Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը

Լիանա. Հաշվապահական փաստաթղթերը, դրամարկղի գիրքը, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարվել խոտանի հետ

Ռիտա. Հարգելի կոլեգաներ, մեր արտադրությունը գտնվում է փորձարկման փուլում: Այն տևել է մի քանի ամիս հոսքային գծի թերությունների պատճառով: Կուտակվել է խոտան: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվենք խոտանի հետ, ի՞նչ նորմաներից ելնելով` ծախս ճանաչենք, և ինչպե՞ս ակտավորենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն տուգանք կնշանակվի

Lusin. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Դրամարկղի գիրքն վերջացել էր, և ինչ-ինչ պատճառներով նորը չէր վերցվել: 22 օր է արդեն գումարները մուտք չեն արվում դրամարկղ: Եթե հարկայինի կողմից կնքվելուց հետո այդ քսաներկու օրվանն միանգամից մուտք անեմ դրամարկղ, որքա՞ն տուգանք կարող է հասնել դրա համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Շուշանիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա նախկինում աշխատել է 5-օրյա աշխատանքային շաբաթով, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում` 6-օրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Ներսես. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հիմնադրամն իր կանոնադրությամբ կարող է նաև ձեռնարկատիրական գործունեություն ծավալել և աշխատում է ԱԱՀ-ով: Հարցս հետևյալն է` ԱԱՀ-ի հաշվանցում կատարելիս արդյո՞ք հաշվի է առնվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ կատարված ծախսերի ԱԱՀ-ն: Եվ մյուս հարցս` եթե ՀԴՄ կտրոնի վրա նշվում է ԱԱՀ, դա կարելի՞ է հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հրահանգ

Garnik. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Գրեք հղում, որտեղից կարող եմ գտնել ԱԱՀ հաշվարկի լրացման հրահանգ կամ կարգ (մասնավորապես հաշվանցման տեսակարար կշիռը դեբետային մասը, 26, 27 հոդվածները) 2013թ. փոփոխություններով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության աշխատակիցն իր հաշվին կատարել է գնումներ

Harutyun. Եթե կազմակերպության աշխատակիցն իր հաշվին կատարել է գնումներ, և տվյալ պահին դրամարկղում չկա անհրաժեշտ գումար ծախսը փոխհատուցելու համար, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել այսպես` դտ 7139 կտ 5281, այնուհետև` դտ 5281, կտ 2511: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ

Hasmik. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ, որտեղ ներառված է ավիատոմսի գումարը և գործակալության ծառայության վճարը: Շրջանառության հարկը ո՞ր գումարից է հաշվարկվում` ամբո՞ղջ տուր փաթեթի գնից, թե՞ ավիատոմսի արժեքը հանած գումարից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկ 11 տոկոս

Վարդուհի. Ինձ հետաքրքիր է` նախորդ ժամանակաշրջանում չհիմնավորված փաստաթղթերով ծախսերը ներառվում էին եկամտահարկի հաշվարկում, որից հաշվարկվում էր 11 տոկոս եկամտահարկ, և դրանով իսկ ծախսը ճանաչվում էր հիմնավորված: Իսկ հիմա, երբ արդեն չկա եկամտահարկ, որտեղ են երևում այդ ծախսերը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բեռնատար ավտոմեքենայի երթուղային թերթիկ

Մարգարիտա. Խնդրում եմ ուղարկել բեռնատար ավտոմեքենայի երթուղային թերթիկի (ուղեթերթի) ձևը և տվյալներ` այն լրացնելու համար margo-nig շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Աննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Չգրանցելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր դեպքերում է առաջանում ԱԱՀ պարտավորություն

Վարդան. Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքներից ո՞ր դեպքերում է գանձվում ԱԱՀ և օրենքի ո՞ր կետով է դա ամրագրված, և ո՞վ է ներկայացնում ֆիզ. անձի իրականացրած գործարքների մասին տվյալները հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երեխայի ծննդյան միանվագ 50 000 դրամ նպաստ ստանալու համար

Էլեն. Բարև ձեզ: Չե՞ք ասի` երեխայի ծննդյան միանվագ 50 000 դրամ նպաստ ստանալու համար մինչև երբ պետք է դիմել: Լսել եմ, որ մինչև երեխայի 6 ամսական դառնալն է: Ճի՞շտ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ

Անի Սահակյան. Բարև ձեզ: Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ է, որը ֆինանսավորվում է պետության կողմից, ունի նաև վճարովի ծառայություններ: Ի՞նչ հարկատեսակներով այն պետք է հարկվի: Ասեմ նաև, որ շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամը: Խնդրում եմ շտապ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

astxik. Հարգելի հաշվապահներ, ինձ հուզում է այսպիսի մի հարց` խոսքս միջին աշխատավարձի մասին է: Աշխատողին արձակուրդ եմ տրամադրում 2012-2013թթ համար ապրիլի 8-ից 15 աշխատանքային օրվա հաշվարկով, տվյալ աշխատողը աշխատանքի է ընդունվել 2012թ. հուլիսի 13-ին, ամսական ԱՎՈՒՄ-ը 2012-ին եղել է 60 000, իսկ 2013թ-ի հունվարից` 75 000: Խնդրում եմ հաշվարկել, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պարտադիր պետք է տնօրեն ունենա

Լևոն. Բարը ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ես ունեմ ՍՊԸ, որը կազմված է միայն 1 հոգուց` ինձ է պատկանում 100%-ը, ես եմ ՍՊԸ-ի տնօրենը և գործադիր մարմնի ղեկավարը: Այս դեպքում ես պարտադիր պե՞տք է ինքս ինձ աշխատավարձ նշանակեմ և վճարեմ եկամտային հարկ նշանակված աշխատավարձից: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից և շարունակել գործունեությունը, թե՞ առանց տնօրենի հնարավոր չէ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որակավորման քննությունների հարցաշար

Վահագն. Հարգելի հաշվապահներ, Հայաստանի Ֆինանսների նախարարության որակավորման վկայական ստանալու համար քննության հարցաշարը որտե՞ղ է հրապարակված: Եթե հնարավոր է, կուղակե՞ք svk_vahagn շնիկ mail.ru հասցեին: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

astxik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին. ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հասցեն է նշվում հաշվետվություններում

Gurgen. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. հաշվետվությունների մեջ "հարկ վճարողի գտնվելու վայրը" տողը լրացնելիս նշվում է կազմակերպության իրավաբանակա՞ն հասցեն, թե՞ փաստացի գործունեության: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՀետաքրքիրՓաստեր

Գիտեի՞ք, որ …

gerb Հաշվապահների գերբի վրա,որը ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան,պատկերված են արևը, կշեռք, Բերնուլլիի կորը, և գրված է կարգախոս ` "Գիտություն, անկախություն, բարեխղճություն": Մանրամասն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ուսուցիչը ցանկանում է ազատվել աշխատանքից

Ալբերտ. Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Վարդուհի. Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպումներ հետևյալ գործառնություններին. աբոնենտը վճարել է կազմակերպությանը, այսինքն դեբիտորական պարտքի մասնակի մարում` 365 000 դրամարկղի մուտք 9 000 000 դեբիտորական պարտքի մարում` հաշվարկային հաշվին մուտք 132 000 գնվել է վառելիք ավտոմեքենայի 572 000 վճարվել է աշխատավարձ 20 400 վճարվել է աշխատանքային խեղվածության թոշակ 6 090 վճարվել է էլ. էներգիա 14 090 գնվել է ավտոպահեստամաս և քսայուղ 250 000 սոց. վճարի գծով պարտքի մարում փախանցումով 400 000 պետ բյուջեյի պարտքի մարում կանխիկացումով +1000 կանխիկացման տոկոս 21 000 գրենական պիտույքներ տնտեսական ծախս 2 000 հեռաղոսավարձ 3 000 ինտերնետ ծառայության վճար Եթե կարողանաք օգնել, անչափ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ուսանող է և աշխատանքից բացակայելու դիմում է գրել

Ներսես. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ուսանող է և դիպլոմային աշխատանքի պաշտպանության համար դիմում է գրել, որպեսզի բացակայի աշխատանքից` համաձայն աշխատանքային օրենսգրքի հոդված 174-ի կետ 4: Տվյալ դեպքում ինչպե՞ս են կատարում վճարումը:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն նոր բազված է և զբաղվում է ավտոլվացմամբ

Միլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարևցում. Ա/Ձ-ն նոր բազված է և զբաղվում է ավտոլվացմամբ, և հանդիսացել է արտոնագրային հարկ վճարող: Աշխատացրել է 1 բոքս և վճարել է 15750 դրամ: Հիմա ավելացրել է ևս 3 բոքս (ավտովերանորոգողներ): Ինչպե՞ս ներկայացնել վերջին տաղավարների ավելացումը և կատարել վճարումներ: Եվ արդյո՞ք գործունեությունների տարբեր լինելը կազդի արտոնագրային հարկ վճարող համարվելու վրա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սխալ եկամտային հարկի հաշվարկում

Աննա. Հարգելի հաշվապահներ, մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ սխալ եմ հայտնաբերել, ինչի արդյունքում հարկը և հարկվող օբյեկտը պակաս եմ ցույց տվել: Եթե մի քանի օր ուշացմամբ ապրիլին փոխանցեմ չվճարված մասը, բացի օրական 0.15 տույժից ուրիշ ի՞նչ խնդիր կառաջանա հարկայինի հետ: Խնդրում եմ շտապ պատասխանել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում

Արսեն. Հարգելի հաշվապահներ, ապրիլի 25-ին պետք է ֆիզ. անձից վարձակալեմ բնակարան: Բնակարանը շահագործվելու է որպես հյուրատուն: Վարձակալության պայմանագիրը կնքվեոլու է ֆիզ. անձի և ԱՁ-ի միջև: Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Tatevik. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ այսպիսի հարց, խնդրում եմ օգնեք. ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով տոնավաճառում, չունի վարձու աշխատող, գործունեությունը սկսել է 2012-ի նոյեմբերին: Անցյալ տարվա համար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ Հարկային Տեսչություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չհիմնավորված ծախսերի արտացոլում

Վարդուհի. Բարև Ձեզ: Ես լրացրել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ, որում համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերում ցույց չեմ տվել վառելիքի ձեռք բերման գումարը, քանի որ այն ձեռք եմ բերել գնման ակտով, և ոչ մի ուրիշ հիմնավոր փաստաթուղթ չի կցվել դրամարկղի ելքի օրդերին: Եվ քանի որ միայն գնման ակտով կատարված ծախսը համարվում է չհիմնավորված ծախս, ապա շահութահարկի հաշվարկում այն որպես ծախս չի ճանաչվում: Հարցս հետևյալն է. հաշվեկշռուվ ո՞ր տողում ցույց տամ չհիմնավորված ծախսերը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր դրույքաչափով կհաշվարկվի հարկը

Tatev. Բարև, սիրելի հաշվապահներ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և վարձակալության է տվել շինությունը ՍՊԸ-ի: Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է հարկվեմ` 10% - վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, թե՞ 5 %` այլ գործունեության տեսակներից եկամուտներ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է հանձնել

Ալլա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` մեր կազմակերպությունը տվել է վարձակալության տարածք: Վարձավճարից պետք է հաշվարկի եկամտային հարկ (եթե չեմ սխալվում 10%): Սակայն այդ հաշվարկված եկամտային հարկի գումարը ինչպե՞ս պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվետվության մեջ, և ո՞ր հաշվին պետք է փոխանցում կատարել: Հարցս հրատապ է: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն գումար է վճարվում

Gajane. Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ, եթե հղին ուսանող է և չի աշխատել, դեռ մեկ տարի էլ ունի սովորելու, օրենքով ի՞նչ է նախատեսվում այդ դեպքում, ի՞նչ և ինչքա՞ն է վարձատրվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից

Սարգիս. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խանութ 40 քմ տարածքում

Mayis Margaryan. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Ցանկանում եմ Երևանում խանութ բացել 40 քմ տարածքում: Խնդրում եմ նկարագրել առաջին քայլերը` կապված գրանցվելու հետ, ինչպես նաև պատասխանել, թե ինչ հարկեր պետք է վճարեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնափոխադրման միջնորդային գործունեություն

Արմեն. Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե ով է զբաղվում միջազգային բեռնափոխադրման միջնորդային գործունեության հաշվապահությունով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող

Նարինե. Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն. Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը): Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի

Նարինե. Խնդրում եմ ասացեք` եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի կամ աշխատավարձն են բարձրացնում և դա ամրագրում հրամանով, արդյո՞ք համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի վճարել նպաստ աշխատողին

Մերի. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց. ես աշխատում եմ ԱՁ-ի մոտ որպես պատճենահանող: Աշխատավարձս կազմել է 35 000 դրամ, հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, ստանում եմ ինձ հասանելիք ամենամսյա 18 000 գումարները, սակայն մինչ այժմ չեմ ստացել դեկրետի գումարը՝ նախածննդյան և հետծննդյան օրերի հաշվարկը վերջացել է 2012թ. դեկտեմբերի 3-ին, իսկ թերթիկս ներկայացրել եմ դեռ օգոստոս ամսին, սակայն վճարումը ձգձգում են՝ պատճառաբանելով, որ հարկայինի հետ խնդիրներ ունեն, բայց կլինի, սակայն այդպես էլ չի լինում: Խնդրում եմ, ինձ օգնեք՝ իմանամ՝ ում դիմեմ և ինչպես այս հարցին լուծում տամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով

Ռոբերտ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես նոր գրանցված ԱՁ եմ, զբաղվում եմ հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով: Վաճառքը կազմակերպում եմ տանից, 1 սենյակ տրամադրել եմ որպես վաճառասրահ: Ինձ հարկային մարմիններում տեղեկացրին, որ դրամարկղային մեքենա չի հասնում ինձ, քանի որ տարածքս գտնվում է 2 հարկում և "խանութի" սահմանված պահանջներին չի համապատասխանում: Աշխատում եմ մենակ, ուրիշ աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են. 1) Ինչպե՞ս ես ցույց տամ իմ շրջանառությունը 2) Արդյո՞ք պետք է ներկայացնեմ ձեռք բերման որևէ թուղթ 3) Եվ հնարավո՞ր է ինձ հաստատագրված հարկ նշանակեն իմ էլեկ. հասցեն է rob0408 շնիկ mail.ru. Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Աննա. Հարգելի հաշվապահներ, "Շրջանառության հարկի մասին" օրենքը կարդալով` ստացվում է հետևյալը. եթե կազմակերպության բաժնետեր է հանդիսանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, ուրեմն 2013թ հունվարի 1-ից ԱԱՀ վճարող չենք համարվում և շրջանառության հարկ պետք է վճարենք, այո՞: Կանխավ շնորհակալություն արձագանքողներին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայություն հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ

Տիգրան. Խնդրում են օգնեք: Եթե պետռեգիստրում գրանցվել եմ հունվարին, գործունեությունս սկսվել է փետրվարից, վիճակագրական ծառայությունում գրանցվել եմ առանց իրենց կողմից իրազեկման ապրիլի սկզբին, ապա փետրվար ամսվա հասույթս գումարե՞մ մարտի հասույթին, թե ընդհանրապես չներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մանկական քոլեջ բացելու վերաբերյալ

LUSINE. Բարև ձեզ, ես կցանկանայի իմանալ` եթե ես ցանկանում եմ մանկական քոլեջ բացել, ի՞նչ պայմաններ կան, և ինչքա՞ն գումար պետք է վճարեմ, օրինակ, քոլեջում 20 երեխա և 2-ժամյա դասընթացների դեպքում: Խնդրում եմ ծանոթացնել բոլոր պայմաններին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դպրոցի գրադարանավարի դրույքը նվազագույն աշխատավարձի չափ է

Սիլվա. Խնդրում եմ ստույգ պատասխանել հետևյալ հարցիս. դպրոցի գրադարանավարի դրույքը նվազագույն աշխատավարձի չափ է, բացի դրանից դպրոցում պարապում եմ նաև դասաժամեր: 2013թ. հունվարից, երբ նվազագույն աշխատավարձը դարձել է 35 000 դրամ, իմ գրադարանավարի դրույքը բարձրանալու՞ է արդյոք, թե՞ նորից մնում է 32 500 դրամ (քանի որ ես նաև ստանում եմ պարապածս դասերի ժամավճարը): Կանխավ շնորհակալություն պատասխանողներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է նվազեցնել աշխատողների աշխատավարձը

lili. 2013 թվականին աշխատողների աշխատավարձը ցանկանում ենք իջեցնել, այսինքն մաքուր աշխատավարձը 2012 թվականի դեկտեմբերի մաքուր աշխատավարձից լինի պակաս: Կարո՞ղ ենք, թե՞ ոչ, եթե կարող ենք, ո՞ր դեպքերում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման անհատական պարապմունքներ

Armine. Բարև ձեզ: Ես գործող հաշվապահ եմ, ունեմ ավելի շատ տնտեսագիտական գիտելիքներ, քան հաշվապահական, քանի որ վերջերս եմ անցում կատարել տնտեսագիտական ոլորտից հաշվապահական: Ծանոթ եմ սկսնակների համար դասընթացներին, կարողանում եմ, նախորդ գործերը նայելով, վարել կազմակերպության հաշվապահությունը, բայց 0-ից նոր ոլորտում դժվարանում եմ: Կցանկանայի անհատական համակարգված գիտելիքներ ստանալ անհատական պարապմունքների միջոցով, հետագայում լիցենզիա ստանալու, նաև գիտելիքներս հիմնավոր դարձնելու համար: Շնորհակալ կլինեմ ցանկացած տիպի օգնության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ ստանալու վերաբերյալ

Աննա. Խնդրում եմ ինձ մի հարցով օգնել: Ես աշխատում եմ հիմնարկությունում` որպես համակարգչային օպերատոր (5 տարի), և հաստիքացուցակում իմ դրույքը 1 է, բայց ես նվազագույն աշխատավարձ չեմ ստացել ոչ մի անգամ, միշտ 20 000 կամ 29 000 եմ ստացել: Եթե նվազագույն աշխատավարձ կա Հայաստանում, ապա ինչու՞ է իմ աշխատավարձն այդքան ցածր, ներկայումս պետք է լինի մաքուր աշխատավարձը 35 000, բայց այս տարի նունպես ստանում եմ մաքուր 29800: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ստանամ նվազագույն աշխատավարձ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է հերթական արձակուրդ

Ֆիրա. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ որպես ուսուցչուհի դպրոցում 2006 թվականից: 19.11.2012 գնացել եմ ֆիզ արձակուրդ, որն ավարտվում է 08.04.2013: Տնօրենն ինձ համոզում է, որ ինձ չի հասնում իմ հերթական 2012-2013 ուս. տարվա արձակուրդը: Ես ուզում եմ իմանալ` հասնու՞մ է արդյոք ինձ իմ հերթական արձակուրդը, եթե այո, ապա քանի՞ օր, եթե ոչ, ապա կպահպանվի՞ այն արդյոք աշխատանքի դուրս գալուց հետո: Դպրոցի հիմնական աշխատողն եմ: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը

arman. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: "Շրջանառության հարկի մասին" օրենքով հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում, սակայն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր): Հարց` որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը, և ինչպե՞ս պետք է որոշվի հարկվող օբյեկտը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Grigoryan Meri. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք` ինչպե՞ս է հաշվարկվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ամսական եկամտային հարկը, հաշվարկվում է 24.4%-ով, թե՞ այլ ձև: