Category: Այլ

Ձեռքբերումներ շուկայից

Լևոն.

Բարև բոլորին,
Կխնդրեի պատասխանել մի հարցի: Արդյոք շուկայից ձեռք բերումների (միանվագ մինչև 300000դր.) դեպքում հաշվարկված եկամտահարկը ծախսերով ընդունվում է, թե ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ կտրոնների հետ կապված

Մարինե.

Բարև բոլորին: Ես նորաբաց փոքրիկ խանութի հաշվապահություն եմ սկել անել: Խնդրում եմ ասացեք, ես ի՞նչ պիտի անեմ օրվա վերջում տպված ՀԴՄ կրոնները: Դա պետք է համարեմ մուտքի օրդեր, թե հիմնվելով դրանց` պետք է լրացնեմ նոր մուտքի օրդեր և այն ամսվա վերջում անցկացնեմ դրամարկղի գիրք:

Շնորհակալություն …

ՀՀՀՀՍ-ներ

Ani.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է ՀՀՀՀՍ 1,2,11,14,19,22,24,33,35,37,39,40: Ես մի մասը գտել և բեռնել եմ banker.am-ից: Եթե այլ սայտ գիտեք, խնդրում եմ գրեք, կամ եթե ունեք տվյալ նյութերը, ուղարկեք էլ. փոստին (anyuta-kh շնիկ mail.ru)

Կազմակերպությունը կանխավճար է տվել

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումներում: Կազմակերպությունը կանխավճար է տվել փոստային ծառայությունների կատարման համար, ինչպե՞ս այդ գործարքը ծախսագրել: Եվ կազմակերպությունը փոխառություն է ստացել, ինչպե՞ս այն վերագրել որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Օրինակ, երբ դրամաշնորհ ենք ստանում, կատարում ենք, կտ 541 և դտ 2521 ձևակերպում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում` դտ541, կտ 6146:

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Մարիա.

Բարև ձեզ: Ես ավարտել եմ, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Խնդրում եմ թվեք գրքերի անուններ, որոնք կկարողանամ կարդալ, որ ավելի լավացնեմ իմ գիտելիքները:

Պարգևատրություն աշխատակիցներին

Լարիսա.

Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ բյուջետային հիմնարկում` թանգարանում: Մենք ունենք տարվա ընթացքում տնտեսած գումար: Արդյոք իրավունք ունենք այդ գումարներով աշխատակիցներին պարգևատրություն տալ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ապրանքների մաքսազերծում

Արարատ.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ես ուզում եմ ինտերնետի միջոցով գնումներ կատարեմ, որը փոստով կուղարկվի Հայաստան: Ինչքան հասկացա՝ մեկ ապրանքի գինը չպետք է գերազանցի 50 000 դրամը, իսկ քաշը 20 կգ-ը: Եթե գերազանցի, ապա պետք է մաքսազերծվի, որը հստակ կանոններ չունի: Հարց՝ ամսական սահմանափակումներ չկա՞ն, թե մինչև որքա՞ն գումարի չափով ինձ ծանրոց կուղարկվի: Այսինքն՝ ես կարո՞ղ եմ ամսական 50 անգամ 40 000 դրամանոց ծանրոց ստանալ, առանց մաքսազերծման:

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Տիգրան.

Որոշ չափով ունեմ գիտելիքներ հաշվապահությունից, ցանկանում եմ գիտելիքներս խորացնել, դառնալ լիարժեք հաշվապահ: Ի՞նչ գրքեր, նյութեր, օրենքներ խորհուրդ կտաք կարդալ:

Հաշվապահությունը ճիշտ վարելու համար

Nare.

Ես կուզենայի իմանալ, կա արդյոք սահմանված գումար, որից բարձր պետք է ներկայացվի հաշիվ-ապրանքագիր և ոչ թե ՀԴՄ կտրոն հաշվապահությունը ճիշտ վարելու համար:

Ներդրում կազմակերպությունում

MG.

Շատ եմ խնդրում հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս: Եթե ՍՊԸ-ում որևէ երրորդ անձ ցանկանում է կատարել ներդրում, ՍՊԸ-ի գործունեության ճյուղերից կոնկրետ մեկին մասնակցելու համար հավասարապես կիսելեվ բոլոր ռիսկերը, ապա անպայմա՞ն է նրան գրանցել որպես մասնակից կամ նրա ներդրած գումարը դիտարկել որպես կանոնադրական կապիտալի ավելացում, ինչպե՞ս ընդհանրապես դիտարկել այդ գումարը:

Ոչ աշխատանքային օրեր

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են, այս որոշման մասին որտեղ կարող եմ կարդալ:

Ներքին կանոնակարգ

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղղարկել victoria.gsp շնիկ gmail.com էլ. հասցեին:
Նախապես շնորհակալություն!

Տոկոսների ստացում

Լիանա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետեևյալ հարցում: Բանկային հաշվի ամսական տոկոսների վերաբերյալ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ են տրվում: Եվ ոչ առևտրային կազմակերպությունը գույքի տեսքով օգնություն է ստացել, ինչպե՞ս դա պետք է արտացոլել հաշվապահական ձևակերպումներով: Շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկի հետ կապված

Հասմիկ.

Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ միաժամանակ երկու ընկերությունում, աշխատանքային գրքույկում երկուսն էլ գրանցվու՞մ է, թե միայն մեկը:

Գործունեության հասցեի հետ կապված

Silva.

Բարև Ձեզ: Վարձակալությամբ վերցվել է տարածք առևտրի նպատակով: Այն ունի մեկ մուտք: Այդ տարածքում գործունեություն են ծավալելու երկու կազմակերպություններ: Փաստացի երկու կազմակերպությունների գործունեության հասցեները նույնն են: Խնդրում եմ ասեք, ՀՏ-ան հետ կապված որևիցե խնդիր կունենա՞ն: Միգուցե հասցեները ա և բ կամ 1 և 2 կետերով տարանջատվեն մեկը մյուսից: Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը

Էրիկա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել, եթե շինարարության համար կազմվել է նախահաշիվ, որի մեջ նշված է օգտագործվող նյութերը և մեկ տողով այլ ծախսեր, ապա կատարվող աշխատանքի համար աշխատավարձի գումարը պետք է հաշվարկվի առանձին թե ոչ, օրինակ ըստ նախահաշվի տեղադրվելիք մեկ շքամուտքի լուսավորման լամպի համար նյութեր- 6.69, վերադիր ծախսեր-0.34, չնախատեսված ծախսեր-0.13, այս նախահաշվի հիման վրա ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը: Նախապես շատ շնորհակալություն:

Հուշանվերների վաճառք

Andranik.

Խնդրում եմ ինձ օգնել, ի՞նչ հաշվապահություն է անում հուշանվերների խանութը, ի՞նչ հաշվետվություններ, վճարումներ և այլն: Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այդ խանութի հաշվապահությունը կատարելու համար:

Ֆինանսական վարձակալություն

R.A.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունը 17.09.2010թ. լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա 13.420.000 և 2.684.000 /ԱԱՀ/ ընդհանուր արժեքով և 48 ամիս ժամկետով: Քանի որ մեզ ներկայացված հաշիվ ֆակտուրան տարբերվում է սովորական հաշիվ ֆակտուրայից, որտեղ նշվում են վաճառողը և գնորդը, ուստի ես խճճվել եմ և Ձեր օգնության կարիքն ունեմ:
Այն ունի հետևյալ տեսքը` Կարդալ ավելին “Ֆինանսական վարձակալություն”

Արդյոք անհրաժե՞շտ է ունենալ երկու ՀԴՄ

Arpine.

Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` եթե թեյարանը ունի երկու սրահ, որոնք իրարից բաժանված են մի պատով, սակայն ունենք մեկ ՀԴՄ մեքենա: Արդյոք այս դեպքում հարկավոր է երկու ՀԴՄ մեքենա, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:

Հարկային ստուգումների և ակտի մասին

Դավիթ Ասատրյան.

Հարգելի կոլեգաներ, հարկային ստուգումների և ակտի մասին: Բերեք կոնկրետ օրինակներ, երբ է`
1. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը
2. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 27-ը
3. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը և 27-ը միաժամանակ:
Շնորհակալություն!

Մաշվածություն

Կարինե.

Ասացեք խնդրեմ հաշվողական տեխնիկայի մաշվածության դրույքաչափը:

Պարտականությունների ավելացման համաձայնագիր

Nata.

Ո՞վ կարող է ինձ ուղարկել պարտականությունների ավելացման համաձայնագրի մի ձև , ինչով կարողանամ ես նույնպես օգտակար կլինեմ natalismihova շնիկ mail.ru

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Anna.

Բարև Ձեզ: Ես 2007 – ին անցել եմ “Էկոնոմիկա և Իրավունք” կենտրոնի հաշվապահական կուրս: Հիմա ինձ պետք է լրացուցիչ պատրաստվել միջազգային հաշվապահական ստանդարտներով: Որտե՞ղ կարող եմ 15-20 օրում, թերևս անհատական ուսուցմամբ ստանալ համապատասխան գիտելիքներ:
Կանխավ շնորհակալ եմ:

Գործուղման թերթիկի կնքում

Hayk.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մեր ընկերության աշխատակիցը գործուղվել է շինմոնտաժային աշխատանքների համար Տաթևի վանական համալիր, պատվիրատուն Երևանում գրանցված կազմակերպություն է, գործուղման թերթիկը ո՞վ պետք է կնքի: Ընդհանրապես, եթե աշխատակիցը գործուղվում է աշխատանքների դաշտային պայմաններում, գործուղմ. թերթիկը պետք է կնքի պատվիրատու՞ն:

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում

Արմո.

Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:

Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի

Ռուզաննա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը:
Նախապես շնորհակալ եմ….

ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող գործարքներ

Արմեն.

ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դեպքում արդյոք հարկ է տրամադրել ՀԴՄ կտրոն և ըստ որ օրենքի/կառ. որոշման: Նախապես շնորհակալություն:

Անտոկոս փոխառություն

Armen.

Կազմակերպությունը տրամադրել է անտոկոս փոխառություն հիմնադիրներից մեկին, արդյոք ճիշտ է նշված գործարքը, և եթե հնարավոր է իրավական հիմքերը, այսինքն` փոխառության տրամադրման գործարքը չարգելող կամ թույլ տվող օրենքը, որոշումը….նախապես շնորհակալություն:

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Կարինե.

ԱՕ-ի փոփոխություններից առաջ կնքված աշխատանքային պայմանագրերի բովանդակությունը համապատասխանեցնե՞լ նոր պահանջներին, թե թողնել նույնը:

Կարճաժամկետ փոխառություն

Margarita.

Խնդրում եմ օգնել, ինչպե՞ս վարվեմ, եթե կազմակերպությունը նախորդ տարի վերցրել է կարճաժամկետ փոխառություն պայմանագրով և 12 ամիս է անցել, չի կարող վերադարձնել, արդյոք դիտվում է կետանց 2052 որոշման համաձայն, ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, շնորհակալություն:

Ներքին կարգապահական կանոններ

Ալինա.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ , խնդրում եմ ինձ ուղարկել ներքին կարգապահական կանոների և անհատական իրավական ակտերի նմուշներ /եթե հնարավոր է շինարարական կազմակերպության/, հետևյալ հասցեով ` lyly շնիկ rambler.ru : Կանխավ շնորհակալություն:

Թղթակցող հաշիվների վերաբերյալ

Կարինե.

Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:

Ներքին կանոնակարգի վերաբերյալ

Լուսինե.

Հարգելիներս, խնդրում եմ ձեզ, ինձ ուղարկեք ներքին կանոնակարգի ստանդարտ ձև, ԱՕ նոր փոփոխություններից հետո:

Անձը ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Լևոն.

Բարև Ձեզ,

Կխնդրեի պատասխանել այսպիսի հարցի. անձը ցանկանում է զբաղվել որևէ ձեռնարկատրիական գործունեությամբ, որտեղի՞ց կարելի է կարդալ, թե ինչ է դրա համար անհրաժեշտ, ինչ փաստաթղթեր, որպես Ա/Ձ, թե` ՍՊԸ գրանցվել և այլն, կամ որտե՞ղ դիմել խորհրդատվության համար:

Կանխավ շնորհակալ եմ…

Նախահաշվի հետ կապված

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, որտեղի՞ց կարող եմ կարդալ որևէ նյութ` կապված նախահաշվի հետ: Ունենք եվ բյուջե եվ արտաբյուջե:
Շնորհակալություն:

Բանկային հաշվեհամարի փոփոխություն

Լիանա.

Բարև հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. եթե աշխատանքային պայմանագրեր կնքելուց հետո փոխվում է աշխատողների բանկային հաշվեհամարը, պետք է արդյոք փոփոխություն կատարել պայմանագրում:
Շնորհակալություն:

Կազմակերպության ներքին կանոնակարգ

Նառա.

Հարգելի հաշվապահներ,

Շնորհակալ կլինեմ, եթե nhn2009 շնիկ rambler.ru փոստին ուղարկեք կազմակերպության ներքին կանոնակարգի օրինակ:
Ես մշակումներս կատարել եմ հիմնականում աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխան, սակայն կցանկանայի ավելի մասնագիտորեն կազմված կանոնակարգի հետ համեմատություններ կատարել և բացթողումներս լրացնել:

Նախապես շնորհակալ եմ:

Ֆինանսական վարձակալություն

Hripsime.

Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը /ԱԱՀ վճարող/ լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա: Ես իրավունք ունեմ արդյոք դրա հետ կապված վճարվելիք տոկոսները որպես ծախս նվազեցնեմ շահույթից, և արդյոք իրավունք ունեմ կատարել ամորտիզացիոն մասհանումներ, դրանք հնարավոր է նվազեցնել շահույթից, թե՞ ոչ: Ի՞նչ ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է նախատեսված ավտոմեքենաների համար:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական դասընթացներ

Ժաննա.

Ես ուզում եմ հաշվապահական կուրսերի գնալ, դրանք շատ-շատ են, կարո՞ղ եք ասել, ես ո՞ր մեկին դիմեմ: Ես հիմա հաշվապահություն անում եմ մի ֆիրմայում ծանոթ հաշվապահից հարցնելով, որը ոնց պետք է արվի, բայց կարծում եմ, լավ կլինի միաժամանակ նաև կուրսերի գնալ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Արդյոք պարտադի՞ր է հաշվապահ ունենալ

Ժաննա.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, արդյոք ՍՊԸ-ին պարտադիր է գրանցված հաշվապահ ունենալ: Կանխավ շնորհակալություն:

Ինչո՞վ է տարբերվում Ա/Ձ-ն ՍՊԸ-ից և ԲԲԸ-ից

Սպարտակ.

Ողջունում եմ բոլորին և խնդրում պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞վ է տարբերվում Ա/Ձ-ն ՍՊԸ-ից և ԲԲԸ-ից: Եթե հնարավոր է, նշեք նաև փաստաթղթային տարբերությունները:

Նախապես շնորհակալություն:

Պիտակներ՝

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ

Սպարտակ.

Եթե անձը զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ, իր գործունեության համար ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ, գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Հանձնում-ընդունում

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ ես, ընդունվել եմ հաշվապահ մի կազմակերպությունում, և նախկին հաշվապահին արդեն հրամանով ազատել են աշխատանքից:Ասացեք խնդրեմ, իմ հրամանը տալուց հետո օրենքով պարտադի՞ր է կատարել ընդունում-հանձնում: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է դա արվի:
Նախապես շնորհակալություն:

Արդյոք անհրաժե՞շտ է ՀԴՄ

Ժաննա.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ փաստաբանական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ին արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալ: Հարկայինում հարցրեցի ասեցին փաստաբաններին պետք չի, իսկ շրջապատում ասում են անհրաժեշտ է:

Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ

Meri.

Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:

Հաշվապահական խնդիրներ

Ադելինա.

Ես գործող հաշվապահ եմ, սակայն գիտելիքների խորացման համար ինձ անհրաժեշտ են հաշվապահական խնդիրներ:

Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ

Արթուր.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները, կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է մուծվի տուգանք

Սմբատ.

Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

ՀՀ-ում գրանցված կազմակերպություն

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ,
ըստ Ձեզ, ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ներմուծող կազմակերպության գործունեությունը համարվում է արտաքին տնտեսական գործունեությանը դասվո՞ղ, թե՞չդասվող, և դրա հետ կապված ինչպե՞ս է որոշվում ներմուծվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, եթե առկա է ներմուծման երկարաժամկետ պայմանագիր և ամեն ներմուծման հետ պայմանագիր չի լինում ( Invoice-ի ամսաթվո՞վ, թե՞ մաքսային հայտարարագրի ամսաթվով):
Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահական դասընթացներ

Մարինե.

Որտե՞ղ կարող եմ հաշվապահական դասընթացների գնալ և կարճ ժամանակում տիրապետել մասնագիտությանը: