Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով

Tatev.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է:
Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:

ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդված

ANNA.

Անհատ ձեռնարկատերը 2009թվ 4-րդ եռ. հանդիսացել է ԱԱՀ վճարող սուբյեկտ, 2010 թվ. հունվարին դարձել է ԱԱՀ չվճարող սուբյեկտ, բայց միևնույն ժամանակ 2010 թվ փետրվար ամսին մի այլ կազմակերպությունում` ՍՊԸ-ում նույն անհատ ձեռնարկատերը արդեն որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հիմնադիր, և նրան է պատկանում տվյալ կազմակերպության` ՍՊԸ-ի 25% բաժնեմասը:

Խնդրում եմ պարզաբանել, արդյոք տվյալ անհատ ձեռնարկատերը չի խախտում ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածըˋ շարունակելով մնալ 2010 թվ որպես ԱԱՀ չվճարող սուբյեկտ, թե 2010թվ փետրվար ամսից պետք է դիմում ներկայացնի տարածքային ՀՏ ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին կամ ներկայացնելով իրեն պատկանող մի այլ կազմակերպության 25% բաժնեմասը արդյոք ինքնաբերաբար առանց դիմումի չի անցնում ընդհանուր հարկմանˋ ԱԱՀ դաշտ: Կանխավ շնորհակալություն:

Անձնական նվազեցման վերաբերյալ

Կարինե.

Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե երբ էր ընդունվել օրենքը աշխատավարձից եկամտահարկի 30000 դրամ նվազեցման չափի հետ կապված:

Ինտերնետ ակումբի հարկերի վճարման կարգ

Հովիկ.

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք ինտերնետ ակումբի հարկերի վճարման կարգը, եթե աշխատող գրանցված չէ:

Ի՞նչ պարտավորություններ կառաջանան

Անահիտ Հ.

Սիրելի կոլեգաներ,
ԱԱՀ վճարող կազմակերպությունը վճարել է ոչ ռեզիդենտին, որը գտնվում է ՌԴ-ում, իր կազմակերպությունում սարքավորումը տեղադրելու համար:
Ի՞նչ պարտավորություններ կառաջանան ռեզիդենտի մոտ ոչ ռեզիդենտի փոխարեն:

Հարկեր աշխատավարձից

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Փոխադարձ հաշվարկ ՀՏ հետ

Susanna.

Հարգելի կոլեգաներ,
հարկային տեսչությունից փորձել եմ ուզել մեր կազմակերպության հարկերի մնացորդի մասին տեղեկանք: Այն ստացել եմ առանց շահութահարկի մնացորդի, որը հետագայում պարզել եմ բանավոր: Մնացած մնացորդներն էլ չեն համընկնում իմ ունեցած տվյալների հետ:
Հարց` ինչպե՞ս ես կարող եմ հստակ տեղեկանալ կաղմակերպության հարկերի շարժի մասին ՀՏ-ից և անհամապատասխանության դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ:

Սոց. վճարի պահում վերջնահաշվարկից

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկից սոց. պահում կատարում են արդյոք:

Հարկերի մասին ՀՀ օրենք

Դավիթ.

Ով պատասխանի այս հարցին, կարծում եմ կարժանանա ՀՀ լավագույն հաշվապահ տիտղոսին: Կարդալ ավելին “Հարկերի մասին ՀՀ օրենք”

Վարձու աշխատողների հետ պայմանագիր կնքելուց հետո

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս:
Էլեկտրոմոնտաժային աշխատանքներ մատուցող հիմնարկում վարձու աշխատողների հետ պայմանագիր կնքելուց հետո ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում (աշխատավարձի մասով): Օրինակ անձին (կռունկի աշխատող) վարձում են մի քանի օրով:
Կանխավ շնորհակալություն:

“Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենք‏

Արամ.

2010թ. օգոստոսի 27 ին բացել եմ ՍՊԸ, օգոստոս, սեպտեմբեր, ամիսներին գործարք չի կատարվել, խնդրում եմ պատասխանեք, արդյոք ես պետք է վճարեմ սոցիալական ապահովության վճարը:

Ավտոլվացման կետ բացելու համար

Արփինե.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ավտոլվացման կետ բացելու բացելու համար ի՞նչ հարկեր պետք է մուծվի, բացի ստանդարտ սոց.-ից և եկ/հ-ից: Ես գիտեմ, որ հաստատագրված վճար է, բայց թե ինչքան և ինչպես է այն որոշվում, չգիտեմ:Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկատեսակներ են սահմանված

Nare.

“Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի” կնքման ժամանակ, խնդրում եմ պատասխանել, ի՞նչ հարկատեսակներ են սահմանված:

Ի՞նչ հարկեր պետք է մուծի ՊՈԱԿ-ը

Թերեզա.

Խնդրում եմ ասեք, թե ՊՈԱԿ-ը ի՞նչ հարկեր պետք է մուծի աշխատավարձի 3%-ից, գործատուի սոց.վճ-ից եվ եկամտահարկից:
Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ հաշվարկ

Gayane.

Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ բյուջետային հիմնարկումˋ ՊՈԱԿ-ում, չեմ տալիս ԱԱՀ հաշվետվություն, բայց ապրանքի գնման դեպքում ԱԱՀ են հաշվարկել: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս եմ ներկայացնելու հաշվետվությունը: Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ-ի հաշվարկ

Ժաննա.

Բարև բոլորին,
բարեգործական հիմնադրամը աշխատանքները կատարելու համար երկու կազմակերպություններից գումար է ստացել, արդյոք դա և դրանով կատարած աշխատանքների արժեքը պետք է արտացոլել ԱԱՀ-ի հաշետվությունում:
Կանխավ շնորհակալ եմ:

Եկամտահարկի հաշվարկ և վճարում բյուջե

Արթուր.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.

Եթե Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է օգոստոս ամսին, աշխատող ձևակերպված չէ, և աշխատում է վարձակալած տարածքում, որի վարձավճարը համաձայն պայմանագրի կազմում է 300.000դր և վճարումը կատարվում է հետևյալ կերպ. Կարդալ ավելին “Եկամտահարկի հաշվարկ և վճարում բյուջե”

Ոչ ռեզիդենտի` աշխատանքի ընդունում

Արփինե.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ մեկ հարցում: Օտարերկրյա քաղաքացու գրանցումը (որպես ոչ ռեզիդենտ անձ) աշխատանքի ինչպե՞ս է կատարվում ու ի՞նչ հարկեր են պահվում: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կատարվում են պահումներ

Tatev.

Ողջույն!
Աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստից գործատուն սոց . ապ. և եկամտահարկ պահում է ,թե ոչ, խնդրում եմ նշեք դրանց հիմքերը, եթե գիտեք:
Կանխավ շնորհակալություն:

Մաքսազերծում

Vahan.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ինձ Գերմանիայից պետք է Snowboard ուղարկեն, այն օգտագործված է: Այնտեղից գնել են 208 EURO, իսկ նորի արճեքը եղել է 519 RURO, քաշը 10 կգ ից քիչ է, խնդրում եմ ասեք, թե այն ես պե՞տք է մաքսազերծեմ, թե հնարավոր է առանց դրա, և եթե այո, ուրեմն ինչքա՞ն կլինի մաքսազերծումը: Շնորհակալություն:

Անձնական նվազեցման հետ կապված

Լիլիթ.

Խնդրում եմ արձագանքել հարցիս, եթե տեղեկացված եք:
Կապալի պայմանագիր ունեմ, հաշվարկում եմ աշխատավարձ, գիտեմ որ 3% չպետք է պահեմ, բայց չեմ հասկանում 30 000 նվազեցում պե՞տք է կատարեմ, թե ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:

Իրավունք ունե՞ր ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում

Հրանտ.

Բարև ձեզ:

Հարգելիներս, մի շատ կարևոր հարց ունեմ, և, իմ կարծիքով, շատերին է դա հետաքրքրում: 2007թ.-ի մարտ ամսին Ա/Ձ-ն, դադարեցնելով իր գործունեությունը, հարկային տեսչությանը ի պահ է տվել Ա/Ձ-ի վկայականը, որը աշխատել է պարզեցված հարկային դաշտում: Եվ նույն ամսին նույն անձը, հանդիսանալով նոր բացված ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, աշխատել է նույնպես պարզեցված հարկային դաշտում: Արդյոք իրավունք ունե՞ր այդ ՍՊԸ-ն աշխատել պարզեցված հարկային դաշտում:

Սոց. վճարի հաշվարկ

Արմեն.

Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:

Գույքահարկից ազատում

Արտակ.

Հարցը կայանում է հետևյալում: Ինչքան գիտեմ՝ գույքահարկից (ավտոմեքենաների գծով) ՀՀ պայմանագրային զինծառայողները ազատված են: ՏԻՄ-ում պնդում են, որ ազատված են միայն այն զինծառայողները, ովքեր ավարտել են զինվորական գծով ԲՈՒՀ-եր: Եղբայրս 2000թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Նմանատիպ զինծառայողները գույքահարկից ազատվու՞մ են, թե՞ ոչ:

ԱԱՀ-ի հաշվանցում

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ,
եթե էլ. էներգիայի հաշվի վճարումը կատարվել է հաջորդ ամսում, ԱԱՀ-ի հաշվանցումը վճարման ամսաթվո՞վ պետք է կատարվի:

Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ-ի վերաբերյալ

Ella.

Խնդրում եմ ինձ մանրամասն տեղեկություններ հաղորդել ԱԱՀ-ի վերաբերյալ: Ինչպե՞ս է այն գանձվում, արդյոք այն հնարավոր է հետ վերադարձնել որոշակի ժամանակահատվածում և այլն:
Նախապես շնոհակալություն:

Սոց. վճարի վերաբերյալ

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ,
Ասացեք խնդրեմ, մեր հիմնարկության նախկին հաշվապահը սոց. վճարը եվ սոցի 3% հաշվել է այսպես.
51 աշխատողի համար ԱՎՈՒՄը =2116435
3%=63493
սոց վճարը =521465
նա փոխանցել է սոց. վճար 584958, բայց նորից սոց3% փոխանցել է 63493:
Արդյոք նա ՃԻՇՏ է:
Շնորհակալություն:

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն

Արուսյակ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Ես տնօրեն եմ մի կազմակերպությունում, որը աշխատում է առանց ԱԱՀ: Կարո՞ղ եմ ես դառնալ միաժամանակ տնօրեն ուրիշ կազմակերպությունում, թե՞ կդառնամ ԱԱՀ վճարող:

Եկամտահարկի պահում

Ադրիանա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու, օտարերկրացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր 1 օրով, որպես դերասան 200000 դրամով: Եկամտահարկի պահումը ինչպես պետք է լինի 200000*10%=20000, թե ((200000-80000)*20%)+8000=32000: Տարբեր կարծիքներ եմ լսում ու չեմ կողմնորոշվում, եթե ծառայություն է, 10% պետք է լինի:

Ի՞նչ հարկեր են պահվում

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, արձակուրդայինից պահու՞մ են բոլոր տեսակի հարկերը (այսինքն և´ 1%, և´ 3% սոցը, և´ սոց վճարը)
Շնորհակալություն:

Մթերային խանութի հետ կապված

Բելլա.

Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:

Արձակուրդ իր հաշվին

Karine.

Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն:
Նախապես շնորհակալություն:

Ընկերությունը ապրանք է ներմուծում

Դավիթ Ասատրյան.

Ընկերությունը ապրանք է ներմուծում, որի համար պետք է վճարի մաքսատանը 600000 դրամ, ձևակերպվում է այն, սակայն չի վճարում և չի հաշվանցվում ԱԱՀ-ից, մնում է պարտք: Մեկ տարի այդ ընկերությունը պետությանը վճարում է 1մլն-ից ավելի ԱԱՀ, ընդանրապես, ընթացիկ գործունեությունից: Եվ մաքսատնից ասում են, որ Ձեր 600000դրամ պարտքը զրոյացել է, քանի որ վճարվել է 1մլն-ից ավել ԱԱՀ: Արդյոք կա՞ այդպիսի օրենք:

ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն

Դավիթ Ասատրյան.

Հարգելի կոլեգաներ: Ալֆա ՍՊԸ 2009թ. ապրանքներ է վաճառել 99 տոկոսը մեկ հարկ վճարողի, և հանդիսանում է ԱԱՀ չվճարող: 2010թ. ստեղծվեց Բետա ՍՊԸ, որը շարունակեց նույն գործը: Հիմա 2011թ.-ին Ալֆա ՍՊԸ կարող է ասպարեզ գա և շարունակի վաճառքը մեկ տարի, իսկ Բետա ՍՊԸ-ն 2012թ.-ին: Եվ այդպես շարունակ: Կենտ տարեթվերը Ալֆան, Զույգ տարեթվերը Բետան: Նպատակը ԱԱՀ-ով չհարկվելն է: Կարդալ ավելին “ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն”

Հաստատագրված վճարի վերաբերյալ

Արփինե.

Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք, թե սրճարանների, ռեստորանների համար հաստատագրված վճարը որոշվում է ըստ սեղանների քանակով, թո ոչ: Եթե այո, ապա որքա՞ն է մեկ սեղանի համար օրենքով սահմանված հաստատագրված չափը:

ԱԱՀ-ի հաշվանցում

Margarita.

Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը մինչև ԱԱՀ-ի 58.35մլն դր ներմուծել է ապրանքներ, որոնց ԱԱՀ-ն միացրել է ինքնարժեքին, ԱԱՀ վճարող դառնալու պահին վաճառքի նպատակով ձեռք բերած ապրանքային մնացորդի մասով նախկինում չհաշվանցած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, թե` ոչ:

Ի՞նչ հարկեր են առաջանում

Գուրգեն.

Բարև Ձեզ։

ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսական ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյո՞ք պետք է վճարեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։

ԱԱՀ-ի հաշվանցում

Emil.

Հարգելի կոլեգաներ, բանկը մատուցել է ծառայություն, որի արժեքի մեջ կա նաև ԱԱՀ-ի գումար, բայց հաշիվ ապրանքագիր չի տվել, այլ միայն հիշարար օրդեր է տվել, հարց, ես կարող եմ այդ ԱԱՀ-ի գումարը հաշվանցեմ: Նշեմ նաև, որ հաշիվը խոշոր հաշիվ է, եթե այո, տեղեկությունները լրացնելուց ինչպե՞ս պետք է ներկայացնեմ: Շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկի ժամանակ

Արփինե.

Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն ի՞նչ հարկեր պետք է վճարի

Գուրգեն.

Պեմզաբլոկի արտադրություն սկսելու համար Ա/Ձ-ն ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Հավելավճարների հարկում

Արմինե.

Հավելավճարները հարկվու՞մ են, թե ոչ, և եթե հարկվում են, ապա ի՞նչ հարկերով:

Ի՞նչ հարկեր պետք է վճարի Ա/Ձ-ն

Գուրգեն.

Բարև ձեզ:

Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Յուղման կետ բացելու համար

Արփինե.

Ես անչափ շնորհակալ եմ իմ բոլոր հարցերին պատախանելու համար:
Խնդրում եմ օգնեք ինձ ևս մեկ հարցում` յուղման կետ բացելու համար ինչ հարկեր են պետք մուծել:

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի մանկապարտեզը

Հեղինե.

Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է, թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը, և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար:
Մի հարց էլ: Կա՞ արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոութբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ofelya.

Ես կուզենայի իմանալ ,եթե հկ-ին ծառայությունների մատուցման պայմանագրով գումար է փոխանցվել, ապա ի՞նչ մոտեցում է պետք տալ և ի՞նչ հարկեր վճարել, և ընդհանրապես մանարամասն որտեղ է կարելի ծանոթանալ հկ-ի հաշվապահական հաշվառման մասին:

Հարկերի վճարում

Մանուշ.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս:
Եթե հարկատուն երեք և ավելի տարի չի վճարել հարկային պարտականությունները, օրինակ սեփական հողի հարկ և գույքահարկ, ինչպես է պետք վարվել , որպեսզի կատարի վճարումները:Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ-ից ազատում

Artak.

Մեր կազմակերպությունը աշխատում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որը ունի ՀՀ-ում ներկայացուցչություն, սակայն, մեր պայմանագիրը կնքվում է բանկի կենտրանական գրասենյակի հետ, որը գնտվում է Լոնդոնում, իրենք էլ մեզ վճարում են: Մեր հաշվետվությունը նույնպես ուղարկվելու է Լոնդոն: Արդյոք մենք պետք վճարենք ԱԱՀ թե ոչ:

Գույքահարկի վերաբերյալ

Ա.Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Մենք մեր գույքահարկի բազայում ունենք այնպիսի մեքենաներ, որոնք գրանցված են, ասենք, 1999թ.-ից և մինչև այսօր գույքահարկ չեն վճարել ոչ մի անգամ: Եվ ֆիզ. անձը բերում է խոտանման տեղեկանքը, որ ինքը մեքենան խոտանել է 2009թ.-ի, ասենք, հոկտեմբերին: Ճիշտ է՝ նրա վրա այլևս գումար չի հաշվարկվում այդ ամսաթվից հետո, բայց չէ՞ որ տվյալ ֆիզ. անձի վրա մնում է 1999-2009թթ. ընկած ժամանակահատվածի կուտակված գույքահարկի (ապառք+տույժ) գումարը՝ որպես պարտք: Բայց չէ՞ որ եթե մարդը խոտանել է մեքենան, այդ պարտքը այլևս չի վճարի: Արդյո՞ք չկա մի որևէ օրենք, մի որևէ մեխանիզմ՝ լուծելու այս խնդիրը: Խնդրում եմ պատասխանել: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: