.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Նաիրա. Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք այդ հարցը պետք է կարգավորվի գործատուի ներքին իրավական ակտով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է վճարվում նպաստը

Լիլիթ. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ` դեկրետայինի գումարը երբ է տրվում, ամբողջությա՞մբ, թե՞ 2 կեսով, և արդյո՞ք մաքուր աշխատավարձից է հաշվարկվում, թե՞ կեղտոտ: Մաքուր աշխատավարձս, որ ստանում եմ, ամեն ամիս կազմում է 126.000 դր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կադրային մասնագետի պարտականությունները

Միկա. Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ: Ասացեք խնդրեմ` կադրերի բաժնի մասնագետը ի՞նչ գործ է կատարում և ի՞նչ պարտականություններ ունի, նախապես շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը կատարում է գլխավոր հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Emma. Աշխատողը կատարում է գլխավոր հաշվապահի և գանձապահի պարտականությունները, և նրա մաքուր աշխատավարձը պետք է կազմի 150000 ՀՀ դրամ: Խնդրում եմ ասեք, թե ինչքան համախառն աշխատավարձ պետք է նշվի աշխատանքային պայմանագրում, և որ պաշտոնի համար ինչքան: Խնդրում եմ հաշվի առնել գանձապահի հավելավճարը, եթե չեմ սխալվում` 50 %: Կանխավ շնորհակալություն: Շտապ է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ է ներկայացվելու եկամտահարկի հաշվետվությունը

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2012թ. հուլիսին գրանցել եմ ԱՁ, որը զբաղվում է արտադրությամբ: Աշխատող համարվում է միայն ԱՁ-ն: Վճարում եմ ամեն ամիս սոց. 5000 դր. և եկամտահարկի կանխավճար 2000դր: Հաշվետվություն վիճ. վարչություն պետք է ներկայացնեմ եռամսյակային: Խնդրում եմ ասեք, եկամտահարկի հաշվետվություն ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում ֆիզ. անձի կողմից

Հարություն. Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ մասին օրենքի հոդված 2-ի. "Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:" Որո՞նք են այդ չափերը, ո՞ր օրենքով են սահմանված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին մի քանի օրով զորակոչել են

Վիկտորյա. Հարգելի հաշվապահներ, զինվորական ծառայություն անցած աշխատողին մի քանի օրով նորից զորակոչել են բանակ: Զորակոչման օրերի վարձատրությունը ինչպե՞ս է կատարվում: Վճարում է պետությու՞նը, թե՞ գործատուն: Գործատուն իրավունք ունի՞ չվճարել չաշխատած օրերի համար: Խնդրում եմ նշեք, թե որ օրենքով եք առաջնորդվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրացու աշխատավարձի հաշվարկ

Liana. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` օտարերկրյա քաղաքացուն աշխատավարձ հաշվարկելիս անձնական նվազեցում (32 500) կատարվու՞մ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե աշխատավարձը 120 000 դր. է, ինչքա՞ն է կազմում մաքուր աշխատավարձը և եկամատահարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ

Շուշան. Բարև Ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ` եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի ասենք 2012թ. օգոստոսի 1-ից, վեց ամիս հետո` 2013թ. փետրվար ամսին աշխատողն իրավունք ունի արձակուրդ գնալու: Չնայած որ տարին փոխվում է, բայց ես պետք է նրան տամ 2012թ. հասանելիք արձակուրդը, թե՞ արդեն 2013թ: Այսինքն հրամանում ինչպե՞ս ձևակերպեմ` տրամադրել 2012թ, թե՞ 2013թ. հասանելիք արձակուրդը: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Արամ. Եթե կազմակերպության պահեստն ու խանութը գտնվում են իրարից 50 մ. հեռավորության վրա, այս դեպքում պահեստից խանութ ապրանք տեղափոխելիս արդյո՞ք ելքի ապրանքագիրը պետք է գրանցվի առաքման գրքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` առաջին անգամ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համար պայմանագիր կնքելու համար պարտադի՞ր է տնօրենի և հաշվապահի միասին ներկայանալը հարկային տեսչություն: Եվ պետք է ներկայանալ տարածքայի՞ն հարկային տեսչություն, թե՞ Պետական եկամուտների կոմիտե: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ հասցե պետք է նշվի բեռնագրում

Թեհմինե. Ընկերությունը ունի 1 առաքման հասցե և ևս մեկ այլ հասցեում գտնվող ոչ առևտրային տարածք, որտեղ ունի հիմնական միջոցներ: Այդ հիմնական միջոցների վաճառքի դեպքում տեղափոխման բեռնագրի կամ հ/հ-ի մեջ ո՞ր հասցեն պետք է նշվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Արթուր. ԱԱՀ-ը վճարող կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց` հեռուստացույց, սառնարան կամ շինություն, բոլորի համար էլ ԱԱՀ է վճարվել: ԱԱՀ-ն ձեռք բերման պահին հնարավո՞ր է հաշվանցել, վճարումը կատարված է ամբողջությամբ փոխանցումով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ մեկնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Մարինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի: 1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում: 2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ գումարը պետք է դեբետագրվի

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը մի տարի առաջ բենզին է վերցրել փոխառություն (առանց ԱԱՀ-ի) և ծախսագրել է, իսկ հիմա ձեռք է բերել փոխառությունը վերադարձնելու համար (հիմա արդեն ԱԱՀ-ով), արդյո՞ք ԱԱՀ գումարը պետք է դեբետագրվի, թե՞ ոչ: Շատ շնարհակալ կլինեմ, եթե հարցիս պատասխանեք հնարավորինս շուտ mariamdadoyan շնիկ mail.ru էլ. հասցեին:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ շեմը գերազանցելու վերաբերյալ

Արթուր. Կազմակերպությունը աշխատում է առանց ԱԱՀ-ի, սակայն դեկտեմբերին շրջանառությունը կգերազանցի շեմը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ կատարել, ինչպե՞ս կազմել ԱԱՀ-ի հաշվետվությունը (հաշվետվության մեջ ներառվի միայն շեմը գերազանցա՞ծ մասը): Խնդրում եմ հնարավորինս արագ պատասխանել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ նվիրատվություն է ստացել ֆիզ. անձից

Արևիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե հասարակական կազմակերպությունը նվիրատվություն է ստացել ֆիզիկական անձից, ապա դրա դիմաց պե՞տք է կատարի որոշակի վճարում, կամ արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ սոց. վճարների հետ կապված

Զարուհի. Ես մեկ հարց ունեմ` կապված ԱՁ-ի սոց. վճարումների հետ: Ինձ սոցապի աշխատակիցը ասել էր, որ տվյալ ամսվա սոց. վճարումը, այսինքն 5000 դրամը, ես կարող եմ կատարել մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում: Արդյո՞ք նա ճիշտ տեղեկություն է տվել ինձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի՝ ՀՏ ներկայացման վերաբերյալ

Մերի. Խնդրում եմ, ասեք՝ եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարող եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ, ասացեք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների հանձնում

Հասմիկ 1954. Հարգելիներս, քանի որ 2013թ. հունվարից հաշվետվությունները պետք է էլեկտրոնային եղանակով հանձնվեն, խնդրում եմ ձեր օգնությունը ինձ սովորեցնելու էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելը, կամ հուշեք, թե որտեղ կարող եմ սովորել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն պարտավոր է վճարել արձակման նպաստ

Նվարդ. Աշխատողի նախաձեռնությամբ փորձաշրջանի ընթացքում աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուն պարտավո՞ր է վճարել արձակման նպաստ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը

ԱՆՆԱ. Բարև Ձեզ: Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը: Օրինակ` երեքշաբթի օրվա փոխարեն աշխատելով կիրակի օրը, դրա համար ոչ մի հավելում չտալով աշխատողին (արտաժամի և հանգստյան օրն աշխատելու համար): Ի դեպ կազմակերպությունն աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է

Թեհմինե. Ընկերության աշխատակիցը աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է և պետք է ստանա կարգ: Աշխ. օրենսգրքով նշված է, որ պատահարից 4 ամիս անց նա պետք ազատվի աշխատանքից և ստանա թոշակ: Ընկերությունը ի՞նչ կարգով պետք է նրան ազատի աշխատանքից, մինչև՞ թոշակի անցնելը, թե՞ թոշակի դիմելուց առաջ: Եթե տեղյակ եք, խնդրում եմ պարզաբանել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ հարկային դաշտը

Ա.Ա. Հարգելի հաշվապահներ, կա՞ որևիցե մեկը, ում ծանոթ է ՌԴ հարկային դաշտը, ինչ-որ չափով հարկային տեսչություն հանձնվող հաշվետվություններին: Խնդրում եմ, եթե ինչ-որ բան գիտեք, գրեք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ինչո՞վ է հիմնավորվում այն փաստը , որ "Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ" հաշվետվության մեջ ԱԱՀ-ն չի գրվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու համար

Արթուր. 18 000 ստանալու համար մենք ներկայացնում եք երեխայի ծննդականը և տեղեկանք այն մասին, որ գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, բյուլետենի մասին խոսք չկա: Բայց գործատուն ի՞նչ հիմք ընդունի, ինչի՞ հիման վրա տա տեղեկանքը, եթե բուլետեն չի բերել:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է CIF և CPT տարբերությունը

Liana. Խնդրում եմ օգնել ինձ: Ես այսպիսի մի հարց ունեմ: Մեր կազմակերպությունը ապրանք է ներմուծում արտերկրից: Պայմանագրում առաքման պայմանները նշված են CIF, իսկ ինվոյսում` CPT: Ո՞րն է դրանց տարբերությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի տրամադրում աշխատանքից ազատվելու ժամանակ

Մարի. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝ եթե աշխատողը 30 օր առաջ դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ունի չօգտագործված արձակուրդային օրեր, կարո՞ղ է արդյոք նա պահանջել այդ արձակուրդային օրերի ստացումը վերոնշյալ 30-օրյա ժամանակահատվածում: Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում պատասխանել հարցիս: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է աշխատողի դիմումը

Սուսաննա. Խնդրում եմ ասեք. 1. Եթե աշխատողին ընդունում ենք աշխատանքի` աշխատանքային պայմանագիր կնքելով, ապա աշխատողի դիմում գրելը աշխատաքի ընդունման համար պարտադի՞ր է, թե՞ ոչ: 2. Գնումների համակարգողի քննության մասին ի՞նչ գիտեք, և ինչպե՞ս պետք է քննությանը մասնակցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է նպաստ

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու: Աշխատողը հղի է, նրա ֆիզ. արձակուրդը սկսվում է հուլիսի 12-ից, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվում է մայիսի 31-ին: Նրան ծննդաբերության նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Աննա. Հարգելի հաշվապահներ, Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում: Շնորհակալություն, Աննա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու

Աշոտ. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար

Մարինե. Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում

Գագիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոխարինող աշխատողին հասանելիք արձակուրդ

Մարինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող ժամանակավոր աշխատողին հասնու՞մ է արդյոք ֆիզ. արձակուրդ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են հաշվարկվում աշխատավարձից

Արթուր. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե ՍՊԸ-ի աշխատողներից մեկը, որը նաև հանդիսանում է այդ ՍՊԸ-ի փայատեր, միակողմանի ծնողազուրկ է, ի՞նչ հարկեր է գանձվում նրա աշխատավարձից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է վնասով

em. Խնդրում եմ պատասխանեք` քանի՞ տարի կարող է ՍՊԸ - ն աշխատել վնասով, կանոնադրական կապիտալի նվազեցում երբվանի՞ց պետք է անի, ո՞րտեղ կարող եմ նայել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել արձակուրդները

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` ինչպես ճիշտ կազմակերպել արձակուրդները: Տվյալ ՍՊԸ-ում ես նոր եմ աշխատանքի անցել, աշխատողները 2008թ.-ից առ 2012թ. չեն ունեցել ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք կարող եմ ես 2009, 2010 թվականների համար գրանցել չվճարվող արձակուրդ, որպեսզի խախտում չլինի, թե՞ ավելի գրագետ ճանապարհ կա լուծելու այս հարցը: Խնդրում եմ օգնեք:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով

inna. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ֆիզ. անձին տրամադրել է փոխառություն տոկոսով: Հարցս հետևյալն է` տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով: