Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործավարձային աշխատողի հրամանը

Ani.

Բարև Ձեզ, եթե աշխատողը գործավարձային բանվոր է և անհրաժեշտություն է առաջացել, որ նա ամսվա մեջ մի քանի օր եռակցման աշխատանքներ կատարի, ինչպե՞ս կարելի է ձևակերպել հրամանը, կամ արդյո՞ք խնդիր չի առաջանա նրան այդ աշխատանքներում ընդգրկելը:

Ապրանքային նշանի գրանցման արժեքի հետ կապված

Karlen.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է ապրանքային նշանի գրանցման արժեքը: Ներգնա տուր ընկերության համար, որը ղեկավարվում է Ա/Ձ-ի կողմից:

#գործկա Էքուիթի ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Էքուիթի ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Ամիրյան 4/7
Էլ․ փոստ՝ hr շնիկ equity.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշվապահական հաշվառման վարում
– Հարկային հաշիվների դուրսգրում
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում
– Այլ հաշվապահական պարտականությունների կատարում
Այլ նշումներ՝ Համապատասխան մասնագիտական կրթություն ունենալը պարտադիր է: Ինքնակենսագրականները խնդրեմ ուղարկել հայերեն կամ անգլերեն լեզվով, hr շնիկ equity.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Ինչպե՞ս երկարացնել աշխատանքային պայմանագիրը

Հարգելիներս, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է մեկ ամսվա աշխատանքային պայմանագիր, լրանալուց հետո անհրաժեշտ է ևս 2 ամիս ավելացվի, ինչպե՞ս է դա կատարվում, ի՞նչ պայմանագիր կամ հավելված պետք է լրացնել, ընթացակարգն է անհրաժեշտ։ Եթե հնարավոր է, օրինակելի ձև կարո՞ղ եք ուղարկել tigevorgyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար

Nara.

Սիրելի կոլեգաներ, կարո՞ղ եք նկարագրել կարճ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է ձեռնարկել ՍՊԸ բացելուց և հարկայինում գրանցվելուց հետո, ինչպե՞ս նաև գործունեության լիցենզիաներ ստանալուց հետո: Ի նկատի ունեմ հարկային պարտավորությունները:

Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների

Anya.

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:

Ինչպե՞ս ձևակերպել ավանդը և տոկոսները

Նորա․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի ազատ գումարներ և 45 օրով բանկում ավանդ դրեց: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս դա ձևակերպեմ, նաև տոկոսները: Շնորհակալություն։

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջին աշխատավարձը, եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատում: Կանխավ շնորհակալ եմ:

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։

Արդյո՞ք լրացուցիչ եկամտային հարկը կհամարվի ծախս

Արա․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությանը ստուգման ակտով առաջադրվել է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն քաղաքացիարիավական պայմանագրերի համար + 50 տոկոսի չափով տուգանք՝ սխալ հաշվարկված/թաքցված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։ Տուգանքի մասով պարզ է՝ այն ծախս չի համարվում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Իսկ լրացուցիչ եկամտային հարկը արդյո՞ք դիտարկվում է ծախս և ո՞ր տարվա համար, եթե խախտումը կատարվել է 2017թ-ին, ստուգումը՝ 2018թ-ին։

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine.

Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:

Մայրության նպաստ

Հասմիկ.

Կասեք, եթե աշխատանքային ստաժը 1 ամիս է դեռ, իսկ հղիությունը 9 շաբաթ, և կինը գյուղաբնակ է՝ նա կստանա՞ աշխատող մայրերին հասանելիք նպաստի չափով գումար:

Արդյո՞ք պարտադիր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը

Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք, եթե ԱՁ-ն աշխատում է նոր սերնդի ՀԴՄ-ով և համարվում է շրջհարկ վճարող, ապա պարտադի՞ր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը:

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Տիրուհի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:

Լիցենզիայի համար վճարվել է պետ. տուրք

Արմինե.

Ա/Ձ-ն զբաղվում է դեղորյաքի վաճառքով, վճարվել է 50 000 լիցենզիայի համար պետ. տուրք, վճարումը որպես գերավճար արտացոլված է միասնական հաշվում, ես ինչ ո՞ր հաշվետվություն պետք է հանձնեմ, որպեսզի փակվի այդ գումարը:

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն, եթե ռեստորանային համալիրը բակային բացօթյա հատվածում իրականացնում է հացի և լավաշի թխում։
Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Alina.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք պարզաբանեք` չաշխատող անձը իրավունք ունի՞ ստանալու 140 օր հղիության և մայրության բյուլետեն և ի՞նչ հաշվարկով: Շնորհակալություն:

Որո՞նք են ցորենից ալյուրի ստացման նորմատիվները

Եվա.

Բարև Ձեզ: Ցորենից ալյուր ստացման նորմաները կարո՞ղ եք գրել, թեկուզ մոտավորապես: Ալյուրի արտադրություն է, ցորենից ստացվում է ալյուր և թեփ /բարձր տեսակի, առաջին տեսակի և երկրոդ տեսակի/:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Գայանե.

Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:

Ինչպե՞ս է իրականցվում ներմուծման ամբողջ ընթացքը

Եվա.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ներմուծման ամբողջ ընթացքը սովորեցնելու համար /ԱԱՀ-ն ներառյալ/, ու՞մ կարող եմ դիմել, որպեսզի միայն բացատրեք և ճիշտ հերթականությամբ անենք:

Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման ծախսը կարելի՞ է նվազեցնել շրջանառության հարկից

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և 3-րդ երկրից ներմուծում և վաճառում է ապրանք: Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման մասով ունենք ստացած հարկային հաշիվ: Արդյո՞ք բեռնափոխադրման ծախսը կարելի է նվազեցնել շրջանառության հարկի գումարը հաշվարկելիս:

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` հակավիրուսային համակարգերի արտոնագրերի ձեռք բերման համար

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` հակավիրուսային համակարգերի արտոնագրերի ձեռք բերման համար։

Կից փաստաթղթեր․

Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման

Narine.

Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։

Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի`
ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ:

Վարսավիրական գործունեության հետ կապված դասակարգիչ

Lusi.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չէիք նշի՞ S96.02.0 /վարսավիրական գործունեության/ դասակարգիչը ինչո՞վ է փոխարինվել: Անցած տարվա հաշվետվության ուղղում պետք է արվի, թույլ չի տալիս համակարգը:

Թել Սելի գործունեության հետ կապված դասակարգիչ

Արմինե․

Բարև Ձեզ։ Կօգնե՞ք Թել Սելի գործունեության հետ կապված ճիշտ դասակարգիչը գտնել։

ՀԿ-ի կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված շահաբաժին

Խաչատուր․

Խնդրում եմ օգնեք ճշտել, եթե հասարակական կազմակերպությունը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված մասնահանումը արդյո՞ք կարող է համարվել հարկվող եկամուտ։

Հին Հռոմեացիները և հաշվապահությունը

Փողը սիրում է հաշվել: Հին հռոմեացիները վարժված էին ամեն տեսակի հաշիվներով: Հռոմում հաշվապահները մանրամասն տեղեկացված էին, թե որքան հացահատիկ է եղել իրենց խանութներում, քանի մեխ է եղել իրենց արհեստանոցներում: Հռոմեացիները մանրակրկիտ հաշվում էին ծախսերը, գնված ապրանքների քանակը և կատարում գործարքների մասին գրառումներ: Ամեն օր նրանք հաշվարկում էին իրենց եկամուտները, և դա չափազանց կարևոր նշանակություն ուներ: Նաև Ավգուստոս կայսեր կայսրության ծախսերն ու եկամուտները խնամքով կազմվում էին և հրապարակայնորեն ներկայացվում հռոմեացիներին:

Հաշվապահական տերմինների նշանակությունը

Հաշվապահությունը կարելի է անվանել “բիզնեսի լեզու”, բայց գիտե՞ք արդյոք, որ հաշվապահական հաշվառման շատ բառեր գալիս են լատիներենից: Լատիներեն “դեբետ” բառը նշանակում է “նա պետք է”, իսկ “վարկ” նշանակում է “նա վստահում է”: Բուխհալտերը` “հաշվապահ”, Բուխի “գրքից” + Հալթեր “սեփականատերը”, բառացիորեն նշանակում է գրքի կրող, գիրք ընթերցող: Երբ մենք խոսում ենք հաշվապահական հաշվառման գրքերի մասին, մենք կարող ենք հանգիստ անվանել այն “հաշվապահ”:

Ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ կտրոն

Հարգելի Հաշվապահներ. այսպիսի մի հարց. հանրային սննդի ոլորտում ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ կտրոն, եթե պատվերը գերազանցում է 300 000 ՀՀ դրամը։
Կանխավ շնորհակալ եմ:

Ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին հաշվարկ

Բենիամին.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ լրացնել 209 ձևը. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին: Կասեք խնդրեմ Facebook-ի և Google-ի ծախսերը, որ կոդերի տակ լրացնեմ: Եթե հնարավոր է` նաև հղում տվեք օրենքին: Շնորհակալ եմ:

Երևանում մթերային խանութ բացելու համար

Վարդգես.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ցանկանում եմ ճշտել, եթե Երևանում մթերային խանութ են աշխատացնում մայր ու տղա և պետք է օրինական կարգով աշխատեն: Ապա ո՞րն է ճիշտ, բացել մեկ ԱՁ և մյուսին գրանցել որպես աշխատող, թե՞ բացել 2 ԱՁ: Նաև կասե՞ք՝ ինչու՞ է դա ճիշտ և ի՞նչ ծախսեր պետք է անեն:
Եվ եթե 2 ԱՁ է բացում, և մեկ խանութ աշխատացնում, ապա արդյոք պարտադի՞ր է 2 ՀԴՄ սարք ունենալ: Նշեմ նաև, որ խանութը և մթերային է, և տնտեսական:
Շնորհակալություն:

Ինչքա՞ն պետք է վճարել աշխատողին

Nara.

Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Մայրության նպաստի վերաբերյալ

Ani.

Բարև Ձեզ: Կներեք մեկ հարց. աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում, 7 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Թղթերս ներկայացրել եմ հաշվապահություն, հիմա ասել են` սպասի մինչ գործատուն վճարի: Ինչպե՞ս է օրենքը, ու՞մ դիմեմ:

Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս գտնել ՌԴ-ում իրենց գործունեությունը ծավալող հայերին

Սյուզն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել, թե ինչպես կարո՞ղ եմ գտնել Ռուսաստանի Դաշնությունում իրենց գործունեությունը ծավալող հայերի, մասնավորապես՝ սննդի ոլորտում: Կա ինչ-ո՞ր հարթակ, որտեղ կարող եմ փնտրել:
Նախապես շնորհակալ եմ:

Պիտակներ՝

Հնարավո՞ր է փոխել դրամարկղի գիրքը

Բարև Ձեզ։ Ինձ կարող եք ասել, արդյո՞ք հնարավոր է փոխել դրամարկղի գիրքը:

ԵՏՄ-ից քարածուխ է ներմուծվել

Լուսինե.

Բարև ձեզ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է մեծ քանակությամբ քարածուխ: Եթե Ա/Ձ բացվի, ի՞նչ հարկով պետք է հարկվի: Եվ մի հարց ևս. ապրանքը Ռուսաստանում ձեռք է բերվել ԱԱՀ-ով, և Հայաստանում նույնպես ԱԱՀ պետք է վճարվի: Եթե դառնա ԱԱՀ-ով աշխատող, Ռուսաստանում վճարված ԱԱՀ-ն կամ ներմուծման ԱԱՀ-ն կհաշվանցվի՞:
Շնորհակալություն:

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչև ծննդաբերությունը տրվող արձակուրդից

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից և արդյո՞ք իրավունք ունի միևնույն ժամանակ պահանջել արձակուրդային, կամ ի՞նչ է արվում այդ չօգտագործված արձակուրդի հետ:

Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Եթե դեղատանը առկա է ժամկետանց դեղորայք

Դեղատանը, եթե առկա է ժամկետանց դեղորայք, որը ըստ կարգի ոչնչացման թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից ոչնչացվում է, որի համար դուրս է գրում հաշիվ, ստորագրում է ակտ դեղերի անվանցանկով, հարկային առումով որևէ՞ անելիք կա, թե՞ պետք է բազայից դուրս գրվի համապատասխան ակտի։

Մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար

Միքայել.

Բարև Ձեզ: Կասե՞ք մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը` պետ. ռեգիստրում գրանցումից մինչև հարկային կարգավորումներ:
Շնորհակալություն

240 ձևի հաշվետվության վերաբերյալ

Լուսինե․

Բարև բոլորին, ինչպե՞ս է հաշվարկվում Ձև 240-ի 107 տողի հարկման գումարը։

Մայրության նպաստ

Արամ․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը պետք է ստանա մայրության նպաստ: Անաշխատունակության թերթիկի մեջ սկիզբը 07.08.2020թ․: Ի՞նչ պետք է անել։

Կազմակերպությունը ավտոմեքենայի վաճառքի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարի

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի դեպքում ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի։

Ինչպե՞ս աշխատող գրանցել մեկ օրով

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Մեկ օրով աշխատող է պետք գրանցել: Ինչպե՞ս գրանցել աշխատողին և ինչպե՞ս ազատել նրան։ Ի՞նչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնել։
Շնորհակալություն։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հաստատությունում արդեն 2 տարի և ավել, այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից։ Ստացել եմ տարվա սկզբին 74 000 աշխատավարձ, հունվարից հետո 76 000 աշխատավաձ, իսկ երկրում տիրող իրավիճակի պատճառով չեմ աշխատել մարտ ամսից սկսած, և ստացել եմ ապրիլ, մայիս և հունիս ամիսները 50 000 դրամ աշխատավարձ։ Իսկ հուլիս ամսին իմ հաշվին արձակուրդ եմ նստել չվճարվող։ Հիմա ես որքա՞ն արձակուրդային պետք է ստանամ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, և որքա՞ն վերջնահաշվարկ։