
Արդյո՞ք գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող
Արմինե.
Բարև Ձեզ, հարցս շտապ է, խնդրում եմ արձագանքել:
Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին` գովազդային պաստառներ է տեղադրել ՀՀ-ում: Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող, համապատասխանու՞մ է արդյոք այն ԱԱՀ-ի մասին օրենքի 14 հոդվածի 4-րդ պարբերության և 15 հոդվածի 8-րդ կետին:

Կուտակային կենսաթոշակային վճարների վերաբերյալ
Ալբերտ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել` 5 տոկոս կուտակային կենսաթոշակային հատկացումը ու՞մ հաշվին է լինելու` գործատուի, թե՞ աշխատողի:

Փարոս ներկայացվող տեղեկանք
Greta.
Բարև ձեզ, հարգելիներս: Երեխաս ծնվել է 2013թ. հունվարի 13-ին: Աշխատանքի վայրից Փարոս ներկայացրել եմ տեղեկանք երեխայի համար նախատեսվող այսպես կոչված "կաթի փող" ստանալու համար, ինձ մերժել են` պատճառաբանելով, որ իբր կնիքը լավ չի երևում, և չվերցրեցին տեղեկանքը` գործին ընթացք չտալով: Դրանից հետո երեխաս հիվանդ էր, և չեմ կարողացել զբաղվել այդ հարցերով: Այժմ ներկայացրել եմ նոր տեղեկանք այն ամսաթվով, երբ ես այլևս գտնվել եմ խնամքի տակ: Նորից չեն ընդունում տեղեկանքը` պահանջելով նոր ամսաթիվ: Խնդրում եմ ինձ ուղղորդեք` ես ի՞նչ անեմ:

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից
Karen.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:
Նախապես շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է զբաղվել տաքսի ծառայության մատուցմամբ
Արման.
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ տրամադրել ամբողջական տեղեկատվություն ԱՁ-ով տաքսի ծառայություն աշխաացնելու վերաբերյալ, քանի որ ընդհանուր հարցերի մեջ տեղեկատվությունը շատ ցրված է և ոչ լիարժեք:
Ի՞նչ հարկային պարտավորությունի ունի ԱՁ-ն (որպես տաքսի ծառայություն և ոչ թե անհատ):
- Յուրաքանչյուր մեքենայի համար վճարվող ամսական / եռամսյակային/ կամ տարեկան հարկ
- Տաքսի ծառայության մեջ օգտագործվող սարքավորումների հարկ (եթե այդպիսին կա)
- Աշխատողներ համար, հարկ / սոց վճար
- Որպես ԱՁ ամսական կամ եռամսակային հարկային պարտավորությունները
- Այլ հարկային պարտավորություններ
Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվարկի հետ կապված
Արփինե.
Խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե սեպտեմբեր ամսում ես հետաձգել եմ 630 208 դրամ, ապա նոյեմբերին ես ստացել եմ 3 092 069.20 (ԱԱՀ-ի գումարը) հաշիվ և վճարել եմ 3 244 437 (ԱԱՀ-ի գումարը): Իմ նոյեմբեր ամսվա հետաձգումը ինչքա՞ն կլինի, այն կապվա՞ծ է սեպտեմբեր ամսվա հետաձգման հետ, և եթե ես ավել եմ վճարում, ապա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տալիս, թե՞ ոչ, եթե ցույց եմ տալիս, որտե՞ղ եմ գրում:

Արդյո՞ք աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով
Աստղիկ.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Արդյո՞ք տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, եթե նախօրյակը ուրբաթ օր է, իսկ տոնական կամ հիշատակի օրը` երկուշաբթի:
Կանխավ շնորհակալ եմ,
Աստղիկ

Արդյո՞ք անհրաժեշտություն կա հրաման տալու
Սոնա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնում է, արդյո՞ք տնօրենը հրաման տալիս է` աշխատանքին վերադառնալու հետ կապված: Կանխավ շնորհակալություն:

Երևան քաղաքում որպես ԱՁ գրանցվելու համար
Arman.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ես մեկ հարց ունեմ, խնդրում եմ պատասխանեք: Ես ունեմ Սիսիան քաղաքի գրանցում, սակայն ապրում եմ Երևան քաղաքում: Արդյո՞ք հնարավոր է Սիսիանի Հ/Տ-ում բացել ԱՁ, բայց գործնեություն ծավալել Երևան քաղաքում: Նշեմ, որ ԱՁ-ն իրականացնելու է ավտոլվացման գործունեություն: Կանխավ շնորհակալություն:

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ
Հարգելի՛ հաշվապահներ,
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ.
- Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում
- Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում
- Անհատական և խմբակային դասընթացներ
Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181
www.finsoft.am

Ծրագրի ցուցադրական տարբերակ
Հերմինե.
Հարգելիներս, որտեղից կարող եմ ներբեռնել 1C ծրագրի դեմո տարբերակը կամ ինքնուրույն, օնլայն եղանակով ինչպե՞ս այն սովորեմ:

Հացաբուլկեղենի արտադրամաս բացելու համար
Տիգրան.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` ցանկանում եմ բացել հացաբուլկեղենի արտադրամաս որպես անհատ ձեռներեց: Ի՞նչ է հարկավոր դրա համար:

Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք հավելավճարը պետք է ավել լինի սահմանված նվազագույն աշխատավարձից
Արթուր.
Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպության աշխատակցի վրա դրվում են լրացուցիչ պարտականություններ, այսինքն նա փաստացի կատարում է այլ աշխատողի աշխատանք, բնականաբար պետք է վճարել հավելավճար: Արդյո՞ք հավելավճարը պետք է ավել լինի սահմանված նվազագույն աշխատավարձից: Նախապես շնորհակալություն:

Բանկի ներքին աուդիտի որակավորման քննության տեստեր
Եսթեր.
Խնդրում եմ հուշեք` որտե՞ղ կարող եմ գտնել բանկի ներքին աուդիտի որակավորման քննության տեստերը:

Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար
Suzy.
Բարև Ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ զբաղվելու է համակարգչային դիզայնով
Հրայր.
Բարև Ձեզ:
Ես գրանցվել եմ որպես Ա/Ձ և զբաղվելու եմ համակարգչային դիզայնով (հիմնականում տպագրական մակետների պատրաստում): Ուզում եմ ճշտել, արդյո՞ք պարտադիր է ներկայացնել հաշվետվություն: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ (ամեն ամիս, եռամսյակը մեկ ...):

Աշխատավարձի հաշվարկ փոփոխություններից հետո
Արտաշես.
70 000 և 50 000 անձի կեղտոտ աշխատավարձն են, 2014 թվականի հունվար 1-ից ինչքա՞ն կստանան, եկամտային հարկի ու կուտակային թոշակի վճարումից հետո:

Արձակուրդայինի հաշվարկ
Srbuhy.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդային.
աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 1-ից, աշխատում է 6-օրյա գրաֆիկով, աշխատավարձը 2012թ.-ին պայմանագրով եղել է 70 000 դրամ, 2013 թ.-ից վերահաշվարկելուց հետո 86 000 դրամ է, աշխատողին օգոստոսի 1-ից օգոստոսի 24 ամենամյա արձակուրդ սխալ եմ հաշվարկել, խնդրում եմ կհաշվե՞ք, թե ինչքան է կազմում իր արձակուրդային գումարը, եթե կարելի է քայլերով գրեք հաշվելիս, և գրեք, թե արձակուրդային գումարը երբ է վճարվում:
Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ
Arman.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու` հաստատագրվածով, թե՞ ոչ, և ունենալու՞ է ՀԴՄ ապարատ, այսինքն շրջանառության քանի՞ տոկոսն է գանձվելու և ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ: Շնորհակալություն:

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները
Արման.
Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն
Ռաֆիկ.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:

Ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով
Hasmik.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում ենք ասել` միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը շրջանառության հարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվելու` 3.5%, թե՞ 5%:

ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշար
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, շատ ունեմ ձեր օգնության կարիքը` ինձ անհրաժեշտ է ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշարի հաշվապահության մասի պատասխանները, խնդրում եմ օգնեք: Եթե ունեք, ուղարկեք armine.xachatryan շնիկ yahoo.com

Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ
Varduhi.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը 2013թ-ի հունիս ամսից հարկայինի կողմից վերցվել են կալանքի տակ, հետևաբար մեր դրամական մուտքերը տնօրինվում է հարկային մարմինների կողմից: Սակայն վերջերս ստացել ենք ծանուցում ՏՀՏ ի կողմից, որտեղ ասվում է, որ հուլիս ամսվա եկամտային հարկը օրենքով սահմանված ժամկետում չի վճարվել պետ.բյուջե, որի համար սահմանվել է 20 000 դրամ տուգանք: Հարցս կայանում է հետևյալում` ճի՞շտ է արդյոք ՏՀՏ-ն, և որոնք են այս դեպքում ընկերության իրավունքները: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը
Աննա.
Խնդրում եմ պատասխանել.
եթե աշխատողը աշխատում է 0.5 դրույքով, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է կե՞ս դրույքով, թե՞ նվազագույն աշխատավարձով:

Շենգավիթ վարչական շրջանի վիճ. վարչություն
Suzy.
Բարև Ձեզ,
կարո՞ղ եք հուշել, թե որտեղ է գտնվում Շենգավիթ վարչական շրջանի վիճ. վարչությունը:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը
Նաիրի.
ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:

ԱՁ զբաղվում է հագուստի վաճառքով
ԿՐԻՍՏԻՆԱ.
Բարև Ձեզ: խնդրում եմ օգնեք: Ես բացել եմ հագուստի վաճառքի խանութ, և հագուստը գալիս է Եվրոպայից: Ունեմ պետ. ռեգիստրի վկայական և ՀՎՀՀ: Գրանցվել եմ սեպտեմբեր ամսին: Բայց դեռ սոց. և վիճ. վարչություն չեմ գնացել, չգիտեմ` ի՞նչ պետք է ներկայացնեմ: Եվ եթե մենակ Ա/Ձ է, ես ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, 5000 դրամը որ հաշվեհամարին վճարեմ: Նախապես շնորհակալություն:

ՀՀ ԿԲ ներկայացվող ճշգրտված հաշվետվություն
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ հնարավորության դեպքում արձագանքել և պատասխանել` արդյո՞ք հնարավոր է ՀՀ ԿԲ ներկայացնել ճշգրտված հաշվետվություն, եթե արդեն ներկայացված հաշվետվության մեջ հայտնաբերվել է վրիպակ: Եթե այո, ապա խնդրում եմ նշել նաև հաշվետվության ճշգտման կարգը կանոնակարգող օրենսդրությունը:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել եկամտային հարկը
Մերի.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Ասացեք խնդրեմ` եկամտային հարկը ինչպե՞ս պետք է հաշվեմ` ըստ "Եկամտային հարկի մասին" օրենքի հոդված 10-ի 8-րդ կետի (5 հազար դրամ), թե՞ 1-ին կետի համաձայն: Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը վաճառել է ավտոմեքենա
Աննա.
Եթե ֆիրման շրջանառության հարկ վճարող է, ավտոմեքենայի վաճառքի դեպքում ի՞նչ դրույքաչափով հարկ է վճարելու:

Կարո՞ղ է արդյոք գրավատունը պահանջել եկամտի հիմնավորում
Լուսինե.
Կարո՞ղ է արդյոք գրավատունը պահանջել եկամտի հիմնավորում վարկառուից՝ վարկային պայմանագիր կնքելիս:

Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները:
Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել
Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը պատկանող մեքենան ֆիզ. անձի: Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ կազմակերպության կամ ֆիզ. անձի համար: Նախապես շնորհակալություն:

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր
Վարդուհի.
Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատակիցը օգտվում է երեխայի կերակրման նպատակով նախատեսված ընդմիջումներից
Թամարա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք:
Ընկերության աշխատակիցը օգտվում է մինչև 1.5 տարեկան երեխայի համար կերակրման նպատակով նախատեսված ընդմիջումներից, որը ըստ ՀՀ ԱՕ-ի յուրաքանչյուր 3 ժամվա համար հատկացվում է 0.5ժ:
Հարց. 9:00-18:00-ն աշխատողը, բացի իրեն տրվող 13:00-14:00-ը պարտադիր ընդմիջումից, 1 ժամ, թե՞ 1.5 ժամ հավելյալ ընդմիջման իրավունք ունի:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատակիցը ՌԴ քաղաքացի է
Նաթելլա.
Ինչպե՞ս լրացնեմ գրանցման հայտը, եթե աշխատողը ՌԴ քաղաքացի է: Հանրային ծառայության համարանիշի դաշտում ի՞նչ է լրացվում:
Կանխավ շնորհակալություն:

Իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ
Արա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հարցիս. իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ, ինչպիսի՞ հարկատեսակներ են կիրառվելու տվյալ դեպքում:

ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար
Մերի.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար, չունի ՀԴՄ, դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Ասացեք խնդրում եմ` ի՞նչ հարկով է հարկվելու` շրջանառության հարկով, թե արտոնագրային վճարով: Նախապես շնորհակալ եմ:

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր
Լիլիթ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում
Լուսինե.
Բարև ձեզ:
Կայքը ԱՁ գրանցելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ինչքա՞ն: Հասույթ չունենք, գովազդներ չունենք կամ եթե կան` անվճար, վարձու աշխատող չկա: Նախապես շնորհակալություն:

Արտարժույթի վերագնահատման արդյունքի արտացոլում ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. արտարժույթի վերագնահատման արդյունքը արդյո՞ք արտացոլվում է ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում:

Ա/Ձ-ն ցանկանում է իրականացնել տերմինալների տեղադրում
Satik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն ցանկանում է իրականացնել տերմինալների տեղադրում: Ի՞նչ հարկով է հարկվելու այդ գործունեությունը: Շնորակալություն:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Դանիել.
Մինիմալ աշխատավաձի մեջ հարկերը ներառվու՞մ են, թե՞ ոչ:

Տնօրենի ազատում
MariaM.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին.
ի՞նչ փաստաթղթով կարող եմ աշխատանքից ազատել տնօրենին: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում: Բացի պատրաստի խոհարարական արտադրանքը ունի նաև խմիչքների (ալկոհոլային և ոչ ալկոհոլային), քացրավենիքի (գնված այլ խանութից) վաճառք: Արդյո՞ք անհրաժեշտություն կա վարելու առանձին հաշվառում և հարկելու խմիչքն ու քացրավենիքը շրջանառության հարկով, թե՞ բոլորի համար վճարվում է արտոնագրային վճար:

Ամորտիզացիոն ժամկետների նվազեցում
Գուրգեն.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը:
Կանխավ շնորհակալ եմ:

Որակավորման քննությունների տեստեր
Roza.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք հետևյայ հասցեին roze-v-s շնիկ rambler.ru ուղարկել որակավորման քննությունների տեստերը և պատասխանները: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք առաջանում է 11 % եկամտային հարկի պարտավորություն
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ