Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:

Կարելի՞ է արդյոք աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով

Ռոզա․

Բարև ձեզ: Արտակարգ իրավիճակի պայմաններից ելնելով՝ եթե մանկապարտեզը չի գործում, իրավունք կա՞ աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով:

Բժշկական միանգամյա հագուստի և դիմակների արտադրության համար

Վաչե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք բժշկական դիմակների, բժշկական միանգամյա հագուստի արտադրության ձևակերպման հարցում: ԱՁ՞, թե՞ ՍՊԸ, եթե ունենալու է 3 աշխատող, և ի՞նչ հարկատեսակով ու չափով է հարկվելու նման ձեռնարկությունը: Ինչպես նաև, եթե առկա է օրենքով սահմանված լիցենզավորում նման գործունեության համար, խնդրում եմ, մանրամասնեք: Շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Տալ հաշվապահական ձևակերպումներ.

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)․
Հիմնական միջոցներ՝ 2700
Կրեդիտորական պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5450
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 680
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 710
Արտադրանք՝ 1150
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1385
Կրեդիտ պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ պարտք աշխ. գծով՝ 770
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 300 $ / 1$=410 դրամ /
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները / հազ. դրամ /
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 900
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1300
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 450
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 220
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1800
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 350
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ (այսուհետ՝ «Բանկ»), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1  հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ` Բանկի կարիքների համար:

Ցանկության դեպքում խնդրում ենք ուսումնասիրել սույն հրավերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիակական նկարագիրը և վերջինիս համապատասխան Ձեր լավագույն գնառաջարկները ներկայացնել procurement@conversebank.am էլեկտրոնային հասցեով, մինչև 01.06.2020 թվականի աշխատանքային օրվա ժամը 13.00-ն:

Հաղթող  մասնակիցը որոշվում է ըստ ներկայացված գնառաջարկների՝ նախապատվությունը տալով որակական ու տեխնիկական չափորոշիչներին համապատասխանող ապրանքների համար նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակցին՝ վերջինիս կողմից նմուշի ներկայացման և բանկի կողմից հավանության արժանանալու դեպքում, իսկ հավասար գնառաջարկների դեպքում, նախապատվությունը տրվում է Բանկի հաճախորդ հանդիսացող մասնակցին և/կամ այն մասնակցին, որը սեփական միջոցներով և Բանկի կողմից նշված չափաքանակով ապրանքը կմատակարարի Բանկի ՝ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերին /Մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղումով/: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր (այսուհետև` Պայմանագիր), որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /եռօրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավոր է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:

Գնման առարկա է հանդիսանալու  Բանկի կարիքների համար ստորև ներկայացված պարագաների ձեռքբերումը՝ ըստ տողերով ներկայացված չափաբաժինների.

 

Միջոցառում Ամսական քանակ մինչև* Չափման

միավոր

Գին՝ մասնաճյուղերով առաքելու դեպքում

/հարկերը ներառյալ/

Գին՝ առաքումը Բանկի գլխավոր գրասենյակ, հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 /հարկերը ներառյալ/ Առաքման

ժամկետ

Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ եռաշերտ , արտադրությունը ՝ տեղական կամ համարժեք,

կապիչները՝  բարակ, ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող

գույնը՝ սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

36,960 հատ
Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ երկշերտ,

արտադրությունը՝ տեղական կամ համարժեք,

կապիչները ՝ բարակ ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող

գույնը՝ սև, սպիտակ կամ կապույտ,

փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված

2,000 հատ
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 250 մլ-ից 350 մլ /дазатор/, սպիրտի պարունակությունը՝ 62 % 966 հատ
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 5 լ, սպիրտի պարունակությունը՝ 62 % 40 տարրա
Ձեռնոց սև կամ կապույտ, նիտրիլ, առանց փոշի /1 տուփ -100 հատ/ S M L XL չափսերի 321 տուփ
Ժավելի սպիրտ 5լ 50 հատ
Բժշկական սպիրտ 1լ 40 հատ
Ընդամենը`

*քանակը ենթակա է ավելացման/նվազեցման

Գնառաջարկները կարող են ներկայացվել ինչպես բոլոր տողերի՝ այնպես էլ ըստ առանձին տողերի:

2020 թվականի կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է:

Հրավերի պահանջներին  համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ պարագաների վաճառքի իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն:

Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպասարկման և գնումների բաժնի գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին:

Հեռախոս (+374 10) 511 224, ներքին 1265

Էլ. փոստ ` procurement@conversebank.am

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ

Դեբիտորական պարտքերի արտացոլում հաշվետվության մեջ

Լուսինե Ղազարյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ դեբիտորական պարտքերի հավաքագրման մասին հաշվետվության ո՞ր ձևում կա տեղեկություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն.

Բարև ձեզ։ Կներեք մի հարց. ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալել, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ուղարկել, ամսական և տարեկան։ Նախապես շնորհակալ եմ։

Շրջհա՞րկ, թե՞ ընդհանուր հարկման դաշտ

Նելլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք։
Բժշկական ծառայություններ մատուցող նոր գրանցված ՍՊԸ-ն հարկման ո՞ր դաշտով է առավել նպատակահարմար որ աշխատի։

Բժշկական ծառայությունները բնականաբար ԱԱՀ-ից ազատված են։
Տարեկան շրջանառությունը, կարծում եմ, 40 միլիոն դրամը չի գերազանցի։
Շնորհակալություն։

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ «Բանկ»), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի ու բանկոմատների ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

  • ԼՈՏ 1 – «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գլխավոր գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Երևան քաղաքում և մարզերում գտնվող մասնաճյուղեր
  • ԼՈՏ 2 – Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատներ

Կից փաստաթղթեր․

ԱՁ-ն ցանկանում է մարել հին պարտքերը

Տիգրան.

Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող:

Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։

Ինչպե՞ս է պահվում դրոշմանիշային վճարը

Անուշ․

Բարև ձեզ։ Եթե արձակուրդայինի գումարից պահվում է դրոշմանիշային վճար, և նույն ամսվա մեջ նույն աշխատողին 7 օր հետո փոխանցվում է աշխատավարձ, նորի՞ց դրոշմանիշայինը պետք է պահենք։ Շնորհակալություն։

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը

Մելինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։

Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մսի վաճառքով զբաղվելու համար

Արուսյակ․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել մսի վաճառքով, բացել խանութ, աշխատելու եմ ինքս։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Ո՞ր դեպքում է տրվում արձակման նպաստ

Մարիետա․

Բարև ձեզ։ Ո՞ր դեպքում է տրվում արձակման նպաստ։ Կանխավ շնորհակալ եմ։

Անձը ցանկանում է զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ

Գևորգ.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ և միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ իմ այդ գործունեությունը լինի օրինական, և նաև կարողանամ աշխատել փոխանցումով։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ի՞նչ գործունեության տակ գրանցվեմ պետ. ռեգիստրում։ Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվությունը

Մարինա.

Գրանցվել եմ որպես ԱՁ, ինչպե՞ս ներկայացնեմ առաջին եռամսյակային հաշվետվությունը: Շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվելու է ներմուծմամբ

Վարուժ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:

Անձը ցանկանում է սուրճի և կոնֆետի խանութ բացել

Տաթև.

Բարև ձեզ: Ցանկանում եմ սուրճի և կոնֆետի փոքրիկ խանութ բացել, կասե՞ք՝ ինչ է հարկավոր բացելու համար:

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով

Սյուզաննա.

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով ՀՀ-ից դեպի ՌԴ, պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:

Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Գայանե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:

Շրջանառության հարկի հաշվետվությունը թերի է ներկայացվել

Արփինե.

Բարև ձեզ։ Շրջանառության հարկի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ չի լրացվել 5.7 կետը՝ նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։ Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ճիշտ վարվել, այդպես թողնել, երկրորդ եռամսյակում ավելացնե՞լ, թե՞ ճշգրտող հաշվետվություն է պետք ուղարկել:

Կիսաֆաբրիկատների արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ

Սոնա Մանուկյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։
Կանխավ շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկի կատարում

Անի.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։
Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում

Ալինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է

Անի.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք տրվում է հրաման

Անի.

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունելու դեպքում հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

Կազմակերպությունը մրցույթ-փառատոն է իրականացրել

Գայանե.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում ստեղծագործական ոլորտում, մրցույթ-փառատոն է իրականացրել։ Երեխաները մասնակցության գումար են վճարել։ Ճի՞շտ գիտեմ, որ այդ գումարից պետք է 10 % եկամտային հարկ վճարվի։ Իսկ կա՞ն արդյոք նվազեցումներ և որո՞նք են, և խնդրում եմ, ասեք հաշվետվության համարը։ Կանխավ շնորհակալ եմ:

Անձը ցանկանում է առցանց առևտրով զբաղվել

Արամ.

Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել:
1. Ինչպե՞ս է ընթացակարգը։
2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։
3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Շնորհակալություն։

Ինչպե՞ս ստանալ դեղատան գործունեության լիցենզիա

Կարեն.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ստանալ դեղատան գործունեության լիցենզիա։ Շնորհակալություն։

Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար

Կարինե.

Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:

Մայրության նպաստի հաշվարկ ընկերության լուծարման դեպքում

Նելլի.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե ընկերությունը լուծարվող է, բայց ես դեռևս աշխատում եմ այնտեղ ու ֆիզ. արձակուրդ գնալու եմ երկու ամսից, ո՞վ է պարտավորվում վճարել դեկրետային գումարը ու ի՞նչ կարգով։ Ղարաբաղում հաշվառման հասցե ունենալս կազդի՞ այդ գումարը ստանալու վրա, ու եթե հնարավոր է, ասացեք, խնդրեմ, թե ինչքան կկազմի դեկրետայինը, եթե մաքուր աշխատավարձս 120 000 ՀՀ դրամ է։ Հոգաչափ շնորհակալ կլինեմ հարցերիս լիարժեք պատասխանը ստանալու համար։

Ատամնաբուժարանի հաշվապահություն

Բարև ձեզ։

Քանի որ հունվարից հանվեց արտոնագրային հարկը, ինչպե՞ս պետք է անել ատամնաբուժարանի հաշվապահությունը։ Կանխավ շնորհակալություն։

Հաշվապահական հաշվառման նոր հաշիվների վերաբերյալ

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ որտեղ կարող եմ գտնել մանրամասն տեղեկություններ հաշվապահական հաշվառման նոր հաշիվների վերաբերյալ:

Ձևակերպում

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կասե՞ք՝ փոխառության և վարկի մուտքը դրամարկղ ինչպե՞ս ձևակերպել համաձայն հաշվային պլանի:

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի.

Բարև ձեզ: Կհուշե՞ք ինձ՝ արդյո՞ք Ա/Ձ-ն, որի գործունեության տեսակը՝ F43.31.0, գրանցվել է 21.05.2020թ., կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:

Նյութածախսի վերաբերյալ փաստաթղթի ձև

Վերոնիկա.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Հակոբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի՝ ինձ օգնեք. աշխատողը 13 օր եղել է բյուլետենի մեջ, թերթիկը ներկայացրել է, աշխատել է 5-օրյա գրաֆիկով, ստացել է 100 000 դրամ մաքուր աշխատավարձ։ Որքա՞ն գումար պետք է տրամադրվի։

Որոշել բանվորի աշխատանքի արտադրողականություն աճը և հանքի աշխատավարձի տարեկան ֆոնդը

Մարա.

Բարև ձեզ։

1) Ընթացիկ տարում գործարանում աշխատում է 800 բանվոր։ Պլանային տարում բանվորների թիվը կրճատվելու է 20 մարդով, իսկ արտադրանքի ծավալը մնացել է նույնը։ Որոշել բանվորի աշխատանքի արտադրողականություն աճը։

2) Հանքի տարեկան արտադրողականությունը 10 մլն տոննա է։ Բանվորի տարեկան արտադրողականությունը 2 000 տոննա է, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 10 000 դրամ։ Որոշել հանքի աշխատավարձի տարեկան ֆոնդը։

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Պայմանագրի կամ համաձայնագրի ձև

Արման Հարությունյան.

Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին:
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն գումարը գանձել կանխիկ եղանակով

Աննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:

Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Գայանե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:

Կարո՞ղ է ֆիզիկական անձը ծառայություն մատուցել պայմանագրով

Սոնա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզ. անձը պետ. ռեգիստրում գրանցված չէ, կարո՞ղ է ծառայություն մատուցել պայմանագրով, և եթե այո, որքա՞ն է կազմում հարկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո.

Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:

ՀԿ խորհրդի անդամը արդյո՞ք համարվում է կազմակերպության անդամ

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ՀԿ-ի խորհրդի անդամները համարվու՞մ են կազմակերպության անդամ կամ կարո՞ղ է խորհրդի անդամը միաժամանակ դիմել և դառնալ կազմակերպության անդամ:

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման.

Հարգելի հաշվապահներ:

Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.

  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

#գործկա «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ-ում

Ընկերություն՝ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք․Հրազդան, Ջրառատ թաղ․ 999
Հեռախոս՝ 094 214-324
Էլ․ փոստ՝ m.hovhannisyan շնիկ greenfarmer.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Վարել հաշվապահական հաշվառումը, կազմել համապատասխան հաշվետվություններ
– Կազմել հաշվապահական փաստաթղթեր և վարել փաստաթղթաշրջանառությունը
– Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային ծրագիր, համակարգել և արխիվացնել
– Հաշվարկել և վճարել աշխատակազմի աշխատավարձերը
– Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ, և այլ աշխատանքային գործառույթներ (պարտականություններ)՝ նախատեսված
Աշխատավարձ՝ 100 000 – 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 094 214-324: