Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:
Տեսակը՝ ինքնահոս
Գրելու մասի հաստությունը՝ 0,7 մմ
Իրանը՝ պլաստմասե
Քարթրիջի թանաքի գույնը՝ կապույտ
[product id=”71150″]
Արթուր.
Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է վաճառել իրեն պատկանող անշարժ գույքը: Ձեռք է բերել 1 տարուց շուտ: 2 գույք պետք է վաճառի: Արդյո՞ք հարկ չի առաջանա:
Պետ ռեգիստրում էլեկտրոնային գրանցում եմ նոր ԱՁ, պետ. տուրքը վճարել ու հայտը հանձնելը կոճակը սեղմելիս տալիս է՝ Error: Application and/or charter is not signed. ի՞նչ անեմ հաջորդ քայլը:
Գուրգեն.
Անհատ ձեռնարկատերը՝ տնտեսական գործունեության դասակարգիչ 95.11.0, Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, միկրոյով կարո՞ղ եմ աշխատել տվյալ դեպքում:
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակցի փոխարեն դրոշմանիշային վճարը վճարում է գործատու՞ն, եթե 68 000-ից ցածր է լինում աշխատավարձը: Ինչպիսի՞ ձևակերպում տալ դրոշմանիշային վճարին՝ աշխատավարձը հաշվելիս: Աշխատում եմ ՀԾ ծրագրով:
Հարց 2: Ինչպե՞ս ձևակերպել անկանխիկ վճարումը, որն արվել է կազմակերպության քարտով:
Շնորհակալ եմ:
Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք հաշվել աշխատողի վերջնահաշվարկը՝ ընդունվել է 03.09.2021 ազատվել է 07.10.2021։ Ստացել է 170 000 դրամ, աշխատում է միկրոյի դաշտում: Քանի՞ օր պետք է հաշվել արձակուրդայինի օրերը և հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պե՞տք է վճարվի, թե՞ միայն արձակուրդային հաշվել որպես վերջնահաշվարկ:
Գուրգեն․
Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։
Անի․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն արտադրում է օծանելիք և ցանկանում է այն ցուցադրել խանութներում՝ առանց վաճառք իրականացնելու։ Ի՞նչ կարգով պետք է արվի։
Գուրգեն.
ԱՁ-ի տարիքը 25 է, աշխատելու է միկրոյով, նա զուգահեռ աշխատում է նաև այլ պետական կազմակերպությունում և վճարում է բնականաբար սոց. և դրոշմանիշային: ԱՁ-ով էլ պետք է վճարի՞:
Մերի.
Ողջույն։
Կցանկանայի իմանալ՝ հոկտեմբերի 18-ից ֆիզարձակուրդ է տրվելու ինձ և պլանային կեսարիան հատում։
Աշխատանքային ստաժս 20 տարի է, այս տարի արձակուրդ դեռ չեմ հասցրել գնալ։ Աշխատավարձս 68 000 է: Կարո՞ղ եմ իմանալ՝ որքա՞ն պետք է ստանամ ֆիզարձակուրդ։
Շնորհակալություն:
Էմիլի.
Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. ինչպե՞ս կարող եմ դասընթացի մասնակցել և որտե՞ղ գնումների մասնագետի որակավորում ստանալու համար, տենդերներին մասնակցելու և աշխատանքի համար: Նախապես շնորհակալ եմ:
Ամալյա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել՝ հարցս հետևյալն է. քաղիրավական պայմանագրով աշխատողին վերջնահաշվարկ հասնում է, թե ոչ:
Անահիտ.
Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե աշխատակիցն աշխատել է 21 օր և ազատվել աշխատանքից, նրա վերջնահաշվարկի համար ինչպե՞ս միջին աշխատավարձը հիմք ընդունեմ, եթե նախորդ ամիսներին աշխատավարձ չի եղել: Ես կարծիքներ կարդացի, որ նույնիսկ եթե 1 օր աշխատած լինի, հասնում է վերջնահաշվարկ, այդ դեպքում ի՞նչ թիվ վերցնեմ որպես միջին աշխատավարձ:
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ նվազագույն աշխատավարձի ժամանակ կարո՞ղ ենք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 45 000 դրամ, թե՞ պետք է նշվի ժամավճարային։ Կանխավ շնորհակալ եմ։
Մարիամ․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է իր 500 000 դրամի դեբիտորական պարտքը ֆիզ․ անձից, ում նախապես հաշիվ է գրվել: Գումարը դրամարկղից տրվել է ԱՁ-ին, վերջինս տարել է բանկ և փոխանցել է իր հաշվին գործընկերոջ անունից: Որևէ խախտում կա՞։
Լաուրա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ո՞րն է լրավճարի և պարգևատրումների տարբերությունը։
Սյուզի.
Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատվել է աշխատանքից հոկտեմբերի 1-ին, ե՞րբ պետք է վճարենք վերջնահաշվարկ, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։
Եվս մեկ հարց. եթե եկամտայինը ճշգրտել ենք, որի հետևանքով ավելացել է սոց ու եկամտային ուշ վճարած օրերի համար, տույժը 0,04% է հաշվարկվու՞մ, և ո՞ր հաշվեհամարներին ենք փոխանցում տույժի գումարը:
Լիաննա.
Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։
Տաթև.
Բարև Ձեզ։
Դեկրետից դեկրետ եմ գնացել։ Այս ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով վարկային չկատարված պարտավորություններ ունեմ։ Մայրության նպաստը (140 օր) փոխանցվել է հաշվեհամարին, որին մինչ այդ (աշխատելու ընթացքում) վճարվում էր աշխատավարձս և առաջին բալիկիս դեկրետը։
ԴԱՀԿ վարույթներով հաշիվս սառեցվել էր։ Դիմեցի ԴԱՀԿ, որպես անձեռնմխելի գումար, հաշիվը բացվեց, որպեսզի ստանամ նպաստս։
Բանկը փոխանցված ողջ գումարը գանձեց (ավտոմատ, առանց նախազգուշացման, առանց ծանուցման (նախկինում sms֊-ներ էին գալիս) որպես ժամկետանց վարկի վճարում։
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք այդ գումարն անձեռնմխելի է։ Արդյո՞ք բանկը իրավունք ունի ամբողջ գումարը գանձել։
Կանխավ շնորհակալություն
Ու մի հարց էլ. Մայրության նպաստը վճարողը ո՞ր մարմինն է՝ աշխատավայրը, սոցապը, Ֆիննախը, թե՞ ԿԳՆ-ն (դասախոս եմ):
Քրիստինա.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ Ա/Ձ-ում, աշխատավարձս գրած է 65 000, բայց չեմ ստանում, քանի որ տոկոսային է իմ աշխատավարձը՝ վարսահարդար եմ: Դեկրետ գնալուց ինչքա՞ն գումար պետք է ստանամ, և ո՞վ պետք է վճարի այդ գումարը՝ գործատուն, թե՞ պետությունը:
Ընկերություն՝ Մարմարի Աշխարհ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Դավիթ Բեկ 87
Հեռախոս՝ 091514300
Էլ. փոստ՝ info շնիկ marmar.am
Թափուր աշխատատեղ՝ Կադրային գործի հաշվապահ
Պարտականություններ՝
– Իրականացնել նյութական արժեքների, ծառայությունների մուտքերի գրանցում
– Կազմել վճարման հանձնարարագրեր, ձևակերպել բանկային քաղվածք
– Վարել հաշվապահական հաշվառման փաստաթղթաշրջանառությունը
– Կատարել կադրային գործ՝ հրամանների, պայմանագրերի, տաբելների կազմում
– Աշխատավարձի հաշվարկ
– Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ
Պահանջներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
– Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
– Աշխատանքային օրենսդրության իմացություն
– ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն
– MS Office փաթեթի գերազանց իմացություն
– e-Invoicing ծրագրի իմացություն
– Արագ կողմնորոշվելու ունակություն
Աշխատավարձ՝ Նախնական աշխատավարձը՝ առանց հարկերի և դրոշմանիշային վճարի՝ 125 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Հասցե՝ ք. Երևան, Աճառյան 17, 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 6-րդ օրը՝ կես օր
Գուրգեն.
Անձն աշխատում է մեկ այլ ընկերությունում և բացում է ԱՁ, միկրոյով աշխատելիս, ի՞նչ վճարումներ կունենա:
Լիաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև՝ ՍՊԸ տնօրենի հետ, ով նաև համահիմադիր է (mel93.93 շնիկ mail.ru)։
Շնորհակալություն
Մելինե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանիքի անդամի խնամքի նպաստը (երեխայի): Թերթիկի վրա գրված է՝ 22.09.2021-27.09.2021:
Անժելա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք տրամադրել ուսումնական հաստատության կադրերի տեսուչի գործառույթները (anjela.davtyan.1993 շնիկ mail.ru):
Գուրգեն.
Ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ շրջհարկը լինի 5%, և ի՞նչ գոծունեություն պետք է ծավալի ԱՁ-ն, որ դառնա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Եվ ID reader որտե՞ղ են վաճառում:
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։
Արմինե.
Բարև Ձեզ: Կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք կարելի է աշխատակցին արձակուրդ տրամադրել մինչև 6 ամիս լրանալը: Եթե աշխատակիցը աշխատել է 2 ամիս, կարո՞ղ է արդյոք 10 օր արձակուրդ վերցնել:
Գայանե.
Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։
Եթե աշխատողը ֆիզարձակուրդում է և իր 140 օրը լրացել է, բայց ինքը չի ներկայացնում դիմում, կարո՞ղ եմ իր անաշխատունակության թերթիկը հիմք ընդունել և համարել աշխատանքի մեջ:
Թագուհի.
Բարև Ձեզ: Ես այժմ ռուսաց լեզվի ուսուցչուհու փոխարինող եմ, որքա՞ն աշխատավարձ կստանամ և ինչպե՞ս է այն հաշվվում:
Գայանե.
Բարև ձեզ։
Եթե աշխատակցին ազատում ենք իր դիմումի համաձայն, ազատումից հետո ծանուցագիր տրվու՞մ է աշխատակցին:
Գոհար.
Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:
Սուսաննա.
Մարզադպրոցի մարզիչը օրական կամ շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող է աշխատել:
Քրիստինե.
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։
Գուրգեն.
Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։
Շնորհակալ եմ:
Գուրգեն.
Բարև ձեզ: ԱՁ գործունեությունը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, եթե միկրոյով աշխատող ԱՁ է:
Մարի․
Բարև Ձեզ։ Խնրում եմ օգնել՝ եթե ԱՁ-ն ունի աշխատող, արդյո՞ք վճարելու է ԱՁ-ի 5 000-ը, ԱՁ-ն 1974թ.-ից առաջ ծնված է:
Լիլիթ.
Բարև ձեզ: Սեպտեմբեր ամսին ընդունել ենք նոր աշխատող, ով որոշակի ժամկետով է պայմանագիր կնքել: Աշխատել է ընդամենը 3 օր ու ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Մինչև մեզ մոտ ընդունվելը իր գործատուի մոտ գտնվել է ֆիզարձակուրդում: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ նպաստի գումարը, և հասնու՞մ է արդյոք իրեն այդ նպաստը:
Կանխավ շնորհակալություն:
Լիաննա.
Բարև ձեզ: Եթե 20.09.2021թ. ամսաթվով հղին գնում է ֆիզ. արձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում գումարը 90 500 դր. աշխատավարձի դեպքում, և ե՞րբ է փոխանցվում գումարը։
Քնքուշ․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է նորաձևության սրահի գործունեությամբ, նաև համարվում Է միկրոձեռնարկատեր։ Կարո՞ղ եմ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագրում տարանջատել նյութածախսը։
Անի.
Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
COVID-19
|
բեռնել |
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Ըստ հիմնավորման, սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ: Կարդալ ավելին “2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով” →
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գրանցված է 2 տարբեր կազմակերպություններում, որոնք աշխատում են 5 օրյա գրաֆիկով՝ 2 տեղում էլ պետք է նշել համատեղությամբ և կես դրույք տա՞լ, թե՞ մի տեղում նորմալ տևողություն, մյուսում կես դրույք:
Անի.
Բարև Ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Վճարում եմ շրջանառության հարկ։ Այսօր ստացել եմ հետևյալ նամակը file-online.taxservice.am համակարգով՝
1. Ձեր կողմից 2021 թ. 02 եռամսյակում դուրս գրված հաշիվ-վավերագրերի, ճշգրտող հաշիվ-վավերագրերի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալ հասույթի հանրագումարը մեծ է շրջանառության հարկի հաշվարկի 22-րդ տողի գումարից: Այս վարքագիծը պարունակում է հաշվարկային փաստաթղթերով գործարքների իրացման շրջանառությունը թերհայտարարագրելու ռիսկ: Վերը նշված ռիսկային գործոնները պահպանվելու դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկի դրանց արժանահավատության ճշգրտման ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Դուք իրավունք ունեք մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հարկային մարմին ներկայացնել բացատրություններ և պարզաբանումներ file-online.taxservice.am կայքի «Հաշվետվություններ» բաժնում՝ լրացնելով N 156 հաշվետվական ձևը:
Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այս նամակը վերաբերվում է իմ գործունեության տեսակին։ Ես ՀԴՄ-ով չեմ աշխատում։ Հաշվետվության մեջ լրացնում եմ միայն 16 և 22 կետերը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Կանխավ շնորհակալություն:
Տաթև.
Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով: Պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:
Սյուզի.
Բարև ձեզ: Մի հարց. աշխատողին, եթե լրիվ դրույք ենք գրանցել՝ եկամտայինի մեջ քանի՞ ժամ աշխատաժամ պիտի նշենք, և նույնն էլ կրճատ աշխատաժամի դեպքում՝ քանի՞ ժամ պետք է նշել:
Սյուզի.
Օտարերկրյա՝ վրաստանի քաղաքացուն, աշխատանքի ընդունելու համար ի՞նչ է պետք:
Ռոման.
Բարև ձեզ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը և քաղիրավական պայմանագրով աշխատողները պարտավոր են պատվաստվել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ