Անահիտ.
Հարգելի հաշվապահներ,
Երեխայի ծնունդից հետո հայրերին տրամադրվող 3 օր արձակուրդը գործու՞մ է, թե՞ ոչ, և նոր օրենքը կապված 5 օրյա վճարվող արձակուրդի հետ՝ դա դեռ չի՞ գործում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ,
Երեխայի ծնունդից հետո հայրերին տրամադրվող 3 օր արձակուրդը գործու՞մ է, թե՞ ոչ, և նոր օրենքը կապված 5 օրյա վճարվող արձակուրդի հետ՝ դա դեռ չի՞ գործում:
Էվելինա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես վարձել եմ տարածք և նկարչական խմբակ եմ բացել, աշխատում եմ որպես ինքնազբաղ: Տարածքը առանց պայմանագրի է վարձակալած: Էլի սենյակ կա, որը ուզում եմ որպես սպասասրահ կամ սրճարան օգտագործել ծնողների համար և ուզում եմ սուրճ, թեյ, խմորեղեն վաճառել: Ունեմ նաև որպես միկրո գրանցված խմորեղենի արտադրություն: Կարող եմ արդյո՞ք չգրանցել:
Կանխավ շնորհակալություն:
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ,
Եթե ձեռք բերված ապրանքները, ընդունված աշխատանքները և ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, բացառությունների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ից ազատված գործարքի համար։ Խնդրում եմ առկայաության դեպքում նշել հոդվածը։
Մարինե Հովհաննիսյան.
Բարև Ձեզ: Ներեցեք ես ուզում եմ ճշտել՝ արդյո՞ք իմ հղիության նպաստը ճիշտ են հաշվարկել: Ես աշխատում եմ բուժքույր և շուտով պիտի զույգ երեխաների ունենամ: Իրենք հաշվարկել են 140 օրով, բայց սոցապ նախարարության էջում գրած է, որ 2 և ավել երեխաների դեպքում 180 օրով են հաշվարկում: Ես ուզում եմ իմանամ, ո՞րն է ճիշտ:
Ani.
Բարև Ձեզ: Կարելի՞ է քաղիրավական պայմանագրի ժամկետը դնել 1 տարի, այն դեպքում, երբ տվյալ անձը ամեն ամիս տվյալ ընկերությանը նույն ծառայությունն է մատուցելու:
TikGev.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կարող եք ասել՝ ՍՊԸ-ում ինչպե՞ս ճիշտ կազմակերպել գնումների գործընթացը։
Կանխավ շնորհակալություն:
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, ստացել է հարկային հաշիվ, որի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը վճարվել է հովանավորի կողմից: Կասեք խնդրում եմ՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում և օրենսգրքի ո՞ր հոդվածով է այն սահմանվում։
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:
Հասմիկ.
Ողջույն,
Եթե անձը համարվում է պետական աշխատող, կարո՞ղ է արդյոք համատեղությամբ աշխատանք կատարել:
Նախապես շնորհակալություն:
Վարդան.
Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:
Շնորհակալություն։
Narek.
Բարև Ձեզ: Ունեմ Ա/Ձ և ցանկանում եմ զբաղվել գյուղատնտեսական մեքենաների և պահեստամասերի վաճառքով։ Կասեք ի՞նչ է անհրաժեշտ:
Arpi.
Խնդրում եմ պատասխանեք` վարում եմ դեղատան և ատամնաբուժարանի հաշվետվություն: Շրջհարկ վճարող են 2-ն էլ: Դեղատան դեպքում շրջարկը 1,5%, քանի որ բոլոր ապրանքները հաշվով եմ ձեռքբերում: Իսկ ատամնաբուժարանի դեպքում, եթե 5% է՝ հաշվով կատարած ծախսերս չեմ նվազեցնելու՞:
Էմիլի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը սեպտեմբերի 1-4 աշխատում է և ամսի 7-ին գնում արձակուրդ, դրոշմնաիշային գումարը պե՞տք է պահել միայն աշխատավարձից, թե՞ նաև արձակուրդայինի գումարից։
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Սնկի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական սուբյեկտ:
Հրաչյա.
Բարև Ձեզ: Ի՞նչ տարբերություն տարբեր գներով առաջարկող ՀԴՄ սարքերի միջև:
Յուրա.
Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:
Մարգարիտ Նիկողոսյան.
Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք համագործակցության հուշագրի օրինակ ուղարկել: Նախապես շնորհակալ եմ:
Մերի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե գլխավոր հաշվապահը դիմում է գրել, ե՞րբ կարող է չգնալ աշխատանքի:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:
Մարիամ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նոր ձևավորված ՏՄԱԿ-ում սահմանվել է 6 օրյա աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից – շաբաթ 09:00 – 17:00 /1 ժամը տրամադրել են ընդմիջմանը/: Համաձայն ԱՕ 139 հոդվածի 1. մասի՝ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը, եթե ոչ, ապա ու՞մ դիմել հարցին ճիշտ և արդյունավետ լուծում տալու համար: Նախապես շնորհակալություն։
Հերմինե.
Բարև Ձեզ: Արդյո՞ք պարտադիր է գործատուի մոտ երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը, օրինակ, հրամաններ, աշխատանքային պայմանագրեր:
Գարեգին.
Բարև Ձեզ: Վերջերս ձեռք եմ բերել նոր սերնդի ՀԴՄ, ո՞վ կարող է ասել, թե պարտադիր է արդյո՞ք ամեն օր Z հաշվետվություն հանել: Թեժ գիծ եմ զանգահարել, այնտեղից պատասխանեցին, որ՝ այո, պարտադիր է, մեջ բերելով ինչ որ օրենքի կետ: Բայց մի փոքր կասկածներ կան, քանզի այս ՀԴՄ-ները հնարավորություն ունեն ցանկացած օրերի կտրվածքով Z հաշվետվություն հանել: Շնորհակալություն:
TikGev.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք տալ գործուղման հաշվետվության ձև
tigevorgyan շնիկ hotmail.com
Անի.
Միկրոձեռնարկատիրության դաշտում եմ ուզում աշխատել, որպես մազահեռացման ծառայություններ մատուցող, գրանցվելու եմ ԱՁ: ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ:
Անի.
Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրում պայմանագրի գինը կողմերի համաձայնությա՞մբ է որոշվում, թե՞ դրա համար կան սահմանված նորմաներ:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք սուրճի ապարատը, ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի: Մարզում է, կարո՞ղ է միկրոյով աշխատել: 2-րդ հարցս, եթե շրջհարկով աշխատի՝ կարո՞ղ եմ ձեռք բերված հումքը ըստ ֆակտուրաների նվազեցնել:
Միլենա.
Բարև Ձեզ, մանկապարտեզ բացելու համար անհրաժեշտ է ձևակերպել ԱՁ, ՍՊԸ, թե՞ ՓԲԸ, և հարկային դաշտում, ո՞ր ձևով է հարմար: Կանխավ շնորհակալություն։
Հարգելի հաշվապահներ, շրջ հարկով հարկվող Ա/Ձ-ն կասեցված է, ի՞նչ պետք է անել նորից այն վերականգնելու համար:
Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ: Եթե աշխատակից է ընդունվել աշխատանքի՝ ամուսնացած, և կրել է ամուսնու ազգանունը, 2 ամիս անց ամուսնալուծվել է և իր նախկին ազգանունը վերականգնել է, բայց աշխատանքային պայմանագրում և աշխ. գրքույկում իր ամուսնու ազգանունն է նշված: Պե՞տք է նոր պայմանագիր կնքել, թե՞ կարելի է համաձայնագիր կազմել և կցել իր գործերին: Եվ կարո՞ղ է նախկին ազգանունի պատճառով ստաժ չգրանցվել:
URENI.
Անհրաժեշտություն է առաջացել երկկողմանի համաձայնությամբ ավելացնելու անշարժ գույքի՝ պայմանագրով հաստատված, նոտարական գրանցմամբ, վարձավճարի չափը: Ինչպե՞ս կարելի է օրինականորեն ձևակերպել, առանց նոտարական ձևակերպման:
Մայա.
Բարև Ձեզ:
Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե:
Հերմինե.
Բարև Ձեզ: Եթե հիվանդության թերթիկը բացվել է ասենք 01.07. – 20.07., հետո 20.07. – 31.07, այնուհետև վերջնականը՝ 01.08 – 11.08, ինչպե՞ս է կատարվում այս բյուլետենների հաշվարկը գործատուի և պետ. բյուջեի կողմից: 01.07 – 31.07-ը հասկանալի է, որ առաջին 5 օրը վճարելու է գործատուն, իսկ 01.08 – 11.08-ը նորից առաջին 5 օրը վճարելու՞ է գործատուն:
Ալվարդ.
Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ ստուգել թվայնացված աշխատանքային գրքույկը:
Edgar.
Հարգելի հաշվապահներ՝ համաձայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
25 մայիսի 2002 թվականի N 621 որոշման, կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը ներմուծման ժամանակ ազատված են ցուցակում նշված սերմացուների համար ԱԱՀ վճարելու պարտականությունից:
Իսկ, եթե ներմուծողը ֆիզիկական անձ է, ինչպե՞ս է գործում օրենքը:
Արամ.
Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ թղթեր են անհրաժեշտ բիստրո բացելու համար /կրպակ/, լինելու է նաև առաքում։
Araksya.
Շրջ. հարկով աշխատող բեռնափոխադրման ծառայություն մատուցող ՍՊԸ գնված վառելիքը կարո՞ղ է նվազեցնել, թե ոչ, եթե բենզալցակայաններից ունի ստացված հարկային հաշիվներ ու հաշիվ վավերագրեր:
Անահիտ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել՝ ՍՊԸ գործատուն իրավունք ունի՞ աշխ. պայմանագրում աշխատավարձի չափը չնշել կամ նշել ձեռագիր՝ գրիչով գրելով:
Էլիզա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։
Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։
Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից ունի վարձակալած հիմնական միջոց՝ ավտոմեքենա՝ անհատույց: Տվյալ պարագայում ի՞նչ առանձնահատկություններ կան:
Արամ.
Բարև Ձեզ: Կամզակերպությունը ձեռք է բերել հումք և նյութ: Մատակարարը տվյալ հումք նյութը աղում է, նոր մատակարարում և տվյալ ծառայության համար նույնպես դուրս է գրում հաշիվ: Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումներ
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ուսանող է և նրան ընթացիկ քննություններին նախապատրաստվելու համար ըստ ԱՕ-ի տրամադրվել է 3 աշխատանքային օր արձակուրդ, ինչպե՞ս է կատարվելու վճարումը:
Էսթեր.
Ողջույն բոլորին: Կասե՞ք՝ հաշիվներից որոնք են բոլոր կարգավորող հաշիվները:
Բարի օր:
Գիտեմ, որ մյուս ամիս պետք է հաշվետվություններ ներկայացնել նոր բացված ՍՊԸ համար: Կասեք, էլ ի՞նչ պետք է ներկայացնել:
Araksya.
ՍՊԸ ապրանքը գնելուց հետո այն տեղափոխում է պահեստ։ Ապրաքը իրացնելու համար այն տեղափոխում եմ ՀՀ մարզեր ու այդ ժամանակ գրվում է ապրանքների տեղափոխման փաստաթուղթ, որում նշվում է ապրանքի քանակը, գինը, ներառյալ` ԱԱՀ-ն, իսկ ապրանքը վաճառելուց հետո գրվում է հաշիվ վավերագիր։ Թղթաբանական գործընթացը ճիշտ է, թե՞ ոչ։
Liana.
Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է: Ավելացված արժեքի հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք ՀԴՄ ձեռքբերման ծախսերը 16.67 են հաշվանցվում, ինչպե՞ս պետք է լրացնեն հաշվետվության մեջ:
Նարինե.
Բարև Ձեզ:
Ուսումնական հաստատությունում աշխատողը իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատի: Աշխատաժամանակի խախտում կլինի՞ ըստ աշխատանքային օրենսգրքի: Արձագանքի համար շատ շնորհակալ կլինեմ:
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Գյուղացուց ձեռք է բերում գյուղատնտեսական արտադրանք՝ խոզ:
Հարց 1: Շուկայից ձեռքբերման 20 % եկամտային հարկից ազատվելու համար գյուղապետարանից ի՞նչ տեղեկանք պետք է վերցնի: Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել: Եվ այդ դեպքում ձեռքբերումը կարո՞ղ է հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:
Alisa.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել մեկ ամիս 7 օր և դուրս եմ եկել աշխատանքից: Կազմակերպությունը ինձ վճարել է մինիմալ աշխատավարձը՝ 70 000 դրամ, մինուս իմ մեկ օրվա բացական՝ 4 000 դրամ, այսինքն՝ 66 000 դրամ: Ես աշխատել եմ արտաժամյա և իմ աշխատանքից ինձ պետք է հատկացվեր տոկոսներ: Բայց դրանք ինձ չեն փոխանցվել փատճառաբանությամբ, որ շուտ եմ դուրս եկել աշխատանքից: Բայց պայմանագրում նման կետ գոյություն չունի: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել: Ես կարո՞ղ եմ իմ աշխատած գումարները ետ պահանջել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ