Category: Աշխատավարձ, կադրեր

Մայրության նպաստ

Դիանա.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես սեպտեմբեր21-ից պիտի գնամ ֆիզարձակուրդ, սակայն իմ 12 ամիսը չի լրանում, այստեղ աշխատում եմ հունվարի 1-ից: Բայց մինչ այդ աշխատել եմ ուրիշ տեղ, որտեղից դուս եմ եկել 2022-ի հունվարի 25-ին, սակայն այնտեղ եղել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ կասեք` ես պիտի տեղեկանք բերե՞մ նախկին աշխատանքի վայրից և այդ ամիսներին, որ եղել եմ խնամքի արձակուրդում ի՞նչ աշխատավարձ է հաշվարկվում:

Երեխայի խնամքի նպաստ

Մայա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ միկրոյի դաշտում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ի 2022թ-ին մայրացած վարձու աշխատողներին, մինչև երեխայի 2 տարին լրանալը 28 500 դրամ նպաստը տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Ա/Ձ մայրության նպաստ

Ժաննա.

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:

Չգրանցված աշխատողի տուգանք

Շուշանիկ․

Ողջույն, հարգելի կոլեգաներ։ Խնդրում եմ ասել՝ որքա՞ն տուգանք է նախատեսված չգրանցված աշխատողի համար և ո՞ր հոդվածն է:

Նպատակային արձակուրդ

Արմինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ նպատակային արձակուրդը հաշվարկվու՞մ է որպես փաստացի աշխատած ժամանակահատված, վճարովի արձակուրդ ձևակերպելիս, թե՞ ոչ։

Անհարգելի բացակայություն

Ալլա.

Բարև ձեզ։ Եթե ընկերության աշխատակիցը աշխատում է 24 ժամյա հերթափոխով, ստացվել է այնպես, որ մի հերթափոխի ընթացքում ոչ անհարգելի պատճառով մի քանի ժամ բացակայել է: Աշխատավարձի հաշվարկի ժամանակ հաշվապահը իրավունք ունի՞ այդ մի քանի ժամվա համար նրան չվճարել /նշեմ, որ աշխատավարձի ձևը ամսական ռոճիկ է սահմանված, այլ ոչ թե ժամավճար/։

Ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագիր

Արմինե.

Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել հղիության և ծննդաբերության արձակուրդը: Աշխատակիցն աշխատում է վեցօրյա գրաֆիկով և վերջին 12 ամսվա ընթացքում ընդհանուր եկամուտը կազմում է 1 240 640 դր.: Նաև խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պահումներ են լինելու (եկամտային, սոց. վճար, դրոշմանիշ): Նշեմ նաև, որ աշխատում է ընդհանուր հարկման դաշտի սուբյեկտ հանդիսացող կազմակերպություն։

Վերջնահաշվարկի հետ կապված

Մարիամ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկը ո՞վ պետք է վճարի աշխատակցին՝ պետք է նվազեցվի եկամտային հարկից, թե՞ գործատուն պետք է վճարի իր միջոցներից։ Կանխավ շնորհակալություն։

Ո՞վ է վճարում մայրության նպաստի գումարը

Գայանե.

Բարև Ձեզ։ Միկրոյում գրանցված մատնահարդարը պետք է ֆիզ. արձակուրդ գնա՝ ո՞վ է վճարում ֆիզի գումարը և ինչպե՞ս։ Օգնեք խնդրում եմ։

Մայրության նպաստի հաշվարկ

Անի.

Բարև Ձեզ: Ես 7 ամսվա աշխատող եմ, ամսական մաքուր աշխատավարձս 68 000դրամ, 7 ամսվա ընթացքում պարգեվավճարի ընդանուր գումարը կազմել է 80 000 դրամ։ Խնդրում եմ հաշվարկել թե որքա՞ն կկազմի ֆիզարձակուրդի գումարը։

Աշխատաժամանակի նորմալ տևողություն

Աննա.

Քանի՞ ժամն է համարվում լրիվ աշխատանքային ժամ՝ 8-12ժամ, թե՞ 24, եթե միջին աշխատավարձը սահմանված է 68 000 ՀՀ դրամ։

Միջին աշխատավարձ

Լիլիթ․

Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է հունիսի 14-ից համատեղությամբ շաբաթական 10 ժամ, 5 օրյա, ամսական աշխատավարձը 40 000դ։ Օգոստոսի 3-ին գնալու է արձակուրդ։ Ինչպե՞ս պետք է որոշեմ միջին աշխատավարձը։

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի․

Հարգելի հաշվապահներ, հիմնական աշխատակիցս ֆիզից վերադարձել է 2021 թվականի սեպտեմբերին և կրկին պետք է գնա ֆիզ, միջին ամսեկանի համար 11 ամիս է ձևավորվում։ Հաշվարկը 12 ամսվա միջինով պետք է կատարեմ, նշեմ՝ 2021 մարտ, ապրիլ ամիսներին եղել է արձակուրդ։ Միջինի 12-րդ ամսվա գումարը վերցնեմ արձակուրդի ամիսների՞, թե՞ տարիֆիկացիայի գումարը։

Հրամանի ձև

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կուղարկե՞ք խնդրում եմ հրամանի ձև՝ տնօրենի գործառնությունները ժամանակավոր մեկ ուրիշի կատարմամբ։

Ամենամյա արձակուրդ

Զարինե․

Եթե ուսուցչուհին ծննդաբերությունից հետո 3 տարվա արձակուրդը չի վերցրել, այսինքն՝ աշխատել է և անցել է 1 տարի 3 ամիս։ Հիմա է ուզում վերցնել՝ հասնու՞մ է։

Տնօրենին հասանելի արձակուրդ

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։
Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ

Նպաստի փոխհատուցում

Անի․

Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստի գումարը ամբողջովին պետ․ բյուջեյի հաշվի՞ն է վճարվում։ Այսինքն՝ ցանկանում էի իմանալ՝ վճարում է գործատուն, սակայն եկամտային հարկն է պակաս փոխանցու՞մ։

Փորձաշրջան

Արմինե․

Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասել՝ արդյո՞ք պաշտոնի փոփոխության դեպքում սահմանվում է փորձաշրջան և դա նշվու՞մ է համաձայնագրում։

Ի՞նչ փոփոխություն է կատարվել

Աստղիկ․

Բարև Ձեզ։
irtek.am կայքում ցույց է տալիս 01․07 2022 թվականի աշխատանքային օրենսդրության փոփոխություն։ Կհուշե՞ք խնդրում եմ՝ ինչ փոփոխություն է։
Կանխավ շնորհակալություն։

Միջին ամսական աշխատավարձ

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը.
ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:

Անաշխատունակության թերթիկ

Աննա.

Բարև ձեզ։ Երբ երեխան ծնվում է, մենք նորի՞ց պետք է բուժհաստատության կողմից տրված հետծննդաբերական անաշխատունակության թերթիկ ներկայացնենք գործատուին։ Եվ դրանից հետո 2 տարի կարո՞ղ ենք գտնվել արձակուրդում։

Դպրոցի տնօրենի արձակուրդի ձևակերպում

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։

Ազատում

Մարինե.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմ Ա/Ձ գրանցված աշխատողին ազատել՝ կօգնե՞ք:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, հուլիսի մեկին աշխատակիցս բերել է մայրության նպաստի թերթիկ, միջինի հաշվարկի համար հունիս ամիսը մտնու՞մ է: Իսկ վճարումը քանի՞ օրվա մեջ է կատարվում։

Վերջնահաշվարկ

Սվետլանա.

Բարև Ձեզ։ Եթե աշխատանքից դուրս ես գալիս 5 ամիս աշխատելուց հետո, գործատուն պարտավորվու՞մ է կատարել վերջնահաշվարկ։

Համաձայնագիր լրավճարի համար

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողին հատկացրել ենք լրավճար մեկ ամսվա համար որոշակի աշխատանքներ կատարելու համար: Հրամանում նշվել է հոդվածների հղումները: Արդյո՞ք պետք է կնքվի համաձայնագիր նրա հետ, որտեղ պետք է նշվի այն աշխատանքի նկարագրությունը, որի համար լրավճարը հատկացվել է:

Լրավճար

Արմինե.

Ինչպե՞ս տալ լրավճար, եթե խնդրեմ barseghyanarmine555 շնիկ gmail.com կուղարկեք օրինակ։

Գործուղում արձակուրդի ընթացքում

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես կարո՞ղ եմ արձակուրդի ժամանակ աշխատողին ուղարկել գործուղման (մրցումների)։
Կանխավ շնորհակալություն։

Մայրության նպաստ

Անուշ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, աշխատում եմ կազմակերպությունում որպես տնօրեն (նշեմ, որ նաև կազմակերպության հիմնադիրն եմ), որը հանդիսանում է միկրոձեռնարկություն։ Շուտով պետք է ֆիզ․ գնամ։ Եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք նշել տվյալ պարագայում ես համարվում եմ վարձու աշխատող, թե՞ ինքնազբաղ անձ։ Ինչպես պետք է հաշվարկվի ֆիզ․-ի գումարը։
Եվ 1-ից ավելի երեխաներ ունենալու պարագայում՝ պե՞տք է միանվագ ստանամ 180 օրվա ֆիզ․-ի գումար, թե՞ նախ ստանում եմ 140 օրվա, իսկ բալիկներիս ծնվելուց հետո ևս 40 օրվա։
Շնորհակալ եմ արձագանքի համար։

Փոխարինող ուսուցչի վարձատրություն

Սոնա.

Հարգելիներս, փոխարինող դասվարը գնացել է ֆիզարձակուրդ, նրան փոխարինող ուսուցիչը հունիս ամսին ստանալու՞ է դասվարության գումար, թե՞ ոչ։

Արձակման նպաստ

Շողեր.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին. գրեթե 5 ամիս աշխատելուց հետո գնացել եմ ֆիզ. արձակուրդ ու հիմա, երբ դեռ երեխայի խնամքի արձակուրդում եմ, կազմակերպությունը լուծարվում է: Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ, ի՞նչ չափով: Ու եթե ես սպասեմ մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, ապա կողմերի համաձայնությամբ լուծենք պայմանագիրը, այդ դեպքում նույնպե՞ս կվճարվի արձակման նպաստ և կկատարվի վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ:

Բյուլետենի հաշվարկ

Աննա.

Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ բյուլետենը 16.05.2022ից մինչև 25.06.2022։ Աշխատավարձի չափը 82 500 է։ Ընդունվել է գործի ապրիլից, որպես մանկապարտեզի բուժքույր։

ՆՈՒՀ տնօրենի ամենամյա արձակուրդ

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ՝ կնշե՞ք, ՆՈՒՀ-ի տնօրենի ամենամյա արձակուրդի տևողությունը 20, թե՞ 25 օր։ Ըստ ՀՀ կառավարության ամենամյա երկարացված արձակուրդի մասին որոշման 3-րդ կետի` նշված է նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ` 25 օր։ Համայնքային մի քանի մանկապարտեզների տնօրեններին տրվել է 25 օր։ Ո՞րն է ճիշտ։ Շնորհակալություն։

Հիվանդության նպաստի հաշվարկ

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. հիվանդության նպաստ հաշվարկելիս, եթե տվյալ աշխատակցը աշխատում է հերթափոխով և շաբաթվա ընթացքում ունի 3 աշխատանքային օր ու 4 հանգստյան օր, օրինակ՝ երկուշաբթի, հինգշաբթի, կիրակի աշխատում է, երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ հանգստյան օրեր: Ո՞ր օրերն են տվյալ աշխատակցի համար համարվում հանգստյան օրեր և քանի՞ աշխատանքային օրվա համար է կատարվում հիվանդության նպաստի հաշվարկը։

Մայրության նպաստ

Հայկուհի.

Բարև ձեզ։ Ինձ օգնեք հաշվել խնդրում եմ. ես ամսական ստանում եմ 68 800դրամ աշխատավարձ և աշխատում եմ հերթափոխով՝ 1օր տանն եմ, մի օր աշխատանքի, շաբաթ և կիրակի հանգիստ չկա։ Ես ինչքա՞ն ֆիզարձակուրդի գումար կստանամ։

Դեկրետ գնալու վերաբերյալ

Արմինե.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը գնալու է ֆիզարձակուրդ, բայց իրեն լավ է զգում և ուզում է դեռ ներկայանալ աշխատանքի, հնարավո՞ր է դա արդյոք։

Մայրության նպաստ

Մերի.

Բարև ձեզ։ Քաղիրավական պայմանագրով աշխատող եմ և ունեմ գյուղի գրանցում, սակայն չեմ բնակվուն այնտեղ։ Ֆիզի դեպքում ի՞նչ որ բան վճարվելու է, թե՞ ոչ։

Ամենամյա արձակուրդ

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատակիցը առաջին տարում 11 ամիս աշխատել է և ցանկանում է ամբողջ արձակուրդը, այսինքն՝ ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 1-ին և հուլիսի 1-ից ցանկանում է գնալ ամբողջ արձակուրդը, արդյո՞ք կարող ենք տրամադրել։ Կանխավ շնորհակալ եմ։

Ազատման դիմումի հետ կապված

Ռոբերտ.

Բարև բոլորին: Արդյո՞ք կարող եմ ամենամյա արձակուրդի ընթացքում այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատման դիմում ներկայացնել, և ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվելու։

Արձակուրդի հետ կապված

Մանու.

Բարև Ձեզ: Արձակուրդի գրաֆիկ կազմելու վերջնաժամկետը ե՞րբ է։ Շնորհակալություն։

Վարձատրություն կես դրույքով

Մարգարիտա․

Բարև Ձեզ: Ընկերությունը նորաստեղծ է, աշխատում է ԱԱՀ դաշտում: Կարո՞ղ է տնօրենը վարձատրվել կես դրույքով, որը պակաս կլինի մյուս աշխատակիցների աշխատավարձից: Կանխավ շնորհակալություն:

Ազատման օր

Սոնա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք՝ աշխատողը ազատվում է աշխատանքից հուլիսի 7-ին, իսկ ամենամյա արձակուրդ գնում է հուլիսի 4-ից։ Այս դեպքում նրա ազատման օրը համարել արձակուրդի ավարտի հաջորդ օր՞ը։

Չօգտագործված արձակուրդ

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Եթե աշխատողը 2020 թվականի հուլիսին օգտագործել է իր հասանելիք արձակուրդը, 2021 թվականինը ոչ, և հրամանով տեղափոխում չի եղել՝ գործատուն կարո՞ղ է 2022 թվականին տրամադրել 2021 թվականի չօգտագործված արձակուրդը։ Խնդրում եմ հստակ պատասխան։

Չվճարվող արձակուրդ

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն պարտավոր է աշխատողի պահանջով տրամադրել չվճարվող արձակուրդ 2 անգամ նույն անձի հետ ամուսնանալու համար։ Այն դեպքում, երբ աշխատողը պատճառաբանում է, որ 1-ին անգամ արձակուրդ գնալիս եղել է քաղաքացիական ամուսնություն, այս անգամ ԶԱԳՍ-ով։

Աշխատանքային ստաժ

Դուստրիկ․

Եթե Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, որն ունի վարձու աշխատողներ, արդյո՞ք վարձու աշխատողներին աշխատանքային ստաժ է հաշարկվում։

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցչուհին հերթական արձակուրդն է գնում։ Հետհաշվարկում ներառվու՞մ են հղիության և ծննդաբերության ամիսներ՝ 140 օրը։ Դրանք գրել 0, իսկ դրանից առաջ ստացած ամիսների աշխատավարձը հաշվե՞լ։

Արտաժամյա աշխատանք

Մարինե․

Բարև ձեզ։ ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային աշխատողի աշխատավարձը արտաժամյա աշխատանքի դիմաց, եթե արտաժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր։ Կանխավ շնորհակալ եմ: