Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գրանցվել է 2022թ. մայիսի 27-ին։ Հիմա պետք է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվետվություն ներկայացվի։ Կխնդրեի պարզաբանել՝ թե հաշվետու ժամանակաշրջանը երկրորդ, թե՞ երրորդ եռամսյակ պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։
Category: Հաշվետվություններ
Հաշվետու ժամանակաշրջան
ԱԱՀ հարկման դաշտ
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 2022թ.-ից Ա/Ձ-ն անցել է ԱԱՀ-ի դաշտ, արդյո՞ք պետք էր հանձնել ձև 240, ձև 244, եթե գործունեություն չի ծավալել:
Գրիգոր.
Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը վաճառում է բնակարաններ կադաստրային արժեքի 80%-ից պակաս գնով, հարկային հաշիվը այդ գնով էլ դուրս է գրում: ԱԱՀ-ն՝ համաձայն օրենքի, վճարում ենք կադաստրային արժեքի 80%-ից և ԱԱՀ-ի հաշվետվությունում հարկման բազան ցույց ենք տալիս կադաստրային արժեքի 80%-ը: Հարցս հետևյալն է՝ շահութահարկի հաշվարկի մեջ եկամուտը ո՞ր թիվն եք ցույց տալիս՝ վաճառքի գինը, թե՞ կադաստրային արժեքի 80%-ը: Շնորհակալություն:
Կարինե.
Խնդրում եմ մանրամասնել. դուրս գրած ԱԱՀ-ի վերադարձ՝ «TAX FREE»-ն, ԱԱՀ-ի հաշվարկում որևէ տողում ներառու՞մ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն։
Լաուրա.
Բարև ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ն, եթե գործունեություն դեռ չի իրականացնելու ինչ-որ ժամանակ, հարկային ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել։
Ներմուծման հայտարարագիր
Արփինե.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ ԵԱՏՄ ներմուծման հայտարարագիր/հայտարարության հետ կապված ո՞վ կարող է օգնել ճիշտ լրացնենք։
Լուսինե.
Խնդրում եմ հուշեք, թե ո՞րն է լինելու իմ քայլերը: ԱՁ-ն բացվել է հուլիսին ու դադարեցման հայտ պետք է տամ օգոստոսի համար: ԱԱՀ-ի հարկման դաշտում է: Մինչև դադարեցում տալը ի՞նչ հաշվետվություն պետք է տամ, ի՞նչ վճարումներ պետք է լինեն:
Արտահանում ԵԱՏՄ
Ռոման.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղմթերքի արտադրությամբ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Իրականացրել է ԵԱՏՄ արտահանման գործարք 2022 թվականի հունվար ամսին, սակայն արտահանման հայտարարագիր չի ներկայացվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե կազմակերպությունը ԵԱՏՄ երկիր է արտահանել ապրանք, թղթային հաշիվ ապրանքագրից բացի արդյո՞ք պարտադիր է էլէեկտրոնային հ/ա դուրս գրել։
Նունե.
Բարև Ձեզ։ Իմ մոտ 274 հաշվետվությունը չի երևում, ի՞նչ պիտի անեմ։
Շահաբաժնի վճարում
ՍԵդա Հախվերդյան.
Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:
Մարի.
Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0… Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։
Շրջանառության հարկի հաշվարկ
Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։
Ներմուծման հայտարարագիր
Անի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։
Ա/Ձ հարկեր
Մարի.
Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:
Ալլա․
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ֆինանսական հաշվետվությունների ռուսերեն տրաբերակ տրամադրել: Եթե այո, միանգամից մեյլս գրեմ՝ emkar2010@mail.ru: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ նշվածներից ովքե՞ր են ներկայացնում վիճակագրության հաշվետվություն՝ 1․ միկրոյով գործող վուլկանիզացիան, 2․ միկրոյով գործող ռեզակներ պատրաստող Ա/Ձ-ն, 3․ շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութը։
Արուս.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ստանալու այս հարցի հստակ պատասխանը.
ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող և շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իր ծառայության համար ամեն ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը 2 000 դոլար է ստանում արտերկրից:
Հուլիս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին օգոստոսի 15-ին,
օգոստոս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին սեպտեմբերի 15-ին,
սեպտեմբեր ամսվա համար – 2000 դոլար կնսի հաշվին հոկտեմբերի 15-ին:
Հարցս այսպիսին է. հաշվին նստելու օրո՞վ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվում և նույն օրվա փոխարժեքով է հաշվարկվում եկամուտը, թե՞ հնարավոր է յուրաքանչյուր ամսվա վերջում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և նույն ամսվա վերջին օրվա փոխարժեքով հաշվարկել եկամուտը:
Երրորդ եռամսյակի համար, եթե ցանկանում եմ հոկտեմբերի 10-ին հաշվետվություն ներկայացնել, դեռ սեպտեմբեր ամսվա գումարը նստած չի լինում, հետևաբար դա հաշվարկելու եմ սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ, որը դեռ հաշվին չի երևալու: Ինչպիսի՞ն է Ձեր պրակտիկան և նման պարագայում ինչպե՞ս եք հաշվարկելու:
Գայանե․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ արտահանում եմ արել անցած ամիս, հիմա վիճակագրական հաշվետվությունը ինչպե՞ս հանձնել։
ԱԱՀ 0-ական հաշվետվություն
Ալլա.
Հարգելիներ, եթե ՍՊԸ հունիս ամսին է բացվել՝ գրանցվել է պետռեգիստրում, բայց առայժմ գործունեություն չի ծավալել, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում։ Պե՞տք է ներկայացվի 0-ական հաշվետվություն ԱԱՀ-ի, էլ ուրիշ ի՞նչ պետք է արվի մինչև գործունեություն ծավալելը։
Ապրանքի հետ վերադարձ
Մարգարիտա.
Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ապրանքի վերադարձ հնարավո՞ր է՝ գնորդը ցանկանում է վերադարձնել ապրաքի մի մասը։ Եվ վերադարձի դեպքում պետք է ներկայացնել ԵՏՄ հաշվետվություննե՞ր։
Եկամտային հարկի հաշվարկ
Աննա․
Բարև Ձեզ։ Կազմակերպության որոշ աշխատակիցներ գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում։ Եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս բերում է նշում․ “N12, N20 հերթական համարներով աշխատողների համար ոչ մի տվյալ չի մուտքագրվել”։ Կասե՞ք, ինչ խնդիր է։
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ցանկանում ենք բացել Ա/Ձ և վաճառել հյութեր և ջրեղեն: Ա/Ձ ունենալու է 1 աշխատող: Ապրանքը ստանալու ենք ՀՖ-ով մոտավոր 4-5 միլոնի, որից մոտավոր 1.5-2 միլոինը իրացվելու է ՀՖ-ով: Ի՞նչ հարկատեսակով է կլինի ճիշտ աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ տեղադրվի։
Շնորհակալություն։
Անի․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։
Եկամտային հարկի հաշվարկ
Լիլիթ.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ում գրանցել ենք տնօրեն, բայց դեռ աշխատանք չի կատարվել, եկամտայինը 0-ական ուղարկեմ խնդի՞ր է, մայիսի 15-ին եմ գրանցել։
Անի.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ։
խնդրում եմ օգնել. ԵՏՄ-ի գծով հանձնված հարկային հաշվետվությունը ՊԵԿ-ի կողմից չի հաստատվել, կարգավիճակը նշված է՝ “ենթակա է ճշգրտման, անհրաժեշտ է ճշգրտել ներմուծման հայտարարությունը”: Հարց – ամբողջ հաշվետվությունը նորից պետք է հանձնե՞լ։ Միայն հայտարարությունը համակարգը թույլ չի տալիս լրացնել:
Gegham Bagrazyan.
2022թ-ի հունիսի 15-ից ՀՈԱԿԸ-ի շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը, և դառնում է ԱԱՀ վճարող: Կարո՞ղ եք ասել՝ բացի ԱԱՀ-ի հաշվետվությունից ի՞նչ միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվետվություն պետք է ներկայացվի, թե ոչ, եթե մենք ակցիզի հետ գործ չունենք, և խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ի հաշվետվությունների հանձնելու ժամանակաշրջանը և շեմը։
Ներմուծում 3-րդ երկրից
Լիլիթ․
Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։
Ռուբ.
Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կնշեք շրջ. հարկով աշխատող բենզալցակայանը պարտադիր պե՞տք է տա ակցիզային հարկի հաշվետվություն և արդյո՞ք հնարավոր է ազատված լինի։
Հովհաննես.
Բարև ձեզ:
ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր և հաշվետվություններ։
1․ ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ (հավաստագիր ունի, աշխատում է հարկման ընդհանուր համակարգում) ի՞նչ հարկեր է վճարոմ։
2․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել հարկային մարմին, և եթե կան հաշվետվություններ, որոնք պետք է հանձնել ՏՏ Նախարարություն (ամսական, եռամսյակային, տարեկան), խնդրում են ասել։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Արա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն կազմելուց նախորդ տարվա համար վճարված շահութահարկի գումարը “Այլ ծախսեր” բաժնով նվազեցվու՞մ է, թե՞ ոչ։
ՍՊԸ-ն վճարել է շահաբաժին
Ելենա.
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վճարել է շահաբաժինը 2022թ. մարտին (2021թ. արդյունքներով), 165 ձևը պետք է լրացնի 2021թ.-ի՞ն, թե՞ 2022թ.-ին:
Մելինե․
Բարև Ձեզ։ Փաստաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ե՞րբ։ Գործունեությունը նոր է սկսվում, ինքնուրույն հնարավո՞ր է գլուխ հանել։
Եթե քաղիրավական պայմանագրով աշխատողին աշխատանքի եմ ընդունել և մեկ այցը նշել եմ 600դր., հարկերը ներառյալ, բայց եկամտայինի հաշվետվության մեջ աշխատած ժամերի քանակ չեմ նշել, սխա՞լ է։
Արտահանում ՌԴ
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել․ տեղական ֆիրման օդային բեռնափոխադրմամբ արտահանել է ապրանքներ ՌԴ, ընդ որում 4 տարբեր հաշիվ/ապրանքագրերի համար կազմվել է 1 ավիաբեռնագիր։ Խնդիրը նրանումն է, որ 2 ապրանքագիրը կազմված են ռուբլով, իսկ 2-ը՝ եվրոյով։ Ես չեմ հասկանում՝ այսպես հնարավո՞ր է իրականացնել արտահանում։ Եվ ԵՏՄ վիճերը ինչպե՞ս տամ, չէ՞ որ պետք է միայն մեկ արժույթ նշվի։ Թե՞ պետք է ամեն ապրանքագրի համար կազմեմ առանձին վիճ, բայց փաստաթղթերում նշեմ նույն ավիաբեռնագիրը։
Գրիգոր․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: “Համակցված կերերի արտադրություն” գործունեության համար ի՞նչ առանձնահատկություններ կան: Գործունեությունը լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ: Բացի ԱԱՀ, շահութահարկի, եկամտային հարկի հաշվետվություններից, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ կան, և բացի ՍԱՊԾ-ում գրանցվելուց, ուրիշ ի՞նչ պարտավորություններ կան: Խնդրում եմ, եթե կան հաշվապահներ, որոնք վերոնշյալ գործունեությամբ կազմակերպության հաշվապահական հաշվառում են վարում, հնարավորինս մանրամասնեք։ Շնորհակալություն:
Հայարփի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում “ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ” դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։
Շնորհակալություն
Արթուր.
Բարև ձեզ: Խնդրում եմ հայտնեք “189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական” հաշվետվության մեջ արձակման նպաստը նշվու՞մ է, թե՞ ոչ:
Գոռ.
Եթե աշխատողը հիմնական աշխատող չէ ընկերությունում և գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ինչպե՞ս պետք է եկամտային հարկի հաշվետվությունում դա արտացոլել և ներկայացնել։
Մաքսային հայտարարագիր
Ալբերտ.
Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ.
մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը կազմելու ՀՍՏԱԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ցավոք, գոյություն չունի: Առկա է, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳ, որը որոշակիորեն բացահայտում է էլեկտրոնային հայտարարագիր լրացնելու ձևը, սակայն ոչ ամբողջական և լիարժեք: Առկա են որոշակի տարբերություններ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ և Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի ձևի միջև, որը որոշակի անորոշություն է ստեղծում:
Կարո՞ղ եք օգնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ կազմել:
Նույն խնդիրն առկա է ԲՏԱ Նախարարությունից կապի միջոցի ներմուծման համար անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար, հայտի էլեկտրոնային տարբերակի և այդ հայտի լրացման ուղեցույցում առկա տեղեկատվության միջև։
Արուսիկ.
Արդյո՞ք պարտադիր է շահութահարկի հաշվարկում 8-րդ աղյուսակի լրացումը: Ի՞նչ հետևանքներ կլինեն չլրացման դեպքում:
Արման․
Բարև Ձեզ։
ՀՎՀՀ ստանալուց հետո ֆիզ անձը առաջին անգամ պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն: Ի՞նչ եղանակով են ձեռք բերվում ՀՆէՀ մուտք գործելու գաղտաբառը և օգտվողի անունը:
Արմինե․
Բարև ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է մարտի 4-ին, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ ընդունել է ապրիլի 18-ին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություն պետք է լրացնեմ ապրիլի 20-ին։
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել բանջարեղենի խանութի համար, ես նոր եմ սկսում։
Սյուզաննա.
Բարև Ձեզ։ Կասեք խնդրեմ՝ 2021թ․ շրջհարկի տարեկան հաշվետվություն տալի՞ս ենք, թե՞ ոչ: Եթե պալիս ենք, ապա ո՞ր ձևն է: Շնորհակալություն
Զրոյական հաշվետվություն
Նաիրա․
Բարև ձեզ։ Մարտ ամսին ՍՊԸ-ն բացվել է ու միայն շրջի․ հայտ ենք ուղարկել, դեռ չենք աշխատում, 0 ականով շրջ.-ի հաշվետվություն ուղարկե՞մ: Ի՞նչ գործունեությամբ զբղվելու ենք դրա դասակարգիչը գրե՞մ: Ինձ ասացին հարկայինով պիտի ցույց տաք ինչ գործունեությամբ եք զբաղվելու, դա ինչպե՞ս է արվում, ո՞ր ձևը պիտի ուղարկեմ։
Եկամտային հարկի հաշվարկ
Քրիստինե․
Ողջույն։ ՀԿ-ի դեպքում, եթե գրանցված աշխատող կա և եկամտային է ուղարկվում ամեն ամիս, եկամտային հարկի տվյալները պե՞տք է արտացոլվի 246 և 240 հաշվետվությունների մեջ։
Լարիսա․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն տարեկան ի՞նչ հաշվետվություններ է տալիս և սոց. վճարն ինչպե՞ս է հաշվարկում։
Շահութահարկի հաշվարկ
Մարի․
Բարև Ձեզ։ Խնդրեմ կպատասպանե՞ք․ 2021թ.-ին, եթե ծախսերը գերազանցել են եկամուտը, շահութահարկի հաշվետվության մեջ բաժին 8-ում սեփական կապիտալի այլ տարրեր հատվածում պե՞տք է նշեմ վնասի չափը, թե՞ ոչ:
ԵՏՄ արտահանում
Արտաշես.
ԵՏՄ արտահանման վիճակագրական ձևը ինչպե՞ս բացեմ, որ լրացնեմ:
Վերջին մեկնաբանություններ