
QR կոդով վաճառվող ապրանքներ
Վահագն․
Այս պահին ո՞ր ապրանքներն են, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն խանութներում, այսինքն սկանավորելով։ Եթե կարելի է՝ նաև հղում տալ։

Սարքավորման ներմուծում ԵԱՏՄ-ից
Արամ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ դադարեցման փուլում է, գրանցվել է, բայց գործնեություն չի ծավալել։ Հիմա ԵԱՏՄ սարքավորում պետք է ձեռք բերի գործնեության թեստավորման համար, կառաջանա՞ արդյոք 20 ԱԱՀ վճարելու պահանջ։

Փոխառություն 0 տոկոս տոկոսադրույքով
Հարություն․
Բարև Ձեզ: Հարկման ընդհանուր և հատուկ համակարգերում գործող կազմակերպությունները արդյո՞ք կարող են 5 տարի ժամկետով, զրո տոկոսով փոխառության պայմանագիր կնքել հիմնադիրի, այլ ֆիզ. անձի կամ այլ կազմակերպության հետ: Եթե կա որևէ սահմանափակում, խնդրում եմ հղում անել: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ գույք է հանդիսանում ջերմոցը
Լուսինե․
Հարգելի մասնագետներ ջան, կարո՞ղ եք ասել՝ ջերմոցը դա անշա՞րժ գույք է, թե՞ շարժական։

Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ առցանց եղանակով
Անի․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ առցանց եղանակով։

Ինչպե՞ս բաշխել չբաշխված շահույթը
Անահիտ․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն ունի 2 սեփականատեր՝ 50% բաժնեմասերով։ 2024թ․-ի նոյեմբերին մի սեփականատերը մյուսին է փոխանցել իր բաժնեմասը։ 2024թ․-ի ընթացքում կուտակված շահույթը ինչպե՞ս պետք է բաշխել։ Իմ կարծիքով մինչև նոյեմբեր կուտակված շահույթը պետք է բաշխել հավասարաչափ, փոփոխությունից հետոյինը՝ ամբողջությամբ վճարել 100% բաժնեմասով սեփականատիրոջը։

Նոր իրական շահառուի հայտարարագիր
Միքայել․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպության միակ մասնակիցը փոխվել է (մասնաբաժինը նվիրատվության կարգով տվել է այլ անձի), ստացվում է՝ պե՞տք է ներկայացնել նոր իրական շահառուի հայտարարագիր, և ի՞նչ ժամանակահատվածում։ Շնորհակալություն։

Վարձակալության դադարեցում
Տիգրան․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ՀՎՀՀ-ով տարածք է տվել վարձակալության պայմանագրով ԱՁ-ին և պայմանագրի ժամկետը լրանալուն պես դադարեցնում է գործարքը: Հարկը վճարել է ԱՁ-ի հաշվապահը։ Ի՞նչ է պետք ներայացնել հարկային մարմին գործարքը դադարեցնելու համար։

Ալկոհոլային խմիչքների վաճառք
Ալլա․
Բարձ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքում այն պետք է սկանավորել, նման օրենք եմ կարդացել, բայց չեմ գտնում, ո՞վ կարող է ուղարկել հղումը։ Շնորհակալություն։

Մեքենայի շահագործման հետ կապված ծախսերի ձևակերպում
Ալիկ․
Ֆիզիկական անձն ունի սեփական մեքենա և գրանցված է որպես ԱՁ։ Արդյո՞ք առանց ԱՁ-ին վարձակալության հանձնելու կարող է մեքենան շահագործել ԱՁ-ի համար և ծախսերը՝ ընթացիկ նորոգում, վառելիք և այլն, ձևակերպել ԱՁ-ով։

Վառելիքի ծախսագրում
Հայկուհի․
Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։

Լիզինգային գործարքի վաճառք ֆակտորինգով
Լուսինե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ տալ մի հարց՝ կապված ֆակտորինգային գործարքների հետ։ Արդյո՞ք հնարավոր է լիզինգային գործարքը ֆակտորինգով վաճառել բանկին՝ պահպանելով լիզինգի գումարների հավաքագրման իրավունքը, ինչպես նաև պահպանելով լիզինգի գույքի սեփականության իրավունքը և Բանկի փոխարեն կատարել նաև այդ լիզինգի պայմանագրով սահմանված հաշվառումը։ Եթե այո, ապա կարո՞ղ եք ասել՝ հաշվապահորեն ինչպե՞ս պետք է անել։

Կազմակերպության ՀՄ ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում
Վահե․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ա կազմնակերպության սեփականատերերը ցանկանում են Ա կազմակերպության իրենց բաժնեմասին համապատասխան հաստոցները Ա կազմակերպությունից դուրս գալով ներդնել Բ կազմակերպությունում: Ա կազմակերպության հիմնադիրները նաև հանդիսանում են Բ կազմակերպության հիմնադիրներ: ։նդրում եմ հայտնել Ձեր կարծիքը այս գործառույթի հետ կապված, և քայլերի հերթականությունը և նպատակահարմարությունը հարկերի առաջացման առումով:

Տարածքի վարձակալություն
Հռիփսիմե․
Բարև Ձեզ: Հարգելիներս, Ա/Ձ -ն, որն աշխատում է միկրոյի դաշտում, ունի տարածք, և ուզում է վարձով տալ կարի արտելի, որը գրանցված չէ հարկային դաշտում: Խնդրում եմ կասեք իմ և իր պարտականությունները վարձակալության պահով՝ ի՞նչ պետք է արվի, և հարկային դաշտում ի՞նչ վճարումներ պետք է արվի : Շնորհակալություն։

Բանկային հաշվից գողացված գումարի՝ որպես ծախս ճանաչում
Կարեն․
Ողջույն։ Շահութահարկ վճարողի համար արդյո՞ք ծախս է համարվում բանկային հաշվից գողացված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։

Խմորեղենի արտադրություն և վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Ուղևորափոխադրումների էլեկտրոնային հարթակ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ, այս պարագայում էլեկտրոնային հարթակը ինչ է նշանակում, ուզում եմ հասկանալ սա որ դեպքում է:
Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով` 1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը. 2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը։

Հագուստի վարձակալություն
Անի․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ցանկանում ենք բացել հագուստի վարձակալման սրահ Հրազդան քաղաքում։ Ի՞նչ քայլեր է հարկավոր անել։

Գումարի վերադարձ տերմինալի միջոցով
Հայկ․
Բարև Ձեզ: Աշխատողին հոկտեմբեր ամսվա համար աշխատավարձի կանխավճար էի փոխանցել, սակայն ամբողջ ամիս չի աշխատել և ազատվել է աշխատանքից: Վերջնահաշվարկի արդյունքում պարզվեց, որ ավել վճարված մասը նա պետք է հետ փոխանցի: Աշխատողը փոխանցումը արել է տերմինալով, այլ ոչ թե իր բանկային հաշվից: Նպատակն էլ նշել է հաշվի համալրում: Սա խնդիրներ կառաջացնի՞ արդյոք: Շնորհակալություն։

Գույքի վերագնահատում
Գոհար․
Բարև ձեզ։ Եթե ՀՈԱԿ-ը չի վարել/չունի գույքի արժեքի, մաշվածության մատյան, ( առկա է միայն հիմնական միջոցների, արագամաշ առարկաների ցանկը), խնդիր չի՞ առաջանա, եթե վերագնահատող ծառայություն մատուցող կազմակերպությանը դիմի և ի՞նչ կարժենա։
Վերջին մեկնաբանություններ