
Ներմուծում երրորդ երկրից
Նորա.
Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Տուգանքի մաս-մաս վճարում
Գոհար.
Բարև ձեզ, հաշվապահներ ջան։ Ինձ ո՞վ կարող է ՀԴՄ տուգանքը մաս-մաս վճարելու դիմումի ձև ուղղարկել։

Ձևակերպումներ ծրագրով
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն հաշիվ է ստացել դրսից խոհարարական ծառայությունների դիմաց՝ արտարժույթով: Ինքնահաշիվ է դուրս գրվել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել ծրագրում այս ծառայությունը:

Պարտատոմսի ձևակերպում
Անահիտ.
Խնդրում եմ օգնել ՀՀ առևտրային բանկից ձեռքբերված պարտատոմսերի հաշվապահական ձևակերպման հարցում՝ ԴՏ - ՞, ԿՏ 2521։

Wildberries գործունեության վերաբերյալ
Անի․
Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնել Wildberries-ում վաճառողի հաշվառման հարցերում։ ԱՁ–ն դեռ չի բացվել, պլանավորում է իրականացնել օնլայն վաճառք Wildberries–ում։
1) Այս դեպքում վաճառողը ԱԱՀ, թե՞ շրջհարկի հայտ պիտի տա (կարո՞ղ եք օրենսգրքից հղում տալ):
2) Ամեն վաճառքից հետո e-invoicing-ով մատակարարի անունից պիտի՞ հաշիվ գրենք ֆիզ անձի անունով
3) Եթե վաճառքները (օնլայն գնորդները) նաև ՌԴ–ում են լիելու, ապա դա դիտարկվելու՞ է որպես արտահանում
4) Իսկ ինչու՞ պետք է հաշիվ գրենք Wildberries–ին (ինչպես նշված էր բազմաթիվ մեկանաբանությունում)։
5) Wildberries-ից առանձին թղթային հաշիվներ ստանալու դեպքում պե՞տք է գրվի ինքնահաշիվներ
Այս հարցում փորձառու ընկերներ Խնդրում եմ օգնեք։

Պայմանագիրը չի լուծարվել
Լիան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ տվյալ իրավիճակի բացասական կողմերը։ Աշխատակիցը սեպտեմբեր ամսից անցել է այլ կազմակերպությունում աշխատանքի, բայց նախկին գործատուն կարծես չի դադարեցրել աշխատանքային պայմանագիրը։ Խնդրում եմ ասել՝ աշխատակցի վրա ի՞նչ բացասական ազդեցություն դա կարող է ունենալ։

Ներմուծում Գլոբբինգով
Ավետիք.
Բարև ձեզ: Գլոբբինգով ներկրման դեպքում, ինչքա՞ն է կազմում ապրանքի առավելագույն արժեքը (Invoice-ում նշված), որը ենթակա չէ մաքսազերծման:

Գրանցման հայտի ուղարկում
Արուս․
Վարձու աշխատողին երեխայի խնամքի արձակուրդ ուղարկելու գրանցման հայտը ե՞րբ պետք է ուղարկել, խնդրում եմ պատասխանել։

Սոցիալական վճար
Հարութ.
Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ սոց. վճարում, եթե նշում են 1 020 000 ավել աշխատավարձի դեպքում պահվում է 74 500դրամ, ինչպե՞ս է ստացվում, որ 2 500 000 դրամ աշխատավարձի դեպքում պահում են 87 500 դրամ սոց. վճար։

Հարկատեսակի դիմում
Էլինա․
Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Հաշվապահական քաղաքականություն
Ի՞նչ է իրենից ներկայացնում հաշվապահական քաղաքականությունը։

Գլխավոր հաշվապահի աշխատավարձ
Աշոտ․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում և արտադրության գործունեություն իրականացնող, իրացման 5 մլրդ շրջանառություն ունեցող ֆիրմայի գլխավոր հաշվապահի աշխատավարձը ի՞նչ սահմաններում է տատանվում։

Շինարարական կազմակերպության լիցենզիա
Լուսինե․
Բարև Ձեզ: Շինարարական կազմակերպությանը, որը զբաղվելու է ասֆալտապատման աշխատանքներով, լիցենզիա անհրաժե՞շտ է ,թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ:

Բանկի ակտիվների հաշվառում
Էլեն․
Բարև ձեզ։ Ինձ կարո՞ղ եք օգնել՝ պրակտիկայի հաշվետվության մեջ պետք է կատարեմ բանկի ակտիվների հաշվառում։ Օրինակ, բանկը վարկ է տրամադրել հաճախորդին դտ 16010 կտ 30202, հաշվարկել օրական % դրույքը, եկամուտը և մնացածը ըստ հաշվային պլանի հերթականությամբ։ Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար։

Նմուշի ելքագրում պահեստից
Գայանե․
Բարև Ձեզ, կօգնե՞ք խնդրեմ։
Կազմակերպությունը նոր է սկսել արտադրանք տալ, և որպես նոր արտադրանք նմուշներ է բաժանում հիվանդանոցներին (բժշկական ախտահանիչ նյութեր): Պահեստից ելք ինչպե՞ս անեմ, չեմ կարող հիվանդանոցներին հաշիվ գրեմ մեկ կամ երկու հատի համար: Կարո՞ղ եմ պահեստից ելք անել առաքիչի անունով, և որպես ծախս ճանաչել։

Ներմուծման ձևակերպումներ
Գոհար․
Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծվել են հիմնական միջոցներ, որոնց տեղափոխումը իրականացրել է բեռնափոխադրող ընկերությունը: Ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրի համաձայն կատարվել է ԱԱՀ-ի վճարում: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ են տրվելու հիմնական միջոցների ձեռք բերման, ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, բեռնափոխադման ծառայության դիմաց վճարման համար: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է:

ԱԱՀ հետաձգում
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ ԱԱՀ հետաձգում հասկացությունը ի՞նչ գործողություններ է պահանջում։ Խոսքը գնում է 2021թվականին ներմուծված որպես ՀՄ համակարգիչների մասին (8471 կոդով) ։ Ներմուծելու պահին ԱԱՀ չի վճարվել, պահանջ չի եղել։ Ենթադրել եմ, որ դա մեխանիկորեն է կատարվում։ Մաքսայինի թեժ գծի հետ խոսալուց, եթե ճիշտ հասկացա, պարզվում է, որ դիմում պիտի գրվեր, որպեսզի ԱԱՀ պարտավորությունը համարվեր հետաձգված։ Եվ հիմա, քանի որ դիմում չի գրվել, դա դուրս է գալիս, որ չկատարած հարկային պարտավորություն է, և պիտի գանձվի տույժերով ներառյալ, բայց միասնական հաշվում չունեմ ԱԱՀ մասով պարտավորություն։ Խնդրում եմ՝ ով ունեցել է ԱԱՀ-ի հետաձգման փորձ, արձագանքել, կանխավ շնորհակալ եմ։

Վարկի կանխիկացում
Վահագն․
Բարև Ձեզ։ Կխնդրեի պատասխանել. Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է բանկից վերցնել բիզնես վարկ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ վարկի ամբողջությամբ կանխիկացման դեպքում։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն լիզինգով ստացել է հիմնական միջոց։ Գույքի ձեռքբերման գինը՝ 57 600 000, կանխավճարի չափը՝ 5 760 000, պայմանագրի գումարը՝ 51 840 000։ Լիզինգային ընկերությունից ստացել ենք հարկային հաշիվ՝ վարձավճար 594 900 ներառյալ ԱԱՀ և տոկոսագումար 677 000 առանց ԱԱՀ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք, թե հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի։

Արտահանված ապրանքի վերադարձ
Քրիստինե․
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ կազմակերպությունը փետրվարի 7-ին կատարել է արտահանում, պատվիրատուն ապրանքը ընդունել է, հետո հայտնաբերել է թերություններ և մարտի 10-ին հետ է ուղարկել: Հարցս հետևյալն է՝ կատարոել է արտահանում և պետք է 0-ական հարկով թիվը լրացնել ԱԱՀ-ի փետրվարի հաշվետվության մե՞ջ, և հետ վերադարձը որպես ներմուծում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ, թե՞ ուրիշ բան էլ պետք է արվի (ներմուծման ժամանակ մաքսային վճարներ չեն եղել):
Վերջին մեկնաբանություններ