
Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը
Hayk.
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում:
Նախապես շնորհակալություն:

Ի՞նչպես հաշվարկել աշխատանքային ստաժը
Աննա․
Բարև Ձեզ: Ի՞նչպես ճիշտ հաշվարկել աշխատանքային ստաժը /մասնագիտական ստաժ, պետական կառավարման ոլորտի ստաժ, քաղաքացիական ծառայության ստաժ/։

Վերջին տարիներին տպագրված հաշվապահական հաշվառման գրքեր
Բարև, հաշվապահական հանրություն։ Ինձ ո՞վ կառաջարկի ժամանակակից վերջին տարիներին տպագրված հաշվապահական հաշվառման գիրք, գրքեր խնդիրներ։ Կամ ասի՝ որտեղի՞ց ձեռք բերեմ։

Ո՞վ է տալիս ԱԱՀ-ից ազատված լինելու տեղեկանքը
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ից ազատված լինելը հավաստող փաստաթուղթը հարկայի՞նն է տալիս ՀԿ-ին:

Ե՞րբ պետք է վճարել Ա/Ձ-ի սոցիալական վճարը
Հարգելի հաշվապահներ,
Չե՞ք ասի՝ ԱՁ-ի համար վճարվելիք 5 000 դրամ սոց․ վճարը պետք է ամսական վճարել, թե՞ եռամսյակը մեկ։

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել
Susanna.
Բարև Ձեզ։ Եթե նախակրթարանի աշխատակցի հետ կնքվել է 1 տարով աշխատանքային պայմանագիր, որը լրանում է օգոստոսի 31-ին և նրան ազատում են աշխատանքից սեպտեմբերի 1-ին, արդյո՞ք նրան պետք է վերջնահաշվարկ վճարել։ Շնորհակալություն։

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը
Nona.
Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:

Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ
Հասմիկ Մարտիրոսյան.
Հարգելի տիկին/պարոն: Հարցս վերաբերում է շինանյութերի վերագնահատմանը: Ամրանները ձեռք է բերվել 2014 թվականին: Պահվել է ոչ պատշաճ պայմաններում: Հիմա այդ ամրանները պիտանի չեն շինարարության համար: Կարո՞ղ ենք վերագնահատել, արժեքը փոխել և վաճառել այլ նպատակով:
Կանխավ շնորհակալություն:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել
Arpine Serobyan.
Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:

Արդյո՞ք ենթակա են հարկման ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները արդյո՞ք ենթակա են հարկման, և եթե այո, ապա ո՞ր հոդվածով և շրջհարկի հաշվարկի, ո՞ր տողում պետք է արտացոլել:
Շնորհակալություն:

Արդյո՞ք շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել
Արմեն.
Բարև Ձեզ: Գրանցվել եմ որպես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ: Արդյո՞ք ճիշտ է կարդացածս, որ շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել /այսինքն՝ ես առաջին անգամ հոկտեմբերին եմ վճարելու/, իսկ ամսվա հաշվարկով 5 000 դրամ շահութահարկը՝ հաջորդ տարվա սկզբին: Իսկ դրոշմանիշային վճարը նույնպե՞ս եռամսյակը մեկ է, թե՞ ամեն ամիս:

Ե՞րբ պետք է ստանալ միջև երկու տարեկան երեխայի նպաստը
Սրբուհի.
Բարև Ձեզ: Ես հունիս ամսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, բալիկս ծնվել է օգոստոսի 4-ին: Ես ե՞րբ պետք է ստանամ միջև երկու տարեկան երեխայի նպաստը։

Ի՞նչպես է հաշվարկվում ֆիզ. արձակուրդի գումարը
Սոնա.
Բարև Ձեզ: Շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Աշխատում եմ երկու տեղ՝ մեկում որպես հիմնական աշխատող, իսկ մյուս տեղում պայմանագրային աշխատող եմ։ Այս դեպքում ի՞նչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը։

Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների
Nune.
Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների:
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս պետք է կազմել գնման ակտը
Գոհար.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի մի հարց ունեմ. մսի խանութը, որը միսը ստանում է սպանդանդանոցից, 5-րդ ձևով պե՞տք է կազմի գնման ակտ, որ որպես գյուղմթերքը չհարկվի՝ խանութը գործում է միկրոյի ոլորտում:

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում
- վճարման անդորրագրի պատճեն
- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
- լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
Բացի վերը նշվածից՝ հաշվեհամար էլ է պե՞տք նշել: Շնորհակալություն:

Աշխատավարձը և կոմունալ վճարները ո՞ր տողում պետք է լրացնել
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձև 2՝ ֆին. արդյունքների մասին հաշվետվությունում /1-ին և 2-րդ եռամսյակների/ աշխատավարձը և կոմունալ վճարները կասեք, ո՞ր տողում պետք է լրացնել:

Արդյո՞ք էլեկտրաէներգիայի ծախսը մտնում է ծախսերի նվազեցման մեջ
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Շրջանառության հարկով աշխատողների 4 տոկոս ծախսերի նվազեցման մեջ արդյո՞ք մտնում է խանութի ծախսած էլեկտրաէներգիայի ծախսը, թե՞ միայն վաճառքի համար ձեռքբերված ապրանքների ծախսն է նվազեցվում:

Ինչպե՞ս է տրվում ձևակերպումը
Nona.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. "Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս"։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:

Արդյո՞ք պահումները կատարվում են ընդհանուր գումարից
Raz.
Հարգելի հաշվապահներ, հիվանդության նպաստը գտնվում է 2 ամսվա մեջ, պահումները կատարվում է ընդհանուր գումարից, թե՞ ամեն ամսվա համար համապատասխան օրերի:

Արդյո՞ք աշխատանքային պայմանագրի մեջ գրվում է անձի անուն
Satenik.
Եթե աշխատում են ֆիզ. արձակուրդի փոխարեն՝ արդյո՞ք աշխատանքային պայմանագրի մեջ գրվում է տվյալ անձի անունը։

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին տրվում է պարգևավճար
Լուսինե.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին պարգևավճար հասնու՞մ է։

Մայրության նպաստի վերաբերյալ
Աշխեն.
Բարև Ձեզ։ Մի հատ հարց ունեմ. ես աշխատող մայր եմ և հիմա գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Շուտով ծնվելու է երկրորդ երեխաս։ Ես ցանկանում եմ իմանալ՝ ինձ բյուլետեն հասնու՞մ է, թե ոչ: Եթե ոչ, ապա աշխատանքի վերադառնալու դեպքում կստանա՞մ բյուլետեն։ Մեկ հարց ևս. երբ երկրորդ երեխաս ծնվի խնամքի նպաստ միայն երկրորդ երեխայի համար արդեն կստանա՞մ, թե՞ երկուսի համար էլ կստանամ։

Ա/Ձ-ն ուզում է զբաղվել ջրեղենի և հյութերի վաճառքով
Ani.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ Ա/Ձ բացել, որը կզբաղվի ջրեղենի և հյութերի վաճառքով: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լինելու, և ի՞նչ հաշվետվություներ եմ կատարելու:

Սահմանված է արդյո՞ք աշխատաժանմանակի հաշվարկի տեղեկագիր
Մինաս.
Խնդրում եմ ասել՝ սահմանված է արդյո՞ք աշխատաժանմանակի հաշվարկի տեղեկագիր, ինչպես նախկինում ՀՀ կառվարության 25.08.2005թ. N 1471-Ն որոշմամբ: Եթե սահմանաված է, ապա, ո՞ր իրավական ակտով:
Կանխավ շնորհակալ եմ: 👍

Ինչքա՞ն պետք է հաշվել ամորտիզացիոն ժամկետը
Գայանե.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը
Սվետա.
Բարև Ձեզ: Հուլիսի 1-ին անցել եմ ֆիզ. արձակուրդի, բայց մինչև հիմա գումար չեմ ստացել։ Ե՞րբ են տալիս այդ գումարը։ Եվ հղիության 7 ամսում տրվող գումարը ու՞մ է վերաբերվում:

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք
Hayk.
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:

Գնումների համակարգողների որակավորման քննությունների հարցաշար
Հասմիկ.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք գնումների համակարգողի քննության հարցաշարը՝ hasmik_badalyan_1986 շնիկ mail.ru

Դրոշմանիշային և սոցիալական վճարների պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում
Էմիլի.
Եթե մարդ համատեղելի աշխատող է, երկրորդ աշխատավայրից սոց. և դրոշմանիշային պահումները արվու՞մ է, թե ոչ:

Մայրության նպաստի վերաբերյալ
Արևիկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք. ես 2 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնալու, իսկ իմ գործատուն իմ ֆիզ. 126 000 է ուզում տալ, իսկ ես իմացել եմ, որ 372 000 է։ Ասեք խնդրում եմ՝ նա իրավունք ունի՞ պատճառներ փնտրի և ինձ ազատի աշխատանքից, և դա այն դեպքում, երբ չարաշահում են աշխատանքային իրավունքները և կարելի է ասել՝ աշխատանքային թրաֆիքինգ է աշխատողների հանդեպ կիրառվում։

Աշխատողի կրճատման դեպքու՞մ կատարվում է վերջնահաշվարկ
Նունե.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և մի օր ինձ մեր կադրերից տնօրենը տեղեկացրեց, որ ես կրճատվել եմ և ինձ անընդհատ ստիպում է, որ ես ազատման դիմում ներկայացնեմ: Ես 43 տարեկան եմ թոշակի տարիքի էլ չեմ: Հեռախոսով ինձ ասաց. "հարգելիս մենք Ձեզ հետ այլ կերպ կվարվենք": Ինձ կարո՞ղ է դիմում չգրելու դեպքում հեռացում տալ։ Եվ ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, եթե արձակուրդային ստացել եմ։ Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ
Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։

Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ
Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ անհրաժեշ է փորձառու հաշվապահի աջակցություն շահութահարկի հաշվետվությունը ճշտված հանձնելու համար։ Եթե խմբում կան հաշվապահներ, որոնք վճարովի հաշվետվությունը կկազմեն` խնդրում եմ նշեք հեռախոսահամար։

Աշխատողի ընդունման և ազատման վերաբերյալ
Էմիլի Թովմասյան.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս չեղարկել սխալմամբ լրացված հրամանը
Ani.
Բարև Ձեզ, եթե հրամանը սխալմամբ է լրացվել՝ ինչպե՞ս պետք է այն չեղյալ համարել:

Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում
Անի.
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։
Կանխավ շնորհակալ եմ:

Անձը ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ
Բարև, հարգելի հաշվապահներ։ Քաղաքացին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելուց ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ։ Մաքսատնից ստացել է ապրանքը, բայց, քանի որ հայտարարագիր չի տվել տույժ, տուգանք ունի և պիտի հայտարարագիր ներկայացնի։ Հարց. դա արվում է էլեկտրոնային համակարգո՞վ ԵՏՄ դարան բաժնում: Դրանով վերջ, թե՞ հաշվետվություն էլ պիտի ներկայացնի:

XML-ի օրինակ
Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ինձ ուղարկել եկամտային հարկի հաշվետվության տեղեկության ներբեռման XML-ի օրինակ /Ծրագրից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ ներբեռնելու համար/։
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով
Samvel.
Կազմակերպությունն ունի իրացումից ԱԱՀ 12 000 դրամ, ձեռքբերումներից ԱԱՀ 192 000 դրամ, վճարում ԱԱՀ 100 000 դրամ: Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով:

Արդյոք գործատուն կարող է տեսնել, թե իր նախկին աշխատակիցները հիմա որտե՞ղ են աշխատում
Արամ.
Բարև Ձեզ: Կարող եք ասել, գործատուն ինչպե՞ս կարող է տեսնել իր նախկին աշխատակիցները հիմա որտեղ են աշխատում, ինչքա՞ն ես գիտեմ հարկայինով հնարավոր է այդպիսի բան:

Եթե չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հայտարարությունը
Lili.
Բարև Ձեզ, եթե չեմ հասցրել ներկայացնել միկրոյի հայտատրարությունը, ո՞ր հարկման դաշտ եմ անցնում:

Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:

Հողի հարկի գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ
Մեր ձեռնարկության հողի հարկը վերջին 10 տարիների ընթացքում մեր սխալ հաշվելու պատճառով վճարվել է գերավճարով /1%-ի փոխարեն վճարվել է 10%/։
Խնդրում եմ տեղեկացնել գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ:

Ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ
Nver.
Հարգելի գործընկերներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ: Բեռներ փոխադրող ԱՁ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով: Լրացրել է հարկային հայտարարագիրը, ուղարկել ՊԵԿ, ներմուծման 20 %-ը վճարել բյուջե: ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունում առաջանում է ներմուծման հաշվանցման ենթակա ԱԱՀ, բայց քանի որ տվյալ անձը առք ու վաճառքով չի զբաղվում, այլ ծառայություն է մատուցում ֆիզիկական անձերին, հետևաբար ԱԱՀ-ի հաշվետվության վաճառքի մասով լրացնելու որևէ բան չի ունենում: Հիմա ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ և ինչպե՞ս շտկել տվյալ իրավիճակը:

Եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակի վերաբերյալ
Rob.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս առաջնորդվեմ հետևյալ հարցում. մայրության նպաստը հաշվարկել եմ, ստացվել է 550 000 դրամ, հիմա այս թիվը եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակում պե՞տք է դրվի, որից հաշվարկի եկամտային հարկը, իսկ 1.11 սյունակում, ո՞ր թիվը պետք է գրվի:

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը
Շուշան.
Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն
Susanna.
Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

Վերջնահաշվարկ
Սուսաննա.
Ես աշխատում եմ կարի արտադրամասում, տվյալ աշխատավայրում գրանցված աշխատող եմ դեկտեմբերի 1-ից, արձակուրդ չեմ գնացել, ստանում եմ 85 000 դրամ: Ես ինչքա՞ն վերջնահաշվարկ կստանամ:

Ինչպե՞ս ձևակերպել բարեգործության նպատակով կատարված փոխանցումը
Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը որպես բարեգործություն իր բանկային հաշվից գումար է փոխանցում՝ ինչպե՞ս կարող եմ ձևակերպել:
Վերջին մեկնաբանություններ