
Անվանացանկի արտացոլում ՀԴՄ կտրոնի վրա
Լուսինե․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 24 մլն անցել է։ Խնդրում եմ ասել՝ ՀԴՄ-ն անվանացանկով դառնում է 2025թ․-ի հունվարի 1-ի՞ց, թե՞ այս պահից սկսած։

Ի՞նչ դասակարգիչ նշել
Վահագն․
Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը, բացի ավտոմեքենաների վերանորոգումից, կատարում է նաև յուղի փոխարինում և վաճառք և նաև որոշ պահեստամասերի վաճառք։ Ճիշտ կլինի՞ յուղի վաճառքի համար նշել G47.30.3, իսկ պահեստամասի վաճառքի համար G45.32.0 դասակարգիչները և եթե ոչ՝ ի՞նչ դասակարգիչ նշել հաշվետվություններում։

Դռների արտադրութուն և վաճառք
Նարինե․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվելու, աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է դռների արտադրությամբ և արտադրած դռների վաճառքով։ Խնդրում եմ ասեք՝ սկզբի համար ի՞նչ է պետք անել։

Փափուկ կահույքի քիմմաքրման ծառայություններ
Տաթև․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը մատուցում է փափուկ կահույքի քիմմաքրման ծառայություններ, եթե գրանցվի որպես ԱՁ-ը, ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոյով, թե՞ շրջհարկով, և ի՞նչ հարկեր պետք է վճարի, և կարո՞ղ է հաշիվ գրել այն կազմակերպություններին, ում մատուցում է ծառայությունը։ Շնորհակալություն։

Մարքեթինգային ծառայությունների մատուցում օտարերկրյա ընկերությանը
Միշել․
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Պետք է Ա/Ձ գրանցեմ՝ որպես օտարերկրյա ընկերության մարքեթինգային ծառայություններ մատուցող մասնագետ։ Կարո՞ղ եք հուշել՝ ո՞ր հարկային դաշտն է առավել օպտիմալ։

Հացի արտադրություն մարզում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ աշխատում է միկրո համակարգում, գործունեության տեսակը՝ հացի արտադրություն մարզում, ապրանքը՝ հացը առաքում է խանութներին։ Կասե՞ք խնդրեմ՝ կարո՞ղ է հաշիվ վավերագիր դուրս գրել խանութներին, կանխավ շնորհակալ եմ։


«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի սոցիալական ցանցերի և կորպորատիվ բլոգի կառավարման համար ՍՄՄ ընկերություն ընտրելու նպատակով:

Դրամարկղային գիրքը սխալ է լրացվել
Լիլիթ․
Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։

Հիմնադրին պատկանող անշարժ գույքի վարձակալություն
Նելլի․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է հիմնադիրը իր սեփականություն համարվող անշարժ գույքը տա վարձակալության, իր իսկ ՍՊԸ-ին, որը աշխատում է շրջանառության հարկով։ Եվ այդ դեպքում վարձակալության եկամտային հարկը կրկի՞ն կազմում է 10%։

Wildberries հարթակում ապրանքների վաճառք
Դավիթ․
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ ուզում բացել Wildberries հարթակում ապրանքներ վաճառելու նպատակով։ Խնդրեմ ասել՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու, ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է, և ապրանքները դրսից է բերվելու վաճառքի համար։

Բրենդի գրանցում
Рипи.
Ինձ պետք է ուղեցույց, թե ինչպես քայլ առ քայլ գրանցեմ բրենդս։ Կարո՞ղ եք մանրամասն ուղղորդել։

Գրանցում որպես ԱՁ ԴԱՀԿ կողմից կալանք ունենալու դեպքում
Զավեն․
Բարև ձեզ։ Ունեմ հաշվիս վրա կալանք հարկադիր մարմնի կողմից, բայց ցանկանում եմ բացել ԱՁ։ Արդյո՞ք հնարավոր է։

Աշխատած օրերի քանակ և աշխատավարձ
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե Աշխատողն ունի կուտակված արձակուրդի օրեր, օրինակ՝ 20 օր, որից 10 օրը գնում է արձակուրդ, օրինակ սեպտեմբեր ամսին, սեպտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկում աշխատած օրերի քանակը և աշխատավարձը հաշվարկվում է մնացած 11 օրվա համար, թե՞ 21 օրվա համար։

Արդյո՞ք վնասի փոխհատուցումը ԱԱՀ-ով հարկվող գործարք է
Նոնա․
Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունը իրականացնում է բեռնափոխադրման կազմակերպման ծառայություններ, գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ծառայություն մատուցելիս հաճախորդի մեղքով առաջացել են որոշակի ծախսեր, որի համար բացի հիմնական ծառայության մատուցումից, որը ԱԱՀ-ով հարկվող է, հարկային հաշվի մեջ առանձին տողով նշվում է վնասի փոխհատուցում: Արդյո՞ք այն համարվում է ԱԱՀ-ի հարկման օբյեկտ:

Ե՞րբ պետք է հանձնել հաշվետվությունը
Անահիտ․
2023թ․ շահաբաժինը վճարվել է 27.06.24թ.-ին և 05.08.24թ.-ին: 165 հաշվետվությունը ե՞րբ պետք է հանձնեմ, շնորհակալություն։

ԱԱՀ վճարող համարվելու դիմում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, բայց 115 միլիոն շեմը շուտով կանցնի։ Ցանկանում է դիմում ներկայացնել՝ ԱԱՀ վճարող համարվելու համար, որպեսզի հետո ավտոմատ չանցնի, այս դեպքում ո՞ր կետը պետք է լրացնի դիմումի։ Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը
Հասմիկ․
Բարև ձեզ, մեզ ապրանք մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագիրը սխալ լրացնելու համար չեղարկել է, հիմա ես պետք է չեղարկված հ/ապրանքագիրը հաստատե՞մ, թե՞ ոչ, եթե այո՝ խնդրում եմ ասեք ինչպես:

ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ
Արփինե․
Հարգելի խմբակիցներ, ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ և բացել է տաքսոպարկ։ Մի շարք հարցեր կան, խնդրում եմ չանտեսել․☺️
1․ Արդյո՞ք պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։
2․ Արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի վճարման պարտավորությունը իր վրա է, թե՞ Yandex-ի (1.5 %-անկանխիկի և 2 % կանխիկ վճարումների դեպքում)։ Այս դեպքում այդ հաշվարկը ինչպե՞ս է կատարվում, եթե գումարի 7 %-ը տաքսոպարկինն է, 5 %-ը Yandex-ինը։ Հավանաբար մեզ հասանելի 7 %-ի համա՞ր ենք հաշվարկելու պետական տուրք։
3․ Որքանով տեղյակ ենք, կարող է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ այդ գործունեության մասով վճարելով պետական տուրք և շրջանառությունը ներկայացնելով միկրոյի տարեկանի մեջ։
4․ Վարորդներին քաղաքացիաիրավական պայմանագրերով է պետք գրանցել, թե՞ ոչ։
5․ Էլեկտրոնային ՀԴՄ կարծես թե հարկավոր չէ։

Հարկային պարտավորություններ տարածքի վարձակալության դեպքում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ վարձակալությամբ տարածք ենք վերցրել հանրային սննդի համար, մարզում է գտնվում։ Վարձատուն ՍՊԸ է, որը գործում է ԱԱՀ-ով, իսկ վարձակալը ԱՁ է, միկրոյով է գործում։ Հիմա ո՞վ ի՞նչ հարկային պարտավորություն ունի, և ո՞վ է հաշվետվություն ներկայացնելու 189 ձև։ Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ