Category: Այլ

Ձեռքբերված մեքենայի հետ վերադարձ

Արսեն.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։
Նախապես շնորհակալ եմ։

Աշխատանքային գրքույկների թվայնացում

Հայկ.

Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն:

E-invoicing ծրագրի մուտք

Տիգրան.

Արդեն մի քանի օր է փորձում եմ e-invoicing համակարգ մուտք գործել և ուղարկել հաշվարկային փաստաթուղթ, մինչդեռ համակարգը չի ճանաչում ինձ: Խնդրի հետ կապված զանգահարել եմ թեժ գիծ, որտեղ ինձ ասեցին՝ խնդիրը տեխնիկական է, բայց լուծում չի ստացվում դեռևս: Բոլոր գործողությունները ըստ e-invoicing համակարգի կատարվել են, բոլոր գործառույթները նշվել են իմ կողմից, հանդիսանում եմ օգտվող և լիազոր էլեկտրոնային համակարգում, մինչդեռ կրկին չի հաջողվում է մուտք գործել: Խնդրում եմ օգնել:

Լիազորի գրանցում

Գուրգեն.

Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: “Էլեկտրոնային պայմանագրի կնքում” բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ:
Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:

ՀՈԱԿ-ի լուծարում

Էմիլի.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը՝ ՀՈԱԿ-ը, լուծարվում է համայնքի խոշորացման պատճառով, կասե՞ք՝ ինչպ՞ես է կատարվում և լուծարման գումար ստանում են աշխատակիցները:

Բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի վարձակալություն

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հաշվարկել բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը վարձակալությամբ տրվելու դեպքում վարձավճարի գումարը։ Հարկային զանգահարեցի հուշեցին, որ դա կարգավորվում է հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով։ Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, այսինքն՝ գույքի կադաստրային արժեքի 2,5 տոկոսը տարեկան վարձավճարն է՞:
Կանխավ շնորհակալություն:

ՊՇՌ թեստի գրանցամատյան

Հայկ.

Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է քովիդի ՊՇՌ թեստի գրանցամատյանին: Եթե 30.09.2021թ. աշխատողը թեստ է տվել, արդյունքը լրացրել եմ, ապա հաջորդ տեստը պետք է հանձնի հոկտեմբերի 14-ի՞ն: Նախապես շնորհակալություն:

Եթե պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին

Կարինե.

Բարեվ Ձեզ: Խնդրում եմ օգնել գտնել՝ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը գործող օրենսդրությանը համապատասխանության փորձաքննություն իրականացնող իրավաբանական կազմակերպություն։ Եթե ունենք կասկածներ, որ այդ պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին և այլ իրավական ակտերին։ Կանխավ շնորհակալություն։

Գրանցամատյանների լրացման վերաբերյալ

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:

Ծրագրային սխալ

Պետ ռեգիստրում էլեկտրոնային գրանցում եմ նոր ԱՁ, պետ. տուրքը վճարել ու հայտը հանձնելը կոճակը սեղմելիս տալիս է՝ Error: Application and/or charter is not signed. ի՞նչ անեմ հաջորդ քայլը:

Ապրանքի ցուցադրություն առանց վաճառքի

Անի․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն արտադրում է օծանելիք և ցանկանում է այն ցուցադրել խանութներում՝ առանց վաճառք իրականացնելու։ Ի՞նչ կարգով պետք է արվի։

Գնումների մասնագետի որակավորում ստանալու համար

Էմիլի.

Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. ինչպե՞ս կարող եմ դասընթացի մասնակցել և որտե՞ղ գնումների մասնագետի որակավորում ստանալու համար, տենդերներին մասնակցելու և աշխատանքի համար: Նախապես շնորհակալ եմ:

Հաշվին մուտք գործընկերոջ անունից

Մարիամ․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է իր 500 000 դրամի դեբիտորական պարտքը ֆիզ․ անձից, ում նախապես հաշիվ է գրվել: Գումարը դրամարկղից տրվել է ԱՁ-ին, վերջինս տարել է բանկ և փոխանցել է իր հաշվին գործընկերոջ անունից: Որևէ խախտում կա՞։

ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն

Լիաննա.

Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։

Կադրերի տեսուչի գործառույթներ

Անժելա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք տրամադրել ուսումնական հաստատության կադրերի տեսուչի գործառույթները (anjela.davtyan.1993 շնիկ mail.ru):

Զինվորականը որպես Ա/Ձ

Գոհար.

Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:

Պիտակներ՝

Պարտադիր պատվաստում Ա/Ձ-ի համար

Գուրգեն.

Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։
Շնորհակալ եմ:

Ա/Ձ-ի ստաժ

Գուրգեն.

Բարև ձեզ: ԱՁ գործունեությունը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, եթե միկրոյով աշխատող ԱՁ է:

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Անի.

Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:

Պարտադիր պատվաստում

Ռոման.

Բարև ձեզ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը և քաղիրավական պայմանագրով աշխատողները պարտավոր են պատվաստվել:

Ավարտական վկայական տրամադրելու համար

Հեղինե.

Ա/Ձ-ն բացել է լեզուների դասավանդման դպրոց։ Խնդրում եմ պատասխանեք. եթե ցանկանում է դասընթացն ավարտելուց հետո ուսանողին տրամադրի վկայական՝ ուսուցման կուրսն անցնելու վերաբերյալ, անհրաժե՞շտ են արդյոք լրացուցիչ գրանցումներ կամ այլ քայլեր կատարելու:

Ծառայության մատուցում օտարերկրյա կազմակերպությանը

Իրինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայություն եմ մատուցում օտարերկրյա կազմակերպությանը համապատասխան պայմանագրի հիման վրա, գումարը ստանում եմ արտարժույթով, ինչպե՞ս հաշվեմ շրջհարկը, և հաշիվ գրեմ, թե՞ ոչ։

Մեքենայի նվիրատվություն

Ռոմա.

Օտար երկրի քաղաքացին ՀՀ-ում կարո՞ղ է իր սեփական ավտոմեքենան նվիրել ՀՀ քաղաքացուն (օր.՝ ընկերոջը) և ի՞նչ ընթացակարգով: Եվ այն ենթակա՞ է մաքսազերծման:

Հաշվի չեղարկում

Ռուբ.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը միևնույն ամսվա մեջ երկու հաշիվ է չեղարկում՝ սխալ լրացրած թվի պատճառով, և նորը գրում, դա ինչի՞ կարող է հանգեցնել:

Բրենդի գրանցում

Շաքե.

Բարև ձեզ: Բրենդ գրանցելու համար ի՞նչ գործընթաց է անհրաժեշտ։
Շնորհակալություն։

Ավանդի ձևակերպում համատիրության համար

Արթուր.

Բարև Ձեզ: Արդյո՞ք համատիրությունը իր հաշվին եղած գումարը կարո՞ղ է ավանդ դնել և ստանալ եկամուտ, եթե այո, ինչպե՞ս է հարկվելու:

Ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցների պատվաստում

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չգիտեմ արդյո՞ք հարցս այս հարթակում ճիշտ է գրել, թե՞ ոչ, պարզապես Առողջապահության նախարարության հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ուզում եմ իմանալ ֆիզարձակուրդում գտնվող աշխատողի համար նույնպես պարտադի՞ր է պատվաստվելը կամ տեստ հանձնելը:

Տնօրենի փոփոխություն

Կարինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել գտնել իրավական այն ակտը, որով սահմանվում է տնօրենի փոփոխության դեպքում ընդունման-հանձնման գործընթացի կազմակերպումը և սահմանվում փոխանցվող փաստաթղթերի և նյութական միջոցների ցանկը։ Կանխավ շնորհակալություն։

ԱՁ-ն ցանկանում է հացի արտադրություն բացել

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, աշխատում է միկրոյի դաշտում, և ցանկանում է բացել հացի արտադրություն և այդ հացը վաճառել հենց իրենց խանութում։ Հնարավոր է արդյո՞ք 2 գործունեությունը իրականացնի մեկ ՀԴՄ-ով, և արտադրանքին (հացին) անուն տալու համար ի՞նչ քայլեր են արվում, որտե՞ղ են գրանցում այն։

Աշխատակիցների պարտադիր պատվաստում

Արմեն․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ նորություն կա հոկտեմբերի 1-ից աշխատակիցների պարտադիր պատվաստման հետ կապված։ Արդյո՞ք որոշումն ուժի մեջ է մտնելու, և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու չպատվաստված աշխատակիցները կամ կազմակերպությունը։ Առհասարակ, ի՞նչ եք անելու այս հարցի հետ կապված։

Լիցենզիա ստանալու համար

Վահե.

Բարև ձեզ: Ինչպե՞ս ստանալ լիցենզիա:

Դուրսգրման ակտի օրինակ

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Դպրոցում հին պատուհանները, որոնք համարյա փտած վիճակում էին, փոխարինվել է նորով: Ի՞նչ որ ակտի ձև կա, որ լրացնենք, այսպես ասած դուրս գրվի հին պատուհանները: Խնդրում եմ, եթե որևէ մեկը տեղյակ է՝ թողնեմ մեյլի հասցե, ուղարկեք փաստաթղթի ձևը (kharatyan.marine շնիկ mail.ru): Նախապես շնորհակալ եմ:

ՀԴՄ-ի հետ կապված

Գայանե.

Բարի օր: Ասացեք խնդրեմ՝ գեղեցկության սրահում ՀԴՄ-ով ինչքա՞ն գումար կարող են ցույց տալ մեկ անգամով՝ օրական, և ամսական:

Անհրաժեշտ է աուդիտոր

Անի.

Ողջույն բոլորին: Այստեղ ունե՞նք հաշվապահ, ով աուդիտ է իրականացնում և կարող է սովորեցնել:

Արդյո՞ք սեպտեմբերի 20-ը աշխատանքային է համարվում

Ռուզաննա.

Հարգելի հաշվապահներ, 6-օրյա գրաֆիկով աշխատող կազմակերպության աշխատողների համար սեպտեմբերի 20-ը համարվու՞մ է աշխատանքային, թե՞ ոչ աշխատանքային օր:

Արդյո՞ք բոլորը պետք է ունենան նույնականացման քարտ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես ցանկանում է մեր գրասենյակում ավելացնել ծառայություն՝ ԱՁ և ՍՊԸ գրանցելու հետ կապված, կան անձինք, ովքեր զբաղվում են և կարող են ուղղորդել։ Ես իմ նույնականացման քարտով կարո՞ղ եմ բոլորին բացել, թե՞ յուրաքանչյուրը պետք է ունենա նույն. քարտ և էլ. ստորագրություն։

Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից

Լիաննա.

Բարև, սիրելի հաշվապահներ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն վարձակալելու է գրասենյակային տարածք ֆիզ. անձից, ով այժմ ռուսաստանում է, և չունի հայկական անձնագիր։ Ինչպե՞ս պետք է վարվել վարձակալական պայմանագրի հետ (լիազորագրո՞վ)։

Ո՞ր դեպքում է դրվում տնօրենի կնիքը

Սարիբեկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, ո՞ր փաստաթղթերի վավերացման դեպքում է դրվում տնօրենի կնիքը և ո՞ր փաստաթղթերի դեպքում հաշվապահինը: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք պատվաստումը պարտադիր է նաև Ա/Ձ-ների համար

Մարինե.

Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, չգիտեմ որքան տեղին է հարցս։
Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը, քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Եվ ի՞նչ ընթացակարգով է իրենից ենթադրում։
Շնորհակալ եմ
Նշեմ, որ ֆրիլանս եմ անում, և որևէ հաճախորդի հետ շփում չի ենթադրվում։

Բնակելի տարածքի՞, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն տնօրենի բնակարանի հասցեն է, արդյո՞ք պետք է ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր,(կցանկանայի ճշտել, ո՞ր տեսակն է այս դեպքում տեղին` բնակելի տարածքի վարձակալական պայմանագիր, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր), և եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք` գրասենյակի համար, արդյո՞ք պետք է փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, և վարձակալությունից ի՞նչ հարկեր կառաջանա ՍՊԸ-ի համար։
Շներհակալություն:

Դրոշմապիտակների ձեռքբերում ներմուծման ժամանակ

Սյուզաննա.

Բարև Ձեզ։
Խնդրում եմ օգնեք՝ ճիշտ կազմակերպել գործընթացը։
Ընկերությունն առաջին անգամ Ուկրաինայից ներմուծելու է ներկեր։ Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է պետք ձեռք բերել դրոշմապիտակները։
Կանխավ շնորհակալություն։

Բնութագրի ձև

Անի.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք աշխատողի բնութագրի ձև ուղարկել։

Դպրոցի բուֆետի գործունեություն

Mary.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։

Տնօրեն նշանակելու կարգը

Արաքսյա.

ՍՊԸ-ի տնօրենի նշանակման կարգը։

Ուսումնական պրակտիկա

Մարինե.

Բարև Ձեզ:Արդյո՞ք ուսումնական պրակտիկան վճարվում է:

Տրանսպորտային միջոցի ներմուծում 3-րդ երկրից

Անի.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծել տրանսպորտային միջոց հետագայում վաճառելու նպատակով և վճարել կանխիկ եղանակով, կամ այլ՝ ոչ կազմակերպության հաշվեհամարից։

Եթե աշխատակիցը հրաժարվում է պատվաստվել

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։

Քովիդի հետ կապված սահմանափակումներ

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս գտնեմ ԱՆ-ի 20.08.2021թ.-ի հրամանը Քովիդի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ։ Եվ ինչպիսի՞ գործողություններ է պետք իրականացնել ոչ պետական կազմակերպությունում այդ հրամանով պայմանավորված:

Գնումների համակարգողների որակավորման քննություն

Մարիամ.

Բարև Ձեզ: Կներեք՝ ինձ ո՞վ կասի. հաշվապահության գնումների գցով որակավորում ստանալու համար որտե՞ղ է քննությունը անցկացվում՝ քաղաք Երևանու՞մ:

Գնումների համակարգողի որակավորման քննության հարցաշար

Մարիամ.

Խնդրում եմ, օգնեք գտնեմ գնումների համակարգողի որակավորում ստանալու քննության հարցաշարը և պատասխանները: Եթե կարող եք ուղարկեք annamilka000 շնիկ mail.ru