Ո՞ր հաշվեհամարին է վճարվում դրոշմանիշային վճարը

Նառա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հուշել՝ ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել ԱՁ-ի դրոշմանիշային վճարները և ի՞նչ պարբերականությամբ: Կանխավ շնորհակալ եմ:

#գործկա ԹՄՀ ընկերությունում

Ընկերություն՝ ԹՄՀ
Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ և հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 կամ ՀԾ-Վաճառքների կառավարում ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:

Բնակարանը վարձակալությամբ հանձնելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

Աննա․

Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։

40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ

Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Ամենամյա արձակուրդ

Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ում երեք աշխատող ենք՝ տնօրեն, հաշվապահ և մեխանիզատոր:
Ամենամյա արձակուրդի հարցը չգիտեմ՝ ոնց կարգավորեմ, տնօրենի և մեխանիզատորի պարտականությունները հրամանով ու՞մ վրա դնեմ, երբ յուրաքանչյուրը գնա արձակուրդ, կանգնել եմ փակուղու առջև: Խնդրում եմ օգնել:

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով

Գագ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը կես դրույքով է աշխատում, նվազագույն աշխատավարձը լինում է 34 000 դրա՞մ։

Արդյո՞ք ճիշտ են վճարել աշխատակցին

Արթուր.

Բարև ձեզ: Մայիս ամսին աշխատել եմ 21 օր, կեղտոտ աշխատավարձս 216 107 դրամ է: Կասկածում եմ ինձ տրամադրված գումարի չափի համար. տրամադրել են 153 597 դրամ:

Որքա՞ն է վճարվում մայրության նպաստ պայմանագրային զինծառայողին

Տան.

Բարև: Ես պայմանագրային զինծառայող եմ: Ստանում եմ 165 000 դրամ: Կասե՞ք՝ որ ամսից կարող եմ գնալ ֆիզ. արձակուրդ, և ինչքա՞ն գումար է տրամադրվում ամսական և ինչքա՞ն ժամանակով:

Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը

Անի.

Բարև ձեզ: Ունեմ ԱՁ ու շահութահարկ վճարող եմ։ Ինչպե՞ս տամ շահութահարկի հաշվարկը։ Բայց բացել եմ հոկտեմբերին ու չեմ աշխատել:

Ո՞ր տարիքից անձը կարող է աշխատել

Աննա.

Բարև ձեզ: Անչափահասը ո՞ր տարիքից կարող է աշխատել, շաբաթական քանի՞ ժամ, և ծնողի թույլտվության որևէ ձև կա՞:

Արդյո՞ք կա մայրության նպաստի առավելագույն շեմ

Լուսինե.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս որևէ սահմանափակում կա՞ որպես վերևի շեմ: Արդյո՞ք բարձր աշխատավարձ ստացողները ինչ-որ կերպ տուժվում են արդյունքում:

Շնորհակալություն:

Պարապուրդի վճարի հաշվարկ

Մարիամ.

Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:

Հաշվետվությունը լրացնելու հետ կապված

Հայկ.

Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք.
ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է.
Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ:
Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին:
Նախապես շնորհակալություն:

ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, արդյո՞ք պետք է յուրաքանչյուր ֆիզ. անձի համար հաշիվ դուրս գրել:

Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է

Սյուզաննա․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:

Եթե անաշխատունակության թերթիկը երկարացվում է

Լիաննա․

Բարև ձեզ: Ուզում եմ հստակեցնել՝ եթե անաշխատունակության թերթիկը շարունակվում է, որպես միջին վերցվում է նախորդ թերթիկի համար հաշվարկված միջի՞նը, թե՞ այդ թերթիկով տրված գումարը հաշվարկի մեջ վերցվում է, թե՞ ոչ, և շարունակվող թերթիկը նու՞յնպես պետք է առաջին օրը չվճարել, 5 օրը գործատուի հաշվին, իսկ մնացածը՝ բյուջեի: Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ գրքերի և գրանցամատյանների առկայությունն է պարտադիր

Արաքս․

Հարգելի հաշվապահներ, պարզեցված հարկային համակարգում գործող սուբյեկտները պարտավո՞ր են վարել եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք, թե՞ ոչ։ Եվ չէի՞ք ասի՝ ինչպիսի՞ գրքերի և գրանցամատյանների առկայությունն է պարտադիր կամ ցանկալի։ Նախապես շնորհակալություն։

ԱՁ-ն գործունեություն չի իրականացրել

Սամվել.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ, ես մեկ ամիս առաջ Ա/Ձ եմ գրանցել, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չեմ ծավալել, արդյո՞ք ես որևէ հարկ/տուրք վճարելու պարտավորություն ունեմ, կամ որևէ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության կարիք կա՞։

Հաշվապահի աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա

Անի.

Եթե հաշվապահը մեկնել է արձակուրդ, և աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա, ինչպե՞ս պետք է կատարվի վարձատրությունը, կարելի՞ է արդյոք վճարել աշխատավարձի տարբերությունը:

ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն

Ռուզաննա Խանզադյան.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Նվիրատվություն անելու դեպքում

Գոհար.

Բարև ձեզ: Ցանկանում էի իմանալ՝ նվիրատվություն անելուց հետո նվիրատուն այլևս ինչ-որ տեղ կունենա՞ տվյալ գույքի պատմություն, թե՞ նվիրատուի վրայից գույքը դուրս կգա և չի երևա ոչ մի տեղ:

Ֆինանսական վարձակալություն

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ժամանակ, մաշվածության ծախսը ո՞վ է տալիս՝ վարձատու՞ն, թե՞ վարձակալը: Շնորհակալություն:

Հաշվապահների որակավորում

Բարև ձեզ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվապահների և աուդիտորների որակավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես հավատարմագրված մասնագիտացված կառույց և սրանով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունելու։
Այսինքն՝ Ֆիննախի կողմից որակավորում այլևս չի՞ լինելու, թե՞ ուղղակի այդ գործառույթը տրվել է ՀՀԱԱ-ին։

Շնորհակալություն:

Լիազորի փոփոխում

Բարև ձեզ: Հարկայինում լիազորի փոփոխման ի՞նչ պետք է արվի, կարո՞ղ է հաշվապահը լինել:

Որքա՞ն կկազմի միջին ամսական աշխատավարձը

Սիրուշո․

Բարև ձեզ: Ֆիզ.-ից ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 370 000 է: Քանի որ աշխատել է 5 ամիս՝ 74 000-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր: Հիմա միջին ամսական աշխատավարձը 44 156՞ է, թե՞ 45 638։

Քանի՞ արձակուրդային օրեր են հասնում աշխատակիցներին

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հետևյալ հարցում. Հասարակական կազմակերպության սոց․ աշխատողին, հոգեբանին, արտթերապևտին և մասնագիտական ուսուցման խմբավարին քանի՞ արձակուրդային օրեր են հասնում: ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության ցերեկային կենտրոն է։ Շնորհակալ եմ։

Հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնող աշխատողը ցանկանում է աշխատել ևս մեկ ամիս

Հասմիկ․

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ ՀՀ ԱՕ համապատասխան հոդվածը, որի հիման վրա գործատուն կարողանա վարձատրել, եթե ես հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի տեղեկանք ունեմ, սակայն ցանկություն ունեմ աշխատել ևս մեկ ամիս:

#գործկա Դոկտեխնիկ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Դոկտեխնիկ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Խորենացի 26
Հեռախոս՝ 091 000 928
Էլ․ փոստ՝ doktechnik19 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար – գործավարուհի
Աշխատանքի նկարագրություն՝ ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է հաշվետար – գործավարուհի նախնական նվազագույն աշխատավարձով՝ հետագայում բարձրանալու պայմանով (կախված կատարած աշխատանքից): Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Աշխատաժամերը՝ 10:00 – 18:00: Հավելյալ տեղեկությունների համար զանգահաել 091 000 928:

Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է

Լիաննա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է, հաջորդ ամիս չի ներկայացել աշխատանքի և նույնպես ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, ապա այս դեպքում․
1. մեկ օրը պետք է վճարել,
2. բոլորը վճարելու եմ բյուջեի հաշվին:

Կանխավ շնորհակալություն:

Կանխիկի սահմանափակումների վերաբերյալ

Սերոբ․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ դրամարկղից ելք 300 000 դրամով ամսվա մեջ քանի՞ անգամ է թույլատրվում։

Սննդի կետ

Բարև ձեզ:

Ունեմ մի քանի հարց:

Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ:
1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0:
2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար:
3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:

Անհրաժեշտ է հաշվապահ

Բարև ձեզ: Գրանցել եմ ՍՊԸ։ Ցանկանում եմ ԱՄՆ-ից ներմուծել ապրանքներ և վաճառել Հայաստանում։ Երևի կաշխատեմ ԱԱՀ դաշտում, որ կարողանամ հաշվանցել ներմուծման ԱԱՀ-ն։ Ինձ հարկավոր է հաշվապահ, ով կկարողանա հաշվետվությունները ճիշտ կազմել։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Արմինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 21.04.20-02.05.20 ժամանակահատվածի համար։ Աշխատում է շաբաթական 6 օր, 90 000 կեղտոտ աշխատավարձով: Հաշվարկվել է նրա համար 20 328 դրամ անաշխատունակության նպաստ: Հարցս հետևյալն է՝ որքա՞ն աշխատավարձ պիտի վճարվի նրան ապրիլ և մայիս ամիսների համար, և եթե կարելի է, հաշվարկի կարգը ասեք: Ու էլի մի հարց. ե՞րբ պիտի վճարվի նրան այդ նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:

Արխիվային գործերի մասին տեղեկանքի ձև

Վաղինակ․

Բարև ձեզ։ Անհատ ձեռնարկատեր լուծարելու համար արխիվային գործերի մասին տեղեկանքի ձևը ինչպե՞ս է լինում, ի՞նչ պետք է գրվի մեջը։

Ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը

Խաչիկյան.

Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է:
2. Դպրոցի տնօրենի պարտականություններ կատարող անձը առանց պայմանագրի կնքման ստացել է տնօրենի աշխատավարձ, արդյո՞ք իրավաչափ է:
Շնորհակալություն նախապես:

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող

Արաքս․

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, ապա բացի 5 000 դրամ սոցիալական վճարից, շահութահարկից և 12 000 դրամ դրոշմանիշային վճարից պե՞տք է ամեն ամիս փոխանցի 23 % եկամատային հարկ և 2.5 % սոց. վճար աշխատողի համար՝ համապատասխանաբար հարկային մարմին ուղարկելով եկամտային հարկի հաշվետվություն։

Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել

Հայկ․

Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է արխիվային տարածքի երկարաժամկետ վարձակալման բաց մրցույթ

Արխիվային տարածքի առաջարկը ներկայացնել փակ ծրարով՝ Բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 26/1), ծրարի վրա նշել՝ “Արխիվային տարածքի վարձակալության փակ մրցույթի առաջարկ” Աշխատակազմ, ներքին հեռախոս՝ 2350 Մարիամ Նազարյան։ Առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020թ. հունիսի 10-ը, ժամը 18:00։

Կից փաստաթղթեր․

Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

“Կոնվերս Բանկ” ՓԲԸ (այսուհետ՝ “Բանկ”), որը գտնվում է ՀՀ, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ՝ Բանկի գլխավոր գրասենյակի Վ․ Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի օդափոխության սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։ Բանկի մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ այս հղումով…

  • Լոտ 1․ Սպլիտ օդորակիչների վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ
  • Լոտ 2․ Չիլեր, կանալային օդորակիչների և օդափոխության համակարգերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ

Կից փաստաթղթեր․

#գործկա Շինարարական ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Շինարարական ՍՊԸ
Հասցե՝ Ջրվեժ, Արցախի փող.
Հեռախոս՝ 099200283
Էլ․ փոստ՝ mix-accountant շնիկ inbox.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար/1C օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվետար/օպերատոր 1C ծրագրի իմացությամբ: Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել հաշվետար/1C օպերատորի թափուր հաստիքի գերազանց թեկնածու: Ընկերությունում ստորև նշված տարածքների գրասենյակներում առկա են հաշվետար/1C օպերատորի երկու թափուր հաստիք.
Հասցե 1՝ ք. Երևան, Ջրվեժ, Պաշտպանության նախարարության մոտ
Հասցե 2՝ ք. Երևան, Էրեբունի, Արցախի փող.
Աշխատանքային պարտականություններ՝
– 1C ծրագրի վարում (ապրանքների մուտքագրում, դուրսգրում)
– Պատվիրված ապրանքների համակարգչային ծրագրերի միջոցով դուրսգրում
– Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում
Պահանջվող որակավորում՝
– Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
– 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն
– Աշխատանքային փորձ
– Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel)
– e-Invoicing ծրագրի իմացություն
– Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
– Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքային ժամերը՝ 09:00-19:00, վեցօրյա աշխատանքային գրաֆիկով
Աշխատավարձ՝ 170 000 – 220 000 ՀՀ դրամ

Ստուգումների ծրագիրը հրապարակվել է ՊԵԿ-ի կողմից

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…

#գործկա Շինարարական ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Շինարարական ՍՊԸ
Հասցե՝ Ջրվեժ և Արցախի փող.
Հեռախոս՝ +37499200283
Էլ․ փոստ՝ mix-accountant շնիկ inbox.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (Գլխավոր հաշվապահի տեղակալ)
Աշխատանքային պարտականություններ՝
– Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները
– Իրականացնել հումք նյութերի հաշվառում
– Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները, աշխատավարձերի հաշվառում
– Բանկերի և դրամարկղի վարում
– Վաճառքների և ձեռքբերումների ձևակերպում
– Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները
– Գնորդների և մատակարարների հետ փոխհաշվարկների վարում
– Սահմանված կարգով կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ
– Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի այլ հանձնարարություններ
Պահանջվող որակավորում՝
– Բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական) կրթություն
– Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
– 1C 8.3 ծրագրի իմացություն
– e-Invoicing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում
– MS Office (Word, Excel) ծրագրերի իմացություն
– Հաշվապահական հաշվառման ստանդարտների լավ տիրապետում
– Հարկային օրենսդրության իմացություն
Աշխատանքային փորձը շինարարական ընկերություններում կդիտվի որպես առավելություն:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:
Այլ պահանջներ՝
– Ճշտապահություն
– Ինքնակազմակերպվածություն
– Տրամաբանելու և արագ կողմնորոշվելու ունակություն
– Թիմային աշխատանք
Աշխատավարձ՝ Մրցակցային

Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Ի՞նչ անել նույնականացման քարտի պին և պուկ կոդերը կորցնելու դեպքում

Գուրգեն Նիկոյան.

Բարև ձեզ։ Մոռացել եմ (կորցրել եմ) նույնականացման քարտի պին և պուկ կոդերը։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ պետք է անեմ։