Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, երկրորդ ամենաբարձր գնահատվող գործոնը հայ գործարարների համար (36%) հարկերից 5 տարի ազատման ժամանակաշրջանն է:
Բացի դրանից, 36 երկրների շուրջ 7,400 գործարարների հարցումը ցույց է տալիս որ, ընդհանուր առմամբ, մասնավոր ընկերությունների ղեկավարների 17%-ը այլ երկրում ներդրումներ կատարելիս հաշվի չի առնում տեղական հարկային ռեժիմը: Մասնավոր ընկերությունների շարքում, որոնք արտերկրում որոշումներ իրականացնելիս հաշվի են առնում հարկային դաշտը, ամենատարածված հարկային արտոնություններից են հարկերի ազատումը հինգ տարի ժամկետով (41%), բիզնեսի շահույթի ցածր հարկերը (39%) և կայուն հարկային ռեժիմը (38%):
Աղբյուր` panarmenian.net
Facebook մեկնաբանություններ