Տիգրան.
Կազմակերպությունը զբաղվում է օրորոցների արտադրությամբ, արտադրանքը վաճառում է ԱՁ-ներին, 24 մլն-ի շեմը չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրան.
Կազմակերպությունը զբաղվում է օրորոցների արտադրությամբ, արտադրանքը վաճառում է ԱՁ-ներին, 24 մլն-ի շեմը չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Նելլի․
Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։
Գուրգեն․
Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։
Գուգո․
Բարև Ձեզ։ Եթե ես ունեմ աշխատանքային ստաժ 12 տարի 6 ամիս (ներառյալ ուսման տարիներս), կարո՞ղ եմ անցնել զինվորական երկարամյա կենսաթոշակի, եթե անցնեմ ծառայության և ունենամ 12 տարի 6 ամսվա զինվորական ստաժ։ Շնորհակալություն։
Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 205. “Հաշվետվություն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:
ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը
Լյուսի.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 14-րդ շաբաթում։ Աշխատանքս ոտքի վրա է և ստեղծում է լուրջ առողջական խնդիրներ։ Կասե՞ք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:
Լուսինե․
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ԱՁ գրանցել եմ 2020թ․-ին, կարո՞ղ եմ հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ: Երևանում չի, վաճառում եմ ձեռագործ իրեր և մանկական հագուստ։ Ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինքս եմ գործում և ձեռք բերում 3-րդ երկրից՝ առցանց վաճառողներից:
Գուգո․
Բարև ձեզ։ Սովորել եմ 4 տարի 8 ամիս և աշխատել եմ 7 ամիս, իմ ստաժը կլինի 5 տարի 3 ամի՞ս, թե՞ 6 տարի։
Աստղիկ․
Բարև ձեզ։ Ես համատեղությամբ եմ աշխատում և հիմա դիմելու եմ դրոշմանիշային գումարի վերադարձման համար: Ուզում եմ իմանալ՝ իմ աշխատավայրերից ես տեղեկանքներ տանելու՞ եմ ՊԵԿ, թե՞ ոչ: Ի՞նչ ընթացակարգ է լինելու:
Սյուզաննա.
«A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են:
Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին:
Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ:
Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում:
Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:
Վիկտորիա.
Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇
Սերգեյ.
Բարև ձեզ։
Ես աշխատում եմ խանութների հետ։ Տեղադրում եմ առևտրային ծրագրեր անվճար, բայց սպասարկում եմ ամսավճարով։ Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 9.0 մլն դրամը։ Գործունեությունը նոր է, ցանկանում եմ գրանցվել հարկային դաշտում։ Հարց՝ հնարավո՞ր է գրանցվել որպես («Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքում նշված ցանկի 1.7 ենթակետ՝ ծրագրային սպասարկում) ինքնազբաղված անձ, եթե այո՝ խնդրում եմ՝ համառոտ ներկայացնեք կարգը, թե ինչպես պետք է գրանցվեմ, եթե ոչ՝ խնդրում եմ, ասեք Ձեր տարբերակը և ինչպես պետք է գրանցվեմ։ Նախապես շնորհակալ եմ։
Լիլիթ.
Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը վարձակալությամբ է տալիս տարածք, համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Հերմինե.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. բյուջեից ավել ֆինանսավորում է ստացել, հետո կատարել է գումարի հետ վերադարձ, ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Լուսինե.
Կներեք, որ խնդրեմ, կպատասխանե՞ք՝ միկրոբիզնեսով աշխատելու համար ամսական, տարեկան և եռամսյակային ո՞ր համարի հաշվետվությունները պետք է ներկայացնենք: Եվ մի հարց էլ՝ ՀԴՄ ապարատ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել, առայժմ աշխատում եմ հին ՀԴՄ ապարատով, նորը ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել:
Աննա.
Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Ալլա.
Ողջույն: «Փրոջեքթ մենեջմենթ» մասնագիտական ծառայություններ մատուցելու համար անհրաժե՞շտ է ԱՁ բացել:
Արմեն.
ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, խնդրում եմ, ասեք՝ Չինաստանից էլեկտրոնային տեխնիկա (համակարգչային մասեր, սմարթ ժամացույցներ) ներմուծելիս ի՞նչ հարկեր պետք է մուծվեն, և խնդրում եմ, հաշվեք, օրինակ, 20 $ արժողությամբ սարքի հարկերը։
Կանխավ շնորհակալություն:
Արմինե.
ԱՁ բացելու դեպքում՝ մեքենաների սպասարկում (ավտոէլեկտրիկի գառաժ), գործունեությունը ո՞ր ցանկի մեջ կարող է մտնել:
Մելանյա.
Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել:
Հայկ.
Բարև ձեզ:
Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:
Դավիթ.
Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվել է վարձույթի գործունեությամբ, աշխատել է շրջանառության հարկի դաշտում, չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը: Արդյո՞ք 2020թ.-ից կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Արտակ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ, օգնեք գտնեմ ինֆորմացիա ԱԱՀ-ի հաշվարկման կարգի վերաբերյալ: Խոսքը գնում է ԵՏՄ ոչ անդամ պետությունից ՀՀ ապրանքի ներմուծման համար իրավաբանական անձից գանձվող ԱԱՀ-ի մասին: Նախապես շնորհակալություն:
Ինեսա.
Բարև ձեզ: Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր:
Անդրանիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ստեղծագործական խաղեր (գունազարդման գրքեր, նկարչական խաղ և այլն) և տարբեր սեղանի խաղեր արտադրող ԱՁ-ն կարո՞ղ է դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Որտե՞ղ պետք է կարգավորել աշխատավարձի վճարման քաղաքականությունը:
Ինչու՞ աշխատավարձի հաշվարկի ժամանակ չի ներառվում վնասակարության համար նախատեսված հավելավճարը:
Եկամտային հարկի և սոցիալական վճարի սանդղակը ինչպե՞ս փոխել, որպեսզի 2020 թվականից ծրագիրը ճիշտ հաշվարկի:
Ինչպե՞ս ձևակերպել քաղաքացիաիրավական պայմանագիր:
Արթուր.
Հաշվապահներ ջան, ինչպե՞ս է հաշվարկվում 1961 թվականին ծնված մանկապարտեզի դաստիարակի թոշակը, նա ստանում է մանկավարժական թոշակ 55 տարեկանից, աշխատել է 1980 թվականից մինչև 2002 թվականը: 1976-1980թթ. ստացիոնար սովորել է, այդ ուսանողական տարիներն է՞լ են համարվում ստաժ: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Արփինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պետ․ ռեգիստրում գրանցել ենք գյուղատնտեսական կոոպերատիվ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է վարել հաշվապահական հաշվառումը, ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։
Աբիգ․
Բարև ձեզ։ Նախկինում աշխատել եմ շրջանառության հարկով, զբաղվել եմ ներկրումներով։ 2019թ․ մեկ այլ ԱՁ-ի հետ ճանաչել են փոխկապակցված և 01.01.2019թ.֊ից իմ ԱՁ-ն համարել են ԱԱՀ վճարող ու առաջարկել են կատարել ուղղումներ հաշվետվություններում։ Հարց՝ շրջ. հարկով աշխատելիս բոլոր ամիսների վճարված ԱԱՀ֊ները իրավունք ունե՞մ ներառել ԱԱՀ պակասեցվող գումարների մեջ։
Բարև ձեզ: Ես տնային պայմաններում հագուստներ եմ կարում և համացանցով վաճառում: Արդյո՞ք ես որպես ֆիզիկական անձ կարող եմ համարվել միկրոձեռնարկատեր, եթե այո, ապա գրանցվելուց հետո հարկայինին ի՞նչ պետք է ներկայացնեմ տարվա վերջում, և ՀԴՄ տալու պարտականություն ֆիզ. անձը ունի՞, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։
Հերմինե.
Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում:
Անի.
Բարև ձեզ:
Ես գրանցված եմ որպես Ա/Ձ file-online.taxservice.am անձնական գրասենյակում, ունեմ 50 000 դրամ անցումային գերավճար 2018թ.-ից: Ինչպե՞ս կարող եմ այդ գումարով մարել 2019թ.-ից մնացած պարտավորություններս:
Դավիթ.
ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, շրջանառության հարկի ո՞ր ձևը պետք է ներկայացնի 2020 թվականի համար՝ 201՞, թե՞ 262:
Վահե.
Բարև ձեզ:
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ներկայացրեք ըստ հերթականության ՍՊԸ-ի բացման կարգը և քայլերը, պետական վճարների չափերը և այլն: Նախօրոք նշեմ, որ ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ:
Նախապես շնորհակալություն:
Գայանե.
Բարև ձեզ: ԱՁ-ն հարսանիքներ, ծնունդներ է նկարահանում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:
Անուշ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է մուլտֆիլմերի արտադրությամբ և անցկացնում վարպետաց դաս դպրոցներից այցելած աշակերտների համար: ՉԻ գերազանցել 24 մլն դրամը: Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Արթուր.
Հաշվապահներ ջան, եթե ես տեղադրում եմ կոպեկով սուրճի ապարատներ՝ 2 հատ տարբեր վայրերում, ի՞նչ հարկ պետք է մուծեմ, ո՞վ կարող է մանրամասնել: Շատ շնորհակալ եմ:
Նաիրա.
ՍՊԸ-ն իրականացնում է վարձակալության գործունեություն, կարո՞ղ է մտնել միկրոձեռնարկատիրության համակարգ:
Տաթևիկ.
Բարև ձեզ: ԱՁ-ն, որը զբաղվում է տեսահոլովակների արտադրությամբ և լուսանկարչությամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Աշոտ.
Զբաղվում եմ հյուրատնային գործով և զբոսաշրջիկներին սնունդով ապահովելով, ինչպես նաև կատարում եմ հուշանվերների վաճառք: Անցած տարի աշխատել եմ որպես ընտանեկան գործունեություն ծավալող ՍՊԸ և չեմ անցել 24 մլն դրամը: Անցած տարի հունվար ամսին դիմել եմ նոր սերնդի դրամարկղային մեքենայի համար, մուծել եմ 60 000 դրամ, մինչ այժմ չեմ ստացել: Կարո՞ղ եմ դիմել միկրոբիզնեսի համար, ինչպե՞ս պետք է աշխատեմ՝ հյուրատունն առանձին, առևտուրն առանձի՞ն, թե՞ միասին: Իմ հին սերնդի դրամարկղային մեքենան չի աշխատում, և չեն վերանորոգում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Ռուզաննա.
Բարի երեկո: ՍՊԸ-ն դադարի մեջ է եղել մինչև 2019թ.-ի դեկտեմբերը, կատարել է 2 400 000 դրամի գործարք, այդ ժամանակ շրջ. հարկի հայտարարություն էր տրված: Հարցս՝ կարո՞ղ եմ ՍՊԸ-ի համար տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն 2020թ.-ի համար, կատարելու է 1 գործարք՝ անշարժ գույքի վաճառք:
Սամսոն.
Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ-ն (ծրագրավորմամբ զբաղվող և այլ աշխատող չունեցող) ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ: Հաշվապահության հետ կապված տարբեր կարծիքներ եմ լսել, կուզեի նաև Ձեր կարծիքն իմանալ:
Վճարումներ՝
1․ Շրջանառության հարկ՝ ամսական (կամ եռամսյակը մեկ) ստացված գումարի 5 %-ի չափով՝ միասնական հարկային հաշվին:
2․ Շահութահարկ՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
3․ Սոցիալական վճար՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
4․ Դրոշմանիշային վճար (ժողովրդական լեզվով ասած՝ զինվորի փող)՝ տարեկան 12 000 դրամի չափով՝ 900005001186 հաշվին: Կարդալ ավելին “Ա/Ձ-ն ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ” →
Լիլիթ.
Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մոտ 47 մլն կուտակված գումար կա, 33 մլն էլ՝ չբաշխված շահույթ, ինչպե՞ս կարող եմ պակասեցնել դրանք:
Հայկ.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը:
Կանխավ շնորհակալություն:
Նաիրա.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, ինչպես վարել դրամարկղային գիրքը, եթե ՍՊԸ-ն գործարքները կատարում է հաշվարկային հաշվից, օնլայն տարբերակով: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ