Արմեն.
Բարև ձեզ։ Խնդիրը հետևյալում է. հարկայինից տեղեկացրել են, որ ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Հաշվապահ չեմ, կներեք թերի կամ ոչ մասնագիտական հարցադրման համար։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև ձեզ։ Խնդիրը հետևյալում է. հարկայինից տեղեկացրել են, որ ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Հաշվապահ չեմ, կներեք թերի կամ ոչ մասնագիտական հարցադրման համար։
Նուշիկ.
Արդյո՞ք պետական քոլեջ ՊՈԱԿ-ի ուսման վարձավճարները ենթակա են նվազեցման շահութահարկի հաշվարկի ժամանակ: Խնդրում եմ ձեր կարծիքը:
Լիլիթ.
Ընկերության բաժնեմասի նվիրատվությունը ենթակա՞ է նոտարական վավերացման, և արդյո՞ք մյուս բաժնետերերը պիտի համաձայնություն տան:
Աիդա.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:
Best Arm.
Բարև ձեզ:
Ինչու՞ է ՀԾ -Հաշվետար ներբեռնելիս սա գրում.
“Սերվերի անունը սխալ է
Ստուգեք ցանցային միացումները
-1 A network-related or instance-specific error occurred while establishing a connection to SQL Server. The server was not found or was not accessible. Verify that the instance name is correct and that SQL Server is configured to allow remote connections. (provider: SQL Network Interfaces, error: 26 – Error Locating Server/Instance Specified)”:
Զավեն.
Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային փաստաթուղթ և ինչու՞:
Լուսինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք տեղական դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգը: 2018-ին առաջին հայտը հաջողությամբ հանձնվել է, բայց հիմա մնացած ապրանքատեսակների համար չի ստացվում լրացնել: Կարմիրով գրվում է, որ հաշվետվությունը լրացված չէ: Եթե տեղյակ եք, թե ինչ պետք է անել, խնդրում եմ շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:
Նարինե.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել` ինչպե՞ս հարկային հաշիվ դուրս գրելիս ստացված թիվը ստանամ առանց մնացորդի: Կանխավ շնորհակալություն:
Varduhi.
Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն կարող է առք ու վաճառքով զբաղվել կոմիսիայի պայմանագրով` ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի հետ: Նախապես շնորհակալություն:
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք կարող են այլ տեղ էլ աշխատել համատեղությամբ: Շնորհակալություն:
Ամալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝
1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ:
2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:
3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից:
Նախապես շնորհակալություն:
Թամարա.
Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:
Mary.
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տալ ֆիզիկական անձի:
Nune.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս վարսավիրական ծառայությունների մատուցումն է: Իմ նոր սերնդի ՀԴՄ հետ տեխնիկապես և ծրագրային պրոբլեմներ են առաջացել, և երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի համապատասխան ծառայությունները վերանորոգեն: Նրանք, որպեսզի աշխատանքներս չընդհատվեն, առաջարկում են ժամանակավորապես փոխարինող նոր սերնդի ՀԴՄ մինչև իմ ՀԴՄ վերանորոգելը:
Խնդրում եմ օգնեք` ի՞նչ դիմումներ պետք է (էլեկտրոնային տարբերակով, թե անձամբ) ներկայացնեմ տարածքային հարկային մարմին, որպեսզի փոխարինող ՀԴՄ-ն ժամանակավորապես գրանցեն: Կամ ի՞նչ գործողություններ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:
Իրինա.
Բարև ձեզ:
ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ, սակայն հայտարարություն չի ներկայացրել և արտոնագրային վճար չի վճարել: Փաստը ակտավորելուց հետո կենթարկվի ամսական վճարի վեցապատիկին: Հարց` արդյո՞ք մինչ այդ ստուգումը հարկավոր է վճարել այդ վճարը և բացի այդ վեցապատիկը էլ ի՞նչ պատասխանատվություն է առաջանալու, օրինակ՝ ապօրինի գործունեության համար “Հարկերի մասին” օրենքի 26 հոդվածի համաձայն:
Կանխավ շնորհակալ եմ:
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ վերապատրաստվել և ստանալ միջազգային դիպլոմ, ես հաշվապահ եմ, բայց 5 տարի չեմ աշխատել այդ ոլորտում:
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել` հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում ինձ դիպլոմային աշխատանքի թեմաներ առաջարկել: Ուզում եմ հետաքրքիր թեմա լինի, ինչ որ նոր բան: Նախապես շնորհակալ եմ 🙂
Երվանդ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` 1C հաշվավահական ծրագիրը հնարավոր է youtube-ով սովորել: Հայաստանում օգտագործվող ծրագրից տարբերվու՞մ է: Կա՞ ինչ որ մեկը, որ ինքնուրույն սովորել է:
Սաթենիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով:
Իմ էլ. փոստի հասցեն է` shakobyan շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալություն:
Նարչիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում լիազորի գրանցման համար հայտի ներկայացումը, և ի՞նչ պետք է անի կազմակերպությունը:
Lilit9381.
ՓԲԸ-ների միացման դեպքում միացվող ընկերության չտեղափոխվող գույքի օտարումը (դուրսգրումը) ի՞նչ կարգով է կատարվում:
Ս.Ա..
Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք ))
1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն
ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ
բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով
Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը:
Կանխավ շնորհակալ եմ:
Զառա.
Ինչպե՞ս ապրանքը թանկացնել 14 տոկոսով և իջեցնել 14 տոկոսով:
Clara.
Հարգելի աշխատակիցներ, ո՞ր կայքից կարող եմ գտնել ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակը: Եվ ուզում եմ իմանալ` արդյո՞ք այդ կայքում մշտապես լրացվում են տեղի ունեցող փոփոխությունները:
Մարիամ.
Բարև ձեզ, ես դուրս եմ եկել աշխանքից: Ինչպե՞ս կարող եմ իմանալ` քանի տարվա ստաժ ունեմ օնլայն տարբերակով, ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս:
Margarit.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.
Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է, ապա տնօրենի աշխատավարձը նվազեցնելու համար, հիմնադիր ժողովի արձանագրությունը պարտադի՞ր է, թե՞ հիմնադրի որոշումը բավական է:
Եթե կա որևէ օրենքից հղում, խնդրում եմ նշեք: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Արթուր.
Բարև ձեզ:
Ես կցանկանայի իմանալ` օնլայն մանրածախ առևուր իրականցնելիս Ա/Ձ-ով ՀԴՄ պե՞տք է ունենալ, և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Շնորհակալություն:
Անժելա.
Հարգելի մասնագետներ,
ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում: Սննդի առաքմամբ չի զբաղվում: Իրացումը կազմակերպվում է տեղում (ինքնասպասարկում): Միաժամանակ ջուր, սառը ըմպելիք արտադրող ընկերություններից ստացված ջրեղենի և սոկեղենի վաճառքը (որն ըստ էության նույնպես տեղում է իրացվում) դիտարկվում է որպես մանրածախ առևտուր և հարկվում է շրջանառության հարկով:
Հարց 1. Արդյո՞ք ճիշտ է ջրեղենի վաճառքը համարել շրջ. հարկով հարկվող գործարք (կարծիք կա, որ դա նույնպես պետք է դիտարկվեր որպես արտոնագրային վճարով գործունեություն):
Հարց 2. Շուկայից ձեռք բերումները, որոնք հիմանվորված չեն փաստաթղթերով, այս դեպքում պե՞տք է 11% եկամտային հարկով հարկվեն:
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք` Հայկական ծրագրում որևէ կազմակերպությունից ապրանք ի պահ վերցնելը կամ տալը ինչպե՞ս է ձևակերպվում: Նախապես շնորհակալ եմ:
Dina.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:
Ռոզա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:
Շողեր.
Ինչպե՞ս կարող եմ ստանալ ալկոհոլ վաճառելու լիցենզիա, և որտե՞ղ դիմել սնունդ վաճառելու համար: Հանրային սննդի կետ բացելու համար ի՞նչ ուրիշ թույտվություներ են անհրաժեշտ:
էրիկ.
Եթե փակ բաժնետիրական ընկերության բաժնետերը ունի 1 տոկոս բաժնեմաս և չի ուզում այն վաճառել, մյուս 99 տոկոսի բաժնետերը կարո՞ղ են ստիպել օրենքի սահմանում վաճառել այդ բաժնեմասը:
Հայկ.
Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:
Էդուարդ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հասկանալ` եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նախապես շնորհակալություն:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով: Արդյո՞ք հնարավոր է այդ փոխառությունը մարել դրամով: Ինչպե՞ս են կատարվելու այդ դեպքում փոխարժեքների հետ կապված հաշվարկները:
Անահիտ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դեղատուն բացելու համար լիցենզիա ինչպե՞ս ստանալ: Շնորհակալություն:
Կարեն.
Բարև ձեզ:
Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում “բռնացնի”: Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221
Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ:
Շնորհակալություն:
Նառա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:
Մխիթար.
Բարև ձեզ, մի հարց ունեմ. համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում: Գիտեմ, որ իրավունք ունի մանկավարժական աշխատանք կատարել, բայց ուզում եմ իմանալ` եթե դասավանդում է շաբաթական 6 դասաժամ 45 րոպե տևողությամբ, որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, ժամային սահմանափակում կա՞:
Արման.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ:
Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:
Արամ.
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ, ես դերձակ եմ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի հարկեր պետք է մուծեմ: Քանի որ լսել եմ` կա օրենք այս տարվանից դերձակներին, ժամագործներին, կրկնուսույցներին չհարկելու մասին տարեկան մինչև 9 միլիոն եկամտի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:
Նաիրա.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ հայտնեք ինձ` ո՞ր ուսուցման կենտրոնում կարելի է որակյալ 1С ծրագիր սովորել: Շնորհակալություն:
Սուրեն.
Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն / հետևանքներ կան դրամարկղում խոշոր գումար հաշվապահորեն երևալու և գումարը փաստացի չլինելու դեպքում: Շնորհակալություն:
Կարեն.
Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ օրենքի փոփոխությունների հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյո՞ք դա այդպես է:
Անի.
Բարև ձեզ, կներեք մի հարց էի ցանկանում տալ. ՀԾ հաշվապահ ծրագրով տպվել է կանխավճարի չեկ՝ կանխավճարի օգտագործում դաշտում նշվելով որոշակի գումար: Սակայն կանխավճարի մուտք չի եղել նախքան այդ: Հետո չեկը ետ է կանչվել, քանի որ դա բնականաբար սխալ է եղել: Ցանկանում էի ճշտել` նման դեպքում հնարավո՞ր է որևէ տուգանք կամ խնդիր առաջանա:
Սամվել.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն, նաև լինի այլ ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն կամ հիմնադիր և լինի հաշվապահի հաստիքում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ