Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՊՊԱ հատուցման գումարի ձևակերպում

Eva. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել, թե ինչպես ձևակերպել ԱՊՊԱ հատուցման գումարը: Այդ գումարը ԱԱՀ հաշվետվությունում երևու՞մ է կամ հարկ առաջացնու՞մ է:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության տնօրենը օտարերկրացի է

Նարինե. Խնդրում եմ օգնել հետևյալում: Ընկերության տնօրենը օտարերկրացի է, ով չի բնակվում ՀՀ և չունի կացության քարտ: Անհատական հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար կա մի կետ, ուր պետք է անպայման լրացվի հանրային ծառայության համարանիշը, իսկ օտարերկրացիների համար` անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկանքի համարը` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին: Այս տեղեկանքը տրվում է միայն կացության քարտ ունեցող օտարերկրացիներին: Նման դեպքում ինչպե՞ս վարվել: Ինչպե՞ս լրացնել և ուղարկել հաշվետվությունը: ՊԵԿ-ի թեժ գիծ դիմելիս ինձ պատասխանեցին, որ առանց դրա եկամտային հարկի հաշվետվությունը և կատարված վճարումները չեն հաշվանցվի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափեր

Սոնա Հայրապետյան. Խնդրում եմ, անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն՝ որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկի գլխավոր հաշվապահի որակավորում

Եսթեր. Խնդրում եմ ինձ օգնեք` որտեղի՞ց կարող եմ գտնել ԿԲ-ում բանկի գլխավոր հաշվապահի լիցենզիա հանելու համար տրվող քննության հարցաշարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պետական գնումների նվազագույն շեմ

Ararat. Բարև Ձեզ, հարգելիներ: Խնդրում եմ ասել, թե որ գումարի չափն է, որ ենթակա է մրցութային կարգով գնման: Այսինքն` որքա՞ն է նվազագույն շեմը պետական կամ համայնքային ձեռնարկությունների գնումներ կատարելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր կազմակերպություններն են համարվում շրջանառության հարկ վճարող

Hayk. Սիրելի հաշվապահներ, ես արդեն խճճվել եմ այս հարկային փոփոխություններից, խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` Ա/Ձ հանդիսացող կազմակերպությունը, որն ունի 3 աշխատող, զբաղվում է առևտրով և 58,35 մլն շեմը չի գերազանցում, անցած տարում վճարում էր եկամտահարկ` 10%, այժմ համարվելու՞ է շրջանառության հարկ վճարող: Ո՞ր կազմակերպություններն են վճարում եկամտահարկ և ո՞ր կազմակերպությունները `շրջանառության հարկ, ուզում եմ հասկանալ դրանց տարբերությունը: Նախապես անչափ շնորհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկում լրացված է միայն ռուսերեն բաժնում

Աստղիկ. Խնդրում եմ օգնեք: Աշխատանքային գրքույկում լրացված է միայն ռուսերեն բաժնում, որից հետո աշխատողը գրանցված է եղել գործազրկության կենտրոնում, այդ գրանցումը ևս կատարվել է ռուսերեն բաժնում: Այժմ պետք է ես գրանցում կատարեմ: Ինձ հետաքրքիր` է ես պե՞տք է ռուսերեն գրանցումը թարգմանած գրանցեմ հայերեն բաժնում, ուղարկեմ գործազրկության կենտրոնն իր գրանցումն կատարի, նոր ես գրանցեմ իմ կազմակերպությունում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Արթուր. Բարև ձեզ: Բժշկական կենտրոնը, որը մատուցում է միայն մանկաբուժական ծառայություն և ֆոտոէպիլյացիա, (առանց ատամնաբուժարանի) աշխատում է առանց ԱԱՀ, 2012թ. շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն, և հանձնել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ: Խնդրում եմ շտապ պատասխանեք, 2013 թվականին` 1) Հարկվելու՞ եմ շրջանառության հարկով 5% 2) ՀԴՄ տեղեկությունները եռամսյակայի՞ն եմ հանձնելու Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ

Արա Ա. Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ քննարկման հետևյալ հարցի վերաբերյալ. արդյո՞ք կարիք կա այս քանակության և ծավալի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման: Հասկանալի է` տվյալների ներկայացումը կարևոր է ՀՀ որոշ ընդհանուր ցուցանիշների հաշվարկման համար, սակայն մի՞թե չի կարելի հնարավորինս ամփոփ հաշվետվության ձև կազմել, որպեսզի կազմակերպությունը տարեկան 5-6 (իսկ միգուցե և ավելի) տեսակի վիճակագրական հաշվետվություն չներկայացնի: Որոշ տվյալներ այդ հաշվետվություններում պարզապես կրկնվում են, իսկ որոշ տվյալների ներկայացումը ուղղակի անիմաստ է, էլ չեմ ասում, որ դրանք ներկայացնելու համար տարվա ընթացքում պետք է վարել առանձին հաշվառում: Վիճակագրական ծառայություն ներկայացվող տվյալները ավելի շատ են, քան հարկային տեսչություն ներկայացվողները: Շահութահարկի և մնացած հաշվետվությունները մի կողմ դրած` ինչ-որ լրացման ու ցուցանիշների հաշվարկման կարգերի ենք ծանոթանում: Արդյո՞ք հնարավոր չէ պարզեցնել այս տվյալների ներկայացումը: Ի՞նչ կարծիք ունեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին փոխանցել եկամտային հարկը

Հելեն. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Տարածքի վարձակալության եկամտային հարկը արդյո՞ք պասիվ եկամուտներում ներառված 900005600342 հաշվեհամարին պետք է փոխանցել, թե՞ այլ աղբյուրներից եկամուտների հաշվեհամարին: Կանխավ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվետվություն

Հարություն. Հարգելի գործընկերներ, ո՞վ է տեղյակ եկամտային հարկի հաշվետվությունից: Արդյո՞ք այն լինելու է ամսական և անվանական` յուրաքանչյուր աշխատողի համար առանձին նշված եկամուտը և պահված եկամտային հարկը: Եվ արդյո՞ք արդեն վաճառվում է գրախանութներում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաքման գիրքը դուրս է եկել գործածությունից

Գագիկ. Խնդրում եմ պատասխանեք մի հարցի: Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գիրքը ԱԱՀ չվճարողների համար գործածությունից դու՞րս է եկել, թե՞ ոչ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

Armen. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի գերազանցել ԱԱՀ շեմը

Հելեն. Բարև, հարգելիներս, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շտապ: Եթե ՍՊԸ-ն 58.3 մլն չի գերազանցում և հանդիսանում է շահութահարկ վճարող, արդյո՞ք նա 2013թ.-ից համարվում է շրջանառության հարկ վճարող և արդյո՞ք ՀԴՄ-ի հաշվետվությունները պետք է ներառի շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվության մեջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կազմակերպությունը 2013-ից դառնում է շրջանառության հարկ վճարող, այդ դեպքում նա հունվարին պարտավո՞ր է վճարել 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկը: Եվ ընդհանրապես, եթե տարվա շահութահարկը փոքր է եղել նվազագույն շահութահարկի հանրագումարից, ի՞նչ են արվելու ավել վճարված նվազագույն շահութահարկի գումարները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի ընդունում

Տիգրան. Բարև Ձեզ: Եթե աշխատող պետք է ընդունվի աշխատանքի համատեղության կարգով, ինչքա՞ն նվազագույն աշխատավարձ կարող ենք գրել և պայմանագրում աշխատանքային շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող ենք գրել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ն վաճառող կազմակերպության մոտ

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ն վաճառող կազմակերպության մոտ, եթե վաճառված ապրանքի գումարը չի վճարվել և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դասախոսի աշխատաժամանակի վերաբերյալ

Լուիզա. Տաս տարի է, ինչ որպես դասախոս աշխատում եմ ԲՈՒՀ-ում, որը համարվում է իմ հիմնական աշխատավայրը: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-ի և մշակույթի տան ղեկավարների գրավոր համաձայնությամբ համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես խմբակավար, շաբաթվա երկու օրերին երկուական խմբի հետ 14:30-ից մինչև 18:00-ն ըստ կազմված գրաֆիկի: Պարտավո՞ր եմ արդյոք բացի իմ պարապմունքների օրերից գտնվել մշակույթի տանը հաստիքային հիմնական աշխատողների նման: Արդյո՞ք ճիշտ է վերջիններիս պահանջը իմ հանդեպ` գտնվել մշակույթի տանը պարապմունք չունեցած օրերին: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճ. վարչության հաշվետվություններ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել իմ հարցին. վիճվարչության հաշվետվությունը էլեկրոնայի՞ն եղանակով ենք հանձնելու, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն: Հարգանքներով, Լուսինե Մկրտչյան
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Արման. Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ ԱՁ և իրականացնում եմ համակարգչային ծառայություններ (ֆոտո, վիդեո մոնտաժ և այլն), չունեմ վարձու աշխատող, տարածք չեմ վարձակալում: Խնդրում եմ օգնեք` 2013թ-ի հունվարի 1-ից ես պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն, թե՞ ոչ, և եթե այո, ապա քարտ կարդացող սարք պե՞տք է ձեռքբերեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ փոփոխություններից հետո

Սոնա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ բացատրել, թե այժմ (2013թ.-ից սկսած) ինչպես է հաշվարկվում դեկրետային գումարը, ինչպիսի՞ պահումներ կան, քանի՞ տոկոսով: Նախօրոք շնորհակալություն, շատ է անհրաժեշտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի տարեկան հաշվարկ

Արմինե. 1. Տարեկան եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞րն է համարվում անձնական նվազեցում: 2. Եթե ֆակտուրաները շատ են, քան տարեկան շրջանառությունն է, ինչպե՞ս վարվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր

Գայանե Հակոբյան. Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր: Ծավալից ելնելով` իրավունք ունի՞ արդյոք կնքելու 6 ամիս ժամանակահատվածով, թե՞ կա սահմանապակում, և 2 ամսից ավել իրավունք չունի կնքելու: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի հարկումը

Նարե. Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի փոփոխման համար

Արթուր. Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վերակազմակերպված կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող

Ալլա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և անցել է ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, կարո՞ղ է արդյոք վերակազմավորվել, և որպես վերակազմավորված նոր կազմակերպություն համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ եթե ոչ, խնդրում եմ բացատրել, թե ինչպես այս դեպքում կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ հաջորդ հարցս` եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը դառնում է շրջանառության հարկ վճարող, արդյո՞ք պետք չէ ներկայացնել ՀԴՄ ամսական հաշվետվություն: Միայն ՀԴՄ-է տպվում, արդյո՞ք ճիշտ եմ հասկանում: Կանխավ շնորհակալ եմ Ձեր պատասխանների համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հարկվում հիմնադրամները

Կարինե. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե հիմնադրամները ինչպես են հարկվում, ինչ հաշվետվություններ են պատրաստում և ուղարկում հարկային:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ

Մարիամ. Հարգելի մասնակիցներ, խնղդրում եմ օգնել` որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել որևէ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների փաթեթը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը չի գործում

Elen. Բարև ձեզ: Ես բացել եմ ՍՊԸ 2012 թ.-ի նոյեմբերի վերջին օրերին, բայց մինչև այսօր չեմ աշխատում, ոչ մի գործարք չեմ կատարել և որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Պե՞տք է դիմում եմ գրեմ, որ չեմ աշխատում, թե՞ ոչինչ անել հարկավոր չէ, որովհետև ես ոչ մի գործարք չեմ կատարել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կպահպանվե՞ն արդյոք 2012թ. ամսական նպաստները

Անահիտ. Երեխայի հետծննդյան խնամքի համար սահմանված 18 000 դրամ նպաստը ստանալու համար, եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն 2013թ., կպահպանվե՞ն արդյոք 2012թ. ամսական նպաստները: Երեխան ծնվել է 08.10.12թ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Մերի. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղարկել այն օրենսդրական ակտը, որում սահմանվում է, որ նվազագույն ամսական աշխատավարձի չափի (35000) մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Artur. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի գործառույթներ

WILLIAM. Բարև, սիրելի հաշվապահներ: Պատասխանեք հնարավորինս արագ, խնդրում եմ, իսկ հարցս հետևյալն է. ԱՁ-ն ունի առևտրային խանութ, 12 աշխատող և զբաղվում է սննդի ու ապրանքների մանրածախ առևտրով: Նախորդ տարվա հասույթը` 58.35 մլն ՀՀ դրամ: Ցանկանում եմ հաշվապահ աշխատել, բայց մասնագիտությամբ ապահովագրող եմ: Խնդրում եմ օգնել հասկանալ իմ հնարավոր բոլոր գործառույթները որպես հաշվապահ, պատասխանը հնարավորինս մանրամասն գրեք, եթե կարող եք: Եվ արդյո՞ք պարտադիր է իմանալ հաշվապահական ծրագրեր: Նախապես անչափ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկով է աշխատելու կազմակերպությունը

Մարիամ. Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 18 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում: Խնդրում եմ շտապ պատասխանել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք արձակուրդ ձևակերպել: Ես աշխատողին արձակուրդ եմ ուղարկում 01.02.2013թ., վերջին անգամ գնացել էր արձակուրդ 31.12.2011թ: 2012թ. հունվարից-հունիս աշխատավարձը՝ 50 000 դրամ է եղել, հունիսից-դեկտեմբեր՝ 100 000 դրամ, հունվարին՝ 120 000 դրամ, աշխատում է 5-օրյա: Արձակուրդի գումարը ինչպե՞ս հաշվարկեմ, ե՞րբ վճարեմ և եկամտային հարկում ո՞ր ամսում ցույց տամ: Խնդրում եմ, շտապ օգնեք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հաշվապահական ծրագրով

Հայարփի. Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատում եմ ՀԾ-ով: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ մուտքագրել բանկի սկզբնական մնացորդները բանկի քաղվածքից` դրամով, դոլարով և եվրոյով: Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը ՀԾ-ում նոր օրենքով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Աննա. Կարո՞ղ է արդյոք անհատ ձեռնարկատերը ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Անհատ ձեռնարկատերը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը երեխայի խնամքի համար և վճարում է միայն սոց. վճար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող

Արթուր. Բարև ձեզ: ՍՊԸ 58.35մլն շրջանառությունը չի գերազանցել և 2013թ-ից համարվում է 3,5% շրջանառության հարկ վճարող: 1) Ես կարո՞ղ եմ ցանկացած ժամանակ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու համար, թե՞ ոչ: Օրինակ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ եռ. ես կարո՞ղ եմ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող դառնալու համար: 2) Հունվար ամսում ես հասույթ չեմ ունեցել, իսկ ծախս ունեցել եմ 300.000, իմ շրջանառության հարկը ինչքա՞ն է կազմելու 3) Այս դեպքում հաշիվ դուրս գրելու ժամանակ ես պետք է հին սովորական հաշիվ-ապրանքագիր դուրս գրեմ, թե՞ հատուկ ձև կա Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը

Հովհաննես. Եթե ես անհատ ձեռնարկատերեր եմ և ԱԱՀ չեմ վճարում, 2013թ. հւնվարի 1-ից շրջանառու հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Կամ եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է մեծածախ առևտրով և նրա օգուտը կազմում է շրջանառության 3-4%-ը, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկի և վճարի շրջանառու հարկը (3.5%):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հայտերի լրացման հետ կապված

Գայանե. Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված աշխատակիցների գրանցման հայտերը լրացնելիս գրանցման հասցեն և փողոցը լրացնելուց հետո եթե չգիտենք մարզը կամ վարչական տարածքը, ծրագիրը թույլ չի տալիս շարունակել այն և կարմիրով հուշում է, որ կան անճշտություններ: Ասացեք խնդրեմ, նման դեպքում ինչպե՞ս կարող ենք վարվել, կամ որտեղի՞ց կարող ենք գտնել, թե որ փողոցը որ վարչական տարածքում է գտնվում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Գայանե. Նույն գործատուի մոտ հաստիքով և համատեղությամբ աշխատող անձի հետ ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել: Համատեղությամբի դեպքում պարտադի՞ր է արդյոք որոշակի ժամկետով: Կցանկանայի ստանալ համատեղությամբ որևէ պայմանագրի ձև: Նախապես շնորհակալ եմ: