Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութածախսի վերաբերյալ փաստաթղթի ձև

Վերոնիկա. Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի կամ համաձայնագրի ձև

Արման Հարությունյան. Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անձը ցանկանում է բանջարեղենի խանութ բացել

Իրինա. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բանջարեղենի փոքր խանութ բացել, վարձակալությամբ։ Գիտեմ, որ պետք է ԱՁ ունենամ։ Խնդրում եմ, ասեք՝ էլ ի՞նչ թղթեր են պետք, և աշխատելու ընթացքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Ինձ հետ ունենալու եմ մեկ աշխատող։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Լաուրա. Բարև ձեզ: Ես ունեմ սեփական ԱՁ և միակ գրանցված աշխատողն եմ։ Աշխատավարձիս չափը 68 000 դրամ է, և չունեմ հաշվապահ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետը, ի՞նչ փաստաթղթեր են պետք և ու՞ր ներկայացնել։ Նախապես շնորհակալ եմ։ Նաև նշեմ, որ ԱՁ-ն գործում է մոտ 3 տարի, զբաղվում է մաքրման ծառայությամբ և աշխատում է շրջ. հարկով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին

Լիլի. Բարև բոլորին։ Կարո՞ղ եք ուղարկել գործատուի կողմից աշխատողին տրված տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղափոխման փաստաթուղթը լրացնելու հետ կապված

Մերի. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և գրում է հարկային հաշիվներ, ապա այս դեպքում տեղափոխման փաստաթուղթը ինչպե՞ս է գրում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՄ դուրս գրման ակտի ձև

Սերոբ․ Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե հիմնական միջոցը շահագործումից դուրս է գրվել և օտարվել է, ի՞նչ ակտի ձև կա դուրս գրելու համար։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է վարել դրամարկղային գիրք

Գայանե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ բանջարեղենի խանութին դրամարկղային գիրք անհրաժե՞շտ է վարել, թե՞ ոչ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ճշգրտել հաշիվները

Աննա․ Բարև ձեզ: Ես ունեմ միկրոձեռնարկություն զբոսաշրջության ոլորտում, սակայն հաշիվ դուրս գրելուց նշվել է զբոսավարի ծառայություն էքսկուրսիաների կազմակերպման փոխարեն, ինչպե՞ս կարող եմ այդ հաշիվները ճշգրտել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․ Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս նշել ծառայության անվանումը հաշվի մեջ

Աննա․ Բարև ձեզ։ «Թել Սելին» հաշիվ պետք է գրեմ, որպեսզի գումարները փոխանցեն ԱՁ-ի հաշվին: Խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է գրեմ ծառայության վճար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: 1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր: 2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: 3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում առանց հաշիվ վավերագրի առկայության

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել, ունեմ այսպիսի հարց. Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ. ստացել է իրավաբանական ծառայություններ, համաձայն պայմանագրի՝ ծառայության գինը կազմել է 480 000 դրամ: Պայմանագրում նշված է վճարման պայմանների և ժամկետի մասին: Գումարը ամբողջությամբ փոխանցվել է և ձևակերպվել որպես տրված կանխավճար, սակայն դիմացի կողմը հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրել: Արդյո՞ք կարելի է առանց հաշիվ-ապրանքագրի կամ ակտի այդ գումարը ծախս ճանաչել, և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում

Գայանե․ Խնդրում եմ, օգնեք․ եթե ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում, ովքեր նաև ամուսիններ են, ինչպե՞ս պետք է կնքվի պայմանագիրը, և եթե կարելի է, ձևը կուղարկե՞ք։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Նաիրա. Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Էլեն․ Բարև ձեզ: ԱՁ բացելուց հետո ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ հարկային ներկայացնել և պետք է ներկայացվի 20 օրվա ընթացքում, թե՞ 20 աշխատանքային օրվա ընթացքում։