IT ուսումնական կենտրոն բացելու համար

Յանա.

Բարև ձեզ։ Կասե՞ք, խնդրում եմ, ի՞նչ է հարկավոր IT ուսումնական կենտրոն բացելու համար, լիցենզիա պե՞տք է ունենալ, ի՞նչ օրենքների հետ եմ առնչվելու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անի

Պետ. ռեգիստրում գրանցվեք, 20 օրվա ընթացքում դիմում ներկայացրեք ՀՏ՝ շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ: Որպես ԱՁ՝ աշխատողների համար 5 000 դրամ եկամտային հարկ եք վճարելու, շրջ․ հարկի եռամսյակային հաշվետվություն եք ներկայացնելու՝ մինչև ամսի 20-ը ներառյալ, իսկ տարեկան՝ շահութահարկի հաշվետվություն:

Տիգրան

Ուղղում․ շրջ. հարկի հայտարարություն ներկայացրած ու այդ ռեժիմում աշխատող սուբյեկտները շահութահարկի հաշվետվություն չեն ներկայացնում: Այս դեպքում շրջ. հարկը 5 տոկոս է + եթե Ա/Ձ է, ապա վճարում է ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, իսկ աշխատող ունենալու դեպքում արդեն նաև՝ աշխատողի աշխատավարձից եկամտային հարկ, սոց. վճար և ամսական 1 000 դրամ զինծառայողների ֆոնդին:

Տիգրան

Lրացում. լիցենզիա պետք է ունենալ, ահա՝ հղումը: Տարբեր օրենքների հետ եք առնչվելու, կախված է նաև կազմակերպաիրավական ձևից՝ Ա/Ձ, ՍՊԸ, թե այլ:

Ալլա

Եթե շրջանառության հարկ վճարող է լինելու, ի՞նչ տարեկան շահութահարկի հաշվետվության մասին է խոսքը:

Արթուր

Այո, եթե ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ապա, բացի ձև N 244, հանձնում է նաև ձև N 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի, որտեղ լրացնում է միայն «107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը» տողը:

Անահիտ

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Եթե որևէ հարցի պատասխան ստույգ չգիտեք, մի մեկնաբանեք, մարդկանց թյուրիմացության մեջ եք գցում: