
Կուտակային և դրոշմանիշային վճարներ
Անի․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, մեկ հարց ունեմ.
Գրանցվել եմ որպես ԱՁ, միկրոյի հայտարարություն եմ տվել սահմանված ժամկետում, սակայն գործունեություն չեմ իրականացրել։ Արդյո՞ք պետք է վճարել կուտակային վճար և դրոշմանիշային վճար (ըստ տարիքի հանդիսանում եմ կուտակային վճար կատարող)։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Անուշ.
Բարև Ձեզ։ Քանի՞ օր հետո պետք է միկրոձեռնարկատիրության հայտ ուղարկել Ա/Ձ բացելուց հետո։

Ա/Ձ մայրության նպաստ
Ժաննա.
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:

Մայրության նպաստի հաշվարկ
Արփինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ - ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։
78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)
43 038 (միջ. աշխ. չափ)
43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական)
1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ)
198 201 - 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)

Գերծունեության վերսկսման հայտ
Արփինե.
Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։

Հարկային դաշտի փոփոխություն
Հեղինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նարեկ.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության (կամ (միկրոբիզնեսի) վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն կամ օրենսդրության հղում կուղարկե՞ք:

Միկրոձեռնարկատեր ԱՁ անելիքներ
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․
1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը

Միկրոձեռնարկատիրության շրջանառության շեմի վերաբերյալ
Ամալյա.
Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե Ա/Ձ-ն 24միլիոնը գերազանցում է՝ ինչպե՞ս պետք է շարունակի աշխատել:
Վերջին մեկնաբանություններ