Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

Աշոտ.

Արդյո՞ք 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը 2020 թվականին պետք է ենթարկվի աուդիտի, թե՞ օրենքը գործում է 2020 թվականի հունվարից հետո։

«Ավտոդպրոց» ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: «Ավտոդպրոց» ՍՊԸ-ն, որը առևտրային կազմակերպություն է, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ն, և 2019թ.-ին աշխատել է շրջանառության հարկով, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ավելացնեմ նաև, որ կազմակերպությունը շրջ. հարկով աշխատելու մասին հայտարարություն չի ներկայացրել: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե.

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե միակ գործունեությունը ՍՊԸ-ին պատկանող տարածքի հանձնումն է վարձակալության: Տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:

Կարի արհեստանոց բացելու համար

Անահիտ․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ կարի արհեստանոց բացել, որը զբաղվելու է հագուստի վերանորոգմամբ և իմ կարած սպիտակեղենի ու տիկնիկների վաճառքով։ Ինչի՞ց սկսեմ։

Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում

Մարիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, եթե սնունդը պատրաստվում է տեղում, և արդյոք պետք է որևէ թույլտվություն կամ կան հատուկ պահանջներ այդ գործունեությամբ զբաղվելու համար։

ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է

Համլետ․

Բարև Ձեզ։

1. Կասե՞ք՝ ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով է աշխատում)
2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը
3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում եկամտային հարկը ո՞ր դեպքում է հարկվում 23% և որ դեպքում 5 000 դր
4. Ինչպե՞ս գրանցել աշխատող

ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել

Թեհմինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:

Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ

Արտո․

Բարև ձեզ: Զբաղվում եմ առանձնատների վարձակալությամբ՝ հանդիսանում եմ որպես միջնորդ, անհատ եմ, ցանկանում եմ պետական գրանցում ստանամ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է բացեմ, ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկով պետք է աշխատեմ՝ շրջանառության հարկ, թե՞ չեմ հարկվելու, և կարող եմ օրինակ ԱՁ-ի դեպքում կազմակերպությանս տամ անուն, ոչ թե միայն անուն ազգանուն լինի։

#գործկա ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ-ում

Ընկերություն՝ ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շիրակի փ. 1/68
Հեռախոս՝ +37460700500
Էլ. փոստ՝ career շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահ/ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ՝
• Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները
• Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
• Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը
• Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը
• Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը
• Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ
• Մասնակցել ընկերությունում գույքագրման աշխատանքներին
• Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին
• Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ
Ցանկալի հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմատիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
• Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա
• ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն
• ՀԾ և 1C ծրագրերի իմացություն
• Microsoft Office, e-Invoicing ծրագրերի իմացություն
• Վերլուծական մտածողություն և հետևողականություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա (subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:

Գնումների համակարգողի լիցենզավորման քննությանը մասնակցելու համար

Լիանա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է գնումների համակարգողի լիցենզավորման քննություններին։ Արդյո՞ք պարտադիր է բարձրագույն կրթության առկայությունը քննությանը մասնակցելու համար։

Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում

Արմեն.

Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:

#գործկա Արտկոն ՓԲԸ-ում

Ընկերություն՝ “Արտկոն” ՓԲԸ
Հասցե՝ ք․ Երևան, Արցախի 55
Հեռախոս՝ 010470897
Էլ. փոստ՝ artcon2020 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում, ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն, ՀԾ և 1C հաշվապահական ծրագրի իմացություն, 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, E-invocing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում :

#գործկա Ակվատուս ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Ակվատուս ՍՊԸ
Հասցե՝ Ավան վարչ. շրջան, Աճառյան 31
Հեռախոս՝ 094 542106
Էլ. փոստ՝ info շնիկ aquatus.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական սկզբնական փաստաթղթերի կազմում, սկզբնական փաստաթղթերի հիման վրա հաշվապահական ձևակերպումների կատարում, դրամարկղի գրքերի լրացում, հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում, պահեստի շարժի ապահովումև անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար

Վիկտոր.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։
2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։

Շնորհակալ եմ:

Անձը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Հայկ.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:

Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ

Էդգար.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի կատարված ծախսերի պահեստ մուտքագրման և իրացման։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

ՀԿ գնումներ է կատարել՝ առանց ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ նշելու

Վիգեն․

Բարև Ձեզ, եթե Հասարակական կազմակերպությունը գնումներ է կատարել, սակայն կտրոնի վրա ՀՎՀՀ-ն չի նշվել, արդյո՞ք վավեր կհամարվի այդ կտրոնը։

ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ

Արմինե․

Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։

Փաստաբանական գործունեության համար հարկային դաշտի ընտրություն

Էմիլիա․

Բարև Ձեզ, ԱՁ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Նախորդ տարի եղել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Այս տարի ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ կարգով է հարկվելու, և դիմումի ժամկետները: Կանխավ շնորհակալություն։

Աշխատանքի կազմակերպում ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերության համար

Մարինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպության հիմնական գոծունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը: Մենք մեր աշխատակիցների(վարորդների) հետ կնքել ենք համաձայնագրեր, որի արդյունքում իրենք իրենց աշխատած ժամերի համար ամեն երեք աշխատանքային օրը մեկ անգամ կազմակերպության դրամարկղ են վճարում որոշակի գումար (համաձայնագրի մեջ նշել ենք 1 ժամի արժեքը), որն էլ կազմակերպության համար համարվում է իրացման հասույթ, բացի այդ վարորդները համաձայն աշխատանքային պայմանագրերի ստանում են աշխատավարձ: Կարո՞ղ եք առաջարկել ավելի մատչելի մեթոդ, այս մեթոդը շատ ծավալուն է, և բացի այդ վարորդները դժվարանում են 3 օրը մեկ անգամ գալ գրասենյակ:

ԱՁ-ն պատրաստում և տեղադրում է արտաքին գովազդ

Անի․

Բարև ձեզ: Խնդրում եմ պատախանել՝ արտաքին գովազդի պատրաստմամբ և տեղադրմամբ զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Որպես գործունեության դասիչ վերցվում է 50 % պլաստմասե իրերի արտադրություն և 50 % այլ ծառայություն, որի մեջ մտնում է պաստառների տպագրություն, գունավոր տպագրություն և այլն։

Դրոշմանիշային վճարի պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում

Լիլիթ․

Բարև ձեզ, Խնդրում եմ ասել՝ ե՞րբ է ընդունվել համատեղությամբ աշխատողներից դրոշմանիշային վճար պահելու օրենքը: Եվ եթե այսքան ժամանակ համատեղությամբ աշխատողից դրոշմանիշային վճար չի պահվել, քանի որ աշխատել է 0,25 դրույքով և աշխատավարձն էլ նվազագույնն է եղել, ապա ինչպե՞ս ուղղեմ սխալս:

Խմորեղենի արտադրությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Սեդա.

Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Ձ և արտադրել խմորեղեն: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Կարո՞ղ է արդյոք քոլեջը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, օգնեք՝ կարո՞ղ է արդյոք քոլեջը (մինչև 6 տարեկան երեխաների նախակրթարանը) համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Արդյո՞ք շահաբաժին հայտարարելը պարտադիր է

Արմեն․

Բարև Ձեզ։ Հարցս կապված է շահաբաժնի հետ։ Ունեմ ՍՊԸ, հանդիսանում եմ նաև տնօրեն։ Չունեմ աշխատող, այսինքն աշխատում եմ միայնակ։ Արդյո՞ք պետք է հայտարարվի շահաբաժին։ Կարո՞ղ եմ առանց շահաբաժին վճարելու տնօրինել ՍՊԸ-ին փոխանցված գումարները որպես ֆիզ. անձ։

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք` ՍՊԸ-ն մատուցում է սառնարանների և օդափոխության համակարգերի տեղադրման ծառայություն, արդյո՞ք կարող ենք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար

Լիանա․

Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն

Լյուսի.

Բարև ձեզ: Երրորդ երկրից պատրաստվում եմ ներմուծել մեծ քանակի գյուղատնտեսական տրակտորներ, (Код ТН ВЭД_ 8701 95, более 130 кВт) , խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ-ում դեռ գործում է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ազատում այս ապրանքների ներմուծման ժամանակ, թե ես ստիպված եմ լինելու վճարել 10% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն — անցյալ տարի (2019 – ին ) ներմուծել ենք автобетономешалки (Код ТН ВЭД 8705 40 000) , նույն ինքը ՝ միքսեր բեռնատար, նոր / չօգտագործված։ Այդ ժամանակ այս ապրանքատեսակը ազատված էր և՛ մաքսատուրքից, և՛ ԱԱՀ -ից։ Խնդրում եմ հստակ ճշտել և ասել՝ արդյոք այս տարի էլ է ազատված մաքսատուրքից, թե պարտավոր ենք վճարել 15% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։ Կ՞ա այնպիսի փորձված բրոքեր, ով կարող է հստակ պատասխան տալ և այնուհետև ձևակերպել այս Միքսերը, պատրաստ եմ մաքսային միջնորդության ստանդարտ սակագնից վճարել 3 անգամ շատ, միայն թե վստահ լինեմ ներմուծելուց առաջ։

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետը

Արթուր․

Բարև ձեզ, կազմակերպությունը նոր է գրանցված, օրենքում նշված 20 օրյա ժամկետում չեմ հասցրել ներկայացնել հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու վերաբերյալ։ Օրենքում հստակեցված չէ՝ 20 աշխատանքային, թե օրացույցային օր։ Ի՞նչ տարբերակներ կան այս հարցը լուծելու համար։ Հայտարարությունը ներկայացրել եմ էլեկտրոնային։

Գրանցման հայտը ուշ է ներկայացվել

Լիլիթ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունում ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձ, հարկային հայտով նրա ժամկետն սահմանված էր մինչև երեխայի 1 տարեկան լրանալը, 03.01.2020թ աշխատողը խնամքի արձակուրդը երկարաձգել է ևս մեկ տարով։ Հարկային հայտն ուղարկել ենք 05.02.2020թ, արդյո՞ք դա վարչական խախտում է։ Կանխավ շնորհակալություն։

ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել

Արթուր․

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել՝ ի՞նչ հարկատեսակներ են գործելու, երբ ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել։

ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով

Շողիկ․

Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Անձը ցանկանում է մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ

Յան.

Ողջույն։

Ցանկանում եմ արտասահմանյան (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) ԱՁ-երին և իրավաբանական անձանց մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ։ Ինչպե՞ս կարող եմ գործել օրինական դաշտում։ Հիմա ֆիզ. անձ եմ, պատրաստ եմ դառնալ ԱՁ։

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում

Հայկ.

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Շնորհակալություն։

Շրջանառության հարկ վճարողը ունի ԱԱՀ դեբետի մնացորդ

Արամ.

2018-2019թթ. եղել եմ ԱԱՀ վճարող, հարկային պարտավորություններում կուտակվել է որոշակի գումար: Ի՞նչ կարող եմ անել դեբետի հետ շրջ. հարկ վճարող դառնալուց հետո: Ո՞վ կարող է խորհուրդ տալ:

Արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար պետք է վճարել հավելում

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ. բենզալցակայանը աշխատում է շուրջօրյա, աշխատակիցները աշխատում են հերթափոխով, շաբաթական 40 ժամ և ֆիքսված 90 000 դրամ աշխատավարձով: Սակայն նրանք աշխատում են նաև տոնական օրերին և հանգստյան օրերին (շաբաթ, կիրակի), քանի որ բենզալցակայանը միշտ գործում է: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրանց աշխատավարձը, արդյո՞ք տոնական և հանգստյան օրերին աշխատելու համար հավելավճարներ պետք է տալ:

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը

Հասմիկ.

Բարև ձեզ: Եթե հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված օրվանից փաստացի 1 ամիս ավելի երկար է աշխատել կինը, ինչպե՞ս է ձևակերպվում նրան վճարման ենթակա գումարի չափը: Շնորհակալություն:

ԱՁ-ն նաև վարձու աշխատող է

Հայկանուշ.

Բարև ձեզ:
Եթե ես այլ կազմակերպության աշխատող եմ և ունեմ իմ ԱՁ-ն, պետք է վճարե՞մ սոց. վճար 2 դեպքում:

Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ

Թամարա Հովհաննիսյան.

Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:

Ամենամյա արձակուրդից հետկանչում

Նունե.

Բարև ձեզ: Կա՞ օրենքի հղում, թե քանի օր հետո կարելի է հետ կանչել ամենամյա արձակուրդից:

ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա

Արմեն.

Բարև ձեզ։ ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա։ Ժամանակին ԱՁ֊ն զբաղվում էր միջազգային բեռնափոխադրումներով։ Ներկա պահին դադարեցրել է գործունեությունը։ Մեքենաները չկանգնելու համար ուզում եմ վարձակալության տալ ուրիշ ԱՁ-ի, որը աշխատում է շրջանառության հարկով։ Իրավունք ունե՞մ անվարձահատույց տալու, քանի որ իմ բարեկամն է, նրանից գումարի չեմ սպասում, ուղղակի մեքենաներս չկանգնեն։

Ո՞վ կարող է փոխարինել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետին

Հերմինե Բաղդասարյան.

Բարև ձեզ, հարգելի ՄՌԿ մասնագետներ։ Հարցն այսպիսին է. ՄՌԿ բաժնի պետը ազատվել է աշխատանքից, իսկ բաժնում մյուս աշխատողը արձակուրդ է, ո՞վ կարող է փոխարինել ՄՌԿ բաժնի պետին մինչև նոր պետ նշանակելը։

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափի վերաբերյալ

Մարինա.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե գործատուն աշխատում է ժամավճարով և հիմք է ընդունել 36-ժամյա վարձատրությունը, իսկ նրա աշխատողներից ոչ մեկը 36 ժամ չեն աշխատում, այլ 18-24 ժամ, գործատուն իրավունք ունի՞ վարձատրել նրանց 680 դրամի փոխարեն 454 դրամով։

Ինչպե՞ս իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ

Արթուր.

Հաշվապահներ ջան, ո՞նց իմանամ՝ գրանցված աշխատող եմ, թե չէ, գործատուն ինձ գրանցել է, թե չէ: Շնորհակալ եմ: