Հաշվապահի գործկա Babayans Accounting Center ընկերությունում

Ընկերություն՝ Babayans Accounting Center
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր
Էլ․ փոստ՝ hashvapahutyun@internet.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (իգական սեռի)
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահ (իգական սեռի)

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-18:00
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր

Պարտականություններ՝

  • Հաշվետվությունների կազմում
  • Աշխատանք ՀԾ-Հաշվապահ ծրագրով
  • Հարկերի հաշվարկ
  • Հաշվապահի հաստիքից բխող այլ աշխատանքներ

Պահանջներ՝

  • Հարկային օրենսդրության իմացություն
  • E-invoicing, taxservice և ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ (համապատասխան կրթության պարագայում)

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել hashvapahutyun@internet.ru էլեկտրոնային փոստին։

Դասապատրաստման կենտրոն

Շուշան․

Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ դասապատրաստման կենտրոնի համար գործունեության տեսակը ի՞նչ նշեմ։

Կամավոր սոցիալական վճար

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է սոցիալական վճար չվճարող աշխատակիցն իր կամքով սկսի վճարել սոցիալական վճար։

Առցանց դասավանդում

Լիլիթ․

Այլ երկրների բնակիչներին անգլերեն եմ դասավանդում օնլայն պլատֆորմում: Որպես ֆիզիկական անձ միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող կարո՞ղ եմ նաև դասավանդել եվրոպական ընկերությունների աշխատակիցներին և հաշիվ-ապրանքագիր ուղարկել։

Աշխատանքային գրքույկների թվայնացում

Ինեսսա․

Բարև Ձեզ, խնդրեմ կտեղեկացնե՞ք՝ աշխատանքային գրքույկների ներկայացման ժամանակահատվածը մինչև ե՞րբ է երկարացվել։

Հարկատեսակի դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է

Վարդան․

Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Անշարժ գույքի վարձակալություն

Արմինե․

Բարև Ձեզ: Մենք ունենք ԱՁ և աշխատում ենք շրջանառության հարկով: Վարձակալությամբ անշարժ գույք ենք տվել ԱՁ-ին: Վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Խնդրում եմ ասել՝ 2023թ-ի և 2024թ-ի համար եթե դեռ չեմ ներկայացրել ոչ մի հաշվետվություն, ի՞նչ պետք է անել։ Եվ արդյո՞ք պարտադիր է նոտարով հաստատել պայմանագիրը։

ԱՁ աշխատում է ՏՏ ոլորտում

Հայկ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն որը զբաղվում ՏՏ-ով, աշխատում է շրջանառության հարկով: ԱՁ-ն ծառայություններ է մատուցում արտասահմանյան ընկերությանը և ստանում աշխատավարձ արտաժույթով: Հիմա ամեն անգամ գումար ստանալուց անհրաժե՞շտ է, որ հաշիվ դուրս գրվի, թե՞ նման իրավիճակում կարիք չկա հաշիվ գրելու, այլ միայն եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել։

Փոխարինող աշխատողի աշխատավարձ

Մայիս․

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակ. Անձը բուժաշխատող է և յուրաքանչյուր ամիս վերցնում է 8 հերթափոխ: Անհրաժեշտություն է առաջացել բացակայող ցերեկային աշխատողին փոխարինելու և, Աշխատողը իր 8 հերթափոխի փոխարեն վերցնում է 4 հերթափոխ և 1 ամիս փոխարինում է ցերեկային աշխատողին: Սակայն երբ գալիս է աշխատավարձ ստանալու ժամանակը, Աշխատողին հայտնում են, որ նա ստանալու է աշխատավարձ միայն 4 հերթափոխի համար, իսկ փոխարինելու համար աշխատավարձ չի տրամադրվում: Հարց՝ ո՞ր նորմով է կարգավորվում արձակուրդ գնացած աշխատողի փոխարեն վերջինիս փոխարինող աշխատողի աշխատավարձ ստանալու կարգը:

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Աննա․

Բարև Ձեզ, որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև, կամ եթե ինչ-որ մեկն ունի, խնդրում եմ ուղարկել anna-grigoryan-anna@mail.ru էլ.փոստի հասցեով: Շնորհակալություն:

Ֆրիլանս ծառայություններ

Արթուր․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ֆրիլանս (web) ծառայությունների մատուցման համար ո՞ր հարկման ռեժիմն է ավելի հարմար, և ի՞նչ հարկեր են գոյանում։ Ծառայությունները պետք է մատուցվեն նախօրոք կնքված պայմանագրով, որի հիման վրա պետք է դուրս գրվի հաշիվ ԵԱՏՄ երկրներ՝ Կազախստան, Բելառուս, Ռուսաստան։ Ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվները։ Եվ ԱՁ գրանցելուց գործունեության ո՞ր կետը պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Միքայել․

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարին։ Զինվորս զորացրվել է15.01.2024թ-ին։ Ուզում եմ իմանալ՝ մեզ հասանելի՞ է ետ վերադարձը, շնորհակալություն։

Վարչական տուգանք

Աննա․

Բարև ձեզ, վարչական իրավախախտման համար կալանք է դրվել ՍՊԸ տնօրենի քարտին։ Այսինքն՝ միասնական հաշվից տուգանքը չի քաշել։

Ի՞նչ պետք է անել տվյալ դեպքում։

Աշխատակիցը ունենում է ուշացումներ

Սոնա․

Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք։ Ինչպե՞ս կարող եմ վարվել աշխատանքից պարբերաբար ուշացող աշխատակցի հետ, որպես կարգի հրավիրելու մեթոդ կարո՞ղ եմ պահում անել աշխատավարձից, և դա ինչպե՞ս պետք է կազմակերպեմ օրենքով։

240 հաշվետվության բաժին 8

Վահագն․

Բարև Ձեզ։ Կպատասխանե՞ք մի հարցի։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն 2023թ․-ի համար 240 հաշվետվության մեջ Բաժին 8-ը պե՞տք է լրացնի, թե՞ ոչ՝ “Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հարկման նպատակով հաշվեկշռային արժեքները)”։

ԱՁ դրոշմանիշային վճար

Հայկ․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը 2023թ. աշխատել է միայն մեկ ամիս և դադարեցրել է գործունեությունը, աշխատող չունի: Ի՞նչ հետևանքներ կառաջանան, եթե դրոշմանիշային 18 000-ը չվճարի: Օրենքով կա՞ սահմանված պատասխանատվություն: Շնորհակալություն։

Գործունեություն Wildberries հարթակում

Լուսինե․

Բարև Ձեզ, էսպիսի մի հարց․ եթե ֆիզ․ անձը ուզում է դառնալ իրավաբանական անձ և համագործակցել Wildberries – ի հետ, բայց ապրանքը գնել Չինաստանից և ուղարկել անմիջապես ՌԴ-ի ՎԲ: Ապրանքը Հայստանի չմտնի: Արդյո՞ք հնարավոր է։ էս դեպքում ՍՊԸ, թե՞ Ա/Ձ, կարո՞ղ է շրջանառության հարկի դաշտում գործել, և ո՞նց ձևակերպել գործողությունների ճիշտ հերթականությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Գրանցում Վերո համակարգում

Գագիկ․

Ինչպե՞ս գրանցվել Վերո համակարգում։

ԱՁ զբաղվում է գյուղմթերքի առևտրով

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Անշարժ գույքի վարձակալություն

Նելլի․

Բարև Ձեզ։ Ես ունեմ անշարժ գույք, որը պետք է տրվի վարձակալության։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ։ Ինձ լիարժեք ինֆորմացիա է հարկավոր ԱՁ-ի գրանցման, գործունեության, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Գրագետ և լիարժեք տեղեկություն ԱՁ-ի վերաբերյալ՝ A-Z։

Հաշվետարի #գործկա GML Accounting ընկերությունում

Ընկերություն՝ Ջի Էմ Էլ հաշվապահական ընկերություն
Հասցե՝ ք. Երևան, Քոչար 24
Հեռախոս՝ 055866682
Էլ․ փոստ՝ gml.accounting@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝

Զբաղվածության տեսակ՝ մշտական
Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջ դրույք

Պարտականություններ՝
– Հաշիվների դուրսգրում
– Պայմանագրերի, փաստաթղթերի պատրաստում
– ՀԾ Հաշվապահ ծրագրով աշխատելու ունակություն

Անհրաժեշտ որակավորումներ՝
– կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
– աշխատանքային փորձ նվազագույնը 1 տարի;
– ՀԾ, Е-Invoicing ծրագրերի իմացություն;
– MS Office-ի իմացություն;
– Սեղմ ժամկետներում աշխատելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմում աշխատելու ունակություններ;
– Ռուսերեն լեզվի իմացություն;
– Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
– Պատասխանատվության զգացում:

Աշխատավարձը՝ կախված փորձից:
CV կարող եք ուղարկել gml.accounting@mail.ru էլ հասցեին:

ԱՁ զբաղվում է կարի պարագաների վաճառքով

Նվարդ․

Բարև ձեզ: Սիրելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, որը զբաղվում է կարի պարագաների վաճառքով: Հիմա ուզում եմ մի փոքր ընդլայնեմ ավելացնեմ քիմմաքրման, հագուստի վերանորոգման ծառայություն, և իմ կարած անկողնային պարագաների վաճառք: Ի՞նչ հարկատեսակով կարող եմ աշխատել: Նշեմ, որ ԱՁ-ն գտնվում է մարզում և աշխատում է միկրոյով: Կանխավ շնորհակալ եմ:

Էլեկտրոնային դրամարկղային գրքում ամսվա փակում

Ալլա․

Ողջույն, հարգելիներս։ Երեկ դրամարկղի գիրքը չեմ փակել, այսօր արդեն չկա փակել ամիսը հրահանգը: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ, կամ անեի որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։

Ժամկետանց կրեդիտորական պարտք

Թեհմինա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ արձագանքեք․ եթե ԱԱՀ վճարող ԱՁ ունի 3 տ անցած կրեդիտորական պարտք, որ պետք է միանա համախառն եկամտին և հարկի, բայց այդ տարում համարվում է շրջանառության հարկ վճարող, այդ գումարի հարցը ինչպե՞ս է կարգավորվում։

Առցանց առևտուր

Վահան․

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ։ Ձեր խորհրդի կարիքը ունեմ։ Տվյալ պահին ԱՁ-ով որպես միջնորդ օնլայն հարթակ ենք տրամադրում խանութներին՝ իրենց ապրանքները վաճառելու համար։ Նրանց հետ գործակալական պայմանագիր ենք կնքել։ Կարո՞ղ եմ նույն ԱՁ-ով ուրիշ կայքով նաև օնլայն ապրանքներ վաճառել՝ ոչ ֆիզիկական ապրանքներ։

Թարմ քամված հյութերի վաճառք

Կարեն․

Պլանավորում եմ զբաղվել թարմ քամված հյութերի վաճառքով՝ օգտագործելով միայն միրգ։ Վաճառքը լինելու է խանութից կամ առաքման միջոցով 2-5 լիտրանոց շշերով։ Ի՞նչ թույլտվություն/լիցենզիա է անհրաժեշտ լինելու։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Ձևակերպման կամ թղթակցության օրինակներ

Օվսաննա․

Բարև ձեզ, որ խնդրեմ՝ ձևակերպման կամ թղթակցության օրինակներ կասե՞ք`

1. գործառնական գործունեությունից ծախսեր,
2. շարունակվող գործունեությունից ծախսեր,
3. ընդհատված գործունեությունից ծախսեր,
4. վերադասակարգման ճշգրտումներ, կորուստներ,
5. շահութահարկի գծով ծախս,
6. այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչող ծախս

Ստացված հարկային հաշիվ

Գայանե․

Բարև Ձեզ, կօգնե՞ք խնդրեմ.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Հունվարի 26-ին ծառայությունների մատուցման հարկային հաշիվ են դուրս գրել դեկտեմբեր ամսվա համար: Ես այդ գումարը հունվա՞ր ամսվա հաշվետվության մեջ եմ ներառելու։

Տեխզննման գործունեություն

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ ցանկանում է իրականացնել տեխզննման գործունեություն։ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարի: Կանխավ շնորհակալություն։

Կենդանիների կերերի խանութ

Մերի․

Ողջույն, հաշվապահներ ջան։ Կենդանիների կերերի խանութի հաշվապահությունը վարելու առանձնահատկություններ կա՞ն, և արդյո՞ք պարտադիր է ծրագրով աշխատելը փոքր խանութի պարագայում, երբ 24 մլն չի գերազանցել։

Բնակարանի վարձակալություն

Լիանա․

Բարև ձեզ, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ինչպե՞ս պետք է գրանցվեն վարձով բնակարանները։ Ու՞ր պետք է դիմել վարձով բնակարանը գրանցելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, և եկամտային հարկը ավտոմատ կհանվի՞ վարձավճարից, թե՞ պետք է տան սեփականատերը վճարի։

Մոտոցիկլի վարձույթ

Խաչատուր․

Բարև ձեզ։ Մոտոցիկլ եմ ուզում վարձույթով տամ, որքա՞ն հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 դրամով վարձով եմ տալու, ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Շնորհակալություն։

Դրոշմանիշային վճար

Ժասմեն․

Ժամավճարով աշխատող դասախոսի դեկտեմբերի աշխատավարձը կազմում է 655 դրամ: Ո՞վ է վճարելու դրոշմանիշային վճարը:

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Մարիամ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացնել ինձ․ էլեկտրոնային դրամարկղային գրքերի մասով, ընդունենք հունվարի համար, ե՞րբ է վերջնաժամկետը լրացնելու, և ի՞նչ ժամանակաշրջանի համար կարող ենք խմբագրել։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Մանե․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել լեզվի կենտրոն, որի ընդունելությունը լինելու է 5 տարեկանից, լինելու է շաբաթական 2-3 օր 1.5-2 ժամով անգլերենի ուսուցում։ Հարկայինում գրանցվելու ենք որպես ԱՁ, ունեմ նաև համապատասխան բարձրագույն կրթություն։ Հարց՝ Նախարարությունից ինձ լիցենզիա պե՞տք է։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա զարգացման կենտրոն չի, այլ լեզվի կենտրոն 5 տարեկան և բարձր տարիքի անձանց համար։ Նախապես շնորհակալություն։

Իրական շահառուի հայտարարագրի չեղարկում

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե իրական շահառուի հայտարարագիրը նախորդ տարվանը վերահանձնել տվեցի, բայց շահառուի անձնագրի տվյալը փոխվել է, ինչպե՞ս կարող եմ չեղարկել, որպեսզի ճիշտը ուղարկեմ, շնորհակալություն։

Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և որպես երկրորդային հումք վաճառում է, գործունեությունը իրականացնում է միկրոյի դաշտում։ Արդյո՞ք կա այնպիսի օրենքի հղում, որ ազատված է հարկերից տվյալ գործունեության տեսակը։

Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագրում

Եվա․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ֆիզ․ անձանց եկամտի հայտարարագրման մասով ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկել։ Ի՞նչ ժամկետում։ Եվ չներկայացնելը ի՞նչ հետևանքներ կունենա։ Եվ ֆիզ․ անձանց ՀՎՀՀ ինչպե՞ս կարող ենք վերցնել, եթե ֆիզ անձը ՀՀ-ում չէ։

Տարածքի վարձակալություն

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի պատասխանել.

Շրջհարկի դաշտում գործող ԱՁ եմ։ Արտադրամասը՝ համաձայն գրավոր պայմանագրի, վարձակալել եմ ռեզիդենտ ֆիզ անձից։ Հարցերս հետևյալն են․

Հարց 1․ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, թե՞ քաղաքացի ֆիզ անձը հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարգրի հիման վրա կատարվի փոխանցումը։

Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։

Տնօրենի ազատում աշխատանքից

Աննա․

Բարև ձեզ։

Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ի՞նչ անել, եթե տնօրենն եմ և ուզում եմ ազատվել աշխատանքից, իսկ հիմնադիր տնօրենը չի ստորագրում իմ դիմումի տակ և նոր տնօրեն չի բերում։

Գիտեմ, որ հարկավոր է պետռեգիստրից հանել և նորին գրանցել հիմնադիրի հրամանի համաձայն, կատարել վերջնահաշվարկ և հարկայինից հանում։ Սակայն հիմնադիրը չի տալիս հրաման, և բացի դատարան դիմելուց ինչպե՞ս կարող եմ ես ազատվել աշխատանքից։

Շրջանառության հարկ ԱՊՊԱ հատուցումից

Ելենա․

Բարև ձեզ: Կազմակերպությունը (ՍՊԸ) աշխատում է շրջանառության հարկով: Ապահովագրական կազմակերպությունից ստացել է ԱՊՊԱ հատուցում 20 000դր․։ Այդ գումարը արդյո՞ք պետք է հարկվի շրջանառության հարկով։

Հիշեցում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար

Հարգելի գործընկերներ, 2024թ. փետրվարի 1-ը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի՝ 2023թ․ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 256. “Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Հայկ․

Հարգելի կոլեգաներ, ընկերությունը ներքին հրամանով աշխատանքային տարվա և օրվա սկիզբ է համարել 2024թ հունվարի 8-ը, աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ 02․01․2024-08․01․2024 ժամանակահարվածի համար։ Հարցս հետևյալն է՝ վճարելու՞ են արդյոք այդ օրերի համար, քանի որ կառավորության որոշումով աշխատանքային օրերի սկիզբ է մարվում ամսի 8-ը։

Վարձակալությունից ստացված եկամուտ

Աշոտ․

Բարեվ ձեզ։ Կասե՞ք, թե ինչպե՞ս վճարել վարձակալությունից ստացված եկամտից առաջացող եկամտային հարկը (10%)՝ ապրելով արտասահմանում։ Ունեմ ՀՀՎՀ, ասում են՝ ինչ որ Էլեկտրոնային համակարգի միջոցով է արվում, սակայն չեն մանրամասնում, թե ինչպես։ Շնորհակալ եմ։

Գլխավոր հաշվապահի #գործկա ՎԻ-ԴԻ-ԷՅ ԴԱՅՄՈՆԴՍ ընկերությունում

Ընկերություն՝ ՎԻ-ԴԻ-ԷՅ ԴԱՅՄՈՆԴՍ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Ք. Աբովյան, Էդ. Պետրոսյան 16/1
Հեռախոս՝ 077093491
Էլ․ փոստ՝ vda.info@vdadiamonds.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

– Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին: ներկայացումը՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
– Կոորդինացնել հաշվապահա-ֆինանսական ընթացակարգերը և ընդհանուր հաշվապահական համակարգը:
– Ապահովել ընկերության ֆինանսական հոսքերի կառավարումը:
– Ձևակերպել և վերահսկել բանկային գործարքները:
– Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության փոփոոխություններին:
– Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները:

Պահանջներ՝

– Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
– Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ
– Հաշվապահական ծրագրերի, ինչպես նաև MS Office փաթեթի իմացություն
– ՀՀ հարկային և աշխատանքային օրենսգրքերի գերազանց իմացություն
– Կառավարման, պլանավորման և կազմակերպչական հմտություններ
– Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն:
Աշխատավարձ՝ Կախված հմտություններից
Այլ նշումներ՝ Ռեզյումեներն ուղարկել անգլերեն և հայերեն։

Տարածքի վարձակալություն

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`

1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։

2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։

3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Հարկային հաշվում սխալ է հայտնաբերվել

Անի․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. դեկտեմբեր ամսին հարկային հաշիվ ենք գրել ապրանքի մատակարարման, այսօր պարզվել է, որ չափման միավորը սխալ է գրվել, պետք է լիներ լիտր, ոչ թե՝ հատ: Հարց. կարո՞ղ ենք արդյոք ճշգրտել հաշիվը՝ մատակարարման օրը թողնելով դեկտեմբեր ամսին դուրս գրման օրը: Նախապես շնորհակալ եմ։

Ֆիզ. անձին գումար են փոխանցել

Inna.

Ողջույն, այսպիսի մի հարց․

Եթե ֆիզիկական անձը ստանում է քարտային փոխանցում արտասահմանյան app-ի միջոցով, արտասահմանում աշխատող հարազատից, արդյո՞ք հարկ պետք է վճարի։ Կախվա՞ծ է դա գումարի չափից, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կազմակերպության ձեռքբերումները շուկայից են

Եվա․

Խնդրում եմ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և ձեռքբերումների մեծ մասը անելու է շուկայից, այսինքն հաշիվ չի ստանալու, այդ դեպքում 2025թ-ից շրջանառության հարկի դաշտում աշխատելու դեպքում կհարկվի ձեռքբերման գնից, թե՞ միայն ապրանքների առք ու վաճառքի դեպքում է դա։