է գրքույկում, որ ավարտել է իր ամիս ամսաթվով ու հրամանի համարով, այստեղ գործատուն պե՞տք է ստորագրի ու կնքի կնիքով, թե ոչ: Ապա նո՞ր դրանից հետո գործատուն ընդունում է աշխատանքի իր կնիքով ու ստորագրությամբ:

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Մարիա.

Բարև ձեզ: Ես ավարտել եմ, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Խնդրում եմ թվեք գրքերի անուններ, որոնք կկարողանամ կարդալ, որ ավելի լավացնեմ իմ գիտելիքները:

ՍՊԸ բացելու համար

Համբարձում.

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ՍՊԸ բացելու համար:

Պարգևատրություն աշխատակիցներին

Լարիսա.

Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ բյուջետային հիմնարկում` թանգարանում: Մենք ունենք տարվա ընթացքում տնտեսած գումար: Արդյոք իրավունք ունենք այդ գումարներով աշխատակիցներին պարգևատրություն տալ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ապրանքների մաքսազերծում

Արարատ.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ես ուզում եմ ինտերնետի միջոցով գնումներ կատարեմ, որը փոստով կուղարկվի Հայաստան: Ինչքան հասկացա՝ մեկ ապրանքի գինը չպետք է գերազանցի 50 000 դրամը, իսկ քաշը 20 կգ-ը: Եթե գերազանցի, ապա պետք է մաքսազերծվի, որը հստակ կանոններ չունի: Հարց՝ ամսական սահմանափակումներ չկա՞ն, թե մինչև որքա՞ն գումարի չափով ինձ ծանրոց կուղարկվի: Այսինքն՝ ես կարո՞ղ եմ ամսական 50 անգամ 40 000 դրամանոց ծանրոց ստանալ, առանց մաքսազերծման:

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք

Armen.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Տիգրան.

Որոշ չափով ունեմ գիտելիքներ հաշվապահությունից, ցանկանում եմ գիտելիքներս խորացնել, դառնալ լիարժեք հաշվապահ: Ի՞նչ գրքեր, նյութեր, օրենքներ խորհուրդ կտաք կարդալ:

Չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս

Հերմինե.

Բարև ձեզ:

Հարցս ավելի շատ ուղում եմ ՀԾ աշխատակիցներին:
Հետևյալ բլոգում ՀԾ աշխատակից Գրիգոր Մակիչյանը բացատրեց, թե ինչպես կատարել վերջնահաշվարկ ՀԾ հաշվապահ համակարգում:
Այդ ձևով չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս համակարգը այդ փոխհատուցման գումարը չի տեղադրում սոց. վճարների հաշվետվության մեջ և տեղադրում է եկամտահարկի հաշվետվության մեջ 9-րդ տողում:
Հարկային տեսչությունում պնդում են, որ այդ գումարը չպիտի գրվի եկամտահարկի 9-րդ տողում, այլ վերջին` այլ եկամուտներ տողում, քանի որ սոց.-ի 13` հաշվարկված ԱՎՈՒՄ, և եկամտահարկի 9` եկամուտներ, տողերը չեն կարող իրարից տարբեր լինել:

Հարցս հետևյալն է` ի՞նչ հիմք ունի «Հայկական ծրագրերը» վերոհիշյալ հաշվետվությունները այդ ձևով լրացնելու:

Հաշվապահությունը ճիշտ վարելու համար

Nare.

Ես կուզենայի իմանալ, կա արդյոք սահմանված գումար, որից բարձր պետք է ներկայացվի հաշիվ-ապրանքագիր և ոչ թե ՀԴՄ կտրոն հաշվապահությունը ճիշտ վարելու համար:

Ի՞նչ հարկատեսակներ են սահմանված

Nare.

“Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի” կնքման ժամանակ, խնդրում եմ պատասխանել, ի՞նչ հարկատեսակներ են սահմանված:

Արձակուրդի վերաբերյալ

Satenik.

Խնդրում եմ պատասխանեք. ուսման ժամանակ ինձ հասնու՞մ է վճարովի արձակուրդ: Ես աշխատում եմ: Խնդրում եմ նշեքˋ օրենքի ո՞ր հոդվածն է կիրառվում:

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Sona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ԱՕ փոփոխություններից հետո արդյոք անհրաժեշտություն կա մինչև փոփոխությունները գրանցված աշխատակիցներին հրաման տալ և գրանցել հրամանագրքում: Կանխավ շնորհակալություն:

Առողջության համար վնասակար աշխատանք

ԱՆԻ.

Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և գազաֆիկացման աշխատանքներով: Ասացեք, խնդրում եմ, արդյոք մեր կազմակերպության գանձապահի աշխատանքը համարվում է առողջության համար վնասակար, նրան տրվում է արդյոք լրացուցիչ արձակուրդ և աշխատավարձի հավելում: Շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի և հրամանի վերաբերյալ

Nata.

Հարգելի գործընկերներ, աշխատանքային պայմանագրում պայմանագրի առարկան աշխատավարձի մասին կետերը և այն ամենը, որ գրված է 84 հոդվածում նույնն են ինչ որ հրամանում,դա նշանակում է ,որ պետք է բովանդակությունը նույնը լինի ,թե ամբողջությամբ կրկնի հրամանը. օրինակ՝ հրամանում գրում ենք ընդունել աշխատանքի,իսկ պայմանագրում , որ աշխատողին տրամադրվում է աշխատանք դա ճիշտ է , թեˋ ոչ:

Վերջնահաշվարկ անելիս

Անի.

Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է ապրիլի 15-ից օգոստոսի 10-ը: Վերջնահաշվարկ անելիս արձակուրդային օրերը հաշվելու եմ նո՞ր ԱՕ-ով, թե մինչև օգոստոս ամիսը բաժին ընկնող օրերինը հնով, իսկ օգոստոսինը նորով:

Գրանցամատյանի արխիվացում

Լալա Շաբոյան.

Խնդրում եմ պատասխանել, թե աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի արխիվացման հրամանի համար ՀՀ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է որպես հիմք ընդունել:
Կանխավ շնորհակալ եմ:

Ներդրում կազմակերպությունում

MG.

Շատ եմ խնդրում հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս: Եթե ՍՊԸ-ում որևէ երրորդ անձ ցանկանում է կատարել ներդրում, ՍՊԸ-ի գործունեության ճյուղերից կոնկրետ մեկին մասնակցելու համար հավասարապես կիսելեվ բոլոր ռիսկերը, ապա անպայմա՞ն է նրան գրանցել որպես մասնակից կամ նրա ներդրած գումարը դիտարկել որպես կանոնադրական կապիտալի ավելացում, ինչպե՞ս ընդհանրապես դիտարկել այդ գումարը:

Աշխատանքային գրքույկի լրացում

Nata.

Ի՞նչ է գրառվում աշխատանքային գրքույկում զորացրված և առաջին անգամ աշխատողի գրքույկում զինվորական գրքույկում առկա հրամանի համարը, ամիսը, ամսաթիվը դա հասկանալի է, իսկ 3-րդ սյունակում ի՞նչ է պետք գրել “Ծառայություն ՀՀ զինված ուժերում”, թե ինչպե՞ս:

Եթե բարձրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձը

Կարինե.

Եթե բարձրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձը, ապա միայն ներքին իրավական ակտով դա ցույց տալը բավական է, թե՞ բոլոր աշխատողների հետ պետք է առանձին-առանձին համաձայնագիր կնքվի:

ԱՕ փոփոխություններ

Кристина.

Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկ

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի ժամանակ աշխատավարձի հաշվարկ ինպե՞ս է կատարվում, եթե սահմանված ամսական դրույքաչափը 30 000 դրամ է:

Արձակուրդայինի հաշվարկման համար

Դավիթ Ասատրյան.

Արդյոք ՀՀ պետական եկամուտների նախարարի 16 ապրիլի 2001 թվականի N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 25 կետի 18-րդ օրինակը կարող է հանդիսանալ հիմք ողջ հանրապետությունում արձակուրդայինի հաշվարկման համար:

Ուսուցչի աշխատավարձ

Ալլա.

Խնդրում եմ, խնդրում եմ, ու նորից…
Ասացեք խնդրեմ, 9 տարվա ընդհանուր ու 6 տարվա մանկավարժական ստաժ ունեցող ուսուցիչը, որ դասավանդում է միջին դպրոցում շաբաթական 7 ժամ, ավագ դպրոցում ոչ հոսքային 9 ժամ, ընդամենըˋ 16 ժամ, ունի նաև դասղեկություն, որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա: Ակնկալում եմ հստակ պատասխան, իմ հաշվապահին վստահելու համար: Շնորհակալ եմ:

Ուսանողիˋ աշխատանքի ընդունում

Անի.

Խնդրում եմ հուշեք. եթե հեռակա սովորող ուսանողին ընդունում ենք աշխատանքի, ապա նրա աշխատանքային պայմանագրի մեջ պե՞տք է նշվի, որը աշխատանքը համատեղության կարգով է:

Գանձապահի աշխատավարձ

Թերեզա.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմանալˋ գանձապահի աշխատավարձը ինչպես է հաշվարկվում:
Խնդրում եմ արագ պատասխանեք, շտապ է:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատաժամանակի տեղեկագիր

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը համատեղությամբ աշխատողի համար: Եթե աշխատողն աշխատում է միաժամանակ 3 ֆիրմայում, մեկում՝ հիմնական, մյուս երկուսում՝ համատեղությամբ, ապա ինչպե՞ս պետք է լրացվեն 3 ֆիրմաների համար աշխատաժամանակի տեղեկագրերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Ոչ աշխատանքային օրեր

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են, այս որոշման մասին որտեղ կարող եմ կարդալ:

Աշխատավարձը ՓՄՁ-ներում

Անի.

Բարև Ձեզ, կարող եք օգնել ինձ գտնել “Աշխատավարձը ՓՄՁ-ներում և դրա հաշվարկը” թեմայի մասին որևէ նյութ:

Ներքին կանոնակարգ

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղղարկել victoria.gsp շնիկ gmail.com էլ. հասցեին:
Նախապես շնորհակալություն!

Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 340 հաշվապահներ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները : Հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել է 15 դիմորդ, որոնցից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել Կարդալ ավելին “Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 340 հաշվապահներ”

13-րդ աշխատավարձ

Լիանա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, որտե՞ղ կարող եմ կարդալ 13-րդ աշխատավարձի մասին և ինչպե՞ս է կարգավորվում այն:

Եկամտահարկի հաշվետվության լրացում

Armen.

Մեր կազմակերպությունը ունի վարձակալած տարածք և տվյալ ամսվա վարձավճարը տալիս է հաջորդ ամսվա 6-ին, եկամտահարկի հաշվետվությունում վարձավճարը ե՞րբ պետք է ցույց տալ, եկամուտների ստացման թե առաջացման ամսվա ընթացքում: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Լիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է մայիսի 3-ից օգոստոսի 9-ը, օգոստոսի համար վերջնահաշվարկ պե՞տք է արդյոք: Ես հաշվել եմ 3 ամսվա համար: Եթե պետք է, ինչպե՞ս հաշվեմ: Աշխատավարձը ամսական 120 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Քանի՞ օր պետք է տրամադրել որպես լրացուցիչ արձակուրդ

Ժաննա.

Գանձապահին ամենամյա նվազագույն արձակուրդից բացի քանի՞ օր պետք է տրամադրել որպես լրացուցիչ արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:

Տոնական և հիշատակի օրեր

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ,
համաձայն ԱՕ փոփոխությունների “Հոդված 156. ՀՀ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով:”
Վերջերս գտա “ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ” Ընդունման ամսաթիվը 24.06.2001, որում ոչ աշխատանքային օրերի ցանկը փոքր ինչ տարբերվում է նախկին ԱՕ տրված ցանկից: Արդյոք ԱՕ 156 հոդվածը հղում է կատարում հենց այդ օրենքին, թե կան նաև այլ տարբերակներ: 🙂

Պիտակներ՝