
ՍՊԸ լուծարում
Հեմա․
Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքրում է երկար ժամանակ գործունեությունը դադարեցրած ՍՊԸ-ի լուծարման կարգը։

Ֆիզ. անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, Ֆիզ․ անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին։ Ի՞նչ թղթաբանություն է պետք անել, ի՞նչ հարկեր են առաջանում, ինչպե՞ս պետք է կատարի ֆիզ․ անձը հարկի վճարումը, եթե չի կարող հաշիվ գրել որպես ֆիզ անձ, իսկ ՍՊԸ-ն ցանկանում է փոխանցում անել (գումարը մեծ է 300,000դր-ից)։

Ատամնատեխնիկի գործունեություն
Նարե․
Բարև ձեզ։ ԱՁ-ն տեխնիկի ծառայություն է մատուցում ատամնաբուժարանին, պատրաստում է օրինակ պրոթեզներ, ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

Բանկի միջնորդավճարների արտացոլում հաշվետվություններում
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, բացել եմ ՍՊԸ, որն աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և թերևս փաստացի գործունեություն չի իրականացնում։ Ստացել եմ փոխառություններ և այդ ընթացքում բանկի կողմից, քանի որ բացել եմ հաշիվ և այլն, գանձել են որոշակի ծառայության վճարներ։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվությունների մեջ իմ կողմից պետք է նաև այդ գումարները ներառվեին, ՍՊԸ-ն բացվել է սեպտեմբերին։ Եվ նաև հետագայում շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է ներառեմ այդ վճարումները։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք QR կարդացող սարքը պարտադիր է
Սերյոժա․
Բարև Ձեզ։ Մինչև 24 մլն. շրջանառություն ունեցող Ա/Ձ-ն 2025թ.-ից QR - կարդացող սարք պե՞տք է ունենա պարտադիր։ Գործող մանրածախ խանութ է։

ՀՄ մաշվածության հաշվարկ ընդհանուր հարկման դաշտ անցնելու ժամանակ
Գևորգ․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկը: Կազմակերպությունը 11.08.2022-ին շրջանառության հարկի համակարգից անցել է ընդհանուր հարկման համակարգ: 19.04.2022-ին ձեռք է բերել հիմնական միջոց 30 մլն դրամ արժողությամբ, 8 տարի (96 ամիս) օգտակար ծառայության ժամկետով: Համաձայն հարկային օրենսգրքի 264-րդ հոդվածի ընդհանուր հարկման կարգում մաշվածությունը կսկսվի հաշվարկվել 01.09.2022-ից, հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը կլինի 28 626 712 դրամ, օգտակար ծառայության մնացորդային ժամկետը՝ 92 ամիս:

Արձակուրդայինի հաշվարկ
Անի․
Վարչական անձնակազմի աշխատակցուհին, որի նախորդ տարվա համախառն եկամուտը կազմել է 2.800.000, մեկնում է արձակուրդ։ Ամիսներից մեկում եղել է հիվանդության մեջ 20 աշխատանքային օր, որի համախառն եկամուտը կազմել է 300.000 ։ Ամիսներից մեկում եղել է հերթական արձակուրդի մեջ, որի եկամուտը կազմել է 350.000։ 60 օրացուցային օր գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ։ Ամիսներից երկուսում ունեցել է պարգևատրում 120.000 - ական դրամ։ Բացի դրանից դոնորության համար ստացել է գումար՝ 2 ամիս 40.000-ական դրամ։ Որոշել աշխատակցուհու արձակուրդային նպաստի չափը, եթե նա 5 օրյա աշխատանքային շաբաթով աշխատող է ։

Wildberries ստացման կետ
Արփինե․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ Wildberries-ի ստացման կետը ի՞նչ հարկատեսակով է աշխատում, միկրոյո՞վ, թե՞ շրջհարկով, ու, եթե շրջհարկով, այսինքն ամսական բանկային հաշվին ի՞նչքան գումար է փոխանցվում, դա՞ է դիտարկվում որպես շրջանառություն: Նախապես շնորհակալ եմ։

Պայմանագիր օտարերկրյա քաղաքացու հետ
Արմեն․
Բարև Ձեզ։ Օտարերկրացի փորձագետի հետ պետք է կնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր 5 օրվա համար։ Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում իրականացնել։ Գրանցման, վճարման կարգը ի՞նչ կարգով է սահմանվում։

Արևային վահանակի տեղադրում
Հերմինե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ ասել՝ արևային վահանակներ տեղադրելուց հետո ԱԱՀ պե՞տք է վճարվի 2025-ից, եթե այո, ապա ինչպե՞ս է դա լինելու, եթե ուղղակի բնակելի սեփական տան տանիքին է դրված, ԱՁ չի, կազմակերպություն չի։ Նախապես շնորհակալ եմ։

Սարքավորման ներմուծում
Դիանա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել․ ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, ինչ հաշվետվություններ է անհրաժեշտ հանձնել սարքավորում ներմուծելու համար։ Պարտադի՞ր է, որ հարկման ռեժիմը փոխվի ընդհանուր հարկման դաշտ, որ կարողանանք ներմուծել։ Եվ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն է՞լ պիտի հանձնենք։ Արտադրության համար է անհրաժեշտ սարքավորումը, ոչ թե վաճառքի: Կանխավ շնորհակալություն:

Մեղրի արտադրություն և վաճառք
Անահիտ․
Բարև։ Ասացեք խնդրեմ՝ մեղրի արտադրությունը և վաճառքը, որը գործում է Գյումրիում, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Շնորհակալություն։

Լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկ
Նոնա․
Բարև Ձեզ, որտեղի՞ց ես կարող եմ իմանալ ներկայումս գործող ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողության ցանկը:

Դրամաշնորհի ստացում
Նարե․
Հարգելի հաշվապաներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն միջազգային կազմակերպությունից (ազատված է ԱԱՀ-ից) ստանում է գրանտ և ծրագրի շրջանականերում կատարում է որոշակի աշխատանքներ, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։

Ոչ ռեզիդենտի եկամուտների հայտարարագիր
Արմեն․
Բարև ձեզ, ես հանդիսանում եմ ՌԴ հարկային ռեզիդենտ։ Բնակվում և աշխատում եմ ՌԴ-ում, սակայն ՀՀ-ում ունեմ վարձակալությամբ տրված անշարժ գույք, իսկ բանկում՝ ավանդ։ Հաջորդ տարի պետք է ներկայացնեմ հայտարարագիր ՀՀ-ում եկամուտների մասին։ Հարցս հետևյալն է՝ հայտարարագրում պետք է նշել միայն ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը, թե՞ ՀՀ բանկում ունեցած ավանդից ստացած եկամուտը նույնպես։ Բանկից ասեցին, որ հարկը ավտոմատ կերպքով վճարվում է, բայց թե ինչ լրացնել հայտարարագրում՝ հասկանալի չի։
Մյուսը՝ ՌԴ-ում ստացած աշխատանքային եկամուտը պե՞տք է նշել թե ոչ։ Ես ՌԴ հարկային ռեզիդենտ եմ և հարկերը վճարում եմ ՌԴ-ում։ Ի՞նչ անել ՌԴ-ում բանկային խնայողական հաշվին եկած տոկոսների հետ։ Դա է՞լ է նշվում, թե՞ ոչ։ ՌԴ բանկերը ավտոմատ կերպով հարկը վճարում են այդ տոկոսից ՌԴ բյուջե։

Էլեկտրական մեքենաների գույքահարկ
Լևոն․
Բարև ձեզ։ Էլեկտրական մեքենաների գույքահարկը ինչպե՞ս է հաշվարկվում։

Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը
Իրինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։

Վաճառողը գրանցված է օֆշորային գոտում
Սեդա․
Բարև ձեզ։ Եթե ընկերությունն ապրանք է ձեռք բերում Չինաստանից, բայց այդ կազմակերպությունը գրանցված է Սինգապուրում, որը համարվում է օֆշորային գոտի, դա ի՞նչ պարտավորություն է առաջացնում մեզ մոտ, և ինչ որ հաշվետվություն պե՞տք է հանձնենք, թե՞ ոչ:

Ատամնաբուժարանի գործունեություն 2025թ․
Մարիամ․
2025թ-ից ատամնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունը կարո՞ղ է շարունակել աշխատել շրջանառության հարկով։ Թե՞ որպես բժշկական հաստատություն անցնում է ընդհանուր հարկման դաշտ։

Գումարի ներդրում ԱՁ հաշվին
Ալլա․
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք հետևյալը` սեփական ԱՁ-ի հաշվին ինչպե՞ս գումար ներդնել։ Ի՞նչ գործառնություններ կառաջանան։ Օրինակ՝ 200 հազար փոխանցեմ ԱՁ-ի հաշվին, կունենամ Դտ 252, Կտ ի՞նչ։
Վերջին մեկնաբանություններ