Սաթիկ.
Հարգելի գործընկերներ, լինելով e-Invoicing ծրագրի օգտագործող` նկատել եմ հետևյալ խնդիրը. հաշվարկային փաստաթղթեր ստեղծելիս և պահպանելով սևագրերում, հետագայում այլ համակարգչից մուտք գործելիս, սևագրեր բաժինը դատարկ է լինում: Նշեմ, որ այն համակարգչից, որում ստեղծվել է սևագիրը, այդ խնդիրը չկա: Կցանկանայի իմանալ, թե ինչումն է խնդիրը: Շնորհակալություն:
Որևէ խնդիր չկա: Ուղղակի սևագրերը պահվում են միայն այն համակարգչում, որով որ դրանք ստեղծվել են:
Նույնն է նաև հարկային հաշիվների սևագրեր բաժնի դեպքում, պահպանվում է միայն այն համակարգչում, որում պատճենումը կատարվել է: