.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Ելենա. Ես կցանկանայի իմանալ, թե արդյոք գործատուն կարող է աշխատանքային գրքույկի մեջ լրացնել աշխատողի` աշխատանքից ազատման պատճառը, որ վերաբերում է օրինակ աշխատանքային կարգապահությունը խախտելուն, այսինքն` "Աշխատանքից ազատվել է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար": Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերության դրամարկղային գիրքը չի հաստատվել ՀՏ կողմից

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ուզում էի մի հարց տալ` եթե ընկերությունը բացված է արդեն մեկուկես տարի, բայց դրամարկղի գիրքը կնքված չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ տուգանք կարող է լինել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրում աշխատողին դասընթացների մասնակցելու համար

Անի. Ողջույն, խնդրում եմ ասացեք` համայնքային ծառայող, հեռակա սովորող ուսանողին բուհական մեկամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով ինչպիսի՞ արձակուրդ պետք է տրամադրվի, եթե նա արդեն օգտագործել է իր ամենամյա արձակուրդը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկման և վճարման վերաբերյալ

Աստղիկ. Ենթադրենք Ա սուբյեկտը վաճառել է ապրանք Բ սուբյեկտին, իսկ Բ-ն` Գ-ին: ԱԱՀ պետական բյուջե մուծում են և Ա-ն, և Բ-՞ն: Բացատրեք օրինակով, խնդրում եմ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը

A.M.. ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում

Լուիզա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում առանց հարկային գրանցման: Որպեսզի չտուգանվի, ի՞նչ հարկ է վճարելու իր վաճառքից և ինչպե՞ս է հաշվարկվելու այդ հարկը: Ֆիզ. անձը չի ցանկանում գրանցվել հարկային դաշտում: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Լուիզա. Հարգելի կոլեգաներ, եթե ԱՁ գործունեությունը դադարեցում եմ ուզում տալ, պարտադիր ամեն ամիս պե՞տք է սոց. վճարը մուծեմ: Ասացեք խնդրեմ, այս փոփոխությունը վերաբերու՞մ է նախորդ դադարեցումներին: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի հագեցվածությանը վերաբերող ձևաթուղթ

Վոլոդյա. Բարև Ձեզ, ու՞մ կողմից են տրամադրվում դեղատնային գործունեության լիցենզիայի ստացման համար անհրաժեշտ օրենքով նախատեսված ձևաթղթերը` մասնավորապես տարածքի հագեցվածությանը վերաբերող ձևաթուղթը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում է տրվում

Mushegh. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը, որը ազատված է ԱԱՀ-ից, քանի որ ԱԱՀ շեմը չի անցնում, արտասահմանում ծառայություն է մատուցում և դրանից ստացված եկամտից վճարում է ԱԱՀ: Դրա համար ի՞նչ ձևակերպում է տրվում: Շնորահակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կադրային գործի դասընթացներ

LILIT. Բարև Ձեզ: Ես՝ Լ.Նազանյանս, աշխատում եմ դպրոցում որպես գործավար: Իմ աշխատանքի մեջ է մտնում նաև գործավարությունը: Ցանկանում եմ սովորել կադրային գործերին ու ավելի հմտանալ: Խնդրում եմ խորհուրդ տվեք` որտեղ կարող եմ ես դասընթացների գնալ և հմտանալ կադրային աշխատանքում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ

Սաթեն. Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում հիմնադրի կողմից

Էդգար. Բարև Ձեզ: խնդրում եմ օգնել մի հարցում. կազմակերպության հիմնադիր-տնօրենը կարո՞ղ է 1.000.000 դրամ փոխառությունը միանգամից մուտք անել դրամարկղ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային հաշվի դուրսգրում ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը

Նաիրա. Խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող ընկերությունը էլեկտրոնային e-invoicing ծրագրով կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը, թե՞ պետք է օգտագործել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ համաձայնագրի կազմում

Նաիրա. Բարև: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերության աշխատողներից մեկի վրա երկկողմանի համաձայնությամբ դրվում են նաև գանձապահի պարտականություններ, ապա արդյո՞ք պետք է համաձայանագրում նշել նաև հավելյալ վարձատրության մասին, և ո՞ր իրավական ակտի համաձայն է դա արվում: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է զբաղվել ծաղիկների վաճառքով

Lika. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են. 1. ի՞նչ հարկով եմ հարկվելու 2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու 3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու 4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Gayane. Հարգելի հաշվապահներ, լսել եմ, որ արդեն կա աշխատավարձի հաշվարկի նոր ձևը, որը գործելու է 2013թ-ից excel ֆայլով: Որպեսզի կարողանանք հաշվարկել գալիք տարվա աշխատավարձի ֆոնդի բարձրացումը, խնդրում եմ, եթե որևէ մեկը ունի, ուղարկեք ghakobyan2003 շնիկ yahoo.com, կամ եթե կա, ասեք որտեղից կարող եմ բեռնել այն: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունների ներկայացում

Գոռ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ասեք, թե Ա/Ձ ե՞րբ և ինչպե՞ս է համարվում վիճ. հաշվետվություն ներկայացնող, և ի՞նչ պատասխանատվություն կա չգրանցվելու և հաշվետվություն չներկայացնելու դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տերմինների հայերեն թարգմանություն

Tatevik. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարաբերակցությունների հայերեն թարգմանությունը գտնել` 1. Analysis of management performance -Return on shareholders' equity -Return on capital employed -Return on total assets -Operating profit as % of sales (revenue) -Gross profit percentage -Total assets usage -Fixed assets (non-current assets) usage 2. Liquidity and working capital -Current ratio -Acid test -Stock holding period (inventories holding period) -Customers (trade debtors) collection period -Suppliers (trade creditors) payment period -Working capital cycle 3. Gearing -Debt/equity ratio -Interest cover
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կլուծվի աշխատանքային պայմանագիրը

Մարի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալու օրենքի "տառը": 3 ամսից լրանալու է իմ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Եթե ես ներկայացնեմ հղիության մասին տեղեկանք, արդյո՞ք պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրս կխզվի, և ես նպաստ չեմ ստանա, քանի որ անաշխատունակությունս կծագի պայմանագրի ավարտից հետո: Թե՞ պայմանագիրս կերկարացվի մինչև անաշխատունակության ժամանակահատվածի ավարտը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման հետ կապված

G.K. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. կարելի՞ է արդյոք աշխատակցին փոխադարձ համաձայնությամբ արձակուրդ տալ մինչև 6 ամիս լրանալը: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի վերաբերյալ

Raz. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ձեզ ուղարկել մի հղում, որտեղ նշվում է եկամտային հարկի բացատրությունը, դրույքաչափերը, հաշվարկի ձևերը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

2010թ.-ին ինչպե՞ս էր հաշվարկվում արձակուրդային

Վարդ. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` 2010թ.-ին ինչպես էր հաշվարկվում արձակուրդային վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձը անդրադառնու՞մ է նպաստ ստանալու վրա

Սիրանուշ. Ունեմ հաշմանդամության 3-րդ կարգ: Աշխատում եմ և ստանում եմ բարձր աշխատավարձ: Աշխատավարձ ստանալը կարող է անդրադառնալ հաշմանդամության նպաստի ստացման վրա:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ծառայության մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Արամ. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը Երևանում՝ 120 հազ. դրամ արժեքով: Որպես հարկային գործակալ ես պետք է նրանցից 20 հազ. դրամ ԱԱՀ պահեմ և 10 հազ. դրամ շահութահարկ և նրանց վճարեմ 90 հազ. դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագրքի վարումը

Կարինա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հրամանագիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ, կամ եթե ոչ, ապա ի՞նչ մատյանում և ինչպե՞ս ենք գրանցելու հրամանները, արձանագրությունները, համաձայնագրերը: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա. Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի հաշվարկ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչքան գումար պետք է ստանա աշխատողը հոկտեմբեր ամսին, եթե նա աշխատանքի է ընդունվել 01.06.12-ին, հիվանդության թերթիկ է բերել 02.10-ից մինչև 05.10-ը, աշխատավարձը կազմում է 190000 դրամ, իսկ նախորդ գործատուի մոտ աշխատավարձը կազմել է 150000 դրամ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք և նշեք, թե ինչպես է պահվում եկամտահարկը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով

Աստղիկ. Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 9 ամսով, և աշխատանքային պայմանագրում նշված է, որ աշխատելու է մինչև 01.11.2012, այդ դեպքում աշխատողը պայմանագիրը լրանալուց հետո պե՞տք է դիմում գրի աշխատանքից ազատվելու համար, թե՞ աշխատանքային պայմանագիրը ավտոմատ համարվելու է լուծարված: Եվ ազատման հրաման գրելուց ինչպե՞ս պետք է ձևակերպենք` համաձայն իր դիմումի, թե՞ աշխատանքային պայմանագրի օրինակ 4 կետի համաձայն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց տաքսի ծառայություն

Ժաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես բացել եմ տաքսի ծառայություն և գրանցել եմ ընդամենը մեկ մեքենա: Եթե խնդրեմ ինձ կասե՞ք` եռամսյակային ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ հարկային: Ասեմ, որ գրասենյակի տարածքը իմ սեփականն է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պրակտիկանտների համար հայտի ներկայացում

ՍԵՎԱԿ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Զբաղվածության ծառայությունը կազմակերպություն է ուղարկել անձանց պրակտիկա անցնելու նպատակով, պրակտիկայի համար ծառայությունը յուրաքանչյուր ամիս գումար է փոխանցել կազմակերպությանը վերջիններիս աշխատավարձ վճարելու համար: Պրակտիկայի ավարտից հետո վերը նշված անձանցից մեկին կազմակերպությունն ընդունել է աշխատանքի: Տվյալ աշխատողի անհատական հաշիվ բացելու մասին հայտը սոց. ապ. կազմակերպությու՞նն է պարտավոր ներկայացնել, թե՞ զբաղվածության ծառայությունը (ի դեպ, խոսքն այն ամիսների մասին է, որոնց ընթացքում աշխատողը պրակտիկա է անցել տվյալ կազմակերպությունում): Հարկավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրամական հատուցում չօգտագործված արձակուրդի համար

Աշոտ. 1996թ. նոյեմբերից աշխատել եմ համայնքի ղեկավար, այդ ընթացքում արձակուրդից օգտվել եմ 2 անգամ` 2003 թվականին և 12 օր 2011 թվականին: Նոյեմբերին կատարվելու է վերջնահաշվարկ: Ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ ստանալ չօգտագօրծված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում բոլոր տարիների համար, այսինքն` 14 ու կես տարվա համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի 3 լիցենզիա

Արման. Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը բարեգործություն է կատարել

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բարեգործություն է կատարել 100 000 դրամ: Այդ գումարից ի՞նչ պահումներեն կատարվում: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու կազմակերպությունը

Արման. Բարև ձեզ: ՍՊԸ նոր բացված մասնաճյուղը աշխատում է առանց ԱԱՀ, կատարում է կոսմետոլոգիական գործունեություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել հարկային, և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու կազմակերպությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Գայանե. Բարև ձեզ: Ես լրագրող եմ, այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և ստանում եմ ամսական 18.000 դրամ: Ուզում եմ իմանալ` այս ընթացքում մինչև երեխայիս երկու տարին լրանալը կարո՞ղ եմ ես թղթակցել և ստանալ հոնորար` միաժամանակ պահպանելով 18.000 դրամը ստանալու իրավունքը: Ինչպե՞ս է սա կարգավորվում օրենքով: Եթե կարող եք, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը, քանի որ չեմ կարողանում համապատասախան բան գտնել օրենքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Լիանա. Ո՞վ կհուշի, եթե կազմակերպության 2011թ. շահութահարկը չի գերազանցել 500 000 դրամը, ապա 2012թ. շահութահարկի կանխավճարներ կատարվու՞մ են: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն հրաժարվում է վճարել նպաստը

Աստղիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Դուք շատ հարցերում եք ինձ օգնել, խնդրում եմ օգնել նաև այս հարցիս պատասխանը գտնել: Ես գտնվում եմ նպատակային արձակուրդում (մինչև 3 տարեկան երեխայի խնամք) և աշխատանքի եմ 2014 թվականի հունվարի 27-ին` այսինքն երեխայիս 3 տարին լրանալու հաջորդ օրը: Նորից եմ բալիկի սպասում, սակայն գործատուն հրաժարվում է վճարել իմ 140 օր հղիության և ծննդաբերության նպաստը, ինչպե՞ս վարվեմ ես և հետո 140 օրից հետո արդյո՞ք ինձ կհասնի նպատակային արձակուրդ մինչև 2-րդ երեխայիս 3 տարեկան դառնալը, այսինքն այդ երեք տարին կհաշվվի 2014թ-ից հետո, թե՞ 2013թ.-ից հետո (2-րդ երեխայիս ծնվելուց հետո): Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտադրական հոսքագիծ ներմուծելու համար

Համազասպ. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք ԱՁ մոտ

Յուրի. Բարև ձեզ: 2009 թվականից աշխատում եմ Երևան քաղաքում, ԱՁ մոտ: Նա ասել է, որ ինձ գրանցել է որպես աշխատող և ամեն ամիս սոց. վճարումներ է կատարում: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ նա ստում է: Խնդրում եմ ասացեք, ես ինչպե՞ս և որտեղի՞ց կարող եմ ճշտել` արդյոք նա մուծումներ կատարում է, արդյոք իմ ստաժը ավելանում է: Աշխատում եմ Երևանում, բայց գրանցված եմ ՀՀ այլ քաղաքում: Նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Հարություն. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական

Karine. Ցանկանում եմ ձեռք բերել փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական, խնդրում եմ օգնեք` որտեղի՞ց ձեռք բերեմ հարցաշար: Եթե կարող եք, ավելի շատ տեղեկություն տվեք մասնակցելու, ձեռք բերելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում

Խաչատուր. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում, ինչի մասին փաստում է հարկային տեսչությունից տրված տեղեկանքը, սակայն չգիտես ինչու մուծումների մասին 1995-ից մինչև 2005թ.-ը տեղեկատվություն չեն տրամադրում` պատճառաբանելով, որ տեղեկատվություն չունեն: Այժմ Ա/Ձ-ն անցնում է թոշակի, և տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է 1995թ.-ից մինչ թոշակի անցնելու օրը Ա/Ձ-ի կողմից մուծած կտրոնները: Հարց. Ա/Ձ-ի վկայականը, որը գրանցված է հարկային տարածքային մարմնում, արդյո՞ք չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային ստաժը 1995թ-ից հաշվարկելու համար: