Category: Հարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Շուշանիկ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից):
Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկ

Աննա.

Արդյոք հաշվարկվու՞մ է աշխատավարձ տոնական օրերի համար, եթե այդ օրերին աշխատակիցները չեն աշխատել:

Աշխատանքի պետական տեսչություն ներկայացվող հաշվետվություն

Hripsime.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս վերաբերում է աշխատանքի պետական տեսչություն ներկայացվող հաշվետվությանը:
2010թ.-ի հունիսի 24-ի «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի 7-րդ կետի համաձայն ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը. «Իր գործունեության ապահովման համար ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին»:
Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պետք է մեկ այլ մարմնի տանք նմանատիպ հաշվետվություն, այլապես որտեղի՞ց կարող է տեսչությունը ստանալ տեղեկատվություն դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին:

Աշխատանքից ազատման դեպքում

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողին ազատում ես աշխատանքից, այդ մասին աշխատանքի տեսչություն հաշվետվություն ներկայացնու՞մ ես, թե՞ ոչ, կամ ու՞մ ես այդ մասին հաշվետվություն ներկայացնում: Շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru

Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում, բացի եկամտահարկից և սոցից, և ի՞նչ ժամկետներում: Նախորոք շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru :

Կազմակերպությունը դեռ չի սկսել գործունեություն ծավալել

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ,
եթե նորաստեղծ կազմակերպությունը (ՀԿ) դեռ չի սկսել գործունեություն ծավալել, դեռ չունի աշխատակիցներ, արդյո՞ք պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել (զրոյական) աշխատավարձի և վճարված եկամուտների վերաբերյալ: Շնորհակալություն:

Արձակուրդի ժամանակացույց

Մանուշ.

Արձակուրդ գնալու ժամանակ, եթե կա կողմերի համաձայնությունը, անպայմա՞ն է արձակուրդի ժամանակացույցը:

ԱԱՀ վճարող համարվելու համար

Տիգրան.

Եթե շրջանառությունս փոքր է, սակայն ցանկանում եմ աշխատել ԱԱՀ -ով, տարվա ընդացքում ցանկացած ժամանակ կարո՞ղ եմ հայտարարություն տալ ԱԱՀ-ով աշխատելու վերաբերյալ:

Եթե շրջանառությունը փոքր է

Տիգրան.

Բարև Ձեզ, իսկ եթե շրջանառությունը փոքր է, ծախսերը շատ, սակայն տարվա ընթացքում կատարել եմ վճարումներ, կարո՞ղ եմ տարեկան հաշվետվության մեջ ոչ մի ծախս ցույց չտալ, անձնական նվազեցում չգրել: Հաշվետվությունը հանձնելուց հետո խնդիր կառաջանա՞:

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Լուսիկ.

Հղիության և ծննդաբերության նպաստից եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ, եթե պահվում է, ապա ի՞նչ կարգով:

Նորաբաց ՍՊԸ

Արփինե.

Բարի երեկո, հարգելիներս:
Այսպիսի խնդիր ունեմ, եթե առնչվել եք, խնդրում եմ պատասխանեք:
Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում ՍՊԸ է բացել, տնօրեն է նշանակել օտարերկրացու, որը առայժմ 2 ամսվա վիզա ունի, ի՞նչ պետք է արվի, որպեսզի օրենքը չխախտենք, եթե արդեն չենք խախտել: Գուցե դիմել ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար, աշխատանքի թույլտվություն հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ու՞ր դիմել: Շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Արսեն.

Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն:

Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ

Արսեն.

Բարև Ձեզ,
կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին:
Հարգանքներով,
Արսեն

Գործունեության դադարեցում

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում

David.

Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում բարձր լեռնային գյուղերում աշխատողների համար, եթե կա, ապա ո՞ր օրենքով, որոշումով, հրամանով:

Հարկային արտոնությունների վերաբերյալ

Մնացական.

Հարգելի կոլեգաներ,
ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով:

Excel-ի դերը հաշվապահության մեջ

Անահիտ.

Կխնդրեի ներկայացնել Excel-ի դերը հաշվապահության մեջ:

Կանոնադրության վերաբերյալ

Ռոբերտ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ Ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնել գտնելու ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:

Հիվանդության նպաստի վերաբերյալ

Անուշ.

Հարգելի կոնեգաներ, խնդրում եմ պարզաբանեք, եթե հիվանդության նպաստ պետք է հաշվարկվի օրինակ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ի համար, ապա այդ դեպքում սեպտեմբերին բաժին ընկնող մասը հարկվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերինը` հոկտեմբերի՞ն: Թերթիկը բնականաբար ստացվում է հիվանդության վերջում:

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը

Մուշեղ.

Պայմանագրային աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը, եթե պայմանագիրը 1 տարով է կնքված:

Մանրածախ առևտրի դեպքում

Սոֆյա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, մանրածախ առևտրի դեպքում պահեստի կամ վաճառակետի ապրանքը ի՞նչ ձևով է հաշվառվում, ի՞նչ փաստաթուղթ է լրացվում: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:

Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Տիգրան.

Բարև բոլորին: Ճի՞շտ է արդյոք, որ Ա/Ձ-ի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման ձևը փոխվել է (նախկինը չէ), և եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ձեռք բերել:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Լիլիթ Գալստյան.

Խնդրում եմ ձեզ պարզաբանել անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը օրենքի նոր փոփոխությամբ:

Կոշիկի վերանորոգման աշխատանք

Կարինե.

Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 – ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:

Նվազագույն աշխատավարձի փոփոխություն

Լուսինե.

2011 թվականին նվազագույն աշխատավարձի փոփոխությունն ազդե՞լ է արդյոք եկամտահարկի հաշվարկի վրա:

Տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին

Հրանտ.

Հարգելի կոլեգաներ, ասում են` աշխատանքի տեսչության հաշվետվությունները հանել են: Ո՞վ կարող է ինձ օգնել, միթե՞ այլևս նրանց հաշվետվություն չենք տալու: Մի հարց էլ, հարկայինի տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին հաշվետվությունը այս տարի կա՞, թե՞ այն էլ են հանել:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո:

Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:

Վերջնահաշվարկի կատարում

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` պայմանագրային աշխատողին վերջնահաշվարկ տրվու՞մ է արդյոք պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է

Աստղիկ.

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է մոտ 5 ամիս առաջ, դրա մասին վկայող որևէ հաշվետվություն անհրաժե՞շտ է ներկայացնել: Եթե այո, խնդրում եմ, նշեք, թե ուր պետք է ներկայացնեմ հաշվետվությունը և ինչ ժամկետում:

Կանխավ շնորհակալություն:

ՓՄՁ շահութահարկ

gayane.

Խնդրում եմ պատասխանել` 2010-թ. համար ՓՄՁ-ի շահութահարկը քանի՞ տոկոս պետք է հաշվարկել, եթե ՍՊԸ է և զբաղվում է առևտրով:

Ա/Ձ հաշվառում

Լուիզա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, եթե հնարավոր է: Նախօրոք շնորհակալություն: Հնարավո՞ր է արդյոք Ա/Ձ հանել 2 հոգու անունով:

Պիտակներ՝

Հղիության և ծննդաբերության նպաստի մասին

Արմինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով: Ինձ կարո՞ղ եք ասել հղիության և ծննդաբերության նպաստի մասին նոր օրենքը: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը

Գրիգոր.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:

Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:

Հայտարարություն շահութահարկի կանխատեսման մասին

Աշոտ.

Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք:
Կանխավ շնորհակալություն:

Փոխկապակցված անձանց` հիմնադիր լինելու վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք լսել փոխկապակցված անձանց` հիմնադիր լինելու մասին, եթե որևէ տեղեկություն ունեք կամ գիտեք որոշման համար, կիսվեք, գրեք: Շնորհակալություն:

Ինտերնետ-խանութի վերաբերյալ

Մարինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։

Նվազեցումներ շահութահարկի գծով

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:

Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով

Եվգենյա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում, կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, խնդրում եմ ասել, լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ հարկով է հարկվելու:

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է

Ella.

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, սակայն գնում է հումք նյութեր առանց ԱԱՀ և օգտագործում է շինարարության մեջ, ԱԱՀ հաշվարկի մեջ այդ գումարից հաշվանցու՞մ են 16.67%, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Գործուղման օրերը հաշվելիս

Աղունիկ.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, գործուղման օրերը հաշվելիս արդյոք շաբաթ և կիրակի օրերը հաշվի են առնվում, եթե օրինակ աշխատողը գործուղվել է մեկ ամիս ժամկետով :
Կանխավ շնորհակալ եմ:

Նպաստի հաշվարկ

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, ֆիզ. բյուլետենը հաշվեմ 140 օրացուցայինով, թե՞ 100 աշխատանքայինով: Նախապես շնորհակալություն:

Օտարերկրյա անձի` որպես Ա/Ձ գրանցում

Վանա.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ է արդյոք օտարերկրյա քաղաքացին գրանցվել որպես Ա/Ձ: Եվ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար,արդյո՞ք նա կարող է սոց քարտ ունենալ: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է անասնապահությամբ

Կարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը զբաղվում է անասնապահությամբ (ՍՊԸ), այդ ոլորտը ինձ համար անծանոթ է, միգուցե կա համապատասխան գրականություն, որից ես կարող եմ օգտվել, կամ դուք կարո՞ղ եք որևէ խորհուրդ տալ հաշվապահության վարման առանձնահատկությունների վերաբերյալ:
Կանխավ շնորհակալ եմ:

Նախածննդյան արձակուրդ

Ռաֆիկ.

Ինչպե՞ս է հաշվարկվում նախածննդյան արձակուրդը, եթե անձնավորությունը ստանում է բացի աշխատավարձից նաև հավելավճարներ, պարգևատրումներ:

Երեխայի խնամքի արձակուրդ

Շողիկ.

Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այն ավարտվում է 2011թ. ապրիլ ամսին: Այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ, թե՞ պարտադիր պետք է որոշակի ժամանակ աշխատել:

Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ դառնալու հետ կապված

Մանե.

Պետական հաստատությունում աշխատող անձը կարո՞ղ է դառնալ անհատ ձեռներեց:

Պիտակներ՝