Արդյո՞ք դրոշմապիտակը անվճար է

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը դրոշմապիտակի հայտ պետք է ներակայացնի: Հարց 1: Եթե առաջին անգամ է ներկայացնում հայտը՝ օգտագորման վերաբերյալ, հաշվետվության ամսաթիվը ի՞նչ ամսաթիվ պետք է նշել: Հարց 2: Դրոշմապիտակը անվճա՞ր է: Հարց 3: Որտեղի՞ց պետք է վերցնել հաստատված դրոշմապիտակները:

ԱՏԳԱԱ ծածկագիր

Արամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, որո՞նք են մեքենայի ապակու հակասառեցուցիչ հեղուկի, մեքենայի սալոնի փայլեցման, և մեքենայի շարժիչի լվացման ատգաա ծածկագրերը:

Հնարավո՞ր է արդյոք անձնագրային տվյալներով հաշիվ դուրս գրել

Գայանե.

Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատեր: Եթե գնորդը ցանկանում է գնված ապրանքի դիմաց փաստաթուղթ ստանալ՝ ես իրավունք ունե՞մ տվյալ մարդու անձնագրի տվյալներով հաշիվ դուրս գրել e-invoicing ծրագրով, և այդ գործընթացը ինչպե՞ս է կատարվում, ի՞նչ հաշիվ եմ դուրս գրելու, քանի որ ես հարկ վճարող չեմ համարվում: Ես փորձեցի իմ տվյալներով մտնել e-invoicing, թույլ չտվեց համակարգը:
Շնորհակալություն:

Ճի՞շտ է արդյոք վճարվել արձակուրդայինը

Լիաննա.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը կազմակերպությունում աշխատել է 2000-2021թթ. ընկած ժամանակահատվածում: Վերջինս չի օգտագործել 2000-2002թթ. արձակուրդը և ուզում է գնալ արձակուրդ:
Ճի՞շտ է արդյոք 2000-2002թթ.-ի համար վճարվել արձակուրդը:
Կանխավ շնորհակալ եմ:

Արձակուրդի հետ կապված

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ընդունվել է 07.07.2020 թվականին՝ իր համար 2021թ. արձակուրդային ամիսը ո՞րը պետք է լինի՝ հունիսը, թե՞ հուլիսը:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ՀԿ համար

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ հաշվետվություններ պետք է տալ հասարակական կազմակերպությունների համար:
Կանխավ շնորհակալություն:

Անշարժ գույքի առքուվաճառքի լիազորագրի օրինակ

Վահան.

Խնդրում եմ՝ ինձ նույնպես ուղարկեք անշարժ գույքի առքուվաճառքի լիազորագրի ձևը: aloyanvahan87 շնիկ gmail.com

Վերջնահաշվարկ

Քաջիկ.

Եթե աշխատողը մահացել է 11.12.2020թ., ես այս տարի ուզում եմ տալ վերջնահաշվարկ՝ ինչպե՞ս հաշվեմ եկամտային հարկի տոկոսը 22%, թե՞ 23%: Եվ ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը:

Նորաբաց խանութը որքա՞ն ժամանակ կարող է ՀԴՄ չտրամադրել

Մարիամ.

Բարև ձեզ: Ներեցեք՝ ես ուզում եմ իմանալ հետևյալը. նորաբաց խանութը որքա՞ն ժամանակ կարող է ՀԴՄ չտրամադրել, հարկային դաշտ չմտնել, օրենքով սահմանված կարգով:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ուկրաինայից ներմուծում կատարելու համար

Արայիկ.

Բարև Ձեզ: Ուկրաինայի հանրապետությունում գնել եմ ավտոտեխզննման համար նախատեսված արգելակման համակարգի ստուգման գործիք, որը օգտագործված է: Ինվոյսային արժեքն է 850 ԱՄՆ դելար։ Հիմա պատրաստվում եմ ներկրել Հայաստան։ Խնդրում եմ՝ տեղեկացնել մաքսազեծման գոնե մոտավոր արժեքը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
Կանխավ շնորհակալություն։

ՌԴ-ից ապրանքների ներմուծման վերաբերյալ

Սոնա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա:

#գործկա ՏԵԽՆՈՎԻԺՆ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ ՏԵԽՆՈՎԻԺՆ ՍՊԸ
Էլ. փոստ՝ info շնիկ technovision.am
Թափուր աշխատատեղ՝ Փորձնակ – հաշվետար

Ի՞նչ է անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ պատրաստելու և վաճառելու համար

Լուսինե.

Բարեվ Ձեզ: Եթե ցանկանում եմ կիսաֆաբրիկատ պատրաստել և հանձնել խանութներին՝ ի՞նչ փաստաթղթեր են պետք օրինական աշխատելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետից դեկրետ գնալու դեպքում նպաստը

Մելինե.

Բարև Ձեզ: Կասեք՝ ինչպես է հաշվարկվում ֆիզից ֆիզը: Օրինակ՝ եթե աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդը վերջանում է 26.02.21-ին և ինքը սպասում է երկրորդ բալիկին, երկրորդ ֆիզը հաշվելու համար ի՞նչն եմ հիմք վերցնում: Եվ առաջինի ավարտից հետո ես ազատում եմ իրեն, թե՞ երկրորդի ավարտից հետո եմ ազատում:

Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը

Տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։
Շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Արման.

Բարև Ձեզ: Ես հաշվապահ չեմ, կասե՞ք անաշխատունակության թերթիկի հաշվարկով ինչքա՞ն պետք է ստանա աշխատողը՝ հարկերով ու առանց հարկերի, եթե թերթիկը 21/12/20-07/01/21, հարկերով աշխատավարձը 680 000 դրամ։ Հունվարի համար ստացել է իր սովորական աշխատավարձը։
Շնորհակալություն:

Արդյո՞ք հավելավճարը և պարգևավճարը օրենսդրության խախտում է

Լուսինե.

Բարև Ձեզ:
ՔՊ պայմանագրով աշխատողին հավելավճար և պարգևավճար տալը արդյո՞ք օրենսդրության խախտում է, եթե պայմագրում նման կետ նշված չէ:

Աշխատողը քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ իր հաշվին

Դավիթ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել՝ աշխատողը իր հաշվին տարին քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք բարեգործական նպատակով փոխանցված գումարը հնարվոր է ճանաչել որպես ծախս

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, պատերազմի ժամանակ բանակի համար բացված հաշվին գումար ենք փոխանցել, հիմա շահութահարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ ծախս ճանաչել: Կանխավ շնորհակալություն:

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Արմեն.

Խնդրում եմ՝ պարզաբանել, արդյո՞ք զինվորների ապահովագրության հիմնադրամին Ա/Ձ-ի կողմից հարկման տարբեր բազաների դեպքում վճարվող գումարները 18 000, 36 000 կամ 66 000 դրամ ամսական են, թե՞ տարեկան պետք է վճարվեն։

Աշխատավարձի հետ կապված

Վահե.

Բարև Ձեզ։ Ես հաշվապահ չեմ, եթե հարցս փոքր ինչ խրթին ձևակերպեմ՝ նախապես ներեղություն։
Ենթադրենք նախորդ ամիս աշխատակցին փոխանցվել է սխալ գումար, որի համար բոլոր պահումները արվել են, և ընթացիկ ամսում աշխատակցից պահվում է սխալ փոխանցված գումարը, ապա պահումը իրականացվու՞մ է պահումներն անելուց հետո, թե՞ նախքան պահումները։

հ․գ․ Նաև կխնդրեմ հնարավորության դեպքում հղում տրամադրել, թե որ օրենքով/որոշումով կամ նորմով է ուղղորդվում այս իրավիճակի ելքը։
Շնորհակալ եմ:

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ի ապրանք ձեռք բերել

Կորյուն.

Բարև Ձեզ: Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ների կամ հաշիվ-ֆակտուրայի /առանց որևէ փաստաթղթի/ ձեռք բերել ապրանք /հագուստ, տրիկոտաժ/և վաճառել:
Կանխավ շնորհակալություն!

Ինչու՞ պաշտոնի փոփոխությունը չի արվել

Անահիտ.

Աշխատողի պաշտոնը փոխվել 2014թ.-ին, բայց taxservice.am կայքում պաշտոնի փոփոխությունը չի արվել, նկատել եմ հիմա, ինչպե՞ս վարվեմ:

Արդյո՞ք նվազագույն աշխատավարձը վերաբերում է նաև քաղիրավական պայմանագրին

Մելինե.

Բարև Ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով:

Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարի վերադարձման դիմում ներկայացնել

Հերմինե.

Բարև Ձեզ: Համատեղությամբ այլ գործատուի մոտ աշխատողը կարո՞ղ է զինծառայողների դրոշմանիշների հետ վերադարձման դիմում ներկայացնել, և հետ ստանալ նախորդ տարվա վճարած գումարները:

Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել

Margarit.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն 2020թ-ին ամեն ամիս վճարել է 11 000 դրամ սոց. ու դրոշմանիշային վճար, իսկ եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ։ Տարեկան շրջանառությունը մոտ 7 մլն։ Արդյո՞ք պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, որքա՞ն և ե՞րբ է վերջնաժամկետը։ Կարո՞ղ եք, խնդրում եմ՝ նաև նշել ամսական որքա՞ն պետք է վճարել 2021թ-ին։

Ե՞րբ պետք է դիմում գրել երեխայի խնամքի արձակուրդի համար

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը:
Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:

Հրամանագրքի լրացման վերաբերյալ

Յուրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ, սեպտեմբերի 29-ից գնացել եմ պատերազմ մինչև դեկտեմբերի 29-ը: Այդ ընթացքում ժամանակավոր հաշվապահ է գրանցվել, բայց իմ աշխատավարձը պահպանվել է: Հիմա հրամանագրքում ո՞ր հոդվածներով, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ հրամաններ են գրվելու:
Շնորհակալություն:

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Անի.

Բարև Ձեզ։ Եթե ուսուցիչը չի եկել 4 օր՝ բյուլետենի մեջ է, փոխարինել են այդ 4 օրը դասաժամ: Ճի՞շտ է 4 օրվա գումար ետ պահել աշխատողից, թե՞ դասաժամ։

Վերջնահաշվարկ

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 17.12.2020թ., ազատվել է 12.02.2021թ.: Դեկտեմբեր ամսվա փաստացի աշխատավարձը 55 172 դրամ, հունվարինը՝ 120 000: Փետրվարինը՝ 51 000 դրամ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ է: Միջին աշխատավարձ հաշվարկելու համար արդյո՞ք կիսատ ամիսը՝ դեկտեմբերը, չպետք է ներառել: Չէ որ դա իր այդ ամսվա փաստացի աշխատավարձն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքով չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները: Ես հաշվարկում եմ 55 172 + 120 000 = 175 172, 175 172:2 = 87 586, քանի որ սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է, վերցնում ենք 91 275, թե՞ 93 290:
Կանխավ շնորհակալություն

Քանի՞ ժամ պետք է աշխատի ուսուցիչը

Անի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ ինձ կասե՞ք, եթե ուսուցիչն ունի 14 ժամ և 0,5 դրույք ԴԱԿ է, քանի՞ ժամ պետք է մնա դպրոցում։

Ո՞ր հոդվածով է հնարավոր աշխատավարձից պահումներ անել

Վարդան.

Հարգելի կոլեգաներ, եթե աշխատողները պարբերաբար ուշանում են, Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով կարող ենք աշխատավարձից պահումներ անել:

Պարտավորագրի կազմում

Լևոն.

Ինչպե՞ս կազմել գրագետ ստացական /պարտավորագիր/ պարտքով գումար տալու մասին:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի խորովածի կետը

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ասեք, խորովածի կետը ի՞նչ հարկատեսակով է հարկվում: Շնորհակալություն:

Արդյո՞ք վարկի և վարկի տոկոսի վճարումները հանդիսանում են շահութահարկով նվազեցվող ծախս

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
Կարո՞ղ ենք քննարկել մի հարց:
Ա, Բ, Գ ընկերությունները ուներ նույն հիմնադիրները: Ա ընկերությունը, որի գույքը ավելի մեծ արժեք ունի՝ վարկային պայմանագրով, հանդիսանում է հիմնական վարկառուն: Բ և Գ ընկերություները հանդիսանում են համավարկառուներ, գրավադրված է այս ընկերությունների գույքը նույնպես: Հիմա Ա ընկերությունը չի կարողանում վճարել վարկը և վարկի տոկոսները: Այդ պարտավորությունը կատարում է Բ ընկերությունը:
Հարց: Վարկի և վարկի տոկոսի վճարումները Բ ընկերության հանար հանդիսանու՞մ է շահութահարկով նվազեցվող ծախս:
Հ.Գ Ի դեպ հարկայինի թեժ գիծը պատասխանում է, որ ավելի շուտ հնարավոր չի նվազեցնել շահութահարկով: ՀՕ 120 հոդվածի 7 մասին հղում անելով: Եթե առնչվել եք նմանատիպ խնդրի հետ, արձագանքեք:
Կանխավ շնորհակալություն

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը փետրվարին գտնվել է բյուլետենի մեջ՝ 3 օր։ Փետրվարի դրոշմանիշային վճարի սանդղակը վերցնու՞մ եմ առանց նպաստի գումարի հաշվարկման, թե՞ նպաստն էլ պետք է ներառել։

Ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը

Հասմիկ.

Ինձ կարող եք օգնել հասկանալ՝ ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը, եթե աշխատակիցը արձակուրդում է կամ ունի անաշխատունակության թեթրիկ։ Եվ եթե կարելի է՝ օրենքը ևս նշեք։

Հիշարար օրդեր

Գոհար․

Ինձ շտապ հիշարար օրդերի օրինակ է պետք՝ gohar.mk շնիկ bk ru։
Կանխավ շնորհակալություն։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` բանկի միջցանցային էկրանների (Checkpoint Firewall) լիցենզիաների ձեռքբերման համար

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից հայտարարված Բանկի միջցանցային էկրանների (Checkpoint Firewall) լիցենզիաների ձեռքբերման համար բաց ընթացակարգով մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 16.02.21թ.-ը ներառյալ։

Կից փաստաթղթեր․

Վերջնահաշվարկ

Մարիամ.

Ինչպե՞ս են հաշվում վերջնահաշվարկը:

Հնարավո՞ր է ավել աշխատավարձ փոխանցել աշխատակցին

Արմեն.

Բարև Ձեզ: Ես ցանկանում իմանալ՝ հնարավո՞ր է մի քանի ամիս անընդմեջ ավել աշխատավարձ փոխանցել աշխատակցին:

Արդյո՞ք կարելի է դեկրետում գտնվող աշխատակցին ազատել

Բարև Ձեզ: Ես հիմա ֆիզ. արձակուրդում եմ: Երկու տարեկան է բալիկս։ Իմ հաստիքը փակել են։ Իրավունք ունե՞ն ինձ ազատել աշխատանքից:

Վերջնահաշվարկ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը մահացել է, բայց մահվան վկայական դեռ չի ներկայացվել: Մահացած անձը ունի վերջնահաշվարկ, բայց ազատում եմ արդեն տվել: Վերջնահաշվարկը վճարելուց անունը ցուցակում չկա՝ ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալ եմ:

Հիվանդաթերթիկ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը նոյեմբեր ամսից գտնվում է անաշխատունակության մեջ: Այսօր նոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հիմա հարց՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեմ, թե՞ կարող եմ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվարը միանգամից լրացնեմ ուղարկեմ: 2 անաշխատունակության թերթիկներ են՝ դրոշմանիշային չի պահվու՞մ չէ: Շնորհակալ եմ