Ֆլորա.
Հարգելի փորձառու հաշվապահներ, երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել, իսկ միակ աշխատողը` տնօրենը, որը աշխատում է այս ՍՊԸ-ում համատեղությամբ, այդ ամիսների համար աշխատավարձ չի հաշվարկել, և ոչ էլ կատարել է պահումներ ու վճարներ բյուջե:
Փորձում եմ շտկել իրավիճակը.
. չեմ ուզում ազատել աշխատանքից, նորից ընդունել, քանի որ սոցի աշխատանքից ազատման հաշվետվություն ուշացնելու համար տույժ կլինի 20000 դրամի չափով,
. չեմ ուզում պայմանագրով աշխատավարձը հաշվարկել, քանի որ բարձր է աշխատավարձը, և բնականաբար հաշվարկվելիք սոցն ու եկամտահարկը շատ են, գումարած տույժերը 0,15 տոկոս
. չեմ ուզում պարապուրդ նշանակել միջին ժամային աշխատավարձի 2/3-չափով, որովհետև հունվարին դրամարկղը փակել են, և չեմ կարող հունվարով ելք անել պարապուրդի գումարը:
Արդյո՞ք կարող եմ առաջնորդվել աշխատանքային օրենսգրքի 194 հոդվածով, ծանուցում պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ երկու ամիսների ընթացքում և դա հիմք համարելով` այդ երկու ամիսների համար հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ:
Կամ արդյո՞ք կարող եմ պայմանագրին կից համաձայնագիր պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ կամ ի՞նչ խորհուրդ կտաք..
Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս խնդրին որևէ ճիշտ լուծում տաք, և ես վերջապես կազատվեմ այս խնդրից:
Վերջին մեկնաբանություններ